Category: Հող

  • Հողի, հողի տեսակների և որակի մասին

    Ինչ է հողը:
    Հայաստանի հողը հիմնականում առաջացել է հրաբխային ապարների հիման վրա:  Համեմատաբար ցածր բարձրություններում տարածված են դարչնագույն և շագանակագույն հողատեսակները: Իսկ որոշ վայրերում, Արաքսի հովտում` աղային և աղաճահճուտային հողատեսակները: Լեռնային միջին գոտում մեծ տարածում ունեն լեռնային սևահողերը, իսկ մեծ բարձրունքներում` լեռնա-մարգագետնային հողերը:
    Հողի թթվայնությունը

    Հողի պաշտպանությունը

    1. Մոլչ

    mulch
    գոյական 1. կոթունք, կիսանեխ յարդ, փսիաթ։
    a material (such as decaying leaves, bark, or compost) spread around or over a plant to enrich or insulate the soil.
    Мульча – это любой материал, укрывающий почву сверху. Она сохраняет влагу, держит прохладу, проводит воздух и создает комфорт живым рыхлителям почвы.
    Մուլչացում (անգլ.՝ mulch — ծղոտով, գոմաղբով ծածկել), հողի համատարած կամ միջշարքերի ծածկումը մուլչով (մուլչաթղթով, տորֆի մանրուքով, գոմաղբով, կոմպոստով, թափված տերևներով ևն)։ Կիրառվում է բանջարային, պտղատու, հատապտղատու, դեկորատիվ և այլ բույսերի աճեցման ժամանակ։ Մուլչացումը նվազեցնում է միջշարքային մշակության վրա ծախսվող աշխատանքները, դրականորեն է ներգործում բույսերի աճման պայմանների և հողի բերրիության վրա․ կրճատում է գոլորշիացումը հողի մակերևույթից, պակասեցնում օրվա ընթացքում դրա ջերմաստիճանի տատանման ամպլիտուդը, պաշտպանում դաշտի մակերևույթը հողատարումից, կանխում հողի կեղևի առաջացումը, ընկճում մոլախոտերի աճը ևն։

    1. Հումուս

    Հումուս, (լատ.՝ humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասը, ձևավորվել է բուսական և կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից։ Հումուսի բաղադրության մեջ են մտնում հումինաթթուները (առավել կարևոր են հողի բերրիության համար) և ֆուլվոթթուները։ Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք մանրէների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար։ Հումուսի քանակով և որակական կազմով են պայմանավորված հողի գույնը, ստրուկտուրան, ջրա-ֆիզիկական առանձնահատկությունները, կլանունակությունը և այլն։ Հումուսը հողի գենետիկական տիպերի ամենակարևոր ցուցանիշներից է. օրինակ, Հայաստանում կիսաանապատային հողերը պարունակում են 1-2% հումուս, շագանակագույն հողերը՝ 2-4% , սևահողերը՝ 4, 5-12%, լեռնամարգագետնային հողերը՝ 8-32%։

    Հողի պարարտացումը

    Օրգանական պարարտանյութեր

    1. Կոմպոստ

    Կոմպոստ (գերմ.՝ Kompost, իտալ.՝ composta, լատ.՝ compositus-բաղադրամաս), միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան և ճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը։ Կոմպոստը պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփի կեղևանքից (կեղևացոլք), տերևներից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։ Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային և տորֆաֆեկալային, գոմաղբահողային, գոմաղբաֆոսֆորիտային կոմպոստերը։ Կոմպոստը կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթե նույն չափաքանակով, ինչ գոմաղբը (15-40 տ/հա)։ Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժամանակ։ Պարարտացնող հատկություններով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տեսակները գերազանցում են։
    Հողի պարարտացումը
    Ինչպես վերևում նշվեց Հայաստանի հողերը այնքան էլ հարուստ չեն հումուսով, այսինքն բավարար պարարտ չեն լավ բերք ստանալու համար: Միայն մշակվող հողի պարարտացման միջոցով կարելի է ապահովել բույսերի առողջությունն ու բարձր բերքատվությունը:
    Օրգանական հողագործությունում հողի պարարտացման համար կարևոր նշանակություն ունի սիդերատների կիրառումը։ Սիդերատները բույսեր են, որոնք աճելով հողում և/կամ կտրվելով և խառնվելով հողի հետ պարարտացնում են այն:
    Սիդերատների մասին մանրամասն տեղեկացեք այստեղ՝ ===>

  • Հողի թթվայնությունը

    Հողի թթվայնությունը հողի կարևոր հատկություններից է, այն պայմանավորված է հողի լուծույթում ջրածնի, ինչպես նաև հողի կլանող կոմպլեքսում ջրածնի և ալյումինի փոխանակային իոնների առկայությամբ։

    Բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի զարգացման և հողի օգտակար բազմաթիվ մանրէների կենսագործունեության վրա։

    Տարբերում են ակտիվ և պոտենցիալ թթվայնություն։ Ակտիվը ջրային սուսպենզիայում (հող, ջուր՝ 1։ 2, 5) ջրածնի իոնների ակտիվությունն է և արտահայտվում է pH-ով։

    Ըստ թթվայնության աստիճանի հողերը դասակարգվում են հետևյալ կերպ՝

    DenominationpH range
    Ուլտրաթթվային (Ultra acidic)< 3.5
    Չափազանց թթվային (Extremely acidic)3.5–4.4
    Շատ ուժեղ թթվային (Very strongly acidic)4.5–5.0
    Ուժեղ թթվային (Strongly acidic)5.1–5.5
    Չափավոր թթվային (Moderately acidic)5.6–6.0
    Թույլ թթվային (Slightly acidic)6.1–6.5
    Չեզոք (Neutral)6.6–7.3
    Թեթև ալկալային (Slightly alkaline)7.4–7.8
    Չափավոր ալկալային (Moderately alkaline)7.9–8.4
    Ուժեղ ալկալային (Strongly alkaline)8.5–9.0
    Շատ ուժեղ ալկալային (Very strongly alkaline)> 9.0

    Հողի թթվայնությունը չափում են PH չափիչով:

    Ստորև ներկայացված են ըստ բույսերի հողի նախընտրելի PH ցուցիչի աղյուսակներ:

    Սենյակային և ջերմոցային բույսեր

    Անվանում PH
    Ագլաոնեմա (Aglaonema, Chinese evergreen)5.0-6.0
    Ադենիում (Desert rose)5.0-5.8
    Աուկուբա (Spotted laurel, Aucuba)6.0-7.0
    Աֆելանդրա (Zebra plant)5.6-6.0
    Աֆրիկյան կաթնաթուփ (African Milk Bush)5.6-7.8
    Բաղեղ սովորական (English Ivy)6.0-7.5
    Բաղեղ շվեդական (Swedish ivy)5.5-6-5
    Բանանի ծառ (Banana)6.5-7.5
    Բուդդայական սոճի (Buddhist pine)5.0-6.0
    Գլանաձև օպունցիա (Eve’s pin)6.1-7.8
    Դանդուռ աֆրիկյան (Elephant bush)5.6-7.8
    Դափնեվարդ  (Oleander)6.0-7.5
    Դափնի (Bay tree)5.0-6.0
    Դուն (Umbrella palm)5.5-6.5
    Եղեգնարմավ (Parlor palm)5.0-7.5
    Երիցուկ փարիզյան (Marguerite daisy)5.5-7.0
    Զամիոկուլկաս (Zanzibar gem)6.0-7.0
    Թանթռնիկ կարմրավուն (Jelly bean plant)4.5–5.5
    Թանձրատերևուկ (Crassula)5.0-6.0
    Թզենի (Ficus Carica)6.0-6.5
    Իշկաթնուկ Միլիուսի (Crown of thorns)6.0-7.0
    Իշկաթնուկ տիրուկալի (Pencil tree)5.0-7.0
    Ծոփոր (Monstera)5.0-6.0 
    Կալանխոե (Kalanchoe)6.0-6.5
    Կալանխոե բեխարյան (Elephant’s ear kalanchoe)6.1-7.8
    Կալիզիա բուրավետ (ոսկյա բեղ, Basket plant)6.8-7.0
    Կակտուսներ (Cactus) 4.5-6.0
    Կոդիեում խայտաբղետ (Garden croton)4.5-6.5
    Կորդիլին (Cordyline)6.0-6.5
    Հազարասրտիկ (Million Hearts Plant)6.0-7.5
    Հալվե ծառանման (Candelabra aloe)7-8.5
    Հալվե կարճատերև (Aloe brevifolia)7-8.5
    Հալվե Վերա (Aloe vera)6.0-7.0
    Հասմիկ չինական (Chinese jasmine)6.0-7.0
    Հնդկասոխ (Pregnant onion)6.1-7.8
    Մոմաբաղեղ (Հոյա,  Waxplant)5.0-7.5
    Մորմ (Jerusalem cherry)6.6-7.5
    Նվենի (Eucalypt)6.0-8.0
    Շեֆլերա (Schefflera)6.0-6.5
    Պախիրա (Malabar chestnut)4.5-6.5
    Պատենենի ( Coleus)6.0-7.0
    Պատկառուկ ամաչկոտ (Sensitive plant)6.5-7.4
    Պատկառուկ Ուոլերի (Busy Lizzie)6.0-7.0
    Պեպերոմիա (Peperomia)6.0-7.0
    Պերեսկիա փշոտ (Barbados gooseberry)6.0-7.0
    Պիտոսպորում ճապոնական (Japanese Pittosporum)5.0-7.0
    Պտեր բոստոնյան (Boston fern)5.0-5.5
    Ռուելիա (Monkey plant, Ruellia)5.5-7.8
    Սանսևիերիա (Mother-in-law’s tongue)4.5-8.5
    Սեթկրեզիա մանուշակագույն
    (Purple heart)
    6.0-8.0
    Սինգոնիում (Arrowhead plant)5.5-6.5
    Սրճենի (Coffee plant, Кофейное дерево)5.0-6.0
    Վաշինգթոնիա (Washington palm)5.5 -7.5
    Վիշապածառ (Dracaena) 5.0-6.0
    Վիշապածառ երիզված ( Madagascar Dragon Tree)5.0-7.5
    Տզկանեփ (Castorbean)5.5-6.5
    Տղտորիկ (Mallow, Abutilon)5,5-6,5
    Տրադեսկանցիա երփներանգ (Moses-in-the-cradle)5.0-6.0
    Տրադեսկանցիա զեբրինա (Silver inch plant)5.0-6.0
    Ցիտրուսայիններ 6.0-7.0
    Քլորոֆիտում (Spider Plant)6.0-6.5 
    Ֆիկուս Ալիի (Ficus Alii)5.5-7.0 
    Ֆիկուս բենգալյան (Indian banyan)6.5-7.0
    Ֆիկուս Բենջամին (Ficus Benjamina) 5.0-6.0
    Ֆիկուս գաճաճ (Creeping fig)6.1-7.8
    Ֆիկուս եռանկյունատերև (Triangle ficus)7.0
    Ֆիկուս միկրոկարպա (Chinese banyan)6.5-7.0
    Ֆիկուս կաուչուկաբեր (Ficus elastica)5.5-7.0
    Ֆիկուս քնարատերև (Fiddle-leaf fig)6.0-6.5

    Ծաղիկներ, ծառեր, թփեր

    ԱնվանումPH
     Բանանի ծառ (Banana tree) 5.0-7.0
     Թուրինջենի (Grapefruit)6.0-7.5 
     Լիմոնի ծառ (Lemon tree)6.0-7.0 
     Ձիթենի (Olive) 5.5-6.5
     Նռնենի (Pomegrante) 5.5-6.5
     Պիստակենի (Pistacia) 5.0-6.0

    Բանջարեղեն և կանաչեղեն

    Անվանում PH
    Անանուխ (Նանա, Peppermint)6.0-7.5
    Արախիս (Peanut)5.0-6.5
    Բաթաթ (Sweet potato)5.5-6.0
    Բակլա (Bean)6.0-7.5
    Բողկ (Radish)6.0-7.0
    Բրինձ (Rice)5.0-6.5
    Բրոկոլի (Broccoli)6.0-7.0
    Գազար (Carrot)5.5-7.0
    Դաղձ (Mint)7.0-8.0
    Դդում (Pumpkin)5.5-7.5
    Եղեսպակ (Sage, Шалфе́й)5.5-6.5
    Ելակ (Strawberry) 5.0-7.5
    Լոլիկ (Tomato)5.5-7.5
    Խնկունի (Rosemary) 6.0-7.0
    Ծաղկակաղամբ (Cauliflower)5.5-7.5
    Ծոթրին (Thyme, Тимьян)5.5-7.0
    Կայենի պղպեղ (Չիլի) (Chili pepper) 6.5-7.0
    Կաղամբ (Cabbage)6.0-7.5
    Կարտոֆիլ (Potato)4.5-6.0
    Կոճապղպեղ (Ginger)6.0-8.0
    Հազար (Lettuce)6.0-7.0
    Մաղադանոս (Parsley)5.0-7.0
    Մանանեխ (Mustard)6.0-7.5
    Նեխուր (Celery)6.0-7.0
    Շալոտ (Shallot)5.5-7.0
    Ոլոռ (Pea)6.0-7.5
    Ոսպ (Lentil)5.5-7.0
    Պղպեղ (Pepper)5.5-7.0
    Պղպեղ կարմիր (Paprika)7.0-8.5
     Ռեհան (Basil)5.5-6.5 
     Սեխ (Melon)5.5-6.5 
    Սխտոր (Garlic) 5.5-7.5
    Սոյա (Soybean)5.5-6.5
    Սոխ (Onion)6.0-7.0
    Սպանախ (Spinach)6.0-7.5
     Սուսամբար (Majoram) 6.0-8.0

    Դեկորատիվ և ճիմային խոտեր

    Անվանում PH
    Ագրխոտուկ (Bent, Полевица)5.5-6.5
    Աշորա (Rye, Рожь)6,0-7,0
    Առվույտ (Clover, Клевер)6,0-7,0
    Հոստա (Canada Blue Хоста,)4.5-6.5
    Մարգագետնայիններ (Meadow, Луговые)6.0-7.5
  • Հողախառնուրդ ջերմոցների համար

    Սովորաբար ջերմոցի մարգերի համար պատրաստում են հետևյալ հողախառնուրդը՝

    • Ճմահող կամ այգու հող – 1 մաս;
    • Գետի կամ կարմիր ավազ – 1 մաս;
    • Փտած գոմաղբ– 2 -3 մաս;
    • Տորֆ– 5-6 մաս;

    Մեկ խորանարդ մետր այդպիսի հողախառնուրդին ավելացնում են 3 – 4 կգ կիր։ Կիրը կիրառվում է տորֆի թթվայնությունը հակակշռելու համար։
    Բաղկացուցիչ մասերի փոխհարաբերակցությունը կարող է փոփոխվել։ Կարևորն այն է, որ պահպանվեն հողի հիմնական հատկությունները՝ փխրունությունը, օդա և ջրաթափանցիկությունը։

  • Սենյակային բույսերի սնուցումը կենսահումուսով

    Կենսահումուսը հաճախ են օգտագործում սենյակային բույսերի սնուցման նպատակով և տնկելու կամ տեղափոխելու համար հողախառնուրդներ պատրաստելիս:
    Փոքր ծաղկամանների համար հողախառնուրդ պատրաստելիս, բավարար է 2-3 թեյի գդալ կենսահումուս ավելացնել հողախառնուրդին: Մեծ ծաղկամանների համար պատրաստվող հողախառնուրդներին խորհուրդ է տրվում ավելացնել 200 գրամ կենսահումուս՝ ամեն 1 կգ հողախառնուրդին:
    Աճի շրջանում խորհուրդ է տրվոմ 2 ամիսը մեկ կենսահումուսով սնուցում տալ սենյակային բույսերին: Կարելի կենսահումուսը պարզապես խառնել ծաղկամանի մակերեսային հողի հետ, բայց, որպես կանոն, սնուցման համար պատրաստում են կենսահումուսի լուծույթ:
    Կենսահումուսի լուծույթ պատրաստելու համար 1 բաժակ կենսահումուսը լավ խառնում են  5 լիտր պաղ ջրի հետ ու պահում 24 ժամ տաք տեղոմ:
    Ստացված լուծույթը իր մեջ պարունակելու է կենսահումուսի բոլոր օգտակար տարրերը՝ ֆիտոհորմոնները, վիտամինները, հումատները և այլն:
    Այդ լուծույթով բույսերը ջրելը խթանում է դրանց աճը, և նպաստում է բուռն ծաղկմանը:
    Բացի այդ, կենսահումուսի լուծույթում սերմերը թրջելը բարձրացնում է դրանց ծլողունակությունը:

    Կարդալ նաև

  • Հետաքրքիր է իմանալ կենսահումուսի մասին

    Կենսահումուսը բնապահպանական առումով անվտանգ օրգանական պարարտանյութ է: Մոլորակի աճող բնակչության

    համաշխարհային պարենային անվտանգության ապահովման և սովի դեմ պայքարելու նպատակով, առաջատար տնտեսություններն օգտագործում են քիմիական տարրեր` հսկայական քանակությամբ հանքային պարարտանյութ արտադրելու համար:

    Հանքային պարարտանյութերը կտրուկ բարձրացնում են բերքատվության մակարդակը, սակայն, միևնույն ժամանակ, հանգեցնում են հողի աղակալման, հողի կառուցվածքի քայքայման, բուսահողի ողողման (բուսահողը հողի բերրիության հիմնական աղբյուրն է), հողի միկրոֆլորայի և կենդանական աշխարհի ամբողջական ոչնչացման, արդյունքում` հողի անբերրիության:
    Վերջերս ավելի ու ավելի շատ մարդիկ են մտահոգված իրենց առողջությամբ և եկող սերունդների բարեկեցությամբ:

    Յուրաքանչյուր մարդ կարող է իրեն թույլ տալ ապրել առողջ հողի վրա, օգտվել հարուստ վիտամիններով առողջարար պտուղներից և վայելել բույսերի հաճելի բուրմունքը` համոզված լինելով, որ դրանք էկոլոգիաես մաքուր են և անվտանգ:

    Օրգանական պարարտանյութերն արդյունավետ լուծում են համարվում բնապահպանական խնդիրների լուծման, հողի և բույսերի առողջության պահպանման համար:

    Բնական միջավայրում 1 սմ շերտ բուսահողի առաջացման համար պահանջվում են հարյուրավոր տարիներ: Հումուսային շերտը կարող է ավելանալ 1 սմ-ով 3-5 տարում, եթե հողին ավելացնենք կոմպոստ, գոմաղբ կամ ցանքածածկ, որտեղ հողի մանրէները դրանք կվերածեն այնպիսի նյութերի, որոնք կարող են հեշտությամբ յուրացվել բույսերի կողմից: Սակայն դա երկար և անարդյունավետ մեթոդ է: Այն կարել է արագացնել կենսատեխնոլոգիայի միջոցով:

    Անձրևաորդերն օրգանական նյութերը (գոմաղբ կամ պարարտանյութ) շատ ավելի արագ են վերամշակում, քան դա կատարում են հողի միկրոօրգանիզմները կոմպոստացման գործընթացում: Հողի հետ զուգահեռ, անձրևաորդերը մարսում են մեծ քանակությամբ բերքի մնացորդներ, նեմատոդներ, բակտերիաներ, սնկեր և ջրիմուռներ: Կապրոլիտների հետ միասին 2 (որդերի կողմից արտազատված հողային զանգվածները), որդերն արտադրում են մեծ քանակությամբ բուսահող, ամինոթթուներ, էնզիմներ, վիտամիններ և բիոակտիվ այլ նյութեր, որոնք ճնշում են հողում պաթոգեն միկրոֆլորան:

    Բացի այդ, որդերի կողմից վերամշակված օրգանական նյութը կորցնում է հոտը, ախտահանվում է և չեզոքացվում, հատիկավորվում է և բուրում, ինչպես հողը: Անձրևաորդերն արտադրում են օրգանական պարարտանյութ, որն ապահովում է հարուստ բերք և էկոլոգիապես մաքուր բերքի արտադրություն:
    Հումուսի ազդեցությունը հողի բերրիության վրա ունի համալիր բնույթ: Հայտնի է, որ հումուսացված նյութերն ազդում են բույսի նյութափոխանակության վրա, խթանում են օքսիդատիվ էնզիմները, որոնք, իրենց հերթին, ակտիվացնում են բջիջներում էներգետիկ փոխանակումը: Որպես հետևանք, բույսերը դառնում են ավելի դիմացկուն հողի ցրտահարումների և հիվանդությունների նկատմամբ, ավելի լավ են կլանում բույսերի սննդային տարրերը, և բարձրանում է բույսերի բերքատվությունը: Հումինաթթուներն ունեն կլանման հատկություն և թուլացնում են բույսերի վրա ծանր մետաղների թունավոր ազդեցությունը:

    Կենսահումուսն առաջանում է հողի որդերի կողմից օրգանականան թափոնների մշակման միջոցով: Բույսի սնման համար անհրաժեշտ հիմնական տարրերի պարունակությամբ այն գերազանցում է բոլոր հայտնի օրգանական պարարտանյութերին: Այն հարուստ է օգտակար միկրոֆլորայով և աճի խթանիչներով, չի պարունակում բույսերի հիվանդությունների ախտածիններ և մոլախոտերի սերմեր, խթանում է բողբոջելու կարողությունը, նպաստում է բերքատվության աճին, բարելավում է հողի կառուցվածքը, մրգի համային հատկանիշները և պահպանելիությունը, ապահովում է մրգի ավելի վաղ (1-2 շաբաթ շուտ) հասունացում: Կենսահումուսը հողը հարստացնում է բակտերիաներով, էնզիմներով, հումինաթթուներով, վիտամիններով և բույսերի առողջության համար անհրաժեշտ բնական հակաբիոտիկներով:

    Կենսահումուսն արդյունավետ է բաց գրունտում և ջերմոցներում, և հատկապես, երբ կիրառվում է հյուծված և աղտոտված հողերի նկատմամբ (այդ թվում` այն հողերի նկատմամբ, որոնք աղտոտված են հանքային պարարտանյութերով): Դա փխրուն, փոքր հատիկավոր (1-3 մմ հատիկներ) նյութ է, որի խոնավությունը կազմում է մինչև 3 50-60%: Դա սև գույնի, հոտից զուրկ նյութ է: Կենսահումուսն ունի ջուրը կլանող հատկություն, չի պարունակում պաթոգեն օրգանիզմներ, մոլախոտերի սերմեր և վնասակար աղտեղություններ: Ազոտի, ֆոսֆորի, կալիումի (N, P, K) պարունաությունը, համապատասխանաբար, կազմում է 2,5%, 1,5% և 1,8%, օրգանական նյութի պարունակությունը 60% – ից ավել է, իսկ pH-ի արժեքը 6,5 – 7,5 է:

    Կենսահումուսում առկա սննդարար տարրերը կապվում են հումինաթթուների հետ և պարունակում են բույսերի համար անհրաժեշտ բոլոր մակրո- և միկրոէլեմենտները, ինչպես նաև կենսածին կալցիում: Կենսահումուսում առկա սննդատարրերը փոխազդեցության մեջ են մտնում հողի հանքային նյութերի հետ և ձևավորում են կոմպլեքս միացություններ: Արդյունքում, դրանք պաշտպանված են ողողումներից և ջրում կազմալուծվելուց և նաև` ապահովում են երկարաժամկետ սնունդ բույսերի համար:

    Կենսահումուսը միայն հումուսացված պարարտանյութ չէ, այն նաև եզակի միկրոկենսաբանական պարարտանյութ է, որը պարունակում է հողի բերրիության համար անհրաժեշտ մի շարք օգտակար միկրոօրգանիզմներ: Հողում ներմուծելու դեպքում, այն պահպանում է առողջ հողին բնորոշ բնական բակտերիաների կապակցությունները: Հողը կենսահումուսով անհնար է <<գերհագեցնել>>: Դուք կարող եք ավելացնել այնքան կենսահումուս, որքան ունեք: Հումուսը հողում պարունակվող օրգանական միացությունների խառնուրդ է: Հումուսի շնորհիվ հողում պարունակվող օրգանական նյութը կազմում է 85-90% , որը կարևոր չափանիշ է հողի պտղաբերության գնահատման համար:
    Բուսահողը բաղկացած է առանձին (այդ թվում `հատուկ) օրգանական միացություններից, ստացվում է դրանց փոխազդեցության արդյունքում, ինչպես նաև օրգանական – հանքային կազմավորումների տեսքով հանդես եկող օրգանական միացություններից:

    Բուսահողը հողում պարունակվող օրգանիզմների, հիմնականում, անձրևաորդերի թափոնային արտադրանքն է: Հումուսի արտադրության մեջ որդերի դերի մասին առաջին անգամ հիշատակել է Չարլզ Դարվինը:
    Բույսերը չեն կարող անմիջականորեն յուրացնել հումուսացված նյութերը: Դա ապացուցել է Պրյաշնիկովը դեռևս վաղ 20 – րդ դարում: Դրանք սիմբիոտիկ միկրոօրգանիզմներն են, որոնք քայքայում են բուսահողը` բույսերի յուրացման համար:
    Կենսահումուսը (վերմիկոմպոստը) օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է անձրևաորդերի կողմից անասունների գոմաղբի մշակման ընթացքում: Այն, 4 կոմպոստի համեմատությամբ, 10-12 անգամ ավելի արդյունավետ է:

    Կենսահումուսն առկա բոլոր օրգանական պարարտանյութերից լավագույնն է: Դա մակրո և միկրոէլեմենտների, էնզիմների և օրգանական նյութերի <<կոկտեյլ>> է` փաթեթավորված որպես կոպրոլիտներ, փաթեթ, որն իդեալական է բույսերի կողմից յուրացման համար:

    Վերմիկոմպոստը ցանկացած հող դարձնում է բերրի բնական ճանապարհով: Վերմիկոմպոստացման արդյունքում ծանր մետաղների թունավոր հատկությունները ճնշվում են, քանի որ նրանք կազմում են նվազ լուծվող կոմպլեքս միացություններ, որոնց յուրացումը բույսերի կողմից դառնում է գրեթե անհնար:
    Կենսահումուսն էապես տարբերվում է այլ օրգանական պարարտանյութերից ջրում լուծվող ազոտի, ֆոսֆորի և կալիումի բարձր խտություններով: Միկրոէլեմենտները դառնում են ավելի շարժուն: Վերմիկոմպոստի հետ միասին հողը ձեռք է բերում միկրոօրգանիզմներ, որոնք կենսական նշանակություն ունեն հողի առողջության և թափոնների` ֆիտոհորմոնների համար, որոնք արագացնում են բույսի աճը:
    Սույն տեղեկատվական նյութը ստեղծվել է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի կողմից <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանականերում:

    Խանութներում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

    WP_20170301_009

    և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

    WP_20170306_003
    • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
    • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
    • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
    • Խթանում է բույսերի աճը;
    • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
    • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
    • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
    • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
    • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:
  • Սննդային սոդայի օգտագործման 12 եղանակ

    Սննդային սոդան լայն կիրառում ունի կենցաղում: Այն նաև օգտակար է  պարտեզում և տանը աճեցվող բույսերի համար: Ստորև դիտարկվում են սննդային սոդայի կիրառման 12 եղանակներ:
    1. Պաշտպանություն վնասատուներից
    1,5 լիտր հնեցված ջրին խառնել 2 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ և 1-2 կաթիլ հեղուկ օճառ կամ աման լվալու հեղուկ։ Ստացված լուծույթով երեք օրը մեկ ցողել պարտեզի բույսերը։
    2. Հողի թթվայնությունը (PH) ստուգելու համար
    Թորած ջրով թրջել ստուգվող հողը և մի բուռ սոդա լցրնել վրան: Եթե պղպջակներ առաջանան, ուրեմն հողը թթվային է՝ հավանաբար PH5-ից ցածր ցուցիչով:
    3. Հակասնկային միջոց (ֆունգիցիդ)
    1 ճաշի գդալ սոդան խառնել 1 լիտր ջրի հետ և կստացվի տնական հակասնկային միջոց՝ ֆունգիցիդ, որն անհամեմատ էժան կլինի և զերծ այլևայլ քիմիական նյութերից ու տոքսիններից:  Լուծույթին խորհուրդ է տրվում ավելացնել 1-2 կաթիլ ձեթ և նույնքան աման լվալու հեղուկ։ Դա կօգնի ավելի երկար պահպանել սոդան տերևների վրա։
    3-4 օրը մեկ ստացված լուծույթով ցողում են բույսերը։
    4. Պաշտպանություն լորձնէակներից
    Լորձնէակներին շուտ սպանելու համար, պետք է պարզապես սոդա շաղ տալ նրանց վրա: Սոդան կչորացնի դրանց  մարմինն ու կսպանի:
    5. Քաղցրացնել լոլիկի բերքը
    Որպեսզի աճեցրաճ լոլիկները քաղցրություն ունենան, մի քիչ սննդային սոդա են շաղ տալիս լոլիկների թփերի շուրջ, բայց ոչ թփերի վրա: Սոդան ջրերի հետ կներթափանցի հողի մեջ և կնվազեցնի դրա թթվայնությունը:
    6. Կտրած ծաղիկների կյանքը երկարացնելու համար
    Կտրած ծաղիկների կյանքը կերկարաձգվի եթե դրանք սոդայաջրի մեջ դրվեն:
    7. Կոմպոստի հոտի դեմ
    Վատ հոտը վերացնելու համար, մի քիչ սոդա են շաղ տալիս կոմպոստի կույտի վրա:

    8. Մրջյունների դեմ
    Փոքր քանակությամբ շաքարի փոշին խառնում են նույն քանակությամբ սննդային սոդայի հետ և քիչ-քիչ լցնում են այն տեղերում ուր տեսանելի է մրջյունների ակտիվ շարժը: Շաքարի փոշին կգայթակղի մրջյուններին, իսկ սոդան կսպանի նրանց:
    9. Պաշտպանել այգին նապաստակներից ու ճագարներից
    Սոդան շաղ են տալիս բանջարանոցի շուրջ:
    10. Պայքար կաղամբի որդի դեմ
    Հավասար չափերով սննդային սոդան խառնում են ալյուրի հետ և խառնուրդը շաղ են տալիս կաղամբի, գանգրակաղամբի, բրոկոլիի և այլ՝ կաղամբի որդերին հրապուրող բույսերի վրա: Այս խառնուրդը մահաբեր է դրանց համար:
    11. Մաքրել ձեռքերը
    Այգում հողի հետ աշխատելուց հետո, դժվար լվացվող կեղտը մաքրելու համար, կարելի է լավ շփել խոնավ ու օճառված ձեռքերը սոդայով այնուհետև լվանալ:
    12. Սենյակային բույսերի առողջության համար
    4 լիտր հնեցված ջրին ավելացնել մեկական թեյի գդալ մագնեզիումի սուլֆատ (անգլիական աղ) եւ սննդային սոդա, այնուհետև ավելացնել  կես թեյի գդալ ամոնիակ։ Ստացված լուծույթով շաբաթը մեկ անգամ ջրում են սենյակային բույսերը: Շուտով բույսերի արմատները ավելի ուժեղ կդառնան, իսկ սաղարթները ՝ ավելի փարթամ։
    Ուշադրություն։ Լուծույթի ավելի հաճախակի օգտագործելը կարող է հակառակ արդյունք տալ։

     

  • Ագրոպեռլիտ

    Ագրոպեռլիտը կամ փքապեռլիտը կրակադիմացկուն, թունավոր նյութեր չպարունակող, կրծողներին եվ միջատներին չհրապուրող, էկոլոգիապես անվտանգ նյութ է: Փքապեռլիտն օգտագործվում է պարտեզներում, հողախառնուրդներ պատրաստելիս՝  հողի կառուցվածքը բարելավելու համար, ինչպես նաև հիդրապոնիկայում:
    Փքապեռլիտ պարունակող հողը դառնում է փխրուն, օդա և ջրաթափանցիկ: Փքապեռլիտը նաև նպաստում է հողի խոնավության երկար պահպանմանը:
    Լինելով հրաբխային ապակի, փքապեռլիտը չի ենթարկվում փտման, դիմացկուն է և իներտ:
    Փքապեռլիտի թեթևությունը նույնպես կարևոր է ծաղկաթաղարների համար հողախառնուրդներ պատրաստելիս:

    Հղումներ
  • Ի՞նչ է պակասում հողին

    Բույսերն, իրենց արտաքին տեսքով, հուշում են, թե ինչ տարրերի պակասություն կա հողում, մնում է  և ճիշտ գնահատել իրավիճակն ու ժամանակին միջոցներ ձեռնարկել:
     
    Դիցուկ, եթե հողում.
    պակասում է Ազոտը,
    ապա մատղաշ տերևները մնում են փոքր, չեն աճում, իսկ հները դառնում են բաց կանաչ գույնի, դեղնում ու թափվում են:
    պակասում է Լուսածինը (Ֆոսֆոր),
    ապա տերևները դառնում են մուգ կանաչ գույնի՝ մանուշակագույն երանգներով: Տերևի հակառակ երեսին, երակաթելերի երկայնությամբ տեսանելի է դառնում կարմրամանուշակագույն գույնը: Իսկ երբ տերևը չորանում է, այն սևանում է:
    պակասում է Կալիումը,
    ապա տերևների վրա դեղին եզրաշերտ է առաջանում: Եթե կալիումի պակասությունը շատ խիստ է, ապա տերևները դառնում են տձև, եզրաշերտը դառնում է շագանակագույն ու սկսում է փշրվել:
    պակասում է Կրածինը,
    ապա բույսի աճը դանդաղում է: Լոլիկի վերին տերևները դեղնում են, իսկ ներքևինները մնում են կանաչ:
    պակասում է Մագնիումը,
    ապա բույսերի ներքևի տերևները դեղնում են ու ոլորվում դեպի ներքև: Տանձենու մատղաշ տերևները կարմրում են:
    Տերևները մնում են միայն ընձյուղների վերին մասում, մյուսները շատ վաղ թափվում են: Պտուղները լինում են մանր, տձև և ոչ համեղ:
    պակասում է Մարգանեցը (Մանգան),
    ապա առաջանում է բույսերի կանաչազրկություն: Տերևները, եզրերից սկսած, գունաթափվում են, մեռնում են ընձյուղների գագաթները և մատղաշ տերևները:
    պակասում է Պղինձը,
    ապա խնձորենու ընձյուղների գագաթները մահանում են: Դիտարկվում է տերևների կանաչազրկություն: Ծառը թուլացած և հոգնած տեսք ունի:
    պակասում է Երկաթը,
    ապա վնասվում են գագաթային ընձյուղները: Վերին մասի տերևները գունաթափվում ու դեղնում են: Լոլիկի մատղաշ տերևները դեղնում ու մահանում են:
    պակասում է Ցինկը,
    ապա ձևավորվում են բարակ ընձյուղներ՝ ծայրերին մանր, անբնական կանաչ տերևներով: Ձևավորվում են շատ մանր, դեֆորմացված պտուղներ, կամ ընդհանրապես պտուղ չի լինում:
    Վերը թվարկված տարրերի պակասը լրացվում է համապատասխան օրգանական պարարտանյութերով արմատային կամ ոչ արմատային սնուցման միջոցով:

  • Անձրևաորդեր

    Անձրևաորդ (անգլ.՝ Еarthworm, ռուս.՝ Земляной червь, Дождевой червь, լատ.՝ Lumbricina), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։
    Դժվար է գերագնահատել անձրևավորդերի դերը հողի բերրիության համար: Դրանք փորում են հողը ու 60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում, փխրեցնում են հողը ու նպաստում հողի աէրացիային ու ջրակլանողունակությանը:
    Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել:
    Անձրևավորդերը հողի մեջ շարժվում են հողը բրդբրդելով կամ կուլ տալով, սնվում են հողի մեջ կամ մակերեսին եղած փտած օրգանական մնացուկներով, որոնք, անցնելով որդի մարսողական ուղիով, դառնում են հիանալի պարարտանյութ:
    Անձրևավորդերի՝ օրգանական թափոնները որպես պարարտանյութ վերամշակելու ունակությունը լայնորեն օգտագործվում է կենսահումուս արտադրելու համար:
    ԱՄՆ գիտնականները բուծել են անձրևավորդի մեծ արտադրողականություն ունեցող հիբրիդ, որը կոչվում է Կալիֆորնիական կարմիր որդ: Կան նաև Ռուսաստանի համար տեղայնացված հիբրիդներ:
    Կենսահումուս արտադրելու բազմաթիվ տեխնոլոգիաներ կան՝ սկսած փոքր, տանը արտադրելու համար նախատեսված սարքերից, վերջացրած արդյունաբերական ծավալներով:

    Հղումներ