Category: Խոտաբույսեր

  • ԲԱՐԲԱՐՈՒԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Բարբարուկը (լատ.՝ Barbaréa) խաչա-ծաղկավորների ընտանիքի խոտաբույս է: Այն օրգանական տարրերով շատ լավ հարստացնում է հողը: 100 ք.մ. վրա կարող է գոյացնել մինչձ 200 կգ կանաչ զանգված:
    Բարբարուկը խստապահանջ չէ հողի տիպերի նկատմամբ և իրեն լավ է զգում նույնիսկ ծանր կավային հողերում:  Բացառություն է, թերևս, հումուսով աղքատ ավազահողերի պարագան:
    Բարբարուկը սիրում է լավ ոռոգում, խոնավության պակասը բացասաբար է ազդում բույսի աճի վրա:
    Ցանում են 2-3 սմ խորությամբ, գարնանը՝ հողը տաքանալուց հետո, իսկ աշնանացան սորտերը աշնան սկզբում:
    Հնձում են մինչև զանգվածային ծաղկումը՝ ցանելուց մոտավորապես 1-1,5 հետո:

    Հղումներ
  • ԿԱՆՃՐԱԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Կանճրակը (անգլ.՝ Rapeseed, ռուս.՝ Рапс , լատ.՝ Brássica nápus) կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա աշնանացան կամ գարնանացան բույս է։ Վայրի ձևով չի հանդիպում։ Մշակության մեջ հայտնի է դեռևս մ․ թ. 4 հազար տարի առաջ։ Հնուց մշակել են Հնդկաստանում, որտեղից էլ հավանաբար տարածվել է միջերկրածովյան և այլ երկրներ։
    Կանճրակը ցանում են հողը րգանիկայով, ինչպես նաև ծծումբով և լուսածինով (ֆոսֆոր) հարստոցնելու համար: Սակայն, ինքը Կանճրակն էլ պահանջկոտ է հողի պարարտ և միկրոտարրերով հարուստ լինելու նկատմամբ:
    Բավականին արագաաճ է: Մեկ սեզոնի ընթացքում կարելի է 2-3 հունձ անել:
    Առանձնապես  տարածված է աշնանացան Կանճրակը, որը լավ արդյունք է տալիս պաղ գարուններին և աշուններին, իսկ իր փառթամ տերևածածկով խեղճացնում է մոլախոտերին:
    Ինչպես և մյուս սիդերատները, Կանճրակը խոր իջնող արմատներ ունի, որոնք փխրեցնում և բարելավում են հողի կառուցվածքը, ինչպես նաև պաշտպանում են հողը էրոզիայից: Կանճրակը նաև արգելափակում է որոշ հիվանդություններ և խանգարում է որոշ վնասատուների բազմացմանը:
    Կանճրակը ցրտադիմացկուն է, կարող է դիմանալ մինչև -5 աստիճանի ցրտահարմանը:
    Բույսի վրա բացասաբար է ազդում գերխոնավացումը, ուստի հարմար չեն ծանր կավային հողերը:

    Հղումներ
  • ԲՈՂԿԻԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Բողկիկը (անգլ.՝ Raphanus , ռուս.՝ Редька, լատ.՝ Raphanus sativus. Var. Oleiformis) կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ընտանիք է:
    Ցանվում է կանչ պարարտանյութ ստանալու համար, քանի որ ձևավորում է մեծ կանաչ զանգված:
    Արագ աճող է և ցրտադիմացկուն, կարող է աճեցվել վաղ գարնանից մինչև ուշ աշուն:
    Սիրում է լավ խանավացված հող, ինչը մեծ նշանակություն ունի բերգատվության համար:
    Բողկիկը նաև ստվերում է հողն ու դրանով զսպում մոլախոտերի աճը:
    Բացի այդ, պարունակում է նյութեր, որոնք վերացնում են կլոր որդերին (нематода) և կանխում են որոշ բանջարանոցային բույսերի հիվանդություններ:
    Ցանում են 3 սմ խորությամբ: Ավելի մեծ արդյունք է ստացվում եթե ցանում են բակլազգի սիդերատներից մեկի սերմերի հետ համատեղ:

    Հղումներ
  • ՄԱՆԱՆԵԽԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Մանանեխի տարբեր տեսակներ կան, սակայն ամենաօգտակարն է սպիտակ մանանեխը (լատ.՝ Sinapis alba), որն ունի գրունտից դժվար լուծվող ֆոսֆատները կորզելու և կուտակելու առանձնահատուկ ունակություն:
    Սպիտակ մանանեխը միամյա բույս է: Այն արագ վերգետնյա կանաչ զանգված է ձևավորում, իսկ ծաղկման շրջանում լավ մեղրակիր է:
    Որպես սիդերատ, մանանեխը հողի հետ խառնվելուց ու աստիճանաբար քայքայվելուց հետո հարստացնում է հողը օրգանական տարրերով, բայց ազոտով այնքան էլ հարուստ չէ, ուստի խորհուրդ է տրվում մանանեխի հետ ցանել բակլազգի սիդերատներ:
    Մանանեխի արմատները փխրեցնում են հողը մինչև 2-3 մետր խորությամբ, իսկ արմատների քայքայումից հետո հողում մնում է ուղղահայաց անցքերի համակարգ, որի շնորհիվ բարելավվում են գրունտի գազափոխանակությունը և ջրակլանողականությունը:
    Մանանեխը ձյան տակ թողնելու դեպքում, գրունտը ավելի քիչ է սառչում, քանի որ ձյուն ավելի շատ է կուտակվում, իսկ գարնանն ու աշնանը կպաշտպանի հողը էրոզիայից:
    Մանանեխը սիդերատներից ամենացրտադիմացկունն է՝ դիմանում է մինուս 5 աստիճան ցրտին, իսկ սերմերը կարող են ծլել օդի +2 ջերմաստիճանի դեպքում:
    Մանանեխը նաև զսպում է մոլախոտերի աճը, խանգարում է վնասատուների (լորձնէակների, гороховая плодожорка, проволочник) բազմացմանը և սնկային հիվանդությունների (картофельная парша, ризоктониоз) տարածմանը:
    Սպիտակ մանանեխը չի սիրում թթվային և ծանր կավային հողեր ու աղուտներ:
    Որպես  սիդերատ մանանեխը աճեցնում են գարնանը՝ վաղահաս և աշնանացան մշակաբույսերից հետո, կամ ուշ ցանվողներից մեկ ամիս առաջ:  Իսկ աշնանը ցանում են ուշ հասնող մշակաբույսերից հետո:
    Ցանում են մանանեխը նախապես փխրեցված հողում, 10-15 սմ իրարից հեռու արված ակոսներում, 3 սմ խորությամբ:
    Մանանեխը հնձում են երբ այն հասնում է 20 սմ բարձրության: Կանաչ զանգվածը քայքայվում է եթե շփվում է խոնավ հողի հետ:

    Հղումներ
  • ՍԵՐԱԴԵԼԱՆ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Սերադելան (լատ.՝ Ornithopus) բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Աճում է մինչև 50 սմ բարձրության, իսկ արմատը խորանում է 1 մետրից ավելի:
    100 ք.մ. տարածքում գոյանում է 200 կգ և ավելի կանաչ զանգված:
    Սերադելան հարստացնում է հողը ազոտով և լուսածնի ու կալցիումի հեշտ յուրացվող տարրերով:
    Հաճախակի և լավ ջրարբիացման կարիք ունի: Ամենից լավ աճում է թեթև թթվային, օրգանական նյութերով հարուստ հողում, սակայն օրգանիկայով աղքատ հողում էլ, բավարար խոնավություն ապահովելու դեպքում, նորմալ աճում է:
    Ցանում են սերադելան վաղ գարնանը, 3 սմ խորությամբ, իսկ թեթև հողերում մինչև 5 սմ խորությամբ: Ցանել կարելի է և՛ որպես մոնոմշակաբույս, և՛ խառնելով աշորայի կամ վարսակի հետ:
    Ծաղկել սերադելան սկսում է ցանելուց 3 ամիս հետո: Հենց այդ ժամանակ էլ պետք է հնձել, ինչից հետո հայտնվում են նոր ցողուններ: Հնձված կանաչ զանգվածը, հնարավորին չափ մանրեցնելով, կամ խառնում են հողի հետ, կամ էլ օգտագործում են տեղում՝ որպես ցանքածածկ:

    Հղումներ
  • ԻՇԱՌՎՈՒՅՏԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Իշառվույտ (լատ.՝ Melilotus), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Իշառվույտն ունի լավ զարգացած արմատներ, որոնք սնունդ են կորզում ենթահողից և ազոտ են կուտակում:
    Այս բույսը արդյունավետ բարելավում է աղուտ հողերը, քանի որ ածխային թթու է արտաթորում:
    Իշառվույտի համար գերադասելի են ում է չեզոք, ավազահողային և ավազակավային գրունտերը, բայց վատ չի աճի նաև այլ հողերում՝ բացի բարձր թթվայնություն ունեցողներից: Բավականին երաշտադիմացկուն է ու չի վախենում կարճատև ցրտերից:
    Իշառվուտը վերացնում է հացահատիավորների արմատների փտախտը և կանխում է նեմատոդի և проволочника բազմացումը:
    Իշառվույտը կարելի է աճեցնել երկու տարվա ընթացքում՝ կատարելով մինչև չորս հունձ:
    Ցանում են 3 սմ խորությամբ, գարնան սկզբում, ցանկալի է սկարիֆիկացված սերմերով:
    Հունձն անում են մինչև ծաղկելը:

    Հղումներ
  • ԱՌՎՈՒՅՏԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Առվույտ (լատ.՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, իսկ Հայաստանում, վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման(Medicago lupulina), առվույտ ցանովի (Medicago sativa), առվույտ երկնագույն (Medicago coerulea), առվույտ խավոտ (Medicago papiilosa), առվույտ տատասկանման (Medicago tribuloides) և այլն: Առվույտը ոչ միայն լավ անասնակեր է, այլև բավականին արդյունավետ սիդերատ է, քանի որ ձևավորում է մեծ կանաչ զանգված և հողի մեջ խորը մխրճվող արմատներ:
    Շատ լավ աճում է բավարար խոնավություն պարունակող գրունտում, բայց շատ ու երկարատև խոնավությունից կարող է թուլանալ և վնասվել սնկային հիվանդություններից: Բացասաբար է ազդում նաև երաշտը: Խորհուրդ է տրվում լավ ջրել յուրաքանչյուր հունձից հետո:
    Առվույտի համար գերադասելի են բերրի հողերը, այն չի սիրում ծանր, կավային, ճահճացված, թթվային ու աղային հողերը:
    Առվույտը հարստացնում է հողը ազոտով, որոշ չափով նվազեցնում է հողի թթվայնությունը, իսկ հնձված կանաչ զանգվածը, քայքայվելով, հարստացնում է հողը օրգանական տարրերով:
    Առվույտը ջերմասեր բույս է, աճելու հարմարավետ օդի ջերմությունը 18-30 աստիճանն է, իսկ եթե հողում բավարար խոնավություն կա, ապա մինչև +40: Կան նաև առվույտի ցրտադիմացկուն տեսակներ:
    Բազմամյա տեսակները կարող են ապրել մինչև 25 տարի:
    Ցանելուց առաջ, եթե հնարավոր է, սերմերը պետք է ենթարկել սկարիֆիկացիայի: Ցանում են 0,5-1,5 սմ խորությամբ՝ կամ շարքերով, կամ էլ խառը:
    Հնձում են առվույտը ծաղկելուց առաջ՝ կոկոններ առաջանալուց հետո:

    Հղումներ
  • ԵՐԵՔՆՈՒԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Երեքնուկը (լատ.՝ Trifólium) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Դաշտավարության մեջ մշակվում են բազմամյաներից՝ կարմիր Երեքնուկի, վարդագույն Երեքնուկ, միամյաներից՝ պարսկական Երեքնուկ, կամ շաբդարը (T․ resupinatum) և ալեքսանդրիական կամ եգիպտական Երեքնուկ կամ բերսիմը (T․ alexandrinum)։ Առավել տարածվածը կարմիր Երեքնուկն է։ Ունի միահար և երկհար ենթատեսակներ։ Միահարը ուշահաս Է, երկարակեցությունը՝ 3—4 տարի, մշակվում է հյուսիսային պայմաններում։ Երկհարը վաղահաս Է, երկարակեցությունը՝ 2—3 տարի։
    Այգիներում կարմիր երեքնուկը ցանվում է և՛ որպես  գրունտը ծածկող բույս, և՛ որպես սիդերատ: Որպես սիդերատ երեքնուկը, քայքայվելով, շատ լավ սնում է հողը հեշտ յուրացվող օրգանական տարրերով, ազոտով և կալիումով: Մյուս կողմից արմատները փխրեցնում են հողը և բարելավում կառուցվածքը, պաշտպանում են էրոզիայից:
    Կարմիր երեքնուկն աճեցնում են մինչև 3 տարվա ընթացքում, վարդագույնը՝ 8, իսկ սպիտակը (գազոնների համար) մինչև 20 տարի:
    Երեքնուկը խստապահանջ է հողի խոնավության նկատմամբ, բայց չի դիմանում ճահճացմանը: Կարմիր երեքնուկը լավ է աճում բերրի, քույլ թթվայնություն ունեցող ավազակավային հողերում: Մյուս տեսակները նվազ խստապահանջ են, բայց կարիք ունեն փխրուն հողի, որպեսզի հիմնականում մակերեսային արմատներին մատչելի լինեն խոնավությունն ու մթնոլորտի գազերը:
    Երեքնուկը ցրտադիմացկուն է, սակայն մինուս17-ից ցածր ջերմաստիճանը կարող է բույսի մահվան պատճառ դառնալ:
    Կարմիր երեքնուկը, ցանկալի է սկարիֆիկացված սերմերով, ցանում են գարնանը՝ 1-3 սմ խորությամբ:
    Հնձում են երեքնուկը մինչև սերմնարանների առաջանալը՝ սածիլները տնկելուց 15, այլ մշակաբույսեր ցանելուց 20 օր առաջ:

    Հղումներ
  • ԿՈՐՆԳԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Կորնգանը (լատ.՝ Onobrýchis) բազմամյա կերախոտ և սքանչելի մեղրաբույս է, իսկ որպես սիդերատ մեծ արդյունավետությամբ վերականգնում է հողի բերրիությունը: Լոբազգիներին պատկանող այս բույսը հարստացնում է հողը ազոտով և այլ սննդարար մասնիկներով:
    Բույսի վերգետնյա մասը ձևավորում է կանաչ զանգված, որը պաշտպանում է հողը չորանալուց, էրոզիայից և մոլախոտերից, իսկ հնձվելուց և հողին խառնվելուց հետո, հարստացնում է հողը որպես օրգանական պարարտանյութ:
    Կորնգանի երկար ու ճյուղավորված արմատները հզոր ուժ ունեն՝ ճեղքում են հողի քարքարոտ շերտը, փխրեցնում են հողը խորքում և վերին շերտերին են հասցնում խորքից կորզած սննդարար նյութերը: Բարելավվում է նաև հողի ջրա և օդաթափանցիկությունը:
    Կորնգանը լավ է աճում սևահողերում, բայց վատ չէ նաև ավազուտներում, քարքարոտ և այլ հողերում: Բացառություն են թթվային և բարձր գրունտային ջրերով հողերը:
    Կորնգանը դիմանում է երաշտին, ուստի հեշտությամբ աճում է անտառատափաստաններում և  տափաստաններում: Միայն թե ցրտադիմացկուն չէ և ոչ բավարար ձնածածկույթի դեպքում ցրտահարվում և մահանում է:
    100 ք.մ.-ի վրա կորնգանի ցանքի նորման 0,8 – 1,2 կգ է: Սերմը ցանվում է 2 — 4 սմ խորության վրա, որտեղ հողի ջերմությունը  պետք է լինի +6 աստիճանից ոչ ցածր:
    Հնձել և հողին խառնել անհրաժեշտ է մինչև զանգվածային ծաղկելը:

    Հղումներ
  • ՑԱՆՔԱՅԻՆ ՎԻԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

    Ցանքային  Վիկը (Vicia sativa) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս է: Արագ ձևավորում է վերգետնյա կանաչ զանգված, ինչի համար հաճախ հենց վիկն են ցանում հիմնական մշակաբույսերի բերքը հավաքելուց հետո կամ աշնանացանից առաջ:
    Վիկը, լավ անասնակեր լինելուց բացի, շատ լավ պարարտացնում ու փխրեցնում է հողը, պաշտպանում է այն էրոզիայից:  Խիտ ցանքի դեպքում ճնշում է մոլախոտերի աճը: Վիկի կանաչ զանգվածի պարարտացնող ազդեցությունը համեմատելի է գոմաղբի ազդեցության հետ և պահպանվում է 4-5 տարվա ընթացքում:
    Վիկը փաթաթվող բույս է, ուստի խորհուրդ է տրվում այն ցանել խառը, այնպիսի բույսերի հետ, որոնց փաթաթվելով կկարողանա բարձրանալ:
    Վիկը լոլիկի աճի լավ խթանիչ է՝ համարյա կրկնակի բարձրացնում է դրա բերքատվությունը: Այսպես, ցանում են վիկը լոլիկից առաջ և տեղում, հետո հնձում են և տնկում լոլիկի սածիլը, իսկ հնձված կանաչ զանգվածը թողնում են տեղում՝ որպես ցանքածածկ:
    Վիկի համար գերադասելի են բերրի հողերը, այն վատ է աճում չոր, ավազային, ճահճային ու բարձր թթվայնություն ունեցող հողերում, ինչպես նաև աղուտներում: Մանավանդ աճի սկզբնական շրջանում, ինչպես նաև կոկոնններ ու ծաղիկներ ձևավորելիս, լավ ոռոգման կարիք ունի:
    Ցանում են վիկը 3-5 սմ խորությամբ, սկսած վաղ գարնանից, երբ վերանում է ցրտահարման վտանգը և մինչև աշուն: Եթե շարքերով են ցանում, ապա շարքերի միջև թողնում են 7-12 սմ տարածություն:
    Հձում ու խառնում են հողի հետ կոկոններ առաջանալուց հետո՝ ծաղկելուց առաջ:
    Հունձիցքսան օր անց, նույն տեղում կարելի է այլ մշակաբույսերի ցանք անել, իսկ սածիլներ կարելի կլինի տնկել հնձելուց 14 օր անց:

    Հղումներ