
Դեռեւս վաղուց կտավատի սերմերը օգտագործել են որպես վիտամիններ А, В, Е-ի, հակաօքսիդանտների, ճարպաթթուների եւ հանքային աղերի աղբյուր։ Սակայն այս բոլոր օգտակար նյութերը պահպանվում են ճիշտ օգտագործման դեպքում։
Կտավատի սերմերը կարելի է լցնել առօրյա կերակուրների՝ հատկապես հացաբուլկեղենի, յոգուրտի, մածունի եւ շիլաների մեջ. օրական պետք է օգտագործել 5գ.։ Ի դեպ, վերջերս Կանադայում մի նախագիծ է մշակվել, համաձայն որի՝ հացաբուլկեղենի մեջ պետք է կտավատի սերմեր օգտագործել (մինչեւ 12%)։
Սակայն կտավատի սերմերով հաճախ թուրմեր են պատրաստում, որոնք նախընտրելի է ըմպել թարմ վիճակում։
Դրա համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ սերմը մանրացնել սրճաղացի մեջ եւ ավելացնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ։ Այնուհետեւ պետք է թողնել, որ փոքր-ինչ սառչի եւ խմել։
Բացի այդ, կարելի է մեկ թեյի գդալ սերմը լցնել երկու բաժակ ջրի մեջ, լուծույթը լցնել թերմոսի մեջ եւ թողնել ամբողջ գիշեր։ Այս դեպքում թուրմը (100մլ.) հարկավոր է ըմպել ուտելուց առաջ։
Կարելի է նաեւ պատրաստել հետեւյալ թուրմը։Մեկ ճաշի գդալ սերմը անհրաժեշտ է լցնել եռացրած ջրի մեջ եւ եփել մարմանդ կրակի վրա՝ տարայի կափարիչը փակ վիճակում։ Այն օգտագործվում է նախորդ բաղադրատոմսի նման։
Նշենք, որ պատրաստման որ մեթոդն էլ ընտրեք, միեւնույնն է, սերմերի օգտակար հատկանիշները մի քանի օր անց կթողնեն իրենց դրական ազդեցությունը։
Աղբյուրը՝ Progulshica.ru