Սանսևիերիա

Սանսևիերիան (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин языкЩучий хвост, լատ.՝ Sanseviera)
Ամենա ոչ պահանջկոտ սենյակային բույսերից մեկն է, որը նաև մեծ քանակությամբ թթվածին է արտադրում։ Սանսևիերիան իրեն հրաշալի է զգում ինչպես հով, այնպես էլ տաք սենյակում, չնայած նա լուսասեր է, կարող է աճել նաև մութ սենյակում։ Երաշտադիմացկուն է՝ հաճախակի ջրելու կարիք չունի։
Սանսևիերիան գեղեցիկ սենյակային բույս է, որը հարմար է աճեցնել ինչպես որպես առանձին բույս, այնպես էլ համադրել այլ բույսերի հետ կոմպոզիցիաներում: Դրա մեծ առավելություններից մեկն այն է, որ լավ է հարմարվում չոր օդին:
Կան Սանսևիերիայի մոտ 70 տեսակներ: Որոշ տեսակներ ունեն երկար հյութեղ տերևներ, որոնց վրա հստակ ընդգծված են լայնակի մուգ շերտերը, մյուս տեսակների տերևների եզրերին կան դեղնա- ոսկեգույն եզրագծեր, այս տեսակները աճում են մինչև 1 մետր և ավելի բարձր: Կան տեսակներ, որոնք կարճահասակ են, լայն, ամրակազմ բայց կարճ տերևներով, որոշ տեսակների տերևների եզրին կան լայն, սպիտակ/դեղին շերտեր:

Ընտանիքը՝ ( Agavaceae):
Հայրենիքը՝ Արևադարձային Աֆրիկայի չորային շրջաններ:
Չափսերը՝  20 սմ –ից մինչև 1,5 մ բարձրություն:
Աճը՝  դանդաղ:
Ծաղկման շրջանը՝ գարուն:
Օդի ջերմաստիճանը՝ ամռանը` +20…+27°С: Ձմռանը` +10…+18°С:
Լուսավորությունը՝ լուսասեր է, նախընտրում է պայծառ, ցրված լույս, հանդուրժում է նաև մասնակի ստվերը, բայց խայտաբղետ տեսակները ավելի պահանջկոտ են լույսի հանդեպ, լավ են արձագանքում արևի ուղիղ ճառագայթներին:
Ջրելը՝ գարնանից մինչև աշուն ջրել չափավոր, հողը պետք է հասցնի չորանալ: Ձմռանը ոռոգումը պետք է սահմանափակել` երկու – երեք շաբաթը մեկ անգամ` կախված բույսի պահպանման ջերմաստիճանից: Ջրելուց, հատկապես ձմռանը, չի կարելի թույլ տալ, որ ջուրը լցվի բույսի վարդակի կենտրոնի մեջ, դա կարող է փտեցնել բույսը:
Օդի խոնավությունը՝ ցողել չի պահանջում, բայց տերևները պետք է կանոնավոր սրբել փոշուց:
Սնուցումը՝ աճի շրջանում, ամիսը մեկ անգամ, հարկավոր է պարարտացնել՝ սենյակային բույսերի համար նախատեսված հեղուկ պարարտանյութերով:
Սանսևիերիայի տեսակներից մեկն է Սանսևիերիա եռաշերտ ‘Ոսկյա Հաննին’ (Sansevieria trifasciata ‘Golden Hahnii’)

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *