Ուրցը (անգլ.՝ Thyme, ռուս.՝ Тимьян, Чабрец, լատ.՝ Thýmus) խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։
Հայաստանում կա 5 տեսակ՝
- Ուրց նոսրածաղիկ (Thýmus rarifloarm),
- Ուրց անդրկովկասյան (Thýmus transcaucasicus),
- Ուրց բլրակ այ ին (Thýmus collinus),
- Ուրց Կոչիի (Thýmus kotschyanus),
- Ուրց Ֆեդչենկոյի (Thýmus fedtschenkoi)։
Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն։