Կանճրակը (անգլ.՝ Rapeseed, ռուս.՝ Рапс , լատ.՝ Brássica nápus) կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա աշնանացան կամ գարնանացան բույս է։ Վայրի ձևով չի հանդիպում։ Մշակության մեջ հայտնի է դեռևս մ․ թ. 4 հազար տարի առաջ։ Հնուց մշակել են Հնդկաստանում, որտեղից էլ հավանաբար տարածվել է միջերկրածովյան և այլ երկրներ։
Կանճրակը ցանում են հողը րգանիկայով, ինչպես նաև ծծումբով և լուսածինով (ֆոսֆոր) հարստոցնելու համար: Սակայն, ինքը Կանճրակն էլ պահանջկոտ է հողի պարարտ և միկրոտարրերով հարուստ լինելու նկատմամբ:
Բավականին արագաաճ է: Մեկ սեզոնի ընթացքում կարելի է 2-3 հունձ անել:
Առանձնապես տարածված է աշնանացան Կանճրակը, որը լավ արդյունք է տալիս պաղ գարուններին և աշուններին, իսկ իր փառթամ տերևածածկով խեղճացնում է մոլախոտերին:
Ինչպես և մյուս սիդերատները, Կանճրակը խոր իջնող արմատներ ունի, որոնք փխրեցնում և բարելավում են հողի կառուցվածքը, ինչպես նաև պաշտպանում են հողը էրոզիայից: Կանճրակը նաև արգելափակում է որոշ հիվանդություններ և խանգարում է որոշ վնասատուների բազմացմանը:
Կանճրակը ցրտադիմացկուն է, կարող է դիմանալ մինչև -5 աստիճանի ցրտահարմանը:
Բույսի վրա բացասաբար է ազդում գերխոնավացումը, ուստի հարմար չեն ծանր կավային հողերը: