Երեքնուկը (լատ.՝ Trifólium) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Դաշտավարության մեջ մշակվում են բազմամյաներից՝ կարմիր Երեքնուկի, վարդագույն Երեքնուկ, միամյաներից՝ պարսկական Երեքնուկ, կամ շաբդարը (T․ resupinatum) և ալեքսանդրիական կամ եգիպտական Երեքնուկ կամ բերսիմը (T․ alexandrinum)։ Առավել տարածվածը կարմիր Երեքնուկն է։ Ունի միահար և երկհար ենթատեսակներ։ Միահարը ուշահաս Է, երկարակեցությունը՝ 3—4 տարի, մշակվում է հյուսիսային պայմաններում։ Երկհարը վաղահաս Է, երկարակեցությունը՝ 2—3 տարի։
Այգիներում կարմիր երեքնուկը ցանվում է և՛ որպես գրունտը ծածկող բույս, և՛ որպես սիդերատ: Որպես սիդերատ երեքնուկը, քայքայվելով, շատ լավ սնում է հողը հեշտ յուրացվող օրգանական տարրերով, ազոտով և կալիումով: Մյուս կողմից արմատները փխրեցնում են հողը և բարելավում կառուցվածքը, պաշտպանում են էրոզիայից:
Կարմիր երեքնուկն աճեցնում են մինչև 3 տարվա ընթացքում, վարդագույնը՝ 8, իսկ սպիտակը (գազոնների համար) մինչև 20 տարի:
Երեքնուկը խստապահանջ է հողի խոնավության նկատմամբ, բայց չի դիմանում ճահճացմանը: Կարմիր երեքնուկը լավ է աճում բերրի, քույլ թթվայնություն ունեցող ավազակավային հողերում: Մյուս տեսակները նվազ խստապահանջ են, բայց կարիք ունեն փխրուն հողի, որպեսզի հիմնականում մակերեսային արմատներին մատչելի լինեն խոնավությունն ու մթնոլորտի գազերը:
Երեքնուկը ցրտադիմացկուն է, սակայն մինուս17-ից ցածր ջերմաստիճանը կարող է բույսի մահվան պատճառ դառնալ:
Կարմիր երեքնուկը, ցանկալի է սկարիֆիկացված սերմերով, ցանում են գարնանը՝ 1-3 սմ խորությամբ:
Հնձում են երեքնուկը մինչև սերմնարանների առաջանալը՝ սածիլները տնկելուց 15, այլ մշակաբույսեր ցանելուց 20 օր առաջ: