Category: Խոտաբույսեր

  • Ադամաթուզ

    Ադամաթուզ, Տատասկաթզենի, Prickly pear, Опунция

    Ադամաթուզը, Տատասկաթզենին (անգլ.՝ Prickly pear, ռուս.՝ Опунция, լատ.՝ Opuntia) կռզիների ընտանիքի փռված կամ կանգնած թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Հայտնի է տատասկաթզենու ավելի քան 200 տեսակ, տարածված Ամերիկայի (հյուսիսային լայնության 56°-ից մինչև Մագելլանի նեղուցը) և Գալապագոսյան կղզիների անապատներում, կիսաանապատներում,սավաննաներում և լուսավոր անտառներում։ Ընձյուղները տափակ են, հյութալի, հատվածավոր։ Ցողունների վրա կան ձևափոխված ծոցային բողբոջներ (արևոլներ)՝ փշերով և նուրբ փշիկների (գլոխիդիում) փնջեր։ Տերևները մանր են, հյութալի, մախաթանման, վաղ թափվող։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Պտուղը հատապտուղ Է։ Սերմերը տափակ են, ամուր կեղևով։ Մեկ տեսակի (Օ․ ficus indica, «հնդկական թզենի») պտուղները օգտագործվում են սննդի մեջ։ Տատասկաթզենիի որոշ տեսակներ բնավարժեցվել են Հնդկաստանում, Ավստրալիայում, նախկին ԽՍՀՄ-ում (Ղրիմում և Կովկասում) դեկորատիվ նպատակներով փորձարկվել է ավելի քան 30 տեսակ։ Առանձին տատասկաթզենիները դիմանում են մինչև 10— 12 °C սառնամանիքին։ Տատասկաթզենու ցողունը պարունակում է օսլա, շաքար, սպիտակուց, վիտամին C, անփուշ ձևերը կեր են անասունների համար։ Հեշտությամբ բազմանում է վեգետատիվ եղանակով։ Տատասկաթզեն հնդկացիների սիրված բույսերից Է, պատկերված է Մեքսիկայի գերբի վրա։
    http://greenhome.org.ua/opunciya-vidy-uxod-razmnozhenie-vozmozhnye-trudnosti/

  • Արքայախնձոր

    Արքայախնձորի թուփ, Pineapple bush, Ананасовый куст

    Արքայախնձորը (անգլ.՝ Pineapple, ռուս.՝ Ананас, լատ.՝ Ananas comosus) Bromeliaceae ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է: Հայրենիքը հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքն է, սակայն տարածված է աշխարհի համարյա բոլոր արևադարձային երկրներում։

    Արքայախնձորը արժեքավոր սննդի տեսակ է։ Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են միջուկում պարունակվող սննդարար նյութերով։ Նրա մեջ պարունակվող ամենաօգտակար նյութը համարվում է բրոմելիայինը։ Այս ֆերմենտը կարգավորում է սպիտակուցների յուրացումը, սա էլ իր հերթին նպաստում է ստամոքսի աշխատանքին, խթանում է մարսողությունը, մաքրում է աղիները, նվազեցնում է արյան մածուցիկությունը, մաքրում է արյունը բարձրացնում դիմադրողականությունը։ Սակայն, պետք է նաև հիշել, որ ստամոքսային հիվանդությունների ժամանակ արքայախնձոր օգտագործել խորհուրդ չի տրվում։
    Տերևների մեջ կան բազմաթիվ ամուր մանրաթելեր, որի շնորհիվ արքայախնձորը մշակում են նրանից թել ստանալու նպատակով։

    Ինչպես տանը արքայախնձոր աճեցնել

    Քայլ 1. Արքայախնձորի ընտրությունը

    Աճեցնելու համար պետք է ընտրել լավ վիճակում գտնվող, հասած արքայախնձոր։ Ուշադրություն դարձրեք գագաթի տերևների վիճակին, դրանց գոնե կենտրոնական մասը պետք է կանաչ և առողջ տեսք ունենա, անպիտան են ամբողջությամբ չորացած կամ դեղնած ու հեշտությամբ պոկվող տերևներ ունեցող պտուղները։

    Քայլ 2. Գագաթի մշակումը

    Գագաթը պտղից առանձնացնում են տերևների փունջը ամուր բռնելով ու դանդաղ պտտելով։ Եթե գագաթը հեշտությամբ չի պոկվում, կարելի է դանակով կտրել պտղի վերին մասը ու հետո պոկել ավելորդ մասերը։
    Առանձնացված գագաթափնջի ստորին մասի տերևները պետք է ձեռքով պոկել՝ այնպես, որ բացվի 3-4 սանտիմետրանոց կոթուկ։
    ananas_2

    Քայլ 3. Արմատավորումը

    Որպեսզի արմատակալում տեղի ունենա, պատրաստված գագաթը պետք է նույն 3-4 սնտիմետրով ընկղմել 1-2 օր հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Կարելի է բաժակի կամ մեկ այլ տարայի մեջ դնել գագաթը ու լավ կլինի ոչ թափանցիկ պատերով լինեն դրանք։
    Բաժակը պետք է դնել սենյակում, լավ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառաքայթների տակ։ Բաժակի ջուրը պետք է 2 օրը մեկ փոխել՝ նույն, հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։
    Մոտ մեկ շաբաթից կհայտնվեն արմատները։

    Քայլ 4. Տնկելը

    Եթե կա հնարավորություն, պետք է միանգամից վերցնել մեծ ծաղկաման՝ 30-35 սմ տրամագծով և 20-30 սմ բարձրությամբ։ Հակառակ դեպքում, սկզբի համար, կարելի է տնկել 10-15 սմ տրամագծով ծաղկամանի մեջ, բայց, հենց բույսը սկսի աճել, պետք է տեղափոխեք այն մեծի մեջ, այլապես տերևները կսկսեն չորանալ ու ծաղկելու կամ պտուղ ստանալու մասին կարող եք չերազել։
    Ծաղկամանը պարտադիր պետք է ունենա դրենաժային անցքեր և մոտ 3 սանտիմետր բարձրությամբ դրենաժային շերտ։ Մնացած մասում լցնում են պարարտ, փխրուն հողախառնուրդ, որի մեջ էլ տնկում են արքայախնձորի արմատակալած գագաթը։
    1-2 ամիս անց, նույն պարբերականությամբ կատարում են բույսի լրացուցիչ սնուցում։
    Պետք չէ մոռանալ, որ արքայախնձորը ջերմություն ու լույս սիրող բույս է և, ինչպես բույսերի գերակշռող մեծամասնությունը չի սիրում միջանցքային քամիներ։
    Ջրել բույսը պետք է հնեցված, սենյակային ջերմության ջրով, պարբերաբար և չափավոր։ Չափից շատ ջրելը կարող է հանգեցնել արմատների նեխելուն։
    Բացի ջրելուց, պետք է հաճախ ցողել բույսի տերևները, ինչպես նաև լաթով կամ սպունգով, պարբերաբար մաքրել դրանք փոշուց։
    Ընդհանուր առմամբ սենյակային պայմաններում արքայախնձոր աճեցնելը բարդ չէ։ Ճիշտ խնամքի ու անհրաժեշտ պայմաններ ապահովելու դեպքում, 2-2,5 տարուց բույսը կծաղկի ու կպտղաբերի։

    Հղումներ
  • Կայենի պղպեղ (Չիլի)

    Կայենի պղպեղը (Չիլի պղպեղ) (անգլ.՝ Cayenne pepper, ռուս.՝ Пе́рец кайе́нский, լատ.՝ Capsicum annuum)  բազմամյա թուփ կամ կիսաթուփ է, տալիս է բազմաթիվ, շատ կծու փոքրիկ կարմիր պղպեղներ, օգտագործվում է տարբեր կերակուրներ պատրաստելիս՝ թարմ կամ չորացրած վիճակում:

    Ինչպես աճեցնել

    Կայենի պղպեղ կարելի է աճեցնել թե՛ այգում, թե՛ ջերմոցում, թե՛ տանը՝ պատուհանի գոգին կամ պատշգամբում:  Ծաղկած ու պտղաբերած Կայենի պղպեղն ունի շատ գեղեցիկ տեսք, ուստի, շատ դեպքերում այն աճեցնում են որպես դեկորատից բույս:

    Աճեցման պայմանները բարդ չեն, իր “մերձավոր բարեկամ” լոլիկի նման, Կայենի պղպեղը իրեն լավ է զգում լավ լուսավորված, տաք տեղում՝ փխրուն ու խոնավ հողում:

    Չի սիրում՝

    • շատ շոգն ու ցուրտը;
    • երբ ջուրն ընկնում է տերևներին ու պտուղներին;
    • երբ հողը ճահճացած է:

    Չնայած Կայենի պղպեղը բազմամյա բույս է, այն, ցուրտ ձմռան պատճառով, բաց գրունտում հիմնականում որպես միամյա է աճեցվում:

    Ցանկության դեպքում, կարելի է աշնանը թուփը թեթևակի էտել և, իր հողակույտով, տեղափոխել ծաղկաթաղարի մեջ և շարունակել աճեցնել այն սենյակային կամ ջերմոցային պայմաններում:

    Նույն ձևով, բայց ավելի խորը էտելով, թողնելով 10-15 սմ ճյուղեր, բույսը կարելի է ձմեռացնել չսառչող նկուղում կամ նման այլ տեղերում:

    Գարնանը, վերադարձնելով թուփը այգի, բույսը կշարունակի իր կյանքը և, սածիլների համեմատ, ավելի կոփված կլինի ու ավելի շուտ կծաղկի:

    Սերմերի նախապատրաստումը ցանքին

    Սկզբունքորեն, կարելի է չնախապատրաստել՝ պարզապես պլաստիկ բաժակների մեջ այգու հող լցնել ու ամեն մեկի մեջ, 0,5-1 սմ խորությամբ 2-3 սերմ ցանել, պարբերաբար ջրել ու սպասել ծլելուն:
    Արեք այդպես, եթե չեք շտապում և մտահոգված չեք սածիլների առողջությամբ և ապագա բերքի քանակի վերաբերյալ:
    Իսկ հմուտ պարտիզպաններն այսպես են անում.

    • սերմերը դնում են խոնավ անձեռոցիկի մեջ ու, խոնավությունը պահպանելով, սպասում են 4-5 օր;
    • այդ ընթացքում պատրաստում են հողախառնուրդ, որը պետք է կազմված լինի՝
    • պատրաստված հողախառնուրդը լցնում են, հատակին ծակեր ունեցող, պլաստիկ բաժակների կամ տորֆից պատրաստված բաժակների մեջ;
    • ցանելուց առաջ եռման ջուր են լցնում բաժակների միջի հողի վրա ու սպասում են մինչև սառչեն;
    • խոնավությունից փքված, համարյա ծլած սերմերը, 0,5-1 սմ խորությամբ ցանում են բաժակների մեջ և ցողացիրով ցողում;
    • բաժակները առանձին-առանձին, կամ բոլորը մեկ արած տեղադրում են տաք տեղում՝ ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո ու ծածկում են ապակիյով կամ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի խոնավությունը երկար պահպանվի:
    Հարգելի այցելու, մեր առցանց խանութում վաճառվում են Կայենի պղպեղի սերմեր և սածիլներ:
    Կայենի պղպեղը շատ լույս ու ջերմություն սիրող բույս է, այնպես որ մշտական տեղը պետք է լինի այգու, տան կամ պատշգամբի ամենալուսավոր հատվածը: Սենյակային պայմաններում աճեցնելիս, ձմռանը բույսի համար պետք է ցերեկային կամ հատուկ ֆիտոլամպերով լրացուցիչ լուսավորություն ապահովվի:
     Խնամքը

    Կայենի պղպեղը բավականին փառթամ թուփ է ձևավորում և համարյա անընդհատ ծաղկում է: Լավ ճյուղավորում ապահովելու համար պետք է, որոշակի բարձրության հասնելուց հետո, կտրել հիմնական ճյուղի գլխիկը:

    Մեծ պտուղներ ստանալու համար, խորհուրդ է տրվում ծաղիկների մի մասը պոկել:

    Բույսի հաճախակի ջրելը նպաստում է արմատների զարգացմանը: Բնականաբար, ծաղկաթաղարի մեջ աճող բույսերը ավելի հաճախ են ջրում՝ շատ շոգ եղանակին նույնիսկ օրը 2 անգամ:

    Պարարտ հողի դեպքում լրացուցիչ սնուցման անհրաժեշտություն չի առաջանում: Հետագայում, կիրառելի են լոլիկի համար նախատեսված սնուցման բոլոր ձևերը:

    Բերքահավաքը

    Կայենի պղպեղի պտուղները կարելի է քաղել և օգտագործել թե՛ կանաչ, թե՛ կարմիր, թե ճյուղի վրա չորացած վիճակում:

    Հասուն պղպեղները կարելի է կախան անել և երկար ժամանակ օգտագործել:

    Օգտագործելը

    Որպես համեմունք Կայենի պղպեղը անփոխարինելի է հայկական խոհանոցում և, որն ամենակարևորն է, շատ օգտակար առողջության համար: Շատ քչերը կհամարձակվեն ուտել Կայենի պղպեղը, այն չափազանց կծու է: Նույն պատճառով, զգուշությամբ և չափավոր պետք է այն ավելացնել ճաշատեսակներին:
    Կայենի պղպեղը օգտագործում են նաև ժողովրդական բժշկության մեջ: Հասուն պղպեղներից սպիրտային թուրմ են պատրաստում և խմում ռեվմատիզմից, րադիկուլիտից և գոտկատեղի ցավերից բուժվելու համար:

    Հղումներ
  • Տրադիսկանցիա

    Տրադիսկանցիան կամ Տրադիսկանտիան
    (անգլ.՝ Spiderworts, ռուս.՝ Традеска́нция,
    լատ.՝ Tradescantia),
    պատկանում է կոմելինազգիների (Commelynaceae)
    ընտանիքին։

    Մշտադալար գետնատարած խոտաբույսերի 75 տեսակների ցեղ է։ Իրենց հայրենիքում՝ Ամերիկայում աճում են ճահճուտներում։ Տրադեսկանցիա է անվանվել ի պատիվ հայտնի բուսաբան Ջոն Տրադեսկանտի։
    Տրադեսկանցիայի տեսակների մեծամասնությունը ոչ պահանջկոտ, դեկորատիվ բույսեր են, որոնք աճեցվում են որպես սենյակային բույսեր:

    Խնամքը

    Լուսավորությունը

    Տրադիսկանցիաների համար գերադասելի է պայծառ, ցրված լույսը, բայց կարող են դիմանալ և՛ Արևի ուղիղ ճառագայթներին, և՛ կիսաստվերին: Սենյակի արևելյան և
    արևմտյան պատուհանագոգերը լավագույն տեղերն են տրադիսկանտիաների համար, սակայն հյուսիսայիններն ու հարավայիններն էլ հակացուցված չեն: Պարզապես, հարավային պատուհանի դեպքում, ամռանը կարող է բույսը մի փոքր ստվերելու կարիք առաջանալ: Պետք է նաև նկատի ունենալ, որ տրադիսկանտիայի խայտաբղետ տեսակներին պետք է ավելի պայծառ լույսավորություն ապահովել:
    Թույլ լույսավորության դեպքում դրանց գույները խամրում են կամ կանաչ են դառնում:

    Ամենաստվերադիմացկունը Տրադիսկանցիա սպիտակածաղիկն է:

    Օդի ջերմաստիճանը

    Տրադիսկանցիայի համար ամռանը օդի ամենից հարմարավետ ջերմությունը +25°С է, իսկ ձմռանը՝ +8․․․+12°С: Սա չի նշանակում, որ բույսը չի դիմանա սենյակային ավելի տաք կամ սառը պայմաններին:

    Օդի խոնավությունը

    Օդի խոնավության հանդեպ տրադիսկանտիաները հատուկ պահանջներ չունեն:

    Ջրելը

    Տարվա շոգ եղանակներին տրադիսկանտիաները առատ ոռոգման կարիք ունեն, սակայն պետք է լավ դրենաժ լինի, որպեսզի ջուրը չճահճանա ծաղկամանի մեջ: Բույսերը
    ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Ձմռանը ապահովում են հողի չափավոր խոնավություն:
    Պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի տակդիրում ջուր չկուտակվի: Ջրելուց կես ժամ հետո պետք է դատարկել տակդիր իջած ջուրը:
    Ջրում են առնվազն 24 ժամ հնացված, գոլ, փափուկ ջրով:

    Տրադիսկանցիաները կարող են դիմանալ երկար չջրելուն, բայց դա թուլացնում է բույսերին:

    Պարարտացումը

    Լավ աճի և առողջ լինելու համար, գարնանն ու ամռանը տրադիսկանցիաներին առնվազն ամսական 2 անգամ լրացուցիչ սնուցում պետք է տրվի: Խայտաբղետ տեսակները պետք չէ սնուցել օրգանական պարարտանյութերով՝ դա
    կարող է տերևների բնական գույների փոփոխություն առաջացնել: Աշնանը և ձմռանը լրացուցիչ սնուցման անհրաժեշտություն չկա:

    Հողը

    Տրադիսկանցիաները լավ են աճում հետևյալ բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդում.

    Լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է:

    Տեղափոխումը

    Երիտասարդ տրադիսկանցիաները նոր, ավելի ընդարձակ ծաղկամանի մեջ տեղափոխում են տարեկան մեկ անգամ՝ գարնանը, իսկ մեծահասակները 2-3 տարին մեկ՝ համատեղելով թարմացնող էտի հետ:

    Բազմացումը

    Տրադիսկանցիաները բազմացնում են կտրոններով, թուփը կիսելով, կամ, ավելի հազվադեպ, սերմերով:
    Սերմերով բազմացնելու լավագույն ժամանակը գարունն է: Ցանում են տորֆի և ավազի (1:1) խառնուրդի մեջ՝ ապահովելով + 20°С ջերմաստիճան, օդի բարձր խոնավություն և թարմություն: Սերմով աճեցված տրադիսկանտիան ծաղկում է իր աճի 3-րդ տարում:
    Կտրոնով տրադեսկանցիաները կարելի է բազմացնել շուրջ տարին: Ճյուղերը բաժանում են 10-15 սմ երկարությամբ
    կտրոնների և, 5-10 հատով տնկում են ծաղկամաների մեջ: Օդի 18-20°С աստիճանի դեպքում, կտրոններն արմատակալում են մի քանի օրում: Արմատակալման համար հողախառնուրդը պատրաստում են ավազի, կոմպոստի և փտած գոմաղբի հավասար մասեր խառնելով:
    Թուփը կիսելով բազմացումը պետք է անել
    գարնանը՝ այն պահին երբ մեկնարկում է աճի շրջանը:

    Բարդությունները

    Ձգված ճյուղերին քիչ տերևներ լինելը վկայում
    է լույսի, ջրի կամ սնունդի անբավարարության մասին: Ընդհանրապես տրադիսկանտիաների համար բնորոշ է տարիքի հետ ճյուղեր մերկացումն ու ծռվելը: Ադպիսի ճյուղերը հեռացնում են կամ էլ ծերացած բույսը փոխարինում են նորով:
    Եթե խայտաբղետ տեսակների տերևները դառնում են միագույն, կանաչ, ուրեմն լուսավորության պակաս կա:
    Թուլացած ճյուղերի, դեղին, բծավոր տերևների
    հայտնվելը վկայում է ջրի պակասի մասին:
    Տերևների ծայրերի չորանալը կամ շագանակագույն դառնալը վկայում է օդի խոնավության պակասի մասին: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել օդի խոնավությունը բարձրացնելու ուղղությամբ, կամ հաճախակի ցողել բույսը ջրով: Պետք է նաև ստուգել՝ վնասված չէ արդյոք բույսը կարմիր,
    սարդոստայնային տիզով:

    Վնասատուները

    Տրադիսկանցիային կարող են վնասել ուտիճները (тля), սպիտակաթևիկները (белокрылкой), տրիպսերով (трипсы), սարդոստայնային տիզերը (паутинный клещ), ալրատիզերը (мучнистый червец):
    Սարդոստայնային տիզերը հայտնվում են օդի
    անհրաժեշտ խոնավության պակասի հետևանքով: Բույսի
    տերևները թոշնում են և թափվում: Ցողունի վրա նկատելի է սարդոստայնը: Բույսը պետք է մշակել օճառաջրով և պարբերաբար ցողել մաքուր, գոլ ջրով:
    Վահանակիրները կամ կեղծ վահանակիրները ծծում են բույսի բջջահյութերը, ինչի հետևանքով բույսի տերևները դալկանում ու չորանում, թափվում են: Սկզբում անհրաժեշտ է մեխանիկորեն հեռացնել ու ոչնչացնել վնասատուներին,
    հետո մշակել օճառաջրով: Ծանր դեպքերում մշակել ինսեկտիցիդով:

    Տրադիսկանցիայի տեսակները

    Տրադիսկանցիա գետափնյա

    (River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering
    Jew
    , Традесканция приречная или миртолистная, Tradescantia fluminensis or Tradescantia myrtifolia)

    Tradescantia fluminensis
    Tradescantia fluminensis quicksilver

    Կարդալ Տրադիսկանտիա գետափնյայի մասին ==>

    Սեթկրեզիա մանուշակագույն

    (Purple heart, Сеткрезия пурпурная, Setcreasea
    purpurea,
    Tradescantia pallida)

    Setcreasea purpurea

    Կարդալ Սեթկրեզիա մանուշակագույնի մասին ==> 

    Տրադիսկանցիա սպիտակածաղիկ

    (Традесканция белоцветковая, Tradescantia albiflora)

    Tradescantia albiflora
    Tradescantia albiflora kunth

     Տրադիսկանցիա Անդերսոնի

    (Традесканция Андерсона, Tradescantia andersoniana)

    Tradescantia andersoniana

    Տրադիսկանցիա Բլոսֆելդի

    (Традесканция Блоссфельда, Tradescantia blossfeldiana)

    Tradescantia blossfeldiana

    Տրադիսկանցիա վիրգինյան

    (Традесканция виргинская, Tradescantia virginiana)

    Tradescantia virginiana

    Տրադիսկանցիա զեբրինա

    (Традесканция зебрина, Tradescantia zebrina)

    Tradescantia zebrina

    Կարդալ Տրադիսկանցիա զեբրինայի մասին ==>

    Տրադիսկանցիա մակույկատերև

    (Традесканция ладьевидная, Tradescantia navicularis)

    Tradescantia navicularis

    Տրադիսկանցիա խայտաբղետ

    (Традесканция пестрая, Tradescantia multicolor)

    Tradescantia multicolor

    Տրադիսկանցիա սիլամոնտանա

    (Традесканция силламонтана, Tradescantia sillamontana)

    Tradescantia sillamontana
    Հղումներ
  • Երիցուկ

    Երիցուկը (անգլ.՝ Chamomile, ռուս.՝ Ромашка, լատ.՝ Matricária) բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։

    Հղումներ
  • Շանբերան

    Շանբերան կամ առյուծաբերան (անգլ.՝ Dragon flowers կամ Snapdragons, ռուս.՝ Льви́ный зев, Антирри́нум, լատ.՝ Antirrhínum), խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա դեկորատիվ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ Հայաստանում մշակության մեջ է 1 տեսակ՝ Շանբերան խոշորը (Antirrhínum majus
    Շանբերանը սկսում է ծաղկել գարնան վերջին ու շարունակում է մինչև աշնան առաջին ցրտերը:
    Շանբերանը բազմամյա բույս է, սակայն հաճախ աճեցվում է որպես միամյա: Ցրտադիմացկուն լինելով այն կարող է ձմեռել խորը էտված և ծածկված վիճակում ու ծաղկել հաջորդ գարնանը:

    Բազմացումը

    Շանբերանի սերմերը մի քանի տարի պահպանում են իրենց ծլողունակությունը: Ցանել կարելի է և՛ անմիջապես բաց գրունտում, և՛ սածիլավորել: Սերմերը ծլում են 2,5-3 շաբաթ անց:

    Հողը

    Շանբերանի  աճի համար թեթև և պարատ հողը ամենահարմարավետն է, իսկ հողի լավագույն կազմը՝ հավասար չափերով ավազի, տորֆի և կոմպոստի խարնուրդը: Հողի ամենահարմարավետ թթվայնությունը՝ рН 6-8:
    Տնկելը
    Շանբերանը կարելի է աճեցնել ինչպես բաց, արևկող տեղում, այնպես էլ կիսաստվերում: Բարձրահասակ տեսակները տնկում են միմյանցից 40-50 սմ հեռավորությամբ, միջնահասկաները՝ 30 սմ, ցածրահասակները՝ 20 սմ, իսկ գաջաջները՝ 15 սմ:
    Սածիլը պետք է տնկել լավ խոնավեցված գրունտի մեջ:

    Խնամքը

    Շանբերանը պահանջկոտ բույս չէ, առանձնահատուկ խնամքի կարիք չունի: Պարբերաբար ջրել, փխրեցնել հողը և մաքրել մոլախոտերից, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ սնուցում տալ՝ ահա ամբողջ խնամքը:
    Ջրել անհրաժեշտ է միայն խիստ չոր, անանձրև եղանակին՝ գերադասելի է վաղ առավորտյան: Ջրելու հաջորդ օրը կամ նույն երեկոյան ցանկալի է փխրեցնել հողը և քաղհանել մոլախոտերը:
    Բարձրահասակ տեսակները ցանկալի է կապել խշմարի: Թոշնող ծաղիկները պոկում են, որպեսզի բույսը այլևս ուժ չծաղսի դրանց վրա:
    Եթե ուզում եք շնաբերանը երկար ծաղկի, թույլ մի տվեք այն սերմնազամբյուղներ ձևավորի: Հենց վերջին ծաղիկները թոշնեն, պետք է ամենաներքևի ծաղիկի տակից կտրել ծաղկաբույլի շյուղը, ինչից հետո նոր ընձյուղներ կառաջանան ու կծաղկեն:
    Եթե շնաբերանը աճեցնում եք որպես բազմամյա ծաղիկ, ուշ աշնանը կտրեք դրա բոլոր ճյուղերը, թողնելով հողի մակերեսից 5-8 սմ բարձրության վրա և ծածկեք բույսը փայտի սղոցուքի ու տորֆի խառնուրդով կամ, պարզապես, չոր տերևներով:
    Եթե շնաբերանն աճեցնում եք որպես միամյա ծաղիկ, ապա պետք է ժամանակին կտրել ծաղկելն ավարտած ծաղկաբույլերը, որպեսզի սերմեր չառաջանան և ինքնացանում տեղի չունենա:

    Երբ և ինչպես հավաքել շանբերանի սերմերը

    Շանբերանի սերմերը հավաքում են երդ դրանք դեռ ամբողջովին հասունացած չեն: Հետո դրանք չոր, լավ օդափոխվող տեղում թողնում են հասունանալու համար: Սերմերը հավաքելու համար կտրում են ծաղկաբույլի վերին, դեռ ծաղկող հատվածը իսկ ներքևի մասի վրա թղթե տոպրակ հագցնում, ներքևից տոպրակի բերանը կապում ու ճյուղը կտրում են:
    Տոպրակը, շրջված վիճակում կաղում են չոր, լավ օդափոխվող տեղում և սպասում, մինչև սերմնազամբյուղները հասունանալով պահտեն և դուրս թափեն սերմերը:
    Հավաքված սերմերն այնուհետև լցնում են ստվարաթղթե կամ թղթե արկղիկների մեջ ու պահում չոր տեղում՝ +3-5 ºC ջերմությամբ միջավայրում:

    Հղումներ
  • Սուկուլենտների ցուցակ

  • Ապտենիա

    Aptenia cordifolia

    Ապտենիան (անգլ.՝ Aptenia, ռուս.՝ Аптения, լատ.՝ Aptenia) մեզեմբրիանտեմային-ների ընտանիքի սուկուլենտ է: Բնական պայմաններն են՝ Աֆրիկայի մերձարևադարձային, չոր գոտիներ, կիսաանապատներ:
    Մեզեմբրիանտեմայինների ընտանիքում կա 4 տեսակ՝ բոլորը մսալի տերևներով, ցածրահասակ սուկուլենտներ են:
    Բնակարանում լավագույն տեղը հարավային պատուհանի մոտ է: Լավ լուսավորություն է պահանջում, լավ է տանում արևի ուղիղ ճառագայթները:
    Ձմռանը +15°С ջերմաստիճանը ամենահարմարավետն է:
    Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ցանկալի է որ փխրուն լինի և լավ դրենաժ ունենա: Աճեցնում են սաղր ծաղկամաններում:
    Ջրում են պարբերաբար, ոչ առատ, ձմռանն ավելի քիչ: Աշխատում են ոչ մի դեպքու ջրախեղդ չանել:
    Ջրով ցողելու կարիք չկա, մթնոլորտի խոնավության նկատմամբ ապտենիան անտարբեր է:
    Կակտուսի և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերով սնուցում անում են եթե զգացվում է սնուցող նյութերի պակաս:

    Aptenia yellow

    Կարևոր է հետևել, որպեսզի հողը ծաղկամանում միշտ փխրուն լինի և չոր կեղև չառաջանա:
    Հաճախակի տեղափոխման կարիք չկա, քանի որ ապտենիան իրեն լավ է զգում նեղվացքի մեջ:
    Ցանկալի է երբեմն տերևները լվանալ գոլ ջրով:
    Ցողունային կտրոններով բազմացումն անում են գարնանը կամ ամռանը՝ տնկելով ավազի կամ տորֆի մեջ:

    Հնարավոր խնդիրներ

    Շատ վատ է տանում գերխոնավացումը՝ մանավանդ ցուրտ եղանակին: Այդ պատճառով տերևները սմքում և թոշմում են, իսկ ցողունը կարող է նեխել:

    Հղումներ
  • Բաթաթ

    Բաթաթը (այլ անվանումներն են՝ քաղցր փաթաթես, քաղցր գետնախնձոր, քաղցր կարտոֆիլ, անգլ.՝ Sweet potato, չին․՝ 甘薯, ռուս.՝ Батат, լատ.՝ Ipomoea) պալարա-պտղավորների

    խմբին պատկանող, իպոմեա ցեղի բույս է։

    Բաթաթի պտուղները արժեքավոր սննդատեսակ են մարդու և կենդանիների համար։ Դրանք պարունակում են մինչև 30% օսլա և մինչև 6% շաքար։

    Աճում ու պտղաբերում է ինչպես բաց հողում, այնպես էլ ծաղկամանի մեջ։ Իր տերևաշատ և փարթամ տեսքի շնորհիվ հաճախ աճեցվում է նաև որպես դեկորատիվ բույս։

    Բաթաթը սիրում է ջերմություն։ Բնականոն զարգացման համար


    նվազագույն անհրաժեշտ ջերմաստիճանը +20 °C է, իսկ ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը 25—30 °С է։

    Արևադարձային և մերձարևադարևային գոտիներում աճեցվում է որպես բազմամյա բույս, իսկ բարեխառնում՝ որպես մեկամյա։

    Տարատեսակ բաթաթների մեծամասնությունը կորցրել է սեռական ճանապարհով բազմացման կարողությունը, սորտերի մեծամասնությունը չի ծաղկում։

    Բազմացման հիմնական ձևը վեգետատիվն է՝ պալարների կամ արմատացված ցողունների միջոցով։

    Պալարները, կախված սորտից և աճեցման պայմաններից, հասունանում են 2-9 ամսում։ 13—16 °C ջերմություն և 85—90 % հարաբերական խոնավություն ապահովելու դեպքում, պալարները պահպանվում են կես տարի և ավելի։

    Աճեցնելու համար հարմար են այգու բաց, արևկող տեղերը և պարարտ ավազակավային կամ ավազահողային  գրունտերը:

    Ինչպես են բազմացնում

    Ի տարբերություն կարտոֆիլի բաթաթը բազմացնում են կամ ճյուղերի կտրոններով, կամ էլ պալարից ծլեցրած ճյուղերով:

    Բաթաթի ճյուղի կտրոնը շատ արագ և առատ արմատակալում է ջրի մեջ և հեշտ կպնում հիմնական տեղում տնկելուց հետո:

    Ինչպես տեղափոխել բաց գրունտ

    Բաց գրունտ բաթաթը տեղափոխում են գարնանը, երբ հողը լավ տաքանում է: Կախված բաթաթի սորտից, միջշարքային տարածքի լայնությունն անում են 70-120սմ, իսկ թփերի միջև թողնում են 30-50 սմ տարածք:

    Ինչպես ջրել

    Բաթաթն առատ ջրում են արմատավորման ժամանակ, իսկ վեգետացիոն շրջանի երկրորդ կեսին ոչ հաճախ: Բերքահավաքից 20 օր առաջ ջրելը դադարեցնում են:

    Ինչպես հավաքել բերքը

    Մեկ քառակուսի մետրից բաթաթը 1-1,5 կգ բերք է տալիս: Պալարները փորելով հանում են հոկտեմբերի վերջում՝ արևային, չոր եղանակին:

    Միայն այդ դեպքում է հնարավոր երկար ժամանակով, մինչև 6 ամսով, պահեստավորել պալարները: Պահեստավորում են չոր, օդափոխվող զետեղարաններում՝ օդի ջերմությունը +8…+12 °С:


     Հղումներ

  • Ելակի մշակությունը ցանքածածկման եղանակով

    Ելակի մշակությունը ցանքածածկման եղանակով լավացնում է բերքի որակը և հեշտացնում ու քչացնում է մշակության աշխատանքները: Ցանքածածկի նյութերը ճնշում են մոլախոտերի աճը, հատկապես` միամյաների: Ցանքածածկի տակ գտնվող հողը ամռանը պահպանում է խոնավությունը, իջնում ոռոգման ջրի պահանջը: Դրա համար ցանքածածկը պետք է փռել անձրևից կամ ջրելուց հետո:
    Ցանքածածկված հողը քիչ է տաքանում ու բույսի արմատների և ընդհանուր աճի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում:
    Մի շարք դեպքերում, ցանքածածկի նյութերը բույսերին պաշտպանում են վնասատուներից  և հիվանդություններից: Օրինակ, եղինջը որպես ցանքածածկ օգտագործելուց, բույսերին պաշտպանում է կողինջներից, գազարի և սոխի ճանճից, նեմատոդներից, բարելավվում է հողի կառուցվածքը: Բարձրանում է հումուսի պարունակությունը հողի մեջ, ակտիվանում է անձրևաորդերի կենսագործունեութթյունը, որի արդյունքում հողը դառնում է ավելի փխրուն, չի կեղևակալում:
    Որոշ ցանքածածկող նյութեր, օրինակ, փտած  գոմաղբը ակմ  այգու  կոմպոստը,   բույսերին ապահովում են  լրացուցիչ սննդանյութերով:
    Փխրուն ցանքածածկային նյութերը, որոնք պարունակում են կոպիտ օրգանական տարրեր, հանդիսանում են լավ մեկուսիչներ`  դրանք հողը պահպանում են այն վիճակում, որ վիճակում ցանքածածկվել է:  Հետևաբար  բույսի առավել  բարենպաստ աճի  համար հողը պետք է  ցանքածածկել,  երբ այն տաք է և  խոնավ:
    Նախքան հողի  մուլչապատումը  պետք  է  կատարել քաղհան, արմատներով հանել բազմամյա մոլախոտերը, այնուհետև հողի մակերեսին շաղ տալ անհրաժեշտ օրգանական պարարտանյութեր, փխրեցնել հողի վերին շերտը, փռել ցանքածածկող նյութը և փոցխով հավասարեցնել:
    Բանջարանոցային  մարգերում  ցանքածածկում են  միջշարային և միջբուսային տարածությունները: Բազմամյա տնկիների և բանջարեղենի շուրջը ամռանը ցանքածածկը չեն շարժում և աշնանը չեն հավաքում, այլ հաջորդ  տարվա գարնանը  փռում են  նոր  շերտ: Եթե որպես ցանքածածկ օգտագործվել է տորֆ կամ փտած գոմաղբ, ապա ցանքածածկը կարելի  է գարնանը խառնել հողի վերին շերտի հետ: Նույնը կարելի է անել նաև ծղոտի կտրվածքի հետ` ավելացնելով ազոտով հարուստ պարարտանյութ: Որպես ցանքածածկ կարելի է օգտագործել հետևյալ օրգանական նյութերը.
    Տորֆը լավ  է  պաշտպանում  հողը արևի ճառագայթներից, պահպանում է խոնավությունը, ծանր  կավային հողերը դարձնում է փուխր, թեթև և օդաթափանց, իսկ ավազայինը` առավել կպչուն և խոնավատար: Համատարած ցանքածածկման համար պիտանի չէ:
    Փայտի սղոցուքը, տաշեղը և ծառի կեղևը հարմար  է  օգտագործել  պտղատու  ծառերի  և  թփերի  ցանքածածկման համար:
    Սոճու և եղևնու  փշերը  հանդիսանում  են  լավագույն ցանքածածկ նյութեր ելակի համար: Միջշարքերում փռվածքը խոչընդոտում  է  գորշ  փտման  տարածմանը, միաժամանակ  բաց գրունտում  պտուղները  մաքուր  են մնում անձրևից հետո:
    Փտած  գոմաղբը  ցանքածածկման նպատակով լավ է խառնել հողի վերին շերտի հետ, որպեսզի սննդանյութերը, հատկապես ազոտական, չկորչեն:
    Այգու  կոմպոստը  բարելավում  է  հողի կառուցվածքը, միաժամանակ պաշտպանում գերտաքացումից և սառեցումից:
    Հնձած  խոտը  օգտագործվում  է  ինչպես  այգիների միջշարքերի այնպես էլ բանջարային մշակաբույսերի, ելակի մարգերի մուլչապատման համար: Օգտագործելուց առաջ պետք է արևի տակ լավ չորացնել:
    Օրգանական նյութերով ցանքածածկումը ունի շատ առավելություններ: Ցանքածածկումը աշխատատար չէ: Այն առաջացնում է կոմպոստ նաև  հանդիսանում  է օրգանական պարարտանյութ: Առաջացնում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը տարածվում և օգտագործվում է ոչ միայն տվյալ բույսի կողմից, այլ նաև հարևան բույսերի կողմից:
    Բացի օրգանական նյութերից, որպես  ցանքածածկ  կարելի է  օգտագործել  սև պոլիէթիլենային  թաղանթ: Այն  ևս պաշտպանում է մարգերը չորացումից,  քամիների և ոռոգման ջրի բերած մոլախոտերի սերմերը չեն ծլում, պահպանվում է հողի փխրունությունը, վաղ գարնանը հողը շուտ է տաքանում, ինչը նպաստում է բույսերի վաղ աճին և բերքատվությանը:
    Նույնը կարելի է ասել ստվարաթղթով և/կամ թերթերի տրցակով ցանքածածկման մասին: Ստվարաթուղթն, իհարկե, գերադասելի է, բայց եթե չկա, ապա 20 շերտանոց թերթերի տրցակը լիովին կփոխարինի դրան:
    Հողը սկզբում մաքրում են մոլախոտերից, փխրեցնում, հետո ծածկում ստվարաթղթով կամ թերթերի տրցակով՝ այնպես, որ բաց տեղեր չլինեն ու կտորները առնվազն 20 սմ միմյանց վրա գան: Այնուհետև, պարտիզպանի փոքր բահով անցքեր են բացվում ստացված ցանքածածկի մեջ, ուր տնկվում են ելակի թփերը: Տնկելուց հետո լավ ջրում են նույն անցքերի միջով՝ չոր թողնելով ցանքածածկի մյուս մասերը: Հնարավարության դեպքում, կարելի է ծղոտից ցանքածածկի ևս մեկ շերտ ավելացնել:
    Նյութը վերցված է այստեղից և մի բոքր խմբագրված է և լրացված: