Սիսեռը, (լատ.՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռը (Cicer arietinum)։
Հյաստանում վայրի վիճակում աճում են երկու տեսակներ՝
- Սիսեռ շատ փոքրիկ (Cicer minutum)
- Սիսեռ անատոլիական (Cicer anatolicum)։
Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Վաղահաս սիսեռի վեգետացիոն շրջանը 90-100 օր է, մնացածների դեպքում 150-220 օր:
Ծլում է օդի 3-5 աստիճան տաքության դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ մինուս 8-11 աստիճան կարճատև ցրտահարությանը:
Ծաղկելու և պտուղներ ձևավորելու շրջանում, օդի ամենահարմարավետ ջերմությունը +24-28°C է:
Կիրառում
- Պարենային մշակաբույս է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։
- Լավ սիդերատ է, արմատները հարստացնում են հողը ազոտով, իսկ մինչև ծաղկելը հնձված կանաչ զանգվածը, խառնվելով հողի հետ ու քայքայվելով, հարստացնում է հողը օրագանական և հանքային տարրերով:
- Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։
Սիսեռը ցրտադիմացկուն է և չի պահանջում հաճախակի ճրարբիացում: