Օրգանական գյուղատնտեսություն

Օրգանական գյուղատնտեսությունը համակարգ է, որը նպատակաուղղված է բարելավելու և խրախուսելու գյուղատնտեսական արտադրությունը` բնապահպանական, սոցիալական և տնտեսական տեսանկյունից:Այս համակարգը հողի  բարելավումը դիտարկում է  որպես հիմնական առանցք որակյալ մթերքների արտադրության գործում: Բարեխղճորեն վերաբերվելով բույսերի, կենդանիների և հողերի բնական կարողություններին,գյուղատնտեսական արտադրության այս ձևը ձգտում է բարելավել գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը բոլոր տեսանկյուններից:Եթե էկոլոգիապես մաքուր արտադրանքի   մեջ չի բացառվում քիմիական և սինթետիկ միջոցների օգտագործումը, ապա կարևոր է, որ դրա հետևանքով բույսերի մեջ չպարունակվեն ծանր մետաղներ, նիտրատներ և այլ նյութեր, որոնք օրգանիզմի համար վտանգ են ներկայացնում:Օրգանական գյուղատնտեսությունը  մի համակարգ  է, որտեղ չեն կիրառվում  թունավոր  նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր:Օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չեն կիրառվում արհեստական նյութեր և ճառագայթում:
Օրգանական   գյուղատնտեսությունն  առաջարկում է այնպիսի մեթոդներ, որոնց շնորհիվ,հնարավորինս քիչ ներդրումներով, հնարավոր կլինի կենսունակ գյուղատնտեսական ապրանքներիարտադրությունը:Օրգանական  գյուղատնտեսությունն  արտադրության վարման մի էկոլոգիականհամակարգ է, որը խթանում է կենսաբազմազանությունը, ակտիվացնում կենսաբանական փուլերը ևհողի կենսաբանական գործունեությունը:Քանի որ համակարգը Հայաստանում  համեմատաբար նորգաղափար է, ուստի անհրաժեշտ է տալ օրգանական և ավանդական գյուղատնտեսությանհամեմատական բնութագրերը:
  Ավանդական գյուղատնտեսությունում հաճախ  անհարգալից վերաբերմունք է դրսևորվումկենսաբանական շրջափուլերի նկատմամբ:Այս պարագայում գերակշռում է բնական ռեսուրսներիչկանխամտածված շահագործումը:Մարդիկ արհեստականորեն ազդում են բնության երևույթների վրա,որը հաճախ պատճառ է դառնում անցանկալի փոփոխությունների:Այստեղ չի բացառվումգենետիկորեն ձևափոխված մթերքների արտադրությունը:Ավանդական գյուղատնտեսության դեպքումանհրաժեշտ են արտաքին ներդրումների և արտադրանքի ստանդարտների  ցածրմակարդակ:Գերակշռում են բարձր բերքատվությունը և արտադրողականության աճը` մեծներդրումների շնորհիվ:Թույլ է  թիթեռնածաղկավոր մշակաբույսերի ներգրավումըցանքաշրջանառության  մեջ:Շրջակա միջավայրի խնդիրները գրեթե անտեսվում են, տեղի է ունենումհողի և բնական այլ ռեսուրսների  դեգրադացիա:Մարդկանց, կենդանիների և բույսերի առողջությանհամար ռիսկի աստիճանը բարձր է:Ագրոէկոհամակարգը կարգավորվում էարհեստականորեն,դառնում անհավասարակշիռ:Ծառերը, թփերը և այլ բուսատեսակները սակավ ենագրոհամակարգում, հողի կենսաբանական ակտիվությունը ցածր է, նիտրատների և նիտրիտներիօգտագործումը չի վերահսկվում, հողի բերրիությունը բարձրանում է արտաքին ազդակներիշնորհիվ:Բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարն իրականացվումէ քիմիական եղանակով, օգտագործվում են հանքային պարարտանյութեր, մթերքներումպեստիցիդների հայտնվելու հավանականությունը բավականին մեծ է: Գոմաղբը տարանջատվում է գյուղօգտագործման հողատարածքներից` որպես վառելիք օգտագործելունպատակով:Պահածոյացված մթերքներ պահպանելու  համար օգտագործվում են քիմիական նյութեր:
   Օրգանական գյուղատնտեսությունում հարգալից վերաբերմունք է դրսևորվում բնությաննկատմամաբ:Մարդն աշխատում է ոչ թե վերափոխելով բնությունը, այլ հարմարվելով բնականերևույթների հետ և լավագույն ձևով օգտագործելով բնական ռեսուրսները:Կտրականապես արգելվումէ  արհեստական միջամտությունը բնության երևույթներին: Բացառվում է գենետիկորեն վերափոխվածտարրերի օգտագործումը:Ապահովվում է ստանդարտների բարձր մակարդակ, իսկ արտաքիններդրումների մակարդակը հասնում է նվազագույնի:Արտադրության համակարգը փակ շղթա է:Փակեն նաև էներգետիկ և սննդարարության շրջափուլերը:Ապահովվում է բարձրորակ մթերքներիարտադրություն:Արտադրողականությունը բարձրանում է, թեև քիչ են ներդրումները:Կիրառվում էինտենսիվ ցանքաշրջանառություն, որի մեջ լայնորեն ընդգրկվում են թիթեռնածաղկավորմշակաբույսերը:Էկոհամակարգը լինում է կայուն, որի շնորհիվ բարելավվում է շրջակա միջավայրիվիճակը, բնական ռեսուրսները պահպանվում են առավելագույն չափով:Մարդկանց, կենդանիների ևբույսերի առողջության համար անվտանգ  է լինում սնունդը:Տեղի է ունենում ագրոէկոհամակարգիբնական կարգավորում,պահպանվում են ծառերի,թփերի և այլ բուսատեսակների բազմազանությունըև առավել ընդգրկվածությունն  ագրոհամակարգում:Ապահովվում են  հողի կենսաբանական բարձրակտիվությունը, նիտրատներով և  նիտրիտներով աղտոտվածության ցածր մակարդակը:Բակլազգիբույսեր մշակելիս պալարաբակտերիաների օգնությամբ հողը հարստանում է կենսաբանականազոտով:Հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի գործում  օգտագործվումեն ագրոտեխնիկական և կենսաբանական եղանակներ, որոնց   շնորհիվ արտադրվում է անվտանգ ևմաքուր մթերքՕրգանական գյուղատնտեսության կիրառման ժամանակ բացառում են հանքայինպարարտանյութերի և պեստիցիդների օգտագործումը:Օրգանական գյուղատնտեսությունում ցանքաշրջանառությունների համար անհրաժեշտ է մշակել բակլազգի բույսեր:Մոլախոտերի դեմպայքարն  իրականացվում է հիմնականում ցանքաշրջանառությունների և ագրոտեխնիկական այլմիջոցառումների միջոցով:Վնասատուներից և հիվանդություններից բույսերը պաշտպանում ենկենսաբանական մեթոդներով:Հանքային պարարտանյութերի փոխարեն օգտագործում են օրգանականպարարտանյութեր` գոմաղբ, կոմպոստ, կենսահումուս, մոխիր, տորֆ, ինչպես նաև կիրառում ենկանաչ պարարտացում:
  Բույսերի հիվանդությունների դեմ պայքարում են բուսական պատրաստուկներով:Որպեսպարարտանյութ   օգտագործում են  տարբեր կոմպոստներ և հատուկ հանքային հավելումներ`սիլիցիում, ոսկրալյուր, կրաքար, եղջրալյուր և այլն:
  Օրգանակենսաբանական  գյուղատնտեսությունում գլխավորը հողի բերրիության բարձրացումն էհողային միկրոֆլորայի ակտիվացման շնորհիվ, որի համար օգտագործում են կոմպոստներ,իսկցանքաշրջանառությունում` բակլազգի խոտաբույսեր:
        Հողի, որպես կենդանի օրգանիզմի նկատմամբ հատուկ վերաբերմունքն օրգանականգյուղատնտեսության հիմքն  է:Հողը, ինչպես նաև որևէ օրգանիզմ, կարիք է զգում գոյության նույնպայմանների` սնունդ,ջուր, օդ, լույս, ջերմություն և այլն:Հենց հողն է օրգանական գյուղատնտեսությանգլխավոր նապապայմանը:Հողը  պարարտացնում են ոչ թե որպեսզի բույսերին ապահովեն սննդով, այլորպեսզի կերակրեն հողային մանրէներին:ՙԿերակրիր հողին և այն կկերակրի քո բույսերին՚ահաօրգանական գյուղատնտեսության գլխավոր կանոնը:
 
 
Ա.Հարությունյան
http://tavush.agro.am/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *