Խորդենին (աղավնակտուց, կռնկենի) (անգլ.՝ Geranium, Storksbills, ռուս.՝ Пеларгония,լատ.՝ Pelargonium) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ: Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել XVII դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս: Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում:
Հայաստանում հայտնի է խորդենու 19–22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր: Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին, որը միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով:
Խորդենին ջերմասեր, լուսասեր ու խոնավասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ: Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում:
Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ: Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն: Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր: Մեղրատու է:
Խորդենին այն սենյակային բույսերի շարքին է պատկանում, որոնք բացի բուժիչ հատկություններից ունեն նաև շատ օգտակար հատկություններ: Այն հակամանրէային և հակավիրուսային նշանակություն ունի: Աշնան և ձմռան օրերին խորդենու հոտը, նրա վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները և ժաներիզավոր տերևները կարող են բարձրացնել տրամադրությունը, նպաստել սթրեսի և հոգնածության վերացմանը:
Համարվում է, որ բույսի էներգետիկ դաշտը պահպանում է բնակարանը և իրեն խնամող ընտանիքին դժբախտություններից, տհաճ խոսակցություններից, նեղացկոտությունից, նախանձից։ Նպաստում է բնավորության լավ գծերի կատարելագործմանը։
Խորդենու թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն 10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ ` 9—10 տարեկան թուփը բաժանել և տեղափոխել թարմ հողի մեջ: Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ ջրվել: Ծաղիկների թառամելուց հետո հարկավոր է կտրել դրանց ցողունները:
Շատ կարևոր է թե՛ տանը, թե՛ աշխատավայրում մաքուր ու թարմ օդ շնչելը: Գազօջախի, վառարանի աշխատանքից, վերանորոգման համար օգտագործված շինանյութերից օդում կարող են առաջանալ վնասաբեր տոքսիններ, որոնց ներկայությունն աննկատ է:
Պարբերաբար օդափուխությանը զուգահեռ, օդի մաքրման համար շատ կարևոր գործ կարող են անել սենյակային բույսերը:
Ստորև ներկայացնում ենք օդը մաքրող 14 լավագույն բույսերը:
Վնասատուներ համարյա չունի: Ըստ Ֆեն-շուի, հարմարավետ մթնոլորտ է ստեղծում:
Ըստ ամերիկյան NASA-ի գիտնականների, վերացնում է մրջնալդեհիդները (ֆորմալդեհիդ, formaldehyde), բենզոլը, եռաքլորէթիլենը, հանդիսանում է օդի բնական խոնավեցնող:
Գեղեցիկ բույս է, շատ լուսավորություն չի պահանջում:
Վերացնում է օդի միջի տոքսիկ նյութերի մեծամասնությունը, մանավանդ եռաքլորէթիլենը, բենզոլը, ֆորմալդեհիդը ու քսիլոլը:
Հայտնի է վիշապածառի մոտ 40 տեսակ:
Նրանք, ովքեր տանը կատու կամ շուն ունեն, պետք է նկատի ունենան, որ վիշապածառը թունավոր է նրանց համար: Եթե բնակարանը, որտեղ ապրում եք ձեր սիրելի կենդանիերի հետ, փոքր է, ապա վիշապածառի ընտրությունն այնքան էլ հաջող չէ:
Շատ լավ է մաքրում օդը տարատեսակ աղտոտվածությունից նաև հարստացնելով այն թթվածնով։ Շշատ հոգածություն չի պահանջում, լավ է իրեն զգում յուրաքանչյուր միջավայրում։ Քլորոֆիտումը ամենից լավ իրեն զգում է պատուհանագոգին, երբ նրա վրա արևի լույս է ընկնում։ Այն պետք է ջրել պարբերաբար և հաճախակի ցողել։
Ամենա ոչպահանջկոտ բույսերից մեկն է, որը նաև մեծ քանակությամբ թթվածին է արտադրում։ Սանսևիերիան իրեն հրաշալի է զգում ինչպես հով, այնպես էլ տաք սենյակում, ընդորում, չնայած լուսասեր է, կարող է աճել նաև կիսախավարում։ Երաշտադիմացկուն է՝ հաճախակի ջրման կարիք չունի։
• при температуре воздуха выше 15°C необходимы частые опрыскивания, цветение не будет долгим и обильным, ваозможно пожелтение и опадение листвы;
• повреждается щитовкой, тлей
Уход в период покоя:
оптимальная температура: 5-12°C
полив и влажность воздуха: умеренный
период покоя: в комнатных условиях вынужденный (с октября по февраль) в связи с пониженной освещенностью и влажностью воздуха
Размножение:
укоренением полуодревесневших черенков при температуре субстрата 20-25°C
Специфические требования культуры:
• прохладная зимовка;
• формировка кроны прищипкой и обрезкой
Декоративные свойства:
листья, цветки
окраска и форма листьев: тёмно-зелёные, сидячие или короткочерешковые, до 2,5 см длиной и 0,5 см шириной
сроки цветения: обычно в летне-осенний период
окраска цветков:
форма и размер цветка, соцветия: цветки одиночные, до 3 см в диаметре
Էպիֆիլումը (անգլ.՝ Climbing cacti, Orchid cacti and Leaf cacti, ռուս.՝ Эпифиллум, լատ.՝ Epiphyllum) էպիֆիտային կակտուսների ցեղի անվանումն է, որն ընդգրկում է 20 տեսակի բույսեր: Բնական պայմաններում էպիֆիտային կակտուսներն աճում են Մեքսիկայից մինչև Ամերիկայի արևադարձային գոտին:
Աճում են որպես թուփ, ձևավորում են փայտացող բուն և տափակ, տերևանման ճյուղեր: Իրական տերևները մանր թեփուկների տեսք ունեն, իսկ ծաղիկները խոշոր են, ձագարանման և հոտավետ: Ծաղիկների արտակարգ գեղեցկության համար էպիֆիլումն ունի նաև խոլորձ-կակտուս անվանում: Նույնիսկ սենյակային պայմաններում, արհեստական, խաչաձև փոշոտման միջոցով կարելի է ստանալ սալորի չափսի պտուղներ, որոնք բուրավետ են, ուտելի և ունեն քաղցր, էկզոտիկ համ: https://youtu.be/LAO7O5th4AM
Տեսակները
Էպիֆիլում քառթավոր
(Эпифиллум зазубренный, Epiphyllum crenatum) Քառթավոր էպիֆիլումը 1 մետր բարձրության հասնող կիսա էպիֆիտ կակտուս է: Կողային տերևանման ճյուղերը հաստ են, կարող են մինչև 70 սմ երկարել և 4-10 սմ լայնք ունենալ: Ծաղիկը բացվում է գիշերը:
Էպիֆիլում թթվատերև
(Эпифиллум кислолепестной, Epiphyllum oxypetalum) Թթվատերև էպիֆիլումը խոշոր՝ մինչև 3 մ բարձրության հասնող բույս է, ձևավորում է երկար, փայտացող ճյուղեր: Երկրորդական ճյուղերը տափակ են ու մինչև 10 սմ լայնություն ունեն: Ծաղիկները սպիտակ են, ունեն մինչև 20 սմ երկարություն: Պտուղները կարմիր են:
Կան շատ հբրիդային տեսակներ, որոնք տարբերվում են ծաղիկների գույնով:
Էպիֆիլում Լաու
(Эпифиллум Лау, Epiphyllum laui Kimnach) Լաու էպիֆիլումը արագաաճ էպիֆիտ և լիտոֆիտ կակտուս է: 1-2 սմ տրամագիծ ունեցող ճյուղեր ունի: Կողային ընձյուղների լայնքը 5-7 սանտիմետր է:
Ձևավորում է 3-5 մմ երկարությամբ, 1-5 հատ մազանման, դեղնադարչնագույն փշեր: Ծաղիկները բացվում են երեկոյան և, որպես կանոն մնում են բացված 48 ժամ:
Էպիֆիլում անկյունավոր
(Эпифиллум угловатый, Epiphyllum anguliger) Անկյունավոր էպիֆիլումը լավ ճյուղավորված թփի տեսք ունեցող բույս է: Ճյուղերը ներքին մասում կլոր են կամ, հազվադեպ, եռանկյունաձև: Կողային ընձյուղները նշտարաձև են, կտրատված եզրերով: Ճյուղերն ունենում են մինչև 1 մետր երկարություն և 4-8 սմ լայնք: Ծաղիկները խոշոր են և բուրավետ:
Էպիֆիլում Հուկերի
(Эпифиллум Хукера, Epiphyllum hookeri) Հուկերի էպիֆիլումը մինչև 10 սմ պարագծով, կոշտ, աղեղնաձև, երբեմն խոնարհված ճյուղերով կակտուս է: Ծաղիկները սպիտակ ու խոշոր են:
Էպիֆիլում ֆիլանտուս
(Эпифиллум филлантус, Epiphyllum phyllanthus) Ֆիլանտուս էպիֆիլումը 50-100 սմ ճյուղեր ձևավորող կակտուս է: Երկրորդային տերևանման ճյուղերն ունենում են 25-50 սմ երկարություն: Ծաղիկներն ունենում են 4-18 սմ պարագիծ:
Էպիֆիլում Թոմասի
(Эпифиллум Томаса, Epiphyllum thomasianum) Թոմասի էպիֆիլումը թփանման կակտուս է, որի խոնարհվող ճյուղերը կարող են երկարել մինչև 4 մետրի:
Խնամքը
Լուսավորությունը Առատ ծաղկելու համար էպիֆիլումներին անհրաժեշտ է որքան հնարավոր է պայծառ, ծրված լուսավորություն: Դրանք լավ են աճում արևմտյան և արևելյան պատուհանագոգերին: Հյուսիսային պատուհանի գոգին առատ ծաղկում ակնկալել պետք չէ, իսկ հարավային պատուհանի գոգին աճեցնելիս բույսը, այրվածքներից խուսափելու համար, կեսօրին մոտ ժամերին պետք է ստվերել: Ամռանը խորհուրդ է տրվում էպիֆիլումը հանել պատշգամբ, կամ այգի՝ թարմ օդի, դնել լուսավոր տեղում, բայց ոչ Արևի ուղիղ ճառագայթների ներքո: Օդի ջերմաստիճանը Էպիֆիլումների համար +20 – +25°C օդի ջերմությունը ամենից հարմարավետն է: Ձմռանը, հանգստի շրջանում, եթե հնարավոր է, ջերմաստիճանը նվազեցնում են մինչև +10- +15°C: Օդի ջերմաստիճանի նվազումը +5°C-ից կարող է մահաբեր լինել էպիֆիլումի համար: Օդի խոնավությունը Էպիֆիլումները պահանջկոտ չեն օդի խոնավության նկատմամբ, բայց, խորհուրդ է տրվում ամռան շոգին հնացված ջրով պարբերաբար ցողել բույսը : Ջրելը Էպիֆիլումները, ինչպես և խոնավ անտառներում աճող բոլոր կակտուսները, պետք է ջրել շատ ավելի հաճախ քան չոր կլիմայում աճողները: Ծաղկամանի հողը միշտ պետք է չափավոր խոնավ լինի: Ջուրը պետք է փափուկ լինի, հնացված, սենյակի ջերմաստիճանի: Ձմռանը ավելի քիչ են ջրում, իսկ շատ զով սենյակում պահելու դեպքում, ընդհանրապես չեն ջրում: Գարնանը ջրելը մի քիչ շատացնում են, իսկ կոկոններ հայտնվելուց հետո սկսում են առատ ջրել:. Պարարտացումը Գարնանն ու ամռանը էպիֆիլումներին խորհուրդ է տրվում սնուցել ամսական 2 անգամ՝ կակտուսների համար պատրաստված պարարտանյութերով: Ծաղկի կոկոններ հայտնվելու դեպքում կարելի է սնուցում անել գոմաղբի լուծույով (1 մաս գոմաղբը լուծել 4 մաս ջրում): Ծաղկելուց հետո, մինչև ցրտերը, այդպիսի սնուցումներ կարելի է անել 2 շաբաթը մեկ: Գոմաղբի լուծույթի փոխարեն կարելի է սնուցում անել սենյակային բույսերի համար նախատեսված, սովորական, ազոտ պարունակող պարարտանյութով: Հողախառնուրդը Հողը պետք է պարարտ լինի: Կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը՝ ավելացնելով դրան տորֆ, կամ տերևային բուսահող և ավազ: Հողախառնուրն ինքնուրույն պատրաստում են հետևյալ բաղադրատոմսով՝
Հողի թթվայնությունը՝ рН 5-6: Կիրը հակացուցված է: Տեղափոխումը Անհրաժեշտության դեպքում այլ ծաղկաման տեղափոխելն անում են ծաղկելուց հետո: Պետք է հաշվի առնել, որ արմատների համար նեղվածքը նպաստում է բույսի ծաղկելուն, այնպես որ ամենամյա տեղափոխության կարիք չկա: Ծաղկամանը պետք է լինի ոչ բարձր, լայն և ծակոտկեն, քանի որ էպիֆիլումների մեծամասնության արմատները թույլ զարգացած են: Տեղափոխելուց հետո բույսը որոշ ժամանակ ստվերում են պահում և զգուշությամբ են ջրում: Ծաղկելը Փետրվարի երկրորդ կեսին, հանգստի շրջանից հետո, էպիֆիլումը սկսում է աճել և, լավ պայմաններում, սկսում են կոկոններ գոյանալ: Այդ ընթացքում բույսը պետք չէ տեղաշարժել՝ կոկոնները կարող են թափվել: Որպես կանոն էպիֆիլումները գարնանն են ծաղկում: Ծաղիկները 4-5 օր բացված են մնում: Ծաղկման շրջանում բույսը պետք է հաճախակի ջրել, ցողել և սնուցել: Լավ խնամքի դեպքում էպիֆիլումը կարող է մեկ անգամ էլ աշնանը ծաղկել: Տերևանման ճյուղերին զուգահեռ կարող են աճել բարակ, եռանկյունաձև ճյուղեր, որոնք ավելի լավ է կտրել, քանի որ դրանց վրա համարյա երբեք ծաղիկ չի գոյանում: Բազմացումը Էպիֆիլումները կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով կամ թուփը կիսելով: Սերմից աճեցնելու դեպքում, սկզբում հայտնվում է խիտ փշերով դասական կակտուս, սակայն, ժամանակի հետ ճյուղերը սկսում են տափակել, դառնալ տերևանման և կորցնում են փշերը: Սերմերի ծլելու համար հողի լավագույն ջերմաստիճանը +20 – +25°С տիրույթում է: Լավ խնամքի դեպքում սերմով աճեցված էպիֆիլումը ծաղկում է 4-5 տարեկանում: Կտրոնով բազմացնելու համար, տափակ, տերևանման ճյուղից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոն, որի ներքևի հատվածը սրացնում են՝ դարձնելով սլաքաձև: Այնուհետև կտրոնը 2-3 օր կախում են ուղղահայաց դիրքում, որպեսզի միջի հյութը թափվի և կտրվածքը չորանա: Չորանալուց հետո կտրոնը տնկում են 7 սանտիմետրանոց ծաղկամանի կամ տնկամանի մեջ, որտեղի հողախառնուրդը բաղկացած պետք է լինի՝
Հողախառնուրդի մակերեսին, 2 սմ խորությամբ, լվացված գետի ավազի շերտ են լցնում, իսկ կտրոնները տնկում են 1 սմ խորությամբ: Տնկելուց հետո 24 ժամ պահում են ստվերում և չեն ջրում:
Պարտիզակն ունի Ֆիլանտուս էպիֆիլումի կտրոնները պարզապես ջրում արմատակալելու դրական փորձ:
Հիվանդություններ և վնասատուներ Վիրուսային մոզաիկան հիվանդություն է, որի ժամանակ էպիֆիլումի տերևանման ճյուղերին հայտնվում են բազմաթիվ մանր, բաց գույնի բծեր, սկսում են չորանալ ընևյուղների ծայրերը և թափվում են կոկոնները: Բուժելը շատ դժվար է, ավելի հեշտ և ճիշտ է ոչնչացնել հիվանդ բույսը: Հիմնական վանասատուներն են վահանակիրը, տիզը և ալրատիզը: Բացոդյա պայմաններում պետք է զերծ պահել լորձնէակների հարձակումից: Երբեմն բույսի վրա հայտնվում են լայնացող, շրջանաձև, խցանակեղևատիպ բծեր: Պատճառը կարող է լինել սնկային վարակումը (ֆուզարիոզ կամ այլ):
Բաղեղ Ալժիրյանը (անգլ.՝ Algerian Ivy, Canarian Ivy, ռուս.՝ Плющ алжирский, լատ.՝ Hedera algeriensis, Hedera canariensis) բաղեղի տեսակ է, որն աճում է Կանարյան կղզիներում և Հյուսիսային Աֆրիկայում:
Մշտադալար, մագլցող բույս է, որը հարմար հենարան գտնելու դեպքում բարձրանում է մինչև 20-30 մետր: Կարող է նաև տարածվել հողի մակերեսով:
Որպես սենյակային բույս տարածված է Բաղեղ Ալժիրյանի խայտաբղետ տեսակը՝ Нedera canariensis Varиegata (Hedera algerinsis «Gloire de Marengo»):
Աճեցման պայմանները
Տեղը. Բաղեղ Ալժիրյանը, ինչպես բոլոր բաղեղները, ստվերադիմացկուն է, սական խայտաբղետ տեսակներին, գույները պահպանելու համար անհրաժեշտ է լավ, բայց ցրված լուսավորություն: Ջերմաստիճանը. Ամռան լավագույն ջերմաստիճանը մոտ +18C է, իսկ ձմռանը՝ +6 – +12 C. Չի վախենում միջանցքահովերից և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից: Ջրելը. Ամռանը ոռոգումը պետք է լինի առատ և պարբերական: Հողի լրիվ չորանալը, ինչպես նաև ջրախեղդ վիճակը ցանկալի վտանգավոր են: Ձմռանը, եթե բույսը մնում է տաք սենյակում, ջրում են նյուն հաճախականությամբ, իսկ եթե սենյակում ցածր ջերմաստիճան է, ջրում են քիչ, ըստ հողը լրիվ չչորանալու անհրաժեշտության: Օդի խոնավությունը. Օդի ջերմաստիճանը +20 C գերազանցելու դեպքում բույսը պետք է պարբերաբար ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով: Պարարտացումը. Գարնանը և ամռանը, ըստ բույսի վիճակի, կարելի է ամիսը 2-3 անգամ լրացուցիչ սնուցում անել: Ձմռանը՝ ամիսը 1 անգամ: Ավելորդ պարարտացումը վնասակար է, բաղեղի տերևները դեղնում են ու թափվում: Տեղափոխումը. Ծաղկամանից՝ ավելի մեծ ծաղկաման տեղափոխումը, ըստ անհրաժեշտության, կատարում են գարնանը: Ծաղկամանը գերադասելի է լինի լայն ու ոչ շատ խոր, քանի որ արմատները մակերեսային են: Հողը. Հողախառնուրդի նկատմամբ հատուկ պահանջներ չկան: Տես նաև Բաղեղ Սովորականի մասին հոդվածը ==>
Եղեսպակը (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й, լատ.՝ Salvia) շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է Եղեսպակի 700-ից ավելի տեսակ: Պարտեզներում և տանը՝ որպես սենյակային բույս ամենատարածվածը Եղեսպակ դեղատուն է (լատ.՝ Salvia officinalis):
Եղեսպակի տեսակների մեծամասնության համար գերադասելի են թեթև, պարարտ, նորմալ թթվայնությամբ հողերը (5,5- 6,5 pH): Լավ կլինի տնկել պարտեզի լավ լուսավորված հատվածում: Հողը, որտեղ գարնանը պետք է տնկվի Եղեսպակ, հարստացնում են փտած գոմաղբով կամ կոմպոստով:
Եղեսպակը իր տեղում կարող է աճել մինչև 8 տարի:
Սերմերը լավ ծլողունակություն ունեն, ուստի կարելի է տաքերն ընկնելուն պես ցանել բաց գրունտում՝ առանց սածիլավորման, կամ խոր աշնանը՝ մինչև ձնածածկ:
Սերմերը ցանում են մինչև 2 սմ խորությամբ, միմյանցից 20-30 սմ հեռու:
Տնկելուց մեկ տարի անց Եղեսպակը էտելով նորացնում են (ճյուղերը կտրում են հողից 10 սմ բարձրության վրա):
Եղեսպակը երաշտադիմացկուն է, սակայն խոնավությունն է ապահովում, որպեսզի տերևները հյութալի ու քնքուշ լինեն:
Ջրում են լավ, բայց ոչ շատ հաճախ: Ջրախեղդ վիճակն անընդունելի է:
Բերքահավաքն անում են ծաղկման շրջանում: Թարմ տերևները կարելի է ուտել կամ օգտագործել որպես թեյի հավելված ու ուտեստի համեմունք: Կարելի է նաև փնջեր կապել և չորացնել մութ, տաք, չոր ու լավ օդափոխվող տեղում:
Ինչպես աճեցնել Եղեսպակը, որպես սենյակային բույս
Որպես բազմամյա աճեցվում է միայն Եղեսպակ դեղատուն, իսկ մյուս, դեկորատիվ տեսակները ստիպված ենք ցանել ամեն տարի:
Հասուն Եղեսպակի համար անհրաժեշտ է 1,5 լիտրից ոչ պակաս տարողությամբ ծաղկաման: Իսկ ցանել ու մինչև 6 ամիս պահել կարելի է փոքրիկ պլաստիկ կամ թղթյա բաժակների մեջ:
Լավ խնամքի դեպքում, բազմամյա Եղեսպակը առնվազն 5 տարի կապրի ձեր պատուհանագոգին:
Ծաղկամանի հողը պետք է պարարտ լինի, իսկ ծաղկամանը ունենա լավ դրենաժ: Եթե ուզում եք օգտագործել պարտեզի հողը, ապա անպայման ախտազերծեք այն:
Ծաղկամանը կարող է լինել ցանկացած տիպի:
Ջրել ոչ շատ հաճախ, բայց առատ, որպեսզի հողակույտը ամբողջովին թրջվի:
Ցանելուց առաջ սերմերը կարելի է 24 ժամ խոնավացնել բամբակի կամ բամբակյա կտորի մեջ:
Եղեսպակը լավ է տանում կիսաստվերը, սակայն կորցնում է եթերայուղերը: Լավագույն պայմանն է երբ օրական 6-8 ժամ արևի լուսավորություն կա:
Եղեսպակը չի սիրում միջանցքահովեր:
Լավ կլինի ամիսը մեկ անգամ ցնցուղի տակ լվանալ Եղեսպակի թուփը:
Եղեսպակը սենյակում աճեցնելը դժվար չէ, այն պահանջկոտ բույս չէ: Կարևոր է, որ ջրախեղդ չարվի, ջրվի ոչ շատ հաճախ, բայց առատ և լինի ցրված լույսի ներքո՝ ոչ Արևի ուղղակի ճառագայթների ներքո կեսօրին:
Որպեսզի Եղեսպակտ լավ ճյուղավորվի, 40-50 օրը մեկ պետք է կտրատել ընձյուղները, սակայն օգոստոսին, ծաղկելուց առաջ էլ չկտրատել:
Պարտեզի ամենատոկուն ծաղիկներից մեկը՝ Ուոլերի Հինածաղիկը, շատերին է ծանոթ որպես տարածված սենյակային բույս: Հինածաղկի գեղեցկությունը չի զիջում նրա տոկունությանը, իսկ խնամքի դյուրինությունը նպաստում է լայնորեն տարածվելուն:
Մանկական սենյակի պայծառ զարդ կարող է դառնալ կալանխոեն, որը հայտնի է իր տեսակների բազմազանությամբ և հրաշալի ծաղկման ձևերով:
Այս սուկուլենտ բույսի շատ տեսակներ աճեցվում են զուտ գեղեցիկ, թանձր, ատամնավոր տերևներ ունենալու համար, բայց կան տեսակներ, որոնք շլացնում են իրենց անդուլորեն ծաղկող ծաղկաբույլերով:
Աճեցնելը հեշտ է, լավ է տանում ցրված լուսավորությունը, հեշտ է հարմարվում նոր տեղին:
Շատ հեշտ աճեցվող, փոքրիկ ու շատ գեղեցիկ ծաղկող բույս է Աֆրիկյան մանուշակը: Թավշյա փոքրիկ տերևները հաճելի է շոշափել: Այդ նույն տերևներով շատ հեշտ է բազմացնել բույսը և սենյակը լցնել ծաղկող բույսի հմայքով:
Սենյակային խոշոր բույսերից, մանկական սենյակի համար ամենահարմարը Չինական վարդն է: Չինական վարդի հազարից ավելի տեսակներ կան այժմ, որոնք աճում և գեղեցկացնում են թե՛ սենյակները, թե՛ պարտեզներն ու փողոցները:
Չինական վարդը լավ ազդեցություն ունի սենյակի օդի վրա: Որպեսզի Չինական վարդը իրեն հարմարավետ զգա և այն տարեց-տարի ծաղկի, պետք է տեղադրել ծառը լուսավոր տեղում, ձմռանը տերևները հաճախակի ցողել ջրով իսկ ամռանը առատ ջրել և լրացուցիչ սնուցում տալ: Ծաղկման շրջանի ավարտից հետո Չինական վարդի երկարած ճյուղերը պետք է կարճեցնել:
Շլումբերգերան (անգլ.՝ Christmas cactus, լատ.՝ Schlumbergera, ռուս.՝ Шлюмбергера, Декабрист) Դժվար է հավատալ, բայց կակտուսներ կան, որոնք փշեր չունեն, սիրում են խոնավություն, վախենում են կզիչ արևից և հաճախ դեկտեմբերիկ (декабрист) են կոչվում, քանի որ ծաղկում են դեկտեմբերին։ Շլումբերգերայի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Այնտեղ այն աճում է արևադարձային անտառներում՝ ծառերի ճյուղերի վրա, այսինքն էպիֆիտ բույս է։
Շլումբերգերայի առանձնահակությունները
Շլումբերգերան իրեն լավ չի զգում հարավային և արևմտյան պատուհանագոգերին, քանի որ ինտենսիվ լուսավորությունը կարող է հանգեցնել բույսի տերևների վերջնահատվածների մահվանը:
Ամռանը, շլումբերգերան, ավելի շատ քան այլ սենյակային բույսերը, կարիք ունի մաքուր օդի։ Լավ կլինի տեղափոխել պատշգամբ կամ այգի՝ որևէ ստվերված տեղ:
Շոգ եղանակին շլումբերգերան սիրում է ցնցուղ ընդունել, բայց եթե դա հնարավոր չէ, ապա գոնե ժամանակ առ ժամանակ պետք է ցողել այն:
Շլումբերգերան երկարակյաց է։ Լավ խնամքի դեպքում, այն կարող է ծաղկել 15-20 տարի։
Շլումբերգերան քմահաճ է։ Բողբոջելու և ծաղկման շրջանում չի կարելի բույսը տեղաշարժել և նույնիսկ պտտել։
Շլումբերգերան կարող է աճել ինչպես սովորական ծաղկամանում, այնպես էլ կախովի՝ որպես ամպելային բույս։
Уход за декабристом в домашних условиях
Как ухаживать за декабристом.
Агротехника зигокактуса декабриста прямо противоположна агротехнике собственно кактусов, их требования по большей части совпадают с условиями выращивания обычных, лиственных комнатных растений. Если кактус можно забыть полить, и он от этого не очень пострадает, то декабрист нуждается в регулярном поливе отстоянной нехолодной водой и повышенной влажности воздуха, которая достигается регулярным опрыскиванием или помещением горшка с декабристом на поддон с мокрой галькой. Кактусы прекрасно переносят солнце, а декабрист страдает от прямых солнечных лучей и требует притенения. Что касается температуры воздуха, то декабрист в этом вопросе некапризен. С марта декабрист нуждается в ежемесячной подкормкекомплексным удобрением для цветов, но дозу нужно брать в два раза меньше, чем предлагается изготовителями. Летом, когда начинается интенсивный рост стеблей, подкармливать растение нужно два раза в месяц, а с сентября подкормку прекратить. Не помешает растению и профилактическая обработка фунгицидами.
Ինչպես էտել շլումբերգերան
Обрезку декабриста производят в июне, причем лишнюю часть побега не срезают, а откручивают вручную, придавая растению красивую форму, укорачивая побеги, растущие неправильно. Сформированные таким образом растения имеют привлекательный вид и обильней цветут.
Ինչպես տեղափոխել շլումբերգերան
Пересадка декабриста производится после цветения, в самом конце февраля. Молодые растения пересаживают ежегодно, взрослые – раз в 4-5 лет. Горшок для растения выбирайте широкий и невысокий, поскольку корневая система у декабриста поверхностная. Дренажный слой должен заполнять горшок на треть. Что касается почвы, то подойдет магазинный грунт для кактусов, но можно сделать грунт и самостоятельно: смешайте по одной части дерновой земли и песка и две части листовой земли, для дезинфекции добавьте толченого угля, а для лучшей водопроницаемости – кирпичную крошку или керамзит. Почва для декабриста должна быть слабокислой.
Շլումբերգերայի բազմացումը
Ответ на вопрос «как размножить декабрист?» очень простой: вегетативно, путем черенкования. От побега откручивают 2-3 крайних «звена», подсушивают их несколько дней, затем высаживают во влажную почву и накрывают стеклянной банкой или пластиковой бутылкой, чтобы создать парниковый эффект. Емкость помещают в тени и регулярно проветривают. Оптимальная температура для укоренения черенков декабриста 15-20 ºC. Часто размножают рождественник в домашних условиях сразу после его обрезки, поскольку в результате формирования куста остается готовый материал для черенкования.
Շլումբերգերայի վնասատուներն ու հիվանդությունները
Враги декабриста.
Досаждают декабристу грибковые заболевания и насекомые. Фузариоз, фитиум и фитофтора – грибковые болезни, возбудители которых проникают в растение из зараженной почвы, и в первую очередь страдает от них корневая шейка растения. В результате цветок становится бледным, серым, теряет сегменты и вянет во влажной почве. Фузариоз лечится фунгицидами, а фитиум и фитофтора – препаратами «Максим», « Топаз», «Витарос». Если растение покрылось ржавым налетом, то, скорее всего, его поразил паутинный клещ – мелкие точечные насекомые коричневого, желтого или красноватого цвета, которые появляются на растении в условиях недостаточной влажности воздуха. Избавиться от клеща помогут препараты «Актеллик», «Фитоверм» или «Неорон». Внезапно появившиеся между побегами беловатые комочки, похожие на вату – следы жизнедеятельности мучнистых червецов, обезвредить которых можно при помощи «Актары».
Ինչո՞ւ է շլումբերգերան թոշնում
Շլումբերգերան թոշնում է ֆիտոֆտորայով կամ ֆիտիումով հիվանդանալու դեպքում։ Արմատների հիվանդանալն էլ կարող է պատճառ դառնալ։ Սառը ջրով, սառը սենյակում ջրելը, կամ հողախառնուրդի չափից շատ տաքանալը արևի տակ, կարող են արմատների մահվան պատճառ դառնալ։ Պարարտանյութի սխալ, չափաբաժնից շատ կիրառումը նույնպես կարող է “այրել” արմատները։
Ինչո՞ւ շլումբերգերան չի ծաղկում
Բույսը պետք է “զգա” որ եկել է ծաղկելու ժամանակը։ Այդ նպատակով, սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի վերջ շլումբերգերային տեղափոխում են չջեռուցվող սենյակ, կրճատում են ջրելը և դադարեցնում են պարարտացնելը։ Դեկտեմբերի սկզբին բույսին արթնացնում են՝ տեղափոխում են լուսավոր, տաք սենյակ և սկսում են ջրել։ Ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել, որպեսզի բույսը բոլոր կողմերով, հավասարապես լուսավորվի։ Հենց սկսեն ձևավորվել բողբոջները, պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի հողը միշտ խոնավ լինի և ծաղկամանին այլևս տեղաշարժող չլինի։ Հակառակ դեպքում բույսը կարող է թափել բողբոջները։
Ծաղկման շրջանից հետո
Ծաղկման շրջանի ավարտվելուց հետո, սկսվում է բույսի հանգստի շրջանը։ Շլումբերգերան մինչև մարտ ամսվա վերջը, տեղափոխում են պաղ սենյակ և աստճանաբար քչացնում են ջրելը։ Մարտի վերջին սկսվում է բույսի նոր վեգետացիոն շրջանը, ուստի այն վերադարձնում են իր սովորական տեղը, ավելացնում են ջրելը և սկսում են պարարտացնել։
Ծոփորը (Մոնստերա, անգլ․՝ Monstera, ռուս.՝ Монстера, լատ.՝ Monstéra) պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:
Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:
Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում այդ բույսը փաթաթվում ու մագլցում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ: Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:
Մեզ մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում:
Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել:
Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել:
Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:
Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկաման, քանի որ այն արագ մեծանալու միտում ունի:
Խորհուրդ է տրվում տարեկան մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել:
Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի: Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք է դնել սենյակի լուսավոր հատվածներում:
Քանի որ ծոփորը մեծ տեղ է զբաղեցնում և ունի հսկայական տերևներ, մեծահասակ բույսերին խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ մարդիկ քնում են, քանի որ մեծ տերևները արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ:
Բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով: Բազմացումը կարելի է կատարել նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով: Տերևը վերցնում են մի քանի օդային արմատներով, որոնք նախօրոք փաթաթում են մամուռով լի մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպելով, որ արմատիկները զարգանան:
Մարանտաները (լատ․՝ Maranta) բազմամյա բույսեր են, երկար ուղիղ ցողուններով, կծիկաձև արմատներով: Տերևները ուղիղ նշտարաձև, երկարավուն էլիպսաձև, օվալաձև կլոր, կանաչ կամ գունավոր: Ծաղիկները սովորաբար սպիտակ են` հավաքված հասկանման բույլի մեջ:
Տարածված է արևադարձային Ամերիկայում: Ընտանիքում կա 23-25 տեսակ, մեծ մասը դեկորատիվ տերևներով բույսեր են: Աճում են ջերմոցներում, նաև բնակարաններում: Գիշերը մարանտայի տերևները բարձրանում են և շրջվում, այստեղից էլ առաջացել է նրանց հայտնի անգլիական անունը «Prayer Plant» («Աղոթող բույս»): Մարանտան կարելի է աճեցնել առանց արևի լույսի, օգտագործելով հատուկ լամպեր օրը 16 ժամ:
Մարանտայի տեսակները
Arrowroot (լատ․՝ Maranta arundinacea L.) – Հավաք թփեր են 0.6-1.2 մ. բարձրությամբ(ցողունները ձմռանը չորանում են), հաստ կծիկաձև արմատներով: Տերևները ձվաձև-նշտարաձև են, 18-25 (30) սմ երկարությամբ և մինչև 10 սմ լայնությամբ, սրածայր, կլորացած հիմքի մոտ, վերևից և ներքևից թավշապատ, մուգ կանաչ, գորշակապույտ երանգով: Ծաղիկները սպիտակ են: Աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում: Դեկորատիվ և սննդային բույս է (թփերը հարուստ են օսլայով), լայնորեն տարածված է արևադարձային երկրների մշակույթում: Աճում է տաք ջերմոցներում:
Prayer plant (Maranta leuconeura erythroneura) – Եռագույն մարանտան հայտնի է իր դեկորատիվ մուգ կանաչ, լավ ընդգծված, կարմիր երակներ ունեցող տերևներով : Ծաղիկները անշուք են `բաց վարդագույն , ծաղկում են տերևների արանքից գարնանը կամ ամռանը: Տերևները օվալաձև են ,10-12սմ երկարությամբ, 5-6սմ լայնությամբ, մուգ կանաչ, արտաքին կողմում լավ արտահայտված կարմիր երակներով, իսկ տերևի տակը վարդագույն է:
Maranta bicolor Ker-Gawl. (Calathea bicolor Steud.) – Երկգույն մարանտան կարճահասակ բույս է կծիկաձև արմատներով, ցողունը կարճ է : Տերևները մինչև 35սմ բարձրությամբ, օվալակլոր, 10-15սմ երկարությամբ և 6-10սմ լայնությամբ կամ լայն էլիպսաձև ալիքավոր եզրերով: Տերևի վերևը կանաչ, մուգ կանաչ կետերով կամ կենտրոնական երակի վրա մուգ դարչնագույն հետքերով , տակը` ալ կարմիր , տերևապատյանը` թավշապատ: Ցողունը կարճ է` 2.5 սմ երկարությամբ, կարմրավուն: Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում և բնակարաններում:
Maranta leuconeura E. Morr. – Սպիտակաերակ մարանտա: Կարճ ցողունով`25-30սմ,կծիկաձև արմատներով Տերևները էլիպսաձև-կլորավուն`10-15սմ երկ.և 5-9սմ լայն., հիմքի մոտ սրտսձև, երեսը մուգ կանաչ` արծաթագույն միջնագծով և արծաթա-սպիտակ կողքի երակներով, տակը`գորշականաչավուն և կարմրավուն: Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում և բնակարաններում, ունի մի քանի տեսակ:
Maranta leuconeura var. kerchoveana E. Morr. – Խոշոր , մուգ կանաչավուն տերևներով, վերին մասում մուգ կանաչ , կողքերը միջին 4-5 հատ մուգ կանաչ հետքերով և սպիտակ բծերով երակներ, տակը` գորշականաչ: Բրազիլիա:
ArrowrootPrayer plant
Բույսը կարիք ունի ստվերի, ամռանը լավագույն ջերմաստիճանը 22-24° С, ձմռանը` 18-20° С. Լույսի պակասության ժամանակ մարանտայի տերևները ձգվում են ուղղահայաց վեր: Նորմալ լույսի դեպքում հորիզոնական դիրքում են: Փոթորկից մի քանի ժամ առաջ տերևները բարձրանում են ուղղահայաց:
Լուսավորությունը: Կիսաստվեր
Ջրելը: Տնային ջերմաստիճանի փափուկ ջրով, հողը միշտ խոնավ պետք է լինի, սակայն ջրի ավելցուկ չի կարելի թողնել թաղարում:
Օդի խոնավությունը: Բույսը հաճախակի պետք է ցողել, խուսափելու համար տերևների վրա լաքաներից: երբեմն խոնավությունը բարձրացնելու համար բույսը դնում են ջրով խորը ամանի մեջ:
Խնամքը: Ամառը երկու շաբաթը մեկ, ձմռանը ամիսը մեկ մարանտան պետք է պարարտացնել: Ձմռանը հանգստի շրջան է և նա կորցնում է տերևների մի մասը, այդ ժամանակ քիչ են ջրում:
Բազմացումը: Մարանտաները բազմացնում են բաժանման միջոցով փետրվար-մարտ ամիսներին: Բազմացնում են նաև կտրոններով: Կտրոններն արագ են արմատակալում հատուկ արկղերում 20-24° ջերմաստիճանում: Մարանտաների համար ջերմոցի ջերմաստիճանը ձմռանը պետք է լինի գիշերը 18° և ցերեկը 20° :
Տեղափոխումը: Երկու տարին մեկ գարնանը: Մարանտան տեղադրում են մեծ ամանի մեջ` լավ դրենաժով :
Հնարավոր դժվարությունները: Տերևների ծայրերը շագանակգույն են և չոր :Աճը դանդաղ է: Պատճառը չափազանց չոր օդն է: Ստուգեք , վարակված չէ՞ արդյոք բույսը ոստայնատիզով: Հեռացրեք մեռած տերևները և պարբերաբար ցողեք բույսը: Տերևները շրջվում են և ծածկվում լաքաներով: Պատճառը խոնավության պակասն է : Հողը հարկավոր է խոնավ պահել և թույլ չտալ այն չորանա ջրումների արանքում:
Տերևները թափվում են: Պատճառը շատ չոր օդն է , բույսը պահանջկոտ է խոնավ օդի նկատմամբ :
Թառամած և փթող ցողուններ: Պատճառը ցուրտ օդն է և հողի չափազանց թացությունը ձմռանը:
Տերևները կորցնում են գույները և չորանում: Պատճառը շատ պայծառ լույսն է , հատկապես ուղիղ արևի ճառագայթներն անթույլատրելի են : Բույսը պետք է անմիջապես տեղափոխել:
Օգտակար հատկությունները: Մարանտան պահպանում է մարդուն մրսածությունից, և այն բոլոր հիվանդություններից,որոնք կապված են մրսածության հետ: Մարանտան նպաստում է տրոմբի ներծծմանը անոթների մեջ:
Տան միջավայրի վրա ազդեցությունը: Եռագույն մարանտան այնքան արտասովոր է, որ ավելի շատ նման է բեղավոր կենդանու քան բույսի: Նրա թավշյա կանաչ տերևների վրա հստակ երևում են կարմիր երակներ` բեղիկներ, իսկ տերևի մեջտեղը պատված է դեղին լաքաներով: Մարանտան հարկավոր է տեղադրել աղմկոտ ,պայծառ և մեծ հնարավորությոններ ունեցող մարդկանց միջավայրում: Տանը կարելի պահել մարանտան,եթե տան անդամները գործնական են և տան կյանքը ակտիվ է: Մարանտան կարծես թե ամեն մարդու համար առանձին միջանցք է բացում `ապահովագրելով նրանց վեճերից: Չնայած մարանտան պատկանում է օդային նշանին , բայց նա ունի կրակի բնավորություն: Դրանով նա կլանում է ագրեսիվ էներգիան:
Ազդեցությունը զգացմունքային վիճակի վրա: Այս բույսի տերևները գիշերը բարձրանում և շրջվում են «զգաստ», և այս անսովոր պահվածքի մեջ թաքնված է նրա հատկություններից մեկը: Մարանտան իր ներկայությամբ հանգստացնում է տնեցիներին երեկոյան, և գիշերը: Այս բույսը նպաստավոր է պահել այնտեղ, ով ունի անքնություն, ով երեկոյան գրգռված վիճակում է և ցանկանում է երեկոյան աշխատել:
Ի տարբերություն այլ բույսերի մարանտայի տերները արևից խամրում են : Մարանտան ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր տարբեր գործեր են ձեռնարկում, բայց չեն գտնում իրենց հոգեհարազատ գործը: Մարանտան օգնում է մարդուն որոշ ժամանակ ձեռնպահ մնալ առօրյա գործերից, որպեսզի ինքն իր մեջ որոշի ինչն է իրականում իր սրտին մոտ և որտեղ կարող է իր հնարավորությունները դրսևորել: Այս հատկությամբ մարանտան օգնում է հիասթափված մարդկանց:
Ազդեցությունը առողջության վրա: Մարանտան մեզ պահպանում է մրսածությունից և այն բոլոր հիվանդություններից, որոնք կապված են մրսածության հետ: Բայց Ջրհոսի նշանը, ինչին պատկանում է մարանտան, կարգավորում է անոթային համակարգը և մարանտայի ներկայությունը ձեր տանը նպաստում է անոթների մեջ տրոմբերի ներծծմանը :