Category: Խոտաբույսեր

  • Մաշ

    Մաշը (լատ.՝ Vigna), բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ է։ Մաշի տարբեր տեսակներ մշակվում են Արևադարձային գոտիներում որպես բանջարեղեն, ձավարեղեն, կերային և սիդերատային մշակաբույսեր:

    Արմատն իլիկաձև է, ցողունը՝ կանգուն կամ կիսականգուն՝ 30-150 սմ բարձրությամբ, տերևները եռմասնյա են, հերթադիր, ծաղկաբույլը՝ ողկույզ, պտուղը ունդ է՝ դեղին կամ մուգ դեղին։ Սերմերը՝ ձվաձև, երիկամաձև, սպիտակ, վարդագույն, շագանակագույն։ 1000 սերմի կշիռը 300 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։

    Օգտագործվում է որպես պարեն, կեր, ինչպես նաև կանաչ պարարտացման համար։ Ունի աֆրիկական ծագում։

    Մշակվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կուբայում, Հնդկաստանում, Չինաստանում, Միջին Ասիական երկրներում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Ռուսաստանի Կրսանոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։ Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, Մեղրու, Եղեզնաձորի, Կապանի տարածաշրջաններում։

    Մաշի վեգետացիոն շրջանը 3-4 ամիս է, տալիս է մինչև 3 կգ բերք:

    Նույն տեղում մաշը ցանում են 3-4 տարի ընդմիջում տալով: Մաշին ամենից լավ նախորդող բույսերն են կաղամբը, վարունգը, լոլիկը, բադրիջանը, պղպեղը:

    Ցանելուց առաջ մաշի ունդերը 20 րոպե պահում են կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) թանձր լուծույթի մեջ, այնուհետև լավ լվանում են և ցանում թաց կամ չորացնելուց հետո:

    Մաշը ջերմություն շատ է սիրում: Ցանքն անում են երբ հողը 10 սմ խորության վրա տաքացել է մինչև 17 աստիճան: Միջշարային տարածությունը 80 սմ: Սերմերը ցանում են 70 սմ հեռավորությամբ՝ 4-6 սմ խորության վրա:

    Կարելի է նաև մաշի սածիլներ պատրաստել:

    Մաշի մագլցող տեսակների համար պետք է հենափայտեր տնկել:

    Մաշի օգտակար հատկությունները

    Մաշի ունդերը համարվում են արժեքավոր դիետիկ  մթերք: Դրանք մոտ 30% սպիտակուց և 50% օսլա են պարունակում:

    Բացի այդ մաշը հարուստ է В1, В2, В6, С, РР վիտամիններով, պարունակում է կարոտին, երկաթ, հանքային աղերի և այլ կենսական նշանակություն ունեցող տարրեր:

    Մաշը օգնում է օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը, բարերար ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:

    Մաշ ուտելը օգտակար է նաև աղեստամոքսային, լյարդի հիվանդություններ ունեցողների համար, ինչպես նաև շաքարախտով ու ռեվմատիզմով հիվանդներին:

    Ըստ չինացի գիտնականների, ամենաօգտակարը սև ունդերով մաշերն են: Դրանք չեն կուտակում ծանր մետաղներ:

    Մաշը խոհանոցում

    Մաշը բարձր բերքատվություն ունի, բերքի ավելցուկը կարելի է սառեցնել և օգտագործել շուրջ տարին: Սառեցնելուց առաջ մաշի պտուղները մի քանի րոպե պահում են եռման ջրի մեջ, որպեսզի միջի շաքարները չփոխակերպվեն օսլայի և համն անփոփոխ մնա: Մաշի “լոբիները” օգտագործում են ապուրներ, ռագու, ձվածեղ պատրաստելիս, շատ լավ գարնիր է, ինչպես նաև հիմք է մի շարք բուսակերական կերակրատեսակների համար:

    Բացի այդ մաշը կարելի է պահածոյացնել:

    Հում վիճակում մաշը ուտելի չէ, պարունակում է թունավոր նյութեր, որոնք, սակայն, եփվելու ընթացքում հեշտությամբ քայքայվում են:

    Հղումներ
  • Քարխոտ

    Քարխոտ (լատ.՝ Symphytum), զոտուկ, թորթ, ափնիք, հայվազ, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 30) տեսակ։
    Հայաստանում՝ 3 տեսակ՝

    • կովկասյան քարխոտ (Symphytum caucasicum),
    • կոշտ քարխոտ (Symphytum asperum)
    • հայաստանյան քարխոտ (Symphytum hajastanum

    Տարածում

    Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։ Աճում է անտառներում, գետերի, լճերի, առվակների ափերին, խոնավ վայրերում, մարգագետիններում և այլն։
    Պտուղն ընկուզիկ է։ Հայաստանյան քարխոտը բնաշխարհիկ է. հանդիպում է Գեղարքունիքի (Մարտունի) և Կոտայքի (Ազատ գետի ավազան) մարզերում։

    Կենսաբանական նկարագիր

    Ցողունը ճյուղավորվող է՝ ծածկված փափուկ կամ կոշտ մազմզուկներով, բարձրությունը՝ 40-200 սմ։ Տերևները հերթադիր են, սրտաձև-կլորավուն, ձվաձև կամ երկարավուն։ Ծաղկաբույլը ոլորք է կամ հուրանանման, ծաղիկները՝ կապույտ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզիկ է։

    Քիմիական կազմ

    Պարունակում է՝

    • ալանտոին – ձմռանը արմատներում կուտակվում է հսկայական քանակությամբ
    • ալկալոիդներ
    • վիտամին В12
    • ֆլավոնոիդներ
    • աղանյութեր
    • բուսայուղեր
    • օսլա
    • սպիտակուցներ
    • ինուլին
    • տերպեններ

    Տեսակներ

    Հայտնի է մոտ 7 տեսակ

    • Symphytum abchasicum Trautv.
    • Symphytum asperum Lepech. [syn. Symphytum asperrimum Sims]
    • Symphytum besseri Zaver.
    • Symphytum caucasicum M.Bieb.
    • Symphytum officinale L. [syn. Symphytum peregrinum Ledeb.]
    • Symphytum popovii Dobrocz.
    • Symphytum ×uplandicum Nyman = [Symphytum officinale × Symphytum asperum]

    Հղումներ

  • Քաղցր լուպին (ուտելի)

    Sweet white lupinԼուպինի մասին շատերը լսած կլինեն որպես անասնակեր կամ սիդերատ՝ հողը պարարտացնող բույս: Բայց կան նաև լուպինի ուտելի տեսակներ, որոնք, ցավոք, տարածված չեն Հայաստանում: Դրանցից է քաղցր լուպինը:

    Lupinus_albus_bean

    Հղումներ