
Ի՞նչ կարելի է ցանել
Արագ են ծլում ու աճում.
- Գաճաճ նուռը (անգլ.՝ dwarf pomegrante, ռուս.՝ гранат карликовый , լատ.՝ Punica granatum var. nana)
- Մուրայան (անգլ.՝ Murraya, ռուս.՝ Муррайя, լատ.՝ Murraya);
- Հինածաղիկը (անգլ.՝ Impatiens, ռուս՝ Недотрога, Бальзамин, լատ՝ Impátiens);
- Մորմը (անգլ.՝ Solanum, ռուս.՝ Паслён, լատ.՝ Solánum);
- Խորդենին (անգլ.՝ Geraniums, ռուս.՝ Пеларгония, լատ.՝ Pelargōnium);
- Ծնեբեկը (անգլ.՝ Asparagus, ռուս.՝ Спаржа, լատ.՝ Aspáragus);
- Բրուգմանսիա (անգլ.՝ Angel’s trumpets, ռուս.՝ Бругмансия, լատ.՝ Brugmansia);
- Շեֆլերա (անգլ.՝ Schefflera, ռուս.՝ Шеффлера, լատ.՝ Schéfflera);
- Պասիֆլորա (անգլ․՝ Passion flowers, ռուս.՝ Пассифлора, լատ.՝ Passíflōra);
- Ֆիկուս սրբազան (անգլ.՝ Sacred fig, ռուս.՝ Фикус священный, լատ.՝ Ficus religiosa);
- Պախիպոդիումը (անգլ․՝ Pachypodium, ռուս.՝ Пахиподиум, լատ՝ Pachypodium),
- Ադենիումը (անգլ․՝ Adenium, ռուս.՝ Адениум, լատ.՝ Adenium);
- Տղտորիկը (անգլ.՝ Indian mallow, ռուս.՝ Абутилон, լատ.՝ Abutílon);
- Բաղրջուկ սիրիականը (անգլ.՝ Syrian ketmia, ռուս.՝ Гибискус сирийский, լատ.՝ Hibiscus syriacus);
- Բաուհինիան (անգլ.՝ Orchid tree, ռուս.՝ Баухиния, լատ.՝ Bauhinia);
- Կաթարանթուսը (անգլ.՝ Periwinkles, ռուս.՝ Катарантус, լատ.՝ Catharanthus):
Դանդաղ են ծլում ու աճում.
- Ալպիական մանուշակը (անգլ.՝ Sowbread, ռուս.՝ Цикламен, լատ.՝ Cýclamen);
- Նոլինա (անգլ.՝ Beargrasses, ռուս.՝ Нолина, լատ.՝ Nolina);
- Տակկա (անգլ.՝ Batflowers, ռուս.՝ Такка, լատ.՝ Tacca);
- Բրովալիա (անգլ․՝ Browallia, ռուս.՝ Броваллия, լատ.՝ Browallia);
- Կուֆեյա (ռուս.՝ Куфея, լատ.՝ Cuphea)
- Արմավենիները (անգլ.՝ Palm tree, ռուս.՝ Пальма):
Արագ կորցնում են ծլողունակությունը.
- Սրճենու (անգլ․՝ Coffee tree, ռուս․՝ Кофейное дерево, լատ.՝ Coffea),
- Մուրայաի (անգլ.՝ murraya, ռուս.՝ муррайя, լատ.՝ Murraya),
- Հիպեաստրումի (անգլ․՝ Hippeastrum, ռուս․՝ Гиппеаструм, լատ.՝ Hippeástrum),
- Բաղրջուկի (անգլ.՝ Rose mallow, ռուս.՝ Гибискус, լատ.՝ Hibiscus),
- Գարդենիա (ռոս.՝ Гардения, լատ.՝ Gardénia),
- Ադենիումի (ռուս.՝ адениум, լատ.՝ Adenium)
սերմերը:
Սերմով կարող են աճեցվել նաև հետևյալ բույսերը.
- Հինածաղիկ սենյակային (Бальзамин комнатный);
- Բեգոնիա (անգլ.՝ Begonia, ռուս.՝ Бегония, լատ.՝ Begonia);
- Գերբերա (անգլ.՝ Gerbera, ռուս.՝ Гербера, լատ.՝ Gerbera);
- Գլոքսինիա (անգլ.՝ Gloxinia, ռուս.՝ Глоксиния, լատ.՝ Gloxinia);
- Ժակարանդա (ռուս.՝ Жакаранда, լատ.՝ Jacaránda);
- Կամելիա (անգլ.՝ Camellia, ռուս.՝ Камелия, լատ.՝ Camellia);
- Կակտուսները;
- Սուկուլենտները;
- Ստրեպտոկարպուս (անգլ.՝ Streps, ռուս.՝ Стрептокарпус, լատ.՝ Streptocarpus)
- Լիտոպսները (անգլ․՝ Lithops, ռուս․՝ литопсы (живые камни), լատ՝ Lithops)
- Ստրելիցիան (անգլ.՝ Crane flower, Стрелиция, լատ.՝ Strelitzia)
- Արմավենիները;
- Պղպեղ դեկորատիվը;
- Գնարբուկը (անգլ․՝ Primula, ռուս.՝ Примула, լատ.՝ Primula)
- Զանգակը (անգլ․՝ Bellflower, ռուս․՝ Колокольчики, լատ․՝ Campanula)
- Քրիզնթեմը (անգլ․՝ Chrysanthemum, ռուս․՝ Хризантемы, լատ․՝ Chrysanthemum)
- Ցինեռարիան (անգլ․՝ Cineraria, ռուս․՝ Цинерария, լատ․՝ Cineraria)
- Ցիպերուս (անգլ․՝ Cyperus, ռուս․՝ Сыть, Циперус, լատ․՝ Cyperus)
և շատ ուրիշ բույսեր։
Երբ ցանել
Բույսերի մեծամասնության համար ցանելու լավագույն ժամանակը փետրվար, մարտ ամիսներն են: Սակայն, ճիշտ ջերմային ու լուսային ռեժիմները ապահովելու դեպքում, կարելի է ցանել շուրջ տարին:
Ինչպես ցանելուց առաջ մշակել սերմերը
Կենսաակտիվ լուծույթներում թրջելը
Էպին (Эпин) 100 միլիլիտր ջրին ավելանել 2 կաթիլ էպին և թրջել 16-24 ժամ:
Ցիրկոն (Циркон) 150 միլիլիտր ջրին ավելանել 1 կաթիլ Ցիրկոն և թրջել 10-12 ժամ:
Գումատներ կալիումի կամ նատրիումի (Гуматы калия или натрия) 0,005 – 0,01 % լուծույթի մեջ թրջել 24 ժամ:
Հալվեի հյութ (Алоэ Сок) Հյութը պատրաստելու համար կտրում են հալվեի տերևները և 5-6 օր պահում սառնարանում, ինչից հետո կտրատում են մանր կտորներով ու ճզմում: Ստացված “շիլայի” մեջ ընկղմում են մարլայի տոպրակի մեջ լցված սերմերը: Քանի՞ ժամ:
Նարնջի հյութ (Апельсиновый сок) Նարնջի թարմ հյութի մեջ թրջել սերմերը 78 ժամ: Ինչից հետո լվալ սերմերը գոլ ջրով ու ախտահանել ջրածնի պերոքսիդով (перекись водорода):
Ընդհանրապես սերմերը ախտահանում են ջրածնի պերոքսիդի (перекись водорода), կալիումի պերմանգանատի (марганцовкa), բորաթթվի (борнaя кислотa), պղնձարջասպի (медный купорос) լուծույթների մեջ 15 րոպե թրջելով, ինչից հետո լվանում են մաքուր, գոլ ջրով:
Բարբոտիզացիա
Սերմերը գցում են գոլ, հնեցված ջրի մեջ և ակվարիումների համար նախատեսված օդի պոմպով, 10 ժամ շարունակ հագեցնում ջուրը թթվածնով: Այդպիսի մշակումից հետո էականորեն լավանում է սերմերի ծլողունակությունը և կրճատվում ծլելու ժամկետը:
Կոփում
Կալիումի պերմանգանատի լուծույթի մեջ թրջում ենք լաթի կտոր, դնում փոքրիկ ափսեի մեջ, վրան տեղադրում սերմերը և երկու օր պահում սառնարանի մեջ։ Լաթի կտորը պետք է միշտ խոնավ մնա։
Սերմերը կոփելուց հետո կարելի է անմիջապես ցանել կամ շարունակել մշակել այլ եղանակներով։
Սկարիֆիկացիա
Խոշոր, պինդ պատյան ունեցղ և դժվարույանբ ծլող սերմերը, թրջելուց առաջ թեթևակի խառտում են եղունգների համար նախատեսված խարտոցով: Գրանուլացված սերմերը չեն սկարիֆիկացնում:
Ինչ հողախառնուրդ պատրաստել
Կարելի է օգտագործել պատրաստի տորֆային հաբեր կամ, եթե կան, գնել պատրաստի հողախառնուրդներ:
Ինքնուրույն պատրաստելու համար առաջարկվում է այսպիսի բաղադրատոմս.
- Կոկոսի սուբստրատ (Кокогрунт);
- Տորֆ;
- Փայտի մոխիր;
- Ավազ:
Պատրաստի հողախառնուրդը ախտահանում են եռման ջրով կամ կալիումի պերմանգանատի լուծույթով (раствором марганцовки): Չորանալուց հետո ջրել ֆիտոսպորինով (фитоспорин) և կորնեվինով (корневин)։
Հողախառնուրդի հիմնական պահանջվող հատկանիշներն են՝ օրգանական նյութերի բացակայությունը, փխրունությունը, ջրաթափանցիկությունը, ստերիլությունը:
Բայց այդպիսի հողախառնուրդի մեջ բույսերը երկար պահել չի կարելի: Բույսի երկրորդ, իրական տերևների գոյանալուց հետո այն պետք է տեղափոխել պարարտ հողախառնուրդի մեջ:
Ինչպես ցանել
Ընդհանուր կանոնը հետևյալն է՝ ցանել սերմի պարագծի եռապատիկի չափով խորությամբ: Սակայն շատ բույսերի սերմերի համար մոտեցումը այլ պետք է լինի: Օրինակ, ադենիումի սերմերը պետք է պարզապես դնել հողի մակերեսին, բայց պարտադիր ծածկել ապակիով կամ ցելոֆանով:
Սուրճի սերմը պետք է պարկացնել հողին տափակ կողմով դեպի ներքև և վրայից, սուրճի հատիկի պարագծի եռապատիկ բարձրությամբ հող լցնել:
Մանր սերմերը պարզապես բաշխում են գրունտի մակերեսին և թեթևակի սեղմում:
Օդի ջերմաստիճանը
Արևադարձային բույսերի մեծամասնության ծլելու համար անհրաժեշտ է ապահովել 25-27 աստիճան ջերմություն: Մյուս, բարեխառն գոտու բույսերի համար բավարար է ապահովել 21-23 աստիճանը: