
Իշախառանչ, արջուկ, (անգլ․՝ European mole cricket, ռուս․՝ Обыкновенная медведка, լատ․՝ Gryllotalpa gryllotalpa) ուղղաթևերի կարգի միջատ։ Երկարությունը՝ 35-50 մմ, առջևի զույգ ոտքերը՝ փորող տիպի, ատամնավոր, խիստ խեցեվորված։ Ապրում է օրգանական նյութերով հարուստ, խոնավ հողերում։ Սնվում է բույսերի սերմերով, արմատներով, արմատավզիկով, ցողունով, ինչպես նաև անձրևորդերով, միջատներով։ Վնասում է բանջարաբոստանային և դաշտային բույսերը, հատկապես ջերմոցներում։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։
Հղումներ