Դեկորատիվ պղպեղ

Դեկորատիվ պղպեղներ աճեցնելը հնարավորություն է ընձեռում գեղեցկացնել բնակարանը և, միևնույն ժամանակ, միշտ ձեռքի տակ ունենալ լավ կծու համամունք:  Բոլոր դեկորատիվ պղպեղների “նախնին” մեքսիկական պղպեղն է (Capsicum annuum), որին շատերը Չիլի են ասում:
Լավ խնամքի դեպքում դեկորատիվ պղպեղը, որը բազմամյա բույս է, պտղաբերում է ողջ տարին:
Գոյություն ունբեն դեկորատիվ պղպեղի բազմաթիվ տեսակներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

Ուտելի դեկորատիվ պղպեղներ

Փոքրիկ հրաշք

Վաղահաս տեսակներից է, ունի երկարավուն, գեղեցիկ, շատ կծու պտուղներ:
50-80 սմ բարձրությամբ բույսը գմբեթաձև է: Պտուղները սկզբում կանաչ են, հետո դառնում են մանուշակագույն, դեղին ու վերջում նարնջագույն են:

Մեդուզա

Ունի բարակ, երկարավուն, ոչ շատ կծու պտուղներ, դրանք սկզբում սպիտակ, դեղին կամ նարնջագույն են, հասունանալուց հետո՝ կարմիր:
25 սմ բարձրությամբ և 15 սմ լայնությամբ փոքրիկ թուփ է:

Լապտերիկ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 95Փոքրիկ թուփ է, ունի վառ կարմիր մոտ 45 գրամ կշռող, կծու պտուղներ: Առաջին պտուղներն առաջանում են ծլելուց 115-120 օր հետո:

Ալադին

Չափազանց արագահաս տեսակ է: Սենյակային պայմաններում հասնում է 35-40 սմ բարձրության, իսկ բաց գրունտում՝ մինչև 50 սմ:

Փյունիկ

Կոնաձև, 3-4 սմ երկարությամբ պտուղները հասունանում են 95-108 օրում: Հասունացմանը զուգընթաց պտուղները փոխում են գույնը կանաչից՝ դեղին ու դեղինից՝ կարմիր: Գնդաձև թփի բարձրությունը մոտ 35 սմ է:

Սալյուտ

Կլոր սաղավարթով թփի բարձրությունը մոտ 20 սմ է: Սուր ծայրով, կոնաձև, մոտ 6 գրամանոց պտուղներ ունի: Բուրավետ է: Հասունանալով պտուղները մուգ կանաչից դառնում են մուգ նարնջագույն:

Էկսպլոզիվ էմբեր

Մոտ 30 սմ բարձրությամբ թուփ է: Սկզբում մանուշակագույն, հետո բաց դեղնավուն, վարդագույն կամ կարմիր, սրածայր պտուղներ ունի: Պտուղները հասունանում են 115-120 օրում, ունենում են մինչև 2,5 սմ երկարություն:
Յուրահատուկ են նաև տերևները՝ դրանք մուգ մանուշակագույն են:

Զանգակ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), default qualityՊտուղները զանգակներ են հիշեցնում: Պտղի պատերը քաղցրավուն են, իսկ սպիտակ միջուկը և սերմերը կծու են: Մեկ պտղի քաշը լինում է 60-100 գրամ: Պտուղները հասունանում են 150 օրում:
Բույսը ջրով պարբերաբար ցողվելու կարիք ունի:

Նոսեգեյ

Սա ամենափոքր տեսակն է: Բարձրությունը ընդամենը 15 սմ և կարելի է աճեցնել 1 լիտր տարողությամբ ծաղկամանի մեջ: Կանաչից կարմիր դարձող պտուղները կլոր են, միջին կցվությամբ:

Ֆիլիուս Բլյու

Այս տեսակի պտուղները սկզբում մանուշակագույնակապտավուն են, իսկ հետո, հասունանալով դառնում են կարմիր: Թուփը փոքր է, մոտ 20 սմ բարձրությամբ: Առատ պտղաբերում է շուրջ տարին: Լավ խնամքը ենթադրում է հաճախակի ոռոգում, լավ լուսավորություն և պարարտ հողի առկայություն:

Պուանսետիա

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90Միջին չափսի՝ 30-35 սմ բարձրությամբ թուփ է: Պտուղները երկարավուն են ՝ մինչև 7,5 սմ երկարությամբ:
Յուրահատկությունն այն է, որ պտուղներն աճում են փնջերով ու հեռվից ծաղիկներ հիշեցնում:

Հարսնացու

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 95Միջին ժամկետում հասունացող տեսակ է: Կոկիկ, մոտ 30 սմ բարձրությամբ թուփ է ձևավորում:  Կծու, բուրավետ պտուղները սկզբում բաց դեղնավումն են, իսկ հասունանալուց հետո դառնում են վառ կարմիր:
Ամռանը կարելի է դուրս բերել բաց երկնքի տակ:

Յամայկա

Դեղին, արտառոց տեսքով պտուղներ ունի այս տեսակը: Կծվությունը կենտրոնացած է պտղի սպիտակ միջուկի մեջ, իսկ հյութեղ պատերը կարող են քաղցր լինել:

Ղառի դամա

Մոտ 25 սմ բարձրությամբ փոքրիկ, կլոր սաղավարթով թուփ է: Ստվերադիմացկուն է: Պտուղները մանուշակագույն են:

Ոչ ուտելի պղպեղներ

Ծաղրածու

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), default qualityՓոքրիկ, 35 սմ բարձրությամբ թուփ է, պտուղները մի քիչ ձգված կլոր են՝ դեղին, նարնջագույն:

Գոլդֆինգեր

Ոչ ուտելի, բայց շատ գեղեցիկ, մինչև 5 սմ երկարությամբ պտուղներով տեսակ է:  Թուփը փոքր է՝ մոտ 25 սմ բարձրությամբ: Լավ լուսավորության դեպքում առատ բերք է տալիս: Սեմերը կարելի է ցանել ցանկացած տիպի պարարտ հողում:

Ամփոփում

Վերը նշված պղպեղի տեսակներից յուրաքանչյուրը տանը բարեհաջող աճեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների՝

  • ապահովել օդի ջերմաստիճանը 25-ին մոտ;
  • տեղադրել բույսը լուսավոր պատուհանի գոգին;
  • պարբերաբար օդափոխել սենյակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *