Հավակատարը (անգլ.՝ Amaranth, ռուս.՝ Амарант, լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 80 տեսակ։
Հավակատարի օգտակար նյութերով հարուստ տերևները, քայքայվելուց հետո, ունակ են էականորեն բերրիացնել հողը:
Հողի նկատմամբ առանձնահատուկ պահանջներ չունի, աճում է նույնիսկ աղուտներում: Չի սիրում հողի գերխոնավացում, երաշտադիմացկուն է և, գործնականում, չի հիվանդանում:
Հավակատարի արմատները մինչև 2 մ խորանում են հողի մեջ, ինչով բարելավում են հողի կառուցվածքը:
Քանի որ Հավակատարը ջերմասեր բույս է, այն տնկում են կամ ուշ գարնանը, կամ էլ ամռանը՝ երբ հիմնական մշակաբույսերից հետո տեղ է ազատվում:
Ցանելուց առաջ Հավակատարի սերմերը խառնում են ավազի հետ:
Հնձում են Հավակատարը մինչև ծաղկելը: