Ինչպես ջրի մեջ աճեցնել կանաչ սոխ

Սոխի, մասնավորապես կանաչ սոխի, օգտակարության մասին խոսելն ավելորդ է: Երևի ավելի հեշտ է թվարկել այն տաք և սառը կերակուրները, որոնց պատրաստման ժամանակ սոխ չի օգտագործվում:

Իսկ ինչո՞ւ խոհանոցում մշտապես չունենալ թարմ կանաչ սոխ:

Չէ որ ջրի մեջ կանաչ սոխ աճեցնելը չափազանց հեշտ է:  Արևկող պատուհանագոգ, թափանցիկ բաժակ և կանաչ սոխից կտրած սոխուկային մասը՝ ահա այն բոլորը, ինչը ձեզ անհրաժեշտ կլինի:
Հաջորդ անգամ, երբ կանաչ սոխ գնեք խանութից, մի թափեք դրանց ներքին, արմատների մասը, այլ փորձեք դրանցից կանաչ սոխի  նոր բերք ստանալ:
 

  1. Սոխուկային հատվածից կտրեք առնվազն 4 սմ երկարությամբ կտորներ:

2. Վերցրեք թափանցիկ բաժակ կամ այլ անոթ և առնվազն 2 օր հնացված, գոլ ծորակի ջուր լցրեք մեջը: Տեղադրեք նախապատրաստված կտրոնները ջրի մեջ:

Տեղադրեք բաժակը տաք և արևկող (օրական նվազագույնը 4 ժամ արև) լուսամուտի գոգին և  օրը մեջ փոխեք բաժակի ջուրը: 2-3 օրից կնկատեք արմատների աճ և նոր ցողունների ձևավորումը:

1-2 շաբաթից կստանաք 15-20 սմ երկարությամբ բազմաթիվ նոր ծիլեր, որոնք կարող եք կտրել և օգտագործել՝ թողնելով ներքին մասը ջրում՝ նոր ծիլեր ստանալու համար: Այս եղանակով աճեցման դեպքում հնարավոր է կանաչ սոխի 2-3 բերքահավաք անել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *