Նախ ճշտենք թե ինչ է անհրաժեշտ բույսերը ջրում աճեցնելու համար
Ջուր
Խոտաբույսերը կարելի է արմատակալման դնել ջրով լի սովորական ապակյա բաժակի մեջ: Անմիջապես տան ծորակից վերցված ջուրը կիրառելի չէ, քանի որ այն քլորացված է լիում: Շատ լավ կլինի եթե լցնեք մաքուր անձրևաջուր կամ ձնհալի ջուր, բայց 1-2 օր բաց անոթի մեջ թողնված ծորակի ջուրն էլ կարող եք օգտագործել, քանի որ այդ ընթացքում քլորը կհասցնի ցնդել: Հանքային և ջրհորից վերցված ջրերն էլ են կիրառելի և նույնիսկ ավելի օգտակար կարող են լինել, քանի որ կարող են պարունակել բույսերի համար օգտակար հանքանյութեր:
Բաժակ թե՞ այլ տիպի անոթ
Սկզբունքորեն կիրառելի է ապակյա կամ պլաստիկից ցանկացած տիպի անոթ, բայց պետք է հաշվի առնել, որ արմատները, ի տարբերություն տերևների, խուսափում են լույսից: Այս տեսակետից գերադասելի են ոչ թափանցիկ կամ գունավոր անոթները: Կարելի է նաև ստվարաթղթով կամ լաթով փաթաթել թափանցիկ անոթները: Լույսից պաշտպանելը նաև կկանխարգելի ջրիմուռների զարգացումը ջրում: Ճիշտ է, դրանք բույսերին վնաս չեն հասցնում, բայց խաթարում են անոթի արտաքին տեսքը:
Նեղ բերանով անոթները գերադասելի են, քանի որ ավելի հեշտ է ուղղահայացին մոտ պահել բույսերի կտրոնները: Բայց շատ նեղ բերանն էլ անընդունելի է, քանի որ այդ դեպքում խաթարվում է ջրի մեջ գտնվող արմատների մատակարարումը թթվածնով:
Լայն բերան ունեցող անոթի դեպքում, բերանը կարելի է փակել պլաստիկե ցանցով, որի անցքերի մեջ էլ տնկել կտրոնները:
Բույսի կտրոններ
Կանաչ կտրոնները բավականին արագ են արմատակալում ջրում: Աճը խթանող հորմոնալ նյութերի կիրառման անհրաժեշտություն չկա: Եթե ձեր կամ որևէ ծանոթի այգում աճաող թփեր կան, ապա կարող եք կտրել 5-6 սանտիմետր երկարությամբ գագաթային կտրոններ և դնել ջրի մեջ՝ արմատակալման: Կարող եք նաև արմատակալման դնել բանջարեղենի խանութից գնված թարմ բույսերը: Դրանք պետք է լվանալ և դնել ջրի մեջ, եթե գնել եք արմատներով, կամ թարմացնելով կտրվածքը: Ներքևի տերևները պետք է հեռացնել, քանի որ ջրի մեջ ընկղմված տերևները կարող են նեխել:
Փայտացած շիվերի կտրոնների արմատակալումը ավելի երկար է տևում: Այդ ընթացքում, առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է փոխել ջուրը: Իսկ երբ հայտնվեն արմատները, սովորաբար 2-6 շաբաթվա ընթացքում, ջուրը հաճախակի փոխելու անհրաժեշտություն կարող է չլինել:
Ուռենու ճուղերից կարելի է արմատների գոյացման բնական խթանիչ ստանալ: Ուռենու մի քանի ճյուղեր պետք է գցել տաք ջրի մեջ և պահել գիշերվա ընթացքում: Առաջացած թուրմի մեջ թրջած կտրոնները ավելի շուտ են արմատակալում:
Խոտաբույսեր, որոնք հաջողությամբ կարող եք աճեցնել ջրում

- Անանուխ (Peppermint, Мята перечная, Méntha piperíta);
- Ռեհան (Basil, Базилик, Ocimum);
- Նեխուր (Քարավուզ, Celery, Сельдерей, Ápium graveólens);
- Ուրց (Thyme, Тимьян, Thýmus);
- Թարխուն (Tarragon, Эстрагон, Artemísia dracuncúlus);
- Խնկենի սովորական (Oregano, Душица обыкновенная, Oríganum vulgáre);
- Խնկունի (Rosemary, Розмарин, Rosmarinus officinalis);
- Եղեսպակ (Sage, Шалфей лекарственный, Sālvia officinālis);
- Մեղրախոտ (Stevia, Стевия, Stévia);
- Մեղվախոտ (Lemon balm, Мелисса лекарственная, Melissa);
- Սուսամբար (Marjoram, Майоран, Origanum majorana):
Բանջարեղեն, որը հաջողությամբ կարող եք աճեցնել ջրում
Այլ ուտելի բույսեր, որոնք բնության մեջ էլ աճում են ջրում
Հասարակ ջրկոտեմ (Watercress, Жеруха обыкновенная, Водяно́й кресс, Nastúrtium officinále)

Ճահճախոտ (Water chestnut, Болотница сладкая, Eleōcharis dūlcis)

Վասաբի (Wasabi, Васаби, Eutrēma japōnicum)

Լոտոս (Lotus, Лотос, Nelúmbo)

Սենյակային բույսեր, որոնք կարելի է աճեցնել ջրում
- Ագլաոնեմա (Chinese evergreen, Аглаонема, Aglaonema);
- Alocasia
- Բաղեղ սովորական (English Ivy, Common Ivy, Плющ обыкновенный, Hedera helix);
- Դիֆենբախիա (Dumb cane, Диффенбахия, Dieffenbachia);
- Պոթոս (Pothos, Потос, Pothos);
- Պիլեա (Aluminum plant, Пилея, Pilea cadierei);
- Մանրադրամախոտ (Coin grass, Lysimachia, 铜钱草, Lysimachia christinae Alias);
- Մոմաբաղեղ, Հոյա (անգլ.՝ Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya)
- Սինգոնիում (Arrowhead, Сингониум, Syngonium podophyllum);
- Սպատիֆիլում (Peace lily, Спатифи́ллум, Spathiphyllum);
- Վիշապածառի (Dracena, Драцена, Dracaena) հետևյալ տեսակները՝ Dracaena braunii, Corn plant (Dracaena fragrans), Song of India (Dracaena reflexa);
- Տրադեսկանցիա երփներանգ (անգլ.՝ Moses-in-the-cradle, Rhoeo, ռուս.՝ Традесканция разноцветная, Рео разноцветное, լատ.՝ Tradescantia spathacea)
- Տրադեսկանցիա զեբրինա (անգլ․՝ Wandering Jew, Inch Plant, ռուս․՝ Традесканция зебрина, լատ․՝ Tradescantia zebrina)
- Խնկեղեգ ճահճային (Sweet flag, Аир обыкновенный, Acorus Calamus)
- Քլորոֆիտում (Spider Plant, Хлорофитум, Chlorophytum);
- Ֆիլոդենդրոն (Philodendron, Филодендрон, Philodéndron)։
Դիֆենբախիա Dieffenbachia
Դիֆենբախիան աներևակայելի կենսունակ է։ Կարելի է արմատակալման դնել ինչպես ճյուղերով, այնպես էլ առանձին տերևներով։
Դիֆենբախիայի ճյուղը կամ տերևը կտրելուց հետո, սպասում են մինչև կտրվածքը չորանա, այնուհետև դնում են ջրի մեջ։
Ջուրն անհրաժեշտ է 3-4 օրը մեկ փոխել։