Նարդոսը հայտնի է իր քնաբեր բուրմունքով, այն մեղմում է սթրեսային վիճակը, իջեցնում արյան ճնշումը, ինչը քնելու ցանկություն է առաջացնում:
Նարդոսը օժանդակում է թեթև քնին և կրճատում է քնի “աչքերի արագ շարժի” փուլը:
Հալվե վերան սենյակի օդը մաքրելով նպաստում է քնին: Գիշերները այն թթվածին է արտադրում, ինչը նույնպես նպաստում է խոր և հանգիստ քնին:
Տեղադրեք բույսը ննջարանի ամենալուսավոր պատուհանի գոգին, քանի որ այն սիրում է պայծառ լուսավորություն:
Ժասմինի բույրը հին ժամանակներից է հայտնի իր հանգստացնող հատկությամբ: Բույսն ունի սեդատիվ հատկություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում քնի որակի վրա: Գիշերները ձեր մահճակալին հնարավորին մոտ դրեք Հասմիկին:
Զոքանչի լեզվի պարզ կանաչ կամ կանաչ եւ դեղին, ուղղաձիգ տերեւները կարող են հրաշալի ներդաշնակվել ցանկացած ինտերիերի հետ: Սանսևիերիան ունի օդի մաքրման մեխանիզմ, որը նման է Հալվե վերայի մեխանիզմին, այն գիշերվա ժամերին նույնպես թթվածին է արտադրում ու մաքրում օդը՝ դարձնելով քունը խաղաղ ու հանգիստ:
Քլորոֆիտումը, ինչպես Հալվե վերան եւ Սանսևիերիան, մաքրում է օդը, իսկ մարդիկ մաքուր օդում խաղաղ են քնում: Քլորոֆիտումն ուի մեկ այլ հրաշալի հատկություն, այն կարող է օդից հեռացնել վնասակար ֆորմալդեհիդների մոտ 90%-ը: Առողջ ու հանգիստ քուն ապահովելու համար, կարելի է մի քանի Քլորոֆիտում տեղադրել ննջարանում:
Երկու տիպի Գարդենիաներն էլ, իրենց քնաբեր հատկությամբ կարող են համեմատվել դեղատնից գնված քնաբեր հաբերի հետ:
Եթե ձեզ հակասթրեսային կամ քնաբեր հաբեր են նշանակել, մինչև դրանց անցնելը փորձեք Գարդենիայի ազդեցությունը:
Երկու տիպի Գարդենիաներն էլ անքնություն բուժեղ, անհանգիստ քնից ու տագնապից ազատող արդունավետ միջոց են համարվում:
Բաղեղ սովորական(անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)
Հայտնի է, որ Բաղեղը մեղմում է ալերգիկ և ասթմատիկ երևույթները, քանի որ ունի օդը տոքսինների 94%-ից ու բորբոսների 78%-ից մաքրելու հիանալի հատկություն: Սա թեթևացնում է շնչառական պրոբլեմներ ունեցողների քունը:
Գարդենիան Rubiaceaeընտանիքին պատկանող, ծաղկավոր, մշտադալար բույսերի ցեղ է։ Աճում է Աֆրիկայի, Ասիայի, Մադագասկարի և Խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, Ավստրալիայում:
Գարդենիան անվանակոչվել է ամերիկացի բնախույզ և բժիշկ Ալեքսանդր Գարդենի (1730—1791) պատվին:Գոյություն ունի գարդենիաների մոտ 140 տեսակ։ Թփերի կամ փոքր ծառերի բարձրությունը կարող է հասնել մինչև 2, 5 մետրի: Սենյակային տեսակների բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը: Որպես սենյակային բույս, ամենատարածվածն է Գարդենիա հասմիկանմանը, որի վերաբերյալ էլ կլինի հետագա շարադրանքը։
Գարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides) մինչև 180 սմ բարձրությամբ, մշտադալար թուփ է: Տերևները մինչև 8 սմ երկարության են:
Ունի բավականին մեծ, կաշվի նման , փայլուն տերևներ ` մուգ կանաչ գույնի, սպիտակ կամ դեղին բուրավետ ծաղիկներ: Ծաղկում է ամռանը, տարածում է ուժեղ, հաճելի բուրմունք: Ծաղիկները սկզբում վառ սպիտակ են, հետո դեղնավուն: Բնության մեջ տարածված է Ասիայի ու Աֆրիկայի արևադարձային գոտիներում:
Տեղը սենյակում
Հասմիկանման գարդենիան պետք է տեղադրել պայծառ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո: Լավ կաճի արևմուտք ու արևելք նայող պատուհանների մոտ: Տաքերն ընկնելուց հետո բույսը կարելի է պահել բաց երկնքի տակ, բայց ծաղկելուց առաջ պետք է ներս բերել: Ձմռանը անհրաժեշտ օդի ջերմաստիճանը +16°…+20°C է (+16°C ոչ ցածր): Ծաղկամանի հողը նույն, կամ քիչ ավելի ջերմություն պետք է ունենա:
Լուսավորությունը
Անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս։
Ջրելը
Հողը մշտապես թեթևակի խոնավ է պետք պահել: Ջրել փափուկ, առնվազն 24 ժամ հնացված, սենյակային ջերմության ջրով: Ծաղկման շրջանում օդի բարձր խոնավություն է պահանջվում: Խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրով լի, լայն տակդիրի մեջ:
Օդի խոնավությունը
Չափավոր, ծաղկման շրջանում՝ բարձր: Խորհուրդ է տրվում պարբերաբար գոլ, հնեցված ջրով ծողել բույսը և պարբերաբար, խոնավ շորով սրբել տերևների վրայի փոշին։
Սնուցումը
Պետք է պարարտացնել գարնանից մինչև աշուն: Երիտասարդ բույսերը սնուցումեն են ամիսը երկու անգամ` հերթագայելով օրգանական և հանքային պարարտանյութերը. Չափահաս բույսերը սնուցում են ամեն շաբաթ` կալցիում չպարունակող պարարտանյութերով:
Հանգստի շրջան
Ձմռանը, 4-6 շաբաթով պետք է խիստ նվազեցնել ջրելը, բայց պահպանել լավ լուսավորություն ու +16․․․ +20°C օդի ջերմություն:
Տեղափոխումը
Ձմռան ավարտին հասմիկանման գարդենիան պետք է տեղափոխել փոքր-ինչ ավելի մեծ ծաղկամանի մեջ և էտել նախորդ տարի աճած ճյուղերը՝ երկարության մոտ 1/3 չափով, ինչը կխթանի բույսի ճյուղավորումը:
Բազմացումը
Գարդենիան բազմացնում են գարնանը կամ ամռան վերջին կտրած կիսափայտացած կտրոններով, որոնք արմատակալման են դնում թեթևակի տաքացվող հողախառնուրդում՝ մինիջերմոցի տակ: Կա նաև ջրի մեջ արմատակալում ստանալու դրական փորձ։ Կարելի է բազմացնել նաև սերմերով:
Տեղափոխումը
Հասմիկանման գարդենիան սիրում է բարձր թթվայնութամբ հող: Երիտասարդ բույսերը աճեցնում են հավասար չափերով տերևային բուսահող, ճմահող, փշատերևային բուսահող, վերնատորֆ և ավազ պարունակող հողախառնուրդում: Հետագայում հողախառնուրդին ավելացնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ:
Հնարավոր բարդություններ
Հաճախ բողբոջները դադարեցնում են աճը ու թափվում են: Դրանից խուսափելու համար, պետք է ապահովել օդի ջերմաստիճանի կայուն ռեժիմ՝ ցերեկը՝ 18-20 աստիճան, իսկ գիշերը՝ 16-18, հաճախ օդափոխել սենյակը և կանոնավոր ջրել: Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում հասմիկանման գարդենիան տերևաթափ կարող է լինել: Եթե տերևները սպիտակավուն են, ուրեմն հողի մեջ երկաթի պակաս կա ու, տարին 3-4 անգամ պետք է սնուցել բույսը միկրոտարրերով: Վնասատուներից ամենավտանգավորները սարդոստայնային տիզն է, վահանամիջատը և ալրատիզը:
Օգտակար հատկությունները
Մի շարք երկրներում հասմիկանման գարդենիայի պտուղն ու արմատները օգտագործում են հակաբորբոքային, ջերմություն իջեցնող, արյուն մակարդող, դեղնախտ, մաշկային հիվանդություններ, մաստիտ, սոմատիտ, տոնզիլիտ բուժող եփուկներ պատրաստելու համար: Պտուղները օգտակար են թոքերի հիվանդության և տենդի դեպքում: Մանրացված պտուղները դնում են վերքերի, այրվածքների, ուռուցքների և այտուցվածքների վրա:
Մորմը (ռուս.՝ Паслён, լատ.՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 1700, իսկ Հայաստանում՝ 4 տեսակ՝
մորմ քաղցրադառն (Solanum dulcamara),
մորմ սև (Solanum nigrum),
մորմ թևավոր (Solanum alatum)
մորմ Վորոնովի (Solanum woronowii)։
Հայաստանում տարածված են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։
Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։
Թունավոր է։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։
Որպես գեղազարդիչ սենյակային բույս ամենատարածվածն են՝
Երկու տեսակներն էլ շատ նման են իրար և գիտնականներն այժմ հակված են դիտարկել դրանց որպես մեկ տեսակ:
Խնամքը
Ընդհանուր առմամբ մորմը ոչ պահանջկոտ բույս է, բայց որոշակի պայմաններ ապահովել պետք է: Լուսավորությունը
Նախընտրելի է պայծառ, ցրված լույսը: Սենյակում մորմը ավելի լավ կլինի տեղադրել դեպի արևմուտք կամ արևելք բացվող պատուհանների գոգին: Հարավային պատուհանի դեպքում, բույսը կեսօրի արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանելու կարիք կառաջանա, իսկ հյուսիսային պատուհանին, առանց լրացուցիչ լուսավորության, բույսը շատ անհարմարավետ վիճակում կհայտնվի:
Ցանկացած պատուհանագոգին ձմռանը, լրացուցիչ լուսավորմամբ, առնվազն 10 ժամյա լուսային օր ապահովելու կարիք կարող է առաջանալ: Չապահովելու դեպքում, մորմը կարող է տերևաթափ ու ծաղկաթափ լինել: Օդի ջերմաստիճանը
Ամռան ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +18 – +25 °C է: Ձմռանը մորմն ավելի պաղ՝ +12 – +15 °C ջերմությամբ միջավայրի կարիքն ունի: Այդպիսի ջերմային ռեժիմ և պայծառ լուսավորություն ապահովելու դեպքում, մորմը կծաղկի ու կպտղաբերի նաև ողջ ձմռան ընթացքում: Էտը
Խիտ սաղարթամաս ստանալու համար, խորհուրդ է տրվում պարբերաբար էտել շիվերի գագաթները: Էտել կարելի է շուրջ տարին: Ջրելը
Մորմը առատ ջուր է “խմում”, ուստի շոգ եղանակներին առատ ջրարբիացման կարիք ունի: Սակայն, ինչպես համարյա բոլոր բույսերի դեպքում, չի կարելի թույլ տալ հողի ճահճացում:
Ջրում են հողի վերին շարտը չորանալուց հետո՝ լավ հնացված, սենյակային ջերմության ջրով: Օդի խոնավությունը
Մորմի համար ամենահարմարավետը օդի բարձր՝ 65 – 70% խոնավությունն է, ուստի պետք է կիրառել օդը խոնավացնող սարքեր կամ հաճախ ցողել բույսը: Հողախառնուրդը
Մորմը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, լավ է աճում ցանկացած չեզոք, փխրուն ու պարարտ հողում:
Նախընտրելի է հետևյալ բաղադրատոմսը.
Ծաղկամանը պետք է ունենա լավ դրենաժ: Պարարտացումը
Քանի որ հարմարավետ պայմաններում մորմը ծաղկում և պտղաբերում է շուրջ տարին, այն միշտ լրացուցիչ սնուցման կարիք ունի: Սնուցումն անում են երկու շաբաթը մեկ: Տեղափոխումը
Երիտասարդ թփերը տեղափոխում են նոր ծաղկամանի մեջ ամեն տարի՝ նախընտրելի է գարնանը: Ավելի մեծ թփերը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ 2-3 տարին մեկ: Բազմացումը
Տնական պայմաններում մորմի բազմացման հիմնական ձևը սերմերը ցանելն է, ինչը կարելի է անել շուրջ տարին:
Սերմերը ցրում են գրունտի մակերեսին այնուհետև ծածկում մանր ավազի բարակ շերտով: Լավագույն ծլարձակումը տեղի է ունենում բարձր խոնավություն ունեցող միջավայրում: Ծլարձակման տոկոսը բավականին բարձր է:
Գարնանը և ամռանը մորմը կարելի է բազմացնել գագաթային կտրոններով, որոնք արմատակալման են դնում խոնավ ավազի մեջ: Վնասատուներն ու հիվանդություննեը
Մորմը կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի, ուտիճների, սպիտակաթևիկների հարձակմանը: Առաջին նշանների դեպքում պետք է սկսել բույսիբուժումը:
Սենյակային պայմաններում մորմի հիվանդությունները հիմնականում սխալ խնամքի հետևանք են: Օրինակ, ձմռանը, սենյակում օդի բարձր ջերմաստիճանի և թույլ լուսավորության պայմաններում այն կարող է թափել տերևներն ու ծաղիկները:
Պեպինոն (անգլ.՝ Pepino dulce, ռուս.՝ Дынная груша, լատ.՝ Solanum muricatum) մորմազգիների ընտանիքին պատկանող, հարավամերիկյան մշտադալար թուփ է: Ունի ուտելի, քաղցր պտուղներ, որոնք իրենց գույնով ու բոուրմունքով դդումի են նման: Շատ է տարածված Պերույում, Չիլիում ու Նոր Զելանդիայում:
Պեպինոն մինչև 1,5 մ բարձրությամբ, լավ ճյուղավորված, բազմամյա թուփ է: Հայաստանում պեպինո կարելի է աճացնել ջերմոցային պայմաններում կամ որպես միամյա բույս: Որպես սենյակային բույս էլ պեպինոն լայն տարածում ունի:
Ծաղիկները նման են կարտոֆիլի ծաղիկներին, իսկ ճյուղերն ու տերևները՝ պղպեղին:
Պեպինոյի պտուղները տեսքով, չափսերով, գույնով ու որակով բավականին տարբերվում են միմյանցից: Շատ տեսակներն ունեն էկզոտիկ, վառ դեղին գույն՝ սղոցաձև մանուշակագույն զոլերով:
Հասած պտղի հյութեղ միսը դեղին է կամ անգույն, իսկ համը քաղցրաթթվաշ: Թթվաշության աղբյուրը C վիտամինն է: Պեպինոն նաև հարուստ է կարոտինով, երկաթով, պեկտինային նյութերով, А, В1, В2 և РР վիտամիններով:
Размножают пепино семенами и черенками. Проращивают их на увлажненных бумажных салфетках, закрыв прозрачными пакетами, в темноте при температуре 26-28 градусов. Проклюнувшие семена переносят в теплое светлое место. Когда семядоли раскроются, сеянцы пикируют.
Բազմացումն ու խնամքը
Но проще всего дынную грушу размножать укоренением черенков. Приживаются они хорошо, и плодоносить начинают раньше. Уход за рассадой такой же, как и за баклажанами. Рассаду из семян до конца февраля досвечивают по 16-18 ч. В отапливаемую теплицу рассаду высаживают с конца марта — 3 растения на 1 кв.м. Раз в неделю её подкармливают комплексными удобрениями. Полезна внекорневая подкормка разведенной молочной сывороткой (1:10)с раствором микроэлементов. Формировка обычно идет в один стебель. Для того чтобы завязались плоды, растения нужно слегка встряхивать.
Կիրառումը
Ճապոնացիներն ու հարավամերիկացիները պեպինոյից մրգային սալաթներ և աղանդերներ են պատրաստում: Նոր Զելանդիայում եփում են ապուրներ, սոուսներ, մատուցում են մսի, ձկան և այլ ծովային կենդանիների հետ: Բացի այդ, պեպինոն կարելի է չորացնել, սառեցնել, պահածոյացնել, թթու դնել, եփել մուրաբա, կոմպոտ, ջեմ:
Ցրտադիմացկուն բանջարեղենը կարելի է բաժանել երկու խմբերի՝ չափավոր և խիստ դիմացկունների: Չափավոր դիմացկուն են այն տեսակները, որոնք կարող են դիմանալ կրկնվող թույլ (-1.1° – 0° C) ցրտահարություններին:
Ճակնդեղ, Beets, Свекла
Չինական կաղամբ, Chinese cabbage, Китайская капуста
Համեմը (անգլ.՝ Coriander, ռուս.՝ Кориандр, լատ.՝ Coriandrum sativum) հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։
Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Պոլիգամ բույս է։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Հովանոցավոր ծաղկաբույլերի եզրային ծաղիկներն ավելի մեծ տրամագիծ ունեն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը գդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են եթերայուղ`0.5-1, 2%, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և ճարպայուղ`20%։ Տերևները հարուստ են վիտամիններով, E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:
Համեմի հայրենիքն արևմտյան Ասիան է, բնության մեջ հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։ Հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերևների հզոր վարդակ։
Համեմը պատկանում է լավագույն մեղրատու բույսերի շարքին։ Մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլ նաև կատարում են խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է համեմի բարձր պտղաբերությանը։
Կիրառություն
Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։
Կենսաբանական տվյալներ
Վեգետացիոն շրջանը՝ 110-125 օր: Ցանելուց հետո ծիլերը հայտնվում են՝ 2-3 շաբաթից: Ծիլերը հայտնվելուց 25-40 օր անց ձևավորվում են ցողունները, որոնց վրա 16-20 օր հետո բացվում են ծաղիկները: Ծաղկելուց 13-18 օր անց սկսում են ձևավորվել պտուղները: Պտուղները վերջնականապես հասունանում են 19-23 օրում:
Համեմը ցրտադիմացկուն է: Սերմերը սկսում են ծլել +6°С աստիճանի դեպքում, իսկ բույսը կարող է դիմանալ մինչև -10 °С աստիճան ցրտին:
Համեմի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +22°С է: Ծաղկման շրջանում +34°С-ից բարձր ջերմաստիճանի հետևանքով կարող է սնածաղիկ դառնալ և փոխել հոտը:
Համեմը պահանջկոտ է լուսավորության նկատմամբ, բայց վատ չի աճում նաև կիսաստվերում: Լուսավորության պակասը դանդաղեցնում է բույսի աճը, նվազեցնում է բերքատվությունը և եթերային յուղերի պարունակությունը: Սերմեր ստանալու համար, համեմը պետք է ցանել միայն արևկող տեղում:
Համեմը պահանջկոտ է ջրի նկատմամբ: Սերմերի ուռչելու համար համեմն իր քաշի 120%-ի չափ ջրի կարիք ունի: Ամենից շատ ջրի կարիք ունի մինչև ծաղկելը, որից հետո ավելի երաշտադիմացկուն է:
Համեմը լավ է աճում պարարտ, չեզոքին մոտ (рН =6,5-7,5) թթվայնություն ունեցող հողում:
Դաղձը (անգլ.՝ Mentha, Mint, ռուս.՝ Мята, լատ.՝ Méntha) շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է։ Բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ բուրմունք, նրանց մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։ Այս ընտանիքի բույսերը իրարից տաբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և մեծ քանակությամբ եթերային յուղեր։ Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային և թեթև թմրեցնող հատկությամբ։ Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։ Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս դաղձ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։ Դաղձի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։ Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։