1959թ Կալիֆոռնիայում /ԱՄՆ/ ընտրասերման միջոցով ստացվել է անձրևաորդի նոր տարատեսակ, որը ստացել է ՙկալիֆոռնյան կարմիր որդ՚ անունը: Որդերի աճեցմամբ պատրաստում են շատ արժեքավոր օրգանական պարարտանյութ, որը կոչվում է “կենսահումուս“:
Կենսահումուսը էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որն իրենից ներկայացնում է կալիոֆոռնյան կարմիր որդերի կողմից վերամշակված գոմաղբ և օրգանական թափոններ` կոպրոլիտի ձևով: Այն սև, փխրուն, հաճելի բույրով սևահողական նյութ է: Իր բակտերիալ ֆլորայով գերազանցում է գոմաղբին, իսկ հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1 տ կենսահումուսը համարժեք է 7-8 տ գոմաղբին: Գոմաղբի 1 տոննա որդերի միջոցով վերափոխվում է 600 կգ կենսահումուսի, իսկ 400 կգ-ը որդերի մարմնի 100 կգ կենսազանգվածի, որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների համար: Պարզվել է, որ 1 տոկոս որդերի կենսազանգվածը թռչունների կերի ռացիոնում ավելացնելիս, ձվատվությունն ավելանում է 20 տոկոսով, իսկ անասունների սննդի ռացիոնում 0.5 կգ որդերի թարմ կենսազանգված ավելացնելիս կաթնատվությունը բարձրանում է 22 տոկոսով: Ի դեպ, պետք է նշել, որ որդերի կենսազանգվածում պրոտեինի պարունակությունը 68-82 տոկոս է:
Չինաստանում արդեն շուրջ 2 հազար տարի է, ինչ որդերն օգտագործվում են բժշկության մեջ: Վերջին տարիներին անձրևաորդերից նույնիսկ պատրաստում են հակավիրուսային և հակաուռուցքային շիճուկներ:
ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Այն պարունակում է 40-60 տոկոս չոր օրգանական զանգված, խոնավությունը` 30-50 տոկոս, 10-18 տոկոս հումուս, 2.0-3.0 տոկոս ընդհանուր N /ազոտ/, 2.6-3.0 տոկոս P /ֆոսֆոր/, 2.7-3.0 տոկոս K /կալիում/, 4.5-8.0 տոկոս Ca /կալցիում/, 0.6-2.3 տոկոս Mg /մագնեզիում/, 0.5-2.5 տոկոս Fe /երկաթ/, 60-80 մգ/կգ Mn /մանգան/, 28-35 մգ/կգ Zn /ցինկ/, 3.5-5.1 մգ/կգ Cu /պղինձ/:
Բացի այդ, կենսահումուսում կան գրեթե բոլոր միկրոտարրերը, ինչպես նաև կենսաբանական ակտիվ նյութեր` ֆերմենտներ, վիտամիններ, հորմոններ, աուկսիններ, հետերոաուսիններ և այլն: Այն պարունակում է նաև հողի և բույսերի համար օգտակար միկրոօրգանիզմների յուրահատուկ համակցություն, որոնք արտազատում են ֆիտոհորմոններ, անտիբիոտիկներ, ֆունգիցիդային և բակտերիոցիդային միացություններ, որը հանգեցնում է հիվանդածին միկրոֆլորայի ճնշման: Այս բոլորը միասին բուժում է հողը և վերացնում լայնորեն տարածված բույսերի հիվանդությունները:
ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Կենսահումուսը`
- արագ վերականգնում է հողի բնական բերրիությունը /պարունակում է մեծ քանակությամբ մատչելի և բույսերի համար հեշտ յուրացվող սննդատարրեր/ և լավացնում է կառուցվածքը, ապահովում է կայուն, բարձր, էկոլոգիապես մաքուր բերքի ստացումը:
- ծանր մետաղները և ռադիոնուկլիդները կապում է հողում և թույլ չի տալիս բույսերին կուտակել նիտրատներ
- արագացնում է սերմերի ծլումը, բույսերի աճը և ծածկումը, բույսերի հասունացումը 2-3 շաբաթով
- նպաստում է կտրոնների արմատակալմանը
- զգալիորեն բարձրացնում է բույսերի բերքատվությունը /հացահատիկի բերքը ավելացնում է 30-40 տոկոսով, կարտոֆիլինը` 30-70 տոկոսով, բանջարեղենինը` 35-70 տոկոսով, լավացնում է վերջիններիս համային հատկանիշները
- նվազեցնում է բույսերի սթրեսային վիճակը, բարձրացնում է հիվանդությունների նկատմամբ բույսերի դիմացկունությունը
- նպաստում է պտուղներում և բանջարեղենում C վիտամինի ավելացմանը:ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸՆախօրոք հաշվարկված և առանձնացված տարածքի վրա / լայնությունը 1.0-2.0մ, երկարությունը` ըստ գոմաղբի քանակի/ պետք է փռել 5-6 սմ հաստության ծղոտ, ծղոտի վրա 40-60 սմ հաստությամբ լցնել 5-6 ամսվա հնությամբ գոմաղբ: Ցանկալի է, որպեսզի տարածքի հատակը ծածկված լինի բետոնով կամ հեռացվի հողի փխրուն շերտը: Նշված եղանակով պատրաստի զանգվածի վրա լցնել որդեր: 1 տ սուբստրատի համար անհրաժեշտ է 2000 որդ: 1 տ գոմաղբի արագ վերամշակման համար պահանջվում է 6000 հասուն որդ: Գոմաղբը պետք է պարբերաբար խոնավեցնել /70-80 տոկոս/: Որդերի սկտիվ գործունեությունը սկսվում է հատակից և բարձրանում է վեր: Կենսահումուսից որդերը կարելի է անջատել հարթակի կույտի երկարությանը զուգահեռ 30-40 սմ հաստությամբ թարմ խառնուրդ լցնելով, որի մեջ /3-5 օրում/ կքաշվեն որդերը: Կարմիր որդերի կյանքի նորմալ պայմաններն ապահովում են նրա մարմնի ջերմաստիճանին մոտ /19 աստիճան C/ ջերմաստիճանի դեպքում: Կարմիր որդը վախենում է լույսից, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները վերջինիս համար մահացու են: Ուստի լույսը չպետք է անմիջական ազդի որդերի ապրելավայրի վրա: Ինչպես կույտերում, այնպես էլ արկղերում ստացված կենսահումուսն անհրաժեշտ է 2 մմ անցքեր ունեցող մաղով մաղել և օգտագործել որպես օրգանական պարարտանյութ:ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Հողի մեկ հա-ի կենսահումուսով պարարտացման նորման 3.5-4 տ է:
2. Անկենդան հողը վերակենդանացնելու համար, մեկ հեկտարին անհարաժեշտ է 4.0-4.5 տ կենսահումուս: Գերհագեցնել հողը կենսահումուսով անհնար է: Ինչքան շատ` այնքան լավ:
3. Սածիլների աճեցման համար լավ արդյունք է տալիս 3 մաս հողի և 1 մաս կենսահումուսի խառնուրդը: Սածիլի տնկման ժամանակ բնի մեջ լցնել 1-2 բուռ կենսահումուս: Կարտոֆիլը շատ զգայուն է կենսահումուսի նկատմամբ, ցանկալի է յուրաքանչյուր պալարի տակ լցնել մինչև 100 գ կենսահումուս:
Վարունգի, պոմիդորի, կաղամբի սածիլումից հետո ցանկալի է մուլչապատել 1-2 սմ կենսահումուսի շերտով: Ոռոգման ընթացքում հումուսը կհասնի արմատներին: Ելակը 7-10 օր շուտ է ծաղկում և հասունանում, եթե մարգերը մուլչապատվեն 1-2 սմ կենսահումուսի շերտով:
Եթե յուրաքանչյուր տարի ծառերի բների վրա լցնենք 2-3 սմ հաստությամբ կենսահումուսի շերտ, ապա կուժեղանա պտղաբերությունը, իսկ պտուղները կլինեն խոշոր, գեղեցիկ և համեղ: Տնկիների տակ կարելի է տալ 4-5 կգ, պտղատու ծառերի տակ` 10 կգ:
AgroWeb
Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:
և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:
- Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
- Խթանում է բույսերի արմատների զարգացումը;
- Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
- Խթանում է բույսերի աճը;
- Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
- նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
- Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
- Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
- Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը: