Tag Archives: պարտիզակ

Օգտագործվում է նշելու համար, որ տվյալ բույսը ունեմ:

Ինչպես կորիզից աճեցնել ավոկադո

Ավոկադենի, Avocado tree, Авокадо

Ավոկադոն, ավոկադենին (լատ.՝ Persea americana) մշտադալար պտղատու բույսերի տեսակ է, պատկանում է Lauraceae ընտանիքին: Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիներով և կարևոր հանքային նյութերով:
Ավոկադոյի կորիզը, որը ամբողջ պտղի քաշի մոտ կեսի կշիռն ունի, որպես կանոն դեն է նետվում: Սակայն դրանից կարելի է աճեցնել ավոկադոյի նոր լիարժեք ծառ, եթե իհարկե բնակլիմայական պայմանները թույլ տան, կամ սենյակային բույս: Որպես սենյակային բույս էլ ավոկադոն բավականին ոչ խստապահանջ է և առանձնահատուկ խնամքի կարիք չի զգացվում:

Աճեցման փուլերը

Նախ պետք է ընտրել և վերցնել արդեն հասած ավոկադոյի կորիզը և լվանալ: Շագանակագույն կլեպը կարելի է հանել, միևնույն է այն շուտով կքայքայվի: Այնուհետև պետք է կորիզը կախել բաժակում լցված ջրի մեջ՝ տափակ մասով դեպի ներքև: Ամենահեշտ ձևը կորիզը՝ իր բարձրության կեսից 2-3 մմ վերև, երեք տեղից ատամի չոփիկներով ծակելն է և դրանց վրա հենելը:  Եթե չոփիկները չեն ծակում կորիզի կեղևը, կարելի է բարակ շաղափով մինչև 5 մմ խորությամբ անցքեր բացել:
Անհրաժեշտ կլինի սպասել 3 շաբաթից 3 ամիս մինչև կորիզի ճեղքվելը, այնպես որ բաժակը պետք է դնել երևացող տեղ և  համարյա ամեն օր ջուր ավելացնել՝ այնպես, որ ջուրը 1-2 մմ ներքև լինի չոփիկների անցքերից:
Կորիզի ճեղքվելը նշան է, որ կորիզն արթնացել է և սկսում է ծլել: Ուրեմն պետք է կորիզը տեղափոխել և նույն դիրքով տնկել ոչ մեծ ծաղկաթաղարի հողի մեջ: Ծաղիկների համար նախատեսված սովորական հողախառնուրդը լիովին կբավարարի ավոկադոյի աճման պայմաններին: Կարելի է օգտագործել նաև այգուց վերցված սովորական հող:
Կորիզի կեսը թողնում ենք հողից դուրս: Աճեցման ողջ ընթացքում ջրելը պետք է լինի չափավոր, բայց հողը երբեք չպետք է չորանա, ուստի լավ դրենաժ պետք է լինի:
Մեկ, երկու շաբաթից կհայտնվի կարմրավուն ծիլը և կսկսի արագ աճել՝ օրական մոտ 1 սմ:

Ավոկադոյի խնամքը

Ավոկադոն արևադարձային բույս է, ուստի սիրում է խոնավ միջավայր: Տերևների հաճախակի ծողումը ջրով թույլ կտա բույսի համար բնականին մոտ պայմաններ ապահովել սենյակում: Եթե տերևները սկսում են չորանալ, ուրեմն օդը սենյակում շատ չոր է: Սենյակում ծառին հատկացված տեղը պետք է լինի լուսավոր, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ, որոնք կարող են այրվածքների պատճառ դառնալ:  Օդի ջերմաստիճանը չպետք է նվազի +12 աստիճանից:
Սկզբում ավոկադոն զարմանալիորեն արագ է աճում՝ առաջին 3 ամսում մոտ 50 սմ: Հետո աճը մի քիչ դանդաղում է: Ձևավորվում են մոտ 35 սմ երկարության, գեղեցիկ տերևներ: Երբ ծառը հասնի ձեզ անհրաժեշտ/հարմար բարձրության, անհրաժեշտ է գագաթը կտրել, որպեսզի կողային ճյուղեր սկսեն աճել:
Մեծ չափերի ավոկադենի աճեցնելու համար անհրաժեշտ է տարին մեկ ծառը տեղափոխել ավելի մեծ թաղարի մեջ և նորացնել հողը: Երբեմն ծառը կարող է տերևաթափ լինել, բայց դա չի նշանակում, որ ծառը մահացել է: Շարունակեք խնամքը նույն ձևով և շուտով նոր տերևներ կգոյանան:
Բնության մեջ ավոկադոն հասնում է 17 և ավելի մետր բարձրության: Բնականաբար, տանը նման աճի համար տեղ ապահովելն անհնար է: Վաղ թե ուշ ծառը կմահանա, բայց, մինչ այդ, մի քանի տարի կգեղեցկացնի ձեր բնակարանը իր փառթամ տերևներով և, չի բացառվում, ծաղիկներով: Իսկ պտուղներ սպասե սենյակային պայմաններում չարժե:

Հղումներ

Վաղենակը որպես սիդերատ

Վաղենակ, (նարգիզ) (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Календула, լատ.՝ Calendula), աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։
Հայաստանում էնդեմիկ է 1 տեսակ՝ պարսկական (լատ.՝ calendula persica)։  Վաղենակ դեղայինը (լատ.՝ Calendula officinalis) և՛ դեղաբույս է, և՛ շատ տարածված, 20-75 սմ բարձրությամբ դեկորատիվ ծաղիկ է, որը կարելի է օգտագործել նաև որպես սիդերատ:
Հայտնի է, որ վաղենակը վանում է թիթեռներին ու տիզերին, իսկ թրաշուշանների հետ աճողը կարող է փրկել վերջիններիս բշտիկոտներ կոչվող վնասատուներից:
Վաղենակի դեղայինի կազմում կան եթերային յուղեր, ֆիտոնիցիդներ, դաբաղող նյութեր ու մեծ քանակությամբ միկրո և մակրոէլեմենտներ: Այդ օգտակար տարրերով հագեցած, երիտասարդ, կանաչ ծիլերը՝ հնձվելուց ու հողին խառնվելուց հետո, հողում մնացած արմատներով հանդերձ, քայքայվելով, լավ սննդարար միջավայր են ստեղծում:
Որպես ցանքածածկ օգտագործելու դեպքում էլ, վաղենակի հողի հետ շփվող մասերը աստիճանաբար քայքայվում են կամ ուտվում են որդերի ու միկրոօրգանիզմների կողմից, ինչից հետո վերածվում են ազոտով, լուսածինով, կալիումով և այլ օգտակար տարրերով հարուստ հումուսի:
Վաղենակի սերմերը ցանում են 2-3 սմ խորությամբ:

Հղումներ

Դանդուռ (պորտուլակ)

Դանդուռը (անգլ․՝ Common purslane, Duckweed, Little hogweed, ռուս.՝ Портулак, լատ. Portuláca), միամյա խոտաբույս է, դեղաբույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին։

10—30 սմ բարձրությամբ բույսն ունի առանցքային արմատ՝ մազարմատների խիտ ցանցով պատված։ Արմատը կարմրավուն է։ Սերմերը սև են, մանր և փայլուն։

Դանդուռի ցողունները մերկ են, մսալի, հիմքից ճյուղավոր։ Տերևները հերթադիր են, երկարավուն, բութ, հիմքում նեղացած, մսալի։ Ծաղիկները տերևանոթներում աճում են փնջերով։ Բաժակի մասերը մսալի են, բութ ողնուցով։ Պսակաթերթերը վառ գույների են, կլորավուն, մոտավորապես 10 մմ երկարությամբ։

Դանդուռ բանջարանոցային (Լատ. Portulaca oleracea)

Միամյա, ցածրահասակ (մոտ 30 սմ) ուտելի բույս է՝ խիստ ճյուղավորված ցողունով: Ոչ մեծ խմբերով աճող ծաղիկները բաց դեղնավուն են՝ 7-8 մմ  տրամագծով:

Ծաղկում է մայիսի վերջից մինչև օգոստոսի վերջը:
Հարմար է օգտագործել այգում՝ ալպյան բլուրի հարավային լանջը ձևավորելիս, ինչպես նաև այգու արահետների սալիկների արանքներում:

Դանդուռ խոշորածաղիկ (Portulaca grandiflora), դանդուռազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է՝ տարածված Հարավային Ամերիկայում։ Հայաստանի պայմաններում օգտագործվում է որպես միամյա ծաղկաբույս, քանի որ ձմռանը բաց գրունտի պայմաններում ցրտահարվում է։

Ցողունը մսալի է, սողացող, մոտ 15 սմ երկարությամբ՝  մանր, հյութալի տերևներով։ Ծաղիկները լիաթերթիկ են, կիսալիաթերթիկ, սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր և այլ գույների։ Բացվում է միայն արևոտ եղանակների դեպքում։ Ծաղկում է հունիսի կեսերից ընդհուպ մինչև սառնամանիքները։ Երաշտադիմացկուն է, ջերմասեր և լուսասեր։ Լավ աճելու և առատ ծաղկելու համար պահամջում է թեթև ավազակավային սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողեր։ Հումուսով հարուստ ծանր հողերում վատ է ծաղկում։

Սերմերը ցանում են մարտին՝ արկղերում։ Վերատնկում են նույնպես արկղերում, որոնք անմիջապես տեղափոխում են ջերմոց։ Սածիլները այգի են տեղափոխում հունիսի սկզբին և տնկում բույսը բույսից 20-30 սմ հեռավորության վրա։ Մեկ գրամ սերմից ստացվում է 4000 բույս։

Լայնորեն օգտագործվում է պարտերային տիպի ձևավորումներում, գորգային ծաղկաթմբերում, ծաղկամարգերում, միքսբորդերների առաջին պլանում։

Portulaca Grandiflora Hook Portucala grandiflora is native to Brazil, Uruguay and Argentina (South to Chubut), sparingly escaped from cultivation and naturalized in the United States, Europe, and elsewhere in frost-free climates.
Altitude range: 0-2000 metres above sea level.
Habitat and ecology: Sandy soils. Portulaca grandiflora is naturalized in gardens and often becomes a weed around houses and has escaped to roadsides and waste places.

Portulaca Villosa Cham
Հավայան կղզիների հազվագյուտ էնդեմիկ տեսակ է:
Բարձրության սահմանն է՝ ծովի մակարդակից մինչև 500 մետր:
Հանդիպում է չոր, ժայռոտ, կավե, լավայի կամ կորալե րիֆային վայրերում: Սա Շատ խոցելի տեսակ է, հավանական է, որ մոտ ապագայում վերանա:

Moss Rose, Portulaca Grandiflora ‘Tequila Cherry’

Հղումներ

Հալվեի (ալոեի) տեսկները

Հալվեն (Անմահաթուփ, Ալոե, ռուս․՝ Алоэ, լատ.՝ Aloe), թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանների ցեղ։ Ընդգրկում է մոտ 500 տեսասկ։

Հալվե վերա

Հալվե վերան բնական պայմաններում աճում է չոր կլիմայում: Որպես կանոն կազմում է մինչև 50 սմ երկարության տերևների վարդականման խիտ խումբ: Տերևներն ունեն հարթ մակերես և սղոցանման եզրեր: Ծաղկելիս բույսը դուրս է նետում 60-90 սմ երկարությամբ շյուղեր՝ դեղինից մինչև կարմիր գույների երանգներով:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ ==>

Հալվե ծառանման

Հալվե ծառանման (անգլ.՝ Krantz aloe, Candelabra aloe, ռուս.՝ Алоэ древовидное, Столетник, լատ.՝ Alóe arboréscens):

Հալվե ցեղի սուկուլենտ բույս է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է, տարածված է Մոզամբիկում, Զիմբաբվեում, Սվազիլենդում և Մալավիում:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ ==>

Հալվե կարճատերև

Հալվե կարճատերև (անգլ․՝ Short-leaved aloe, ռուս․՝ Алоэ коротколистное, լատ․՝ Aloe brevifolia)։ Կոմպակտ, կապտականաչ, մշտադալար հյութեղ տերևներով, բազմամյա բույս է, որի հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Վտանգված է իր բնական միջավայրում, բայց լայն տարածում ունի աշխարհում՝ որպես գեղեցիկ, սենյակային բույս:

Հալվե էրինացեա

Հալվե էրինացեա, Алоэ эринацея, Aloe Erinaceae: Դանդաղ աճող, միայն 10 տարեկանում ծաղկող, շատ փշոտ բույս է։

Հալվե հավորթիոիդես

Հալվե հավորթիադես, Алоэ хавортиоидес, Aloe Haworthioides։ Ամենափոքրիկ հալվեներից է, տերևները խիտ պատված են փոփուկ ելուստներով։ Հեշությամբ ու լավ ծաղկում է։

Հալվե յուկունդա

Հալվե յուկունդա, Aloe Jukunda։ Կոշտ, փայլուն տերևներ ունի։ Դանդաղաճ է և միայն մեծ տարիքում է սկսում կողային “ձագուկներ” տալ։

Հալվե խայտաբղետ

Հալվե խայտաբղետ, (Алоэ пестрое, Aloe Variegata)։ Պայծառ, զոլավոր տերևներ ունի։ Ծաղկում է գարնան սկզբին։ Պտուղները սերմերով լի, խոշոր տուփեր են։

Հղումներ

Անանուխ կիտրոնային

Անանուխ կիտրոնային (Դաղձ կիտրոնայինՆանա կիտրոնային), (անգլ.՝ Lemon Mint, Bergamot mint, Eau-de-cologne mint, ռուս.՝ Мята лимонная, լատ.՝ Mentha citrata Ehrh.):

Բազմամյա բույս է, ունի կիտրոնի բուրմունք, օգտագործվում է որպես համեմունք, կամ դեղաբույս՝ թեյի կամ թուրմի տեսքով:

Շատ հաճախ օգտագործվում է ստամոքսի խանգարումները բուժելու նպատակով: Օրինակ՝ սրտխառնոցի եւ փսխման դեպքերում: Հաճախ կիտրոնային անանուխի թուրմ են նշանակում հղի կանանց՝ հղիության առաջին եռամսյակի ընթացքում, երբ տոքսիկ երեւույթներ են առաջանում: Կիտրոնային անանուխի թուրմը նաեւ պրոֆիլակտիկ հրաշալի միջոց է գաստրիտի եւ ստամոքսի խոցի դեպքում:

Կիտրոնային անանուխի եւս մեկ առանձնահատկություն, որն այն անփոխարինելի դեղաբույս է դարձնում, հակաբորբոքային հատկությունն է: Կիտրոնային անանուխի թուրմով արագ եւ անվտանգ բուժում են ֆարինգիտը, անգինան, բրոնխիտը եւ շնչառական ուղիների շատ այլ հիվանդություններ: Մրսածությունն անցկացնելու համար բավարար է օրական 3 գավաթ անանուխի թեյ խմել. այն ոչ միայն համեղ է, այլեւ օգտակար:

Եթե ձեզ տանջում է միգրենը, պարզապես ճակատին անանուխի տերեւ դրեք: Բուժման այս միջոցը բացահայտել են վերջերս, բայց այն հասցրել է մեծ տարածում գտնել: Թարախային հիվանդությունների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս վերքին անանուխի հյութի մեջ թրջած կտոր դնել:

Անանուխի թուրմ պատրաստելը դյուրին է. 10 գր. կիտրոնային անանուխի տերեւների վրա 400 մլ եռացրած ջուր լցրեք եւ թողեք, որ սառչի: Այն օգնում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում. իջնում է արյան ճնշումը, հանգստանում են աղիքային խանգարումները, վերանում են փսխումն ու ստամոքսի ցավերը, անցնում է բարձր նյարդային լարվածությունը: Անանուխի թուրմի միջոցով կարելի է նաեւ բազմաթիվ այլ հիվանդություններ բուժել:

Սակայն անանուխը որոշ մարդկանց հակացուցված է: Այն չպետք է օգտագործեն նրանք, ովքեր ցածր ճնշում ունեն: Բժիշկներն արգելում են սննդակարգում ներառել կամ անանուխով բուժվել կրծքով կերակրող կանանց, ինչպես նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաներին: Անանուխը, անկասկած, օգտակար բույս է: Ամեն դեպքում, պետք չէ այն օգտագործել մեծ քանակությամբ: Հակառակ դեպքում, կարող են քնի հետ կապված լուրջ խնդիրներ, սրտի շրջանում ցավեր առաջանալ:

Flower Description:
Lemon mint perennial herb, which is a very hardy plant, even in sub-zero cold, still green one. It is very popular with bees welcome, light green leavesare very beautiful, rub will smell a deep sense of smell, you can remove headache, abdominal pain, toothache. And helps to treat bronchitis anddigestive diseases.

Growth habit:
Germination temperature: 22-26 ℃
Germination Days: 5-10 days
Growth optimum temperature: 18-35 ℃
Pitch: 15 * 15 cm
Light: half shade, sunny
Sowing to flowering: about 90 days

Morphology and Uses:
Color:Green
Height: 20-30cm
Uses:ornamental, edible
Seed quality
:

Germination rate: ≥ 80%
Moisture: ≤ 8%
Seed life:two years
Note:

1.Keep seeds stored in a cool, dry place.
2. Because of weather conditions or damage caused by improper cultivation techniques seed prices live outside the economic responsibilities.
3. Futurology seed surface is 1-2 times the diameter of the seed.

Հղումներ