Սենյակում լուսավորության սանդղակ

Թանձր ստվեր Թանձր ստվերում բույսեր աճեցնելն անհնար է:
Ստվեր Վատ լուսավորված տեղ, որտեղ օրվա ընթացքում մի քանի ժամ, այնուամենայնիվ, հնարավոր է թերթ կարդալ:
Շատ քիչ սենյակային բույսեր կարող են նորմալ աճել ստվերում։ Դրանց շարքում են`

  • Օձաբույսը (անգլ․՝ Aspidistra, ռուս․՝ Аспидистра, լատ․՝ Aspidistra);
  • Ագլաոնեման (անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen, ռուս.՝ Аглаонема,  լատ.՝ Aglaonema);
  • Զամիոկուլկասը (Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ, անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas);
  • Սանսևիերիան (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera)
  • Լեզվապտերը (Spleenworts, Асплениумы):
 Կիսաստվեր Չափավոր լուսավորված տեղ՝ արևին նայող պատուհանից 1,5-2 մետր հեռավորության վրա կամ արևին չնայող պատուհանի կողքին:
Այսպիսի լուսավորությունը լիովին բավարար է չծաղկող դեկորատիվ բույսերի համար, բայց ոչ բավարար ծաղկողների համար։
Պայծառ, ցրաված լույս Արևին նայող պատուհանի գոգին կամ կողքին՝ 1.5 – 2 մ հեռավորության վրա, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Այսպիսի լուսավորությունը բարեբեր է շատ բույսերի համար։
Պայցառ ցրված լույս և որոշ ժամանակ արևի ուղիղ ճառագայթներ Արևին նայող պատուհանի կողքին, ուր ցերեկը որոշ ժամանակ ընկնում են արևի ճառագայթները:
Այսպիսի լուսավորությունն ամենալավն է ծաղկող սենյակային բույսերի համար։ Այդպիսի լուսավորում կարող է լինել արևմտյան կամ արևելյան լուսամուտագոգերին և հարավային լուսամուտից 1.5 – 2 մ հեռավորության վրա։
Արևի տակ Ցերեկային ժամերին մշտապես արևով լուսավորվող տեղ՝ օրնակ հարավային պատուհանի գոգին:
Այս պայմանները ծանր են համարվում, քանի որ քիչ սենյակային բույսեր կան, որ դիմանում են արևի ուղիղ ճառագայթներին: Դրանք են, մասնավորապես՝

  • Բաղրջուկը (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus)
  • Թանձրատերևուկները (անգլ.՝ Jade plant, Friendship tree, Lucky plant, or Money tree, ռուս.՝ Толстянка, լատ.՝ Crassula);
  • Հալվեները (Անմահաթուփ, Ալոե, ռուս․՝ Алоэ, լատ.՝ Aloe);
  • Իշկաթնուկ Միլիուսին (անգլ.՝ Crown of thorns, Christ plant, Christ thorn, ռուս.՝ Молочай Милиуса, լատ.՝ Euphorbia milii);
  • Կակտուսներն ու սուկուլենտները;
  • Կոդիեում խայտաբղետը (անգլ.՝ Garden croton, ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон, լատ.՝ Codiaeum variegatum pictum);
  • Մոմաբաղեղը (Հոյա) (անգլ.՝  Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya);
  • Պեպերոմիաները (անգլ.՝ Peperomia, ռուս.՝ Пеперомиа, լատ.՝ Peperomia);
  • Մարգարիտների շարանը (անգլ․՝ String of pearls, ռուս․՝ Крестовник Роули, լատ․՝ Curio rowleyanus);
  • Ցիտրուսայինները (անգլ․՝ Citrus, ռուս․՝ Цитрус, լատ.՝ Citrus)

Հիշե՛ք, որ բույսերից շատերը հարմարվում են լուսավորության մակարդակի լայն տիրույթի և կարող են ընդգրկվել մի քանի բաժիններում: Եթե մտադրություն կա բույսը տեղափոխել լուսավորությամբ էականորեն տարբերվող տեղ, ապա պետք է դա անել աստիճանաբար, որպեսզի բույսը սթրեսի չենթարկվի։ Տեղափոխելուց հետո պետք է ուշադիր հետևել բույսին՝ համոզվելու համար, որ այն չափից շատ կամ անբավարար լույսի առկայության նշաններ ցույց չի տալիս։

Տես, թե ինչ բույսեր կարելի է աճեցնել տարբեր ուղղությունների պատուհանների մոտ =>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *