Վարսակը (անգլ.՝ Oat, ռուս.՝ Овёс, լատ.՝ Avena), հացազգիների ընտանիքի խոտաբույս է։ Վարսակը, ինչպես և Աշորան, արագ կանաչ զանգված է ձևավորում, ուստի այն կարելի է աճեցնել ազատ տարածքում՝ գարնանից աշուն, կամ հիմնական մշակաբույսերից առաջ և հետո:
Վարսակը դիմանում է ցրտին, բայց կտրուկ ցրտահարումները մահաբեր են նրա համար:
Վարսակն իրեն լավ է զգում, բացի աղուտներից ու ավազուտներից, բոլոր տիպի հողերում: Բարելավում է թթվային ու տորֆային հողերը:
Վարսակի արմատները շատ լավ փխրեցնում են հողը և բարելավում կառուցվածքը, ինչպես նաև վերացնում են արմատի փտախտ (корневая гниль) հիվանդությունը:
Համեմատած այլ սիդերատների հետ, վարսակը առանձնապես չի պարարտացնում հողը, այնպես որ, այն, որպես կանոն, ցանում են Ոլոռի կամ Վիկի հետ խառնած:
Ցանում են գարնանից մինչև աշուն՝ այն հաշվարկով, որ մինչև ցրտերը հասցնեն հնձել և խառնել հողի հետ:
Ծանր, կավային հեղերում ցանում են 3 սմ խորությամբ, իսկ թեթև հողերում՝ 6 սմ:
Ծլելու շրջանում պահանջկոտ է խոնավության հանդեպ:
Հնձում են մինչև հասկերի առաջանալը: Քայքայվելիս Վարսակը թեթև յուրացվելի կալիում է փոխանցում, ինչպես նաև օրգանական նյութեր: