
Կորնգանը (լատ.՝ Onobrýchis) բազմամյա կերախոտ և սքանչելի մեղրաբույս է, իսկ որպես սիդերատ մեծ արդյունավետությամբ վերականգնում է հողի բերրիությունը: Լոբազգիներին պատկանող այս բույսը հարստացնում է հողը ազոտով և այլ սննդարար մասնիկներով:
Բույսի վերգետնյա մասը ձևավորում է կանաչ զանգված, որը պաշտպանում է հողը չորանալուց, էրոզիայից և մոլախոտերից, իսկ հնձվելուց և հողին խառնվելուց հետո, հարստացնում է հողը որպես օրգանական պարարտանյութ:
Կորնգանի երկար ու ճյուղավորված արմատները հզոր ուժ ունեն՝ ճեղքում են հողի քարքարոտ շերտը, փխրեցնում են հողը խորքում և վերին շերտերին են հասցնում խորքից կորզած սննդարար նյութերը: Բարելավվում է նաև հողի ջրա և օդաթափանցիկությունը:
Կորնգանը լավ է աճում սևահողերում, բայց վատ չէ նաև ավազուտներում, քարքարոտ և այլ հողերում: Բացառություն են թթվային և բարձր գրունտային ջրերով հողերը:
Կորնգանը դիմանում է երաշտին, ուստի հեշտությամբ աճում է անտառատափաստաններում և տափաստաններում: Միայն թե ցրտադիմացկուն չէ և ոչ բավարար ձնածածկույթի դեպքում ցրտահարվում և մահանում է:
100 ք.մ.-ի վրա կորնգանի ցանքի նորման 0,8 – 1,2 կգ է: Սերմը ցանվում է 2 — 4 սմ խորության վրա, որտեղ հողի ջերմությունը պետք է լինի +6 աստիճանից ոչ ցածր:
Հնձել և հողին խառնել անհրաժեշտ է մինչև զանգվածային ծաղկելը: