Սերադելան (լատ.՝ Ornithopus) բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Աճում է մինչև 50 սմ բարձրության, իսկ արմատը խորանում է 1 մետրից ավելի:
100 ք.մ. տարածքում գոյանում է 200 կգ և ավելի կանաչ զանգված:
Սերադելան հարստացնում է հողը ազոտով և լուսածնի ու կալցիումի հեշտ յուրացվող տարրերով:
Հաճախակի և լավ ջրարբիացման կարիք ունի: Ամենից լավ աճում է թեթև թթվային, օրգանական նյութերով հարուստ հողում, սակայն օրգանիկայով աղքատ հողում էլ, բավարար խոնավություն ապահովելու դեպքում, նորմալ աճում է:
Ցանում են սերադելան վաղ գարնանը, 3 սմ խորությամբ, իսկ թեթև հողերում մինչև 5 սմ խորությամբ: Ցանել կարելի է և՛ որպես մոնոմշակաբույս, և՛ խառնելով աշորայի կամ վարսակի հետ:
Ծաղկել սերադելան սկսում է ցանելուց 3 ամիս հետո: Հենց այդ ժամանակ էլ պետք է հնձել, ինչից հետո հայտնվում են նոր ցողուններ: Հնձված կանաչ զանգվածը, հնարավորին չափ մանրեցնելով, կամ խառնում են հողի հետ, կամ էլ օգտագործում են տեղում՝ որպես ցանքածածկ: