Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է: Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:
Եղինջի թուրմ
Եղինջից պատրաստված թուրմը կիրառելի է համարյա բոլոր մշակաբույսերի համար, այն հարուստ է ազոտով և այլ օգտակար տարրերով: Մանրամասն եղինջի և դրանից պատրաստվող սննդարար թուրմերի մասին կարդացեք այստեղ:
Մոլախոտերի թուրմ
Բույսերի համար սննդարար թուրմ կարելի է պատրաստել համարյա բոլոր մոլախոտերից: Քարխոտը, վայրի մանանեխը, օշինդրը, երիցուկը, երեքնուկը, բոլորի կանաչ զանգվածն էլ կարելի է օգտագործել սննդարար թուրմ պատրաստելու համար: Կարելի է ավելացնել նաև գազոնի հնձած խոտը:
Թուրմ պատրաստելու համար, մոլախոտերի կանաչ զանգվածը կտրատում կամ աղում են և լցնում տակառի կամ այլ հարմար անոթի մեջ՝ մոտավորապես անոթի բարձրության 2/3 չափով: Վրան լցվում է այնքան ջուր, որ ծածկի ողջ կանաչ զանգվածը:
Որպես մերան կարելի է ավելացնել մի քիչ նախկինում պատրաստված թուրմ, կամ պատրաստի կոմպոստ, փտած գոմաղբ, թթվի ջուր:
Ոչ ցուրտ եղանակին, 7-10 օր անց թուրմը եռ գալուց հետո պատրաստ կլինի: Պատրաստ լինելու մասին վկայում է թուրմին բնորոշ սուր հոտը:
Ստացված թուրմը բացում են ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ և դրանով ջրում են բույսերը:
Մոլախոտի թուրմով բույսերի սնուցում կարելի է անել ամսական 2-3 անգամ:
Չնայած պատրաստման շատ պարզ եղանակին, մոլախոտերի թուրմը շատ լավ պարարտացնում է հողը, իսկ առաջացած թափոնը՝ նեխած խոտի մնացուկները նույնպես կարելի է օգտագործել՝ որպես պարարտանյութ խառնելով հողի վերին շերտի հետ կամ որպես ցանքածածկ:
- Ամոնյակի սուլֆատ;
- Կարբամիդ;
- Դիամոնիումֆոսֆատ;
- Կալիում;
- Մագնիում;
- Ծծումբ;
- Կավիճ;
- Սոդա;
- Բոր;
- Կալցիում: