Նարդոս (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula)
Նարդոսը հայտնի է իր քնաբեր բուրմունքով, այն մեղմում է սթրեսային վիճակը, իջեցնում արյան ճնշումը, ինչը քնելու ցանկություն է առաջացնում:
Նարդոսը օժանդակում է թեթև քնին և կրճատում է քնի “աչքերի արագ շարժի” փուլը:
- Կարդալ Նարդոսի մասին ==>
- Գնել Նարդոսի սերմեր ==>
- Գնել Նարդոս ==>
Հալվե վերա (անգլ.՝ Aloe vera, ռուս.՝ Алоэ настоящее, Алоэ вера, լատ.՝ Alóe véra, Aloe Barbadensis Miller)
Հալվե վերան սենյակի օդը մաքրելով նպաստում է քնին: Գիշերները այն թթվածին է արտադրում, ինչը նույնպես նպաստում է խոր և հանգիստ քնին:
Տեղադրեք բույսը ննջարանի ամենալուսավոր պատուհանի գոգին, քանի որ այն սիրում է պայծառ լուսավորություն:
- Կարդալ Հալվե վերայի մասին ==>
- Գնել Հալվե վերա ==>
Հասմիկ (անգլ.՝ Jasmine , ռուս.՝ Жасмин, լատ.՝ Jasmínum)
Ժասմինի բույրը հին ժամանակներից է հայտնի իր հանգստացնող հատկությամբ: Բույսն ունի սեդատիվ հատկություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում քնի որակի վրա: Գիշերները ձեր մահճակալին հնարավորին մոտ դրեք Հասմիկին:
- Կարդալ Հասմիկի մասին ==>
- Գնել Հասմիկի սերմեր ==>
Սանսևիերիա (Զոքանչի լեզու, անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Snake plant, ռուս.՝ Сансевие́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera)

Զոքանչի լեզվի պարզ կանաչ կամ կանաչ եւ դեղին, ուղղաձիգ տերեւները կարող են հրաշալի ներդաշնակվել ցանկացած ինտերիերի հետ: Սանսևիերիան ունի օդի մաքրման մեխանիզմ, որը նման է Հալվե վերայի մեխանիզմին, այն գիշերվա ժամերին նույնպես թթվածին է արտադրում ու մաքրում օդը՝ դարձնելով քունը խաղաղ ու հանգիստ:
- Կարդալ Զոքանչի լեզվի մասին ==>
- Գնել Զոքանչի լեզու ==>
Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)
Քլորոֆիտումը, ինչպես Հալվե վերան եւ Սանսևիերիան, մաքրում է օդը, իսկ մարդիկ մաքուր օդում խաղաղ են քնում: Քլորոֆիտումն ուի մեկ այլ հրաշալի հատկություն, այն կարող է օդից հեռացնել վնասակար ֆորմալդեհիդների մոտ 90%-ը: Առողջ ու հանգիստ քուն ապահովելու համար, կարելի է մի քանի Քլորոֆիտում տեղադրել ննջարանում:
- Կարդալ Քլորոֆիտումի մասին ==>
- Գնել Քլորոֆիտում ==>
Գարդենիա (անգլ.՝ Gardenia, ռուս.՝ Гардения, լատ.՝ Gardénia) կամ Գարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides)

Երկու տիպի Գարդենիաներն էլ, իրենց քնաբեր հատկությամբ կարող են համեմատվել դեղատնից գնված քնաբեր հաբերի հետ:
Եթե ձեզ հակասթրեսային կամ քնաբեր հաբեր են նշանակել, մինչև դրանց անցնելը փորձեք Գարդենիայի ազդեցությունը:

Երկու տիպի Գարդենիաներն էլ անքնություն բուժեղ, անհանգիստ քնից ու տագնապից ազատող արդունավետ միջոց են համարվում:
- Կարդալ Գարդենիայի մասին ==>
- Գնել Գարդենիայի սերմեր ==>
- Կարդալ Գարդենիա հասմիկանմանի մասին ==>
- Գնել Գարդենիա հասմիկանմանի սերմեր ==>
Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)
Հայտնի է, որ Բաղեղը մեղմում է ալերգիկ և ասթմատիկ երևույթները, քանի որ ունի օդը տոքսինների 94%-ից ու բորբոսների 78%-ից մաքրելու հիանալի հատկություն: Սա թեթևացնում է շնչառական պրոբլեմներ ունեցողների քունը:
- Կարդալ Բաղեղ սովորականի մասին ==>
- Գնել Բաղեղ սովորական ==>























Համարվում է, որ Սպաթիֆիլումը նպաստում է մարդու հոգևոր, մտավոր և ֆիզիկական զարգացմանը: Այն բարելավում է էներգիայի հոսքը տան մեջ, մաքրելով օդը և չեզոքացնելով ներսի վնասաբեր գազերը: Այս բույսը լավ է աճում ստվերում և նույնիսկ մութ անկյուններում: Տեղադրվելով ննջարանում, այն խաղաղություն ու հանգիստ քուն կպարգևի:
Հասմիկը դրական էներգիա է հավաքում, օգնում է կառուցել և խորացնել ռոմանտիկ հարաբերությունները: Հասմիկի քաղցր և հաճելի բուրմունքը կարող է օգնել ընկճախտից դուրս գալուն և լրացուցիչ լիցքեր հաղորդել: Այս բույսը պետք է տեղադրել հարավային պատուհանի գոգին, իսկ եթե այգում է, ապա հյուսիսային, արևելյան կամ հյուսիս-արևելյան հատվածներում:
Խնկունին օժանդակում է ֆիզիկական և մտավոր ինքնազգացողության բարելավմանը, քանի որ մաքրում է սենյակի օդը տոքսիններից: Խնկունու հոտը կարող է վայրկյանական բարձրացնել ձեր տրամադրությունը, բացի այդ, մեղմում է հոգնածությունը, թարմացնում է հիշողությունը, օգնում է հաղթահարել վախերը և անքնությամբ տառապողներին: Խնկունին նաև ներքին հանգստություն է պարգևում: Տեղադրեք խնկունին արևկող տեղում և զգուշացեք այն ջրախեղդ անելուց:
Վիշապենին Ասիայում անհիշելի ժամանակներից համարվում է բարի բախտի և բարգավաճման խորհրդանիշ: Ֆեն շուին համաձայն, վիշապենու ուղղաձիգ ուրվագիծը ներկայացնում է փայտի տարրը, որն ազդում է կյանքի էներգիայի, կենսունակության և ֆիզիկական ակտիվության վրա: Վիշապենին մեծ խնամք չի պահանջում: Դրեք այն արևի ուղղակի լույսից դուրս, կիսաստվերում կամ ստոերում, սենյակի որևէ անկյունում, ապակյա ծաղկամանի մեջ՝ լցնելով 2,5 սմ բարձրությամբ թորած կամ լավ ֆիլտրացված ջուր:
Ըստ Ֆեն շուի Էպիպրեմնումը դրական էներգիա է սփռում, որը բերում է բարի բախտ և հաջողակություն: Այն կարելի է աճեցնել և որպես մագլցող, և որպես գետնատարած բույս: Էպիպրեմնումը տեղադրեք սուր պատերի կամ անկյունների դիմաց, որպեսզի այն օգնի նվազեցնել տագնապները, ընկճախտը և վատ մտքերը: Բույսի շյուղը պետք է ուղղված լինի վերև, որպեսզի հարստություն ու բարգավաճում բերի ընտանիքին:
Ֆեն շու ուսմունքին համաձայն, խոլորձը դեպի իրեն դրական էներգիա է ձգում ու կուտակում, ինչով բարելավում է տան էներգիան ու բնակվողների կյանքը: Խոլորձներն ունենում են տարբեր ձևերի և գույների երկար պահպանվող ու նուրբ, սքանչելի հոտ ունեցող ծաղիկներ, որոնք տրամադրություն են բարձրացնում: Խոլորձները թթվածին են արտադրում գիշերը, այնպես որ ննջարանում տեղադրելը լավ լուծում է:
Համարվում է, որ Սուրբ Ռեհանը մաքրում է օդը բացասական էներգիայից և խթանում է միջավայրի դրական տատանումները: Սա այն հազվադեպ բույսերից է, որ օրական 20 ժամ թթվածին է արտադրում ու միաժամանակ չեզոքացնում է ոդում տարածված վնասակար գազերը: Սուրբ Ռեհանը հզոր հակաօքսիդանտ է՝ իր հակաբակտերիալ, հակասնկային ու հակաբորբոքային հատկություններով: Համարվում է, որ Սուրբ Ռեհան աճեցնելը նպաստում է հոգեկան առողջությանը, մանավանդ երբ բույսը տեղադրված է տան կամ բակի հյուսիսային, հյուսիսարևելյան կամ արևելյան հատվածներում: Սուրբ Ռեհանը լավ է աճում պայծառ արևի տակ:
Քրիզանթեմը մաքրության և ազնվության խորհրդանիշ է: Նաև համարվում է, որ ունի բուժիչ հատկություններ: Մաքրում է օդը և չեզոքացնում տոքսինները: Քրիզանթեմը բարեկեցուցյան և երկար կյանքի խորհրդանիշ էլ է: Տեղադրեք Քրիզանթեմը լարվածություն ներշնչող գոտիներում, որպեսզի այն հանգստություն պարգևի:
Եղեսպակը անհավատալի մաքրող հատկություն ունի և օգնում է վանել տան մթնոլորտից այնպիսի բացասական զգացմունքներ, ինչպիսին են զայրույթն ու վախերը: Այն նաև տնով մեկ սփռում է դրական էներգիա: Հավելենք, որ նաև դեղաբույս է: Պետք չէ տեղադրել Եղեսպակը շատ չոր, խոնավությունից զուրկ տեղերում:
Այս բույսի տերևների գեղատեսիլ կորերը փափկեցնում են տան կամ գրասենյակի տարածքի էներգիան: Դիփսիսը նաև հրաշքներ է կատարում օդը մաքրելու գործում՝ վերացնելով բոլոր տոքսինները և ստեղծելով կենսագործունեության համար հարմարավետ միջավայր:
Բաղեղը ոչ միայն գեղեցկացնում է փոքր տարածքները, այլև բարձր է գնահատվում իր՝ օդը ֆիլտրելու կարողությամբ: Այն կլանում է օդի միջի տոքսինները, վերածելով բնակարանը հանգիստ ու ապահով տարածքի: