Ցանքային Վիկը (Vicia sativa) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս է: Արագ ձևավորում է վերգետնյա կանաչ զանգված, ինչի համար հաճախ հենց վիկն են ցանում հիմնական մշակաբույսերի բերքը հավաքելուց հետո կամ աշնանացանից առաջ:
Վիկը, լավ անասնակեր լինելուց բացի, շատ լավ պարարտացնում ու փխրեցնում է հողը, պաշտպանում է այն էրոզիայից: Խիտ ցանքի դեպքում ճնշում է մոլախոտերի աճը: Վիկի կանաչ զանգվածի պարարտացնող ազդեցությունը համեմատելի է գոմաղբի ազդեցության հետ և պահպանվում է 4-5 տարվա ընթացքում:
Վիկը փաթաթվող բույս է, ուստի խորհուրդ է տրվում այն ցանել խառը, այնպիսի բույսերի հետ, որոնց փաթաթվելով կկարողանա բարձրանալ:
Վիկը լոլիկի աճի լավ խթանիչ է՝ համարյա կրկնակի բարձրացնում է դրա բերքատվությունը: Այսպես, ցանում են վիկը լոլիկից առաջ և տեղում, հետո հնձում են և տնկում լոլիկի սածիլը, իսկ հնձված կանաչ զանգվածը թողնում են տեղում՝ որպես ցանքածածկ:
Վիկի համար գերադասելի են բերրի հողերը, այն վատ է աճում չոր, ավազային, ճահճային ու բարձր թթվայնություն ունեցող հողերում, ինչպես նաև աղուտներում: Մանավանդ աճի սկզբնական շրջանում, ինչպես նաև կոկոնններ ու ծաղիկներ ձևավորելիս, լավ ոռոգման կարիք ունի:
Ցանում են վիկը 3-5 սմ խորությամբ, սկսած վաղ գարնանից, երբ վերանում է ցրտահարման վտանգը և մինչև աշուն: Եթե շարքերով են ցանում, ապա շարքերի միջև թողնում են 7-12 սմ տարածություն:
Հձում ու խառնում են հողի հետ կոկոններ առաջանալուց հետո՝ ծաղկելուց առաջ:
Հունձիցքսան օր անց, նույն տեղում կարելի է այլ մշակաբույսերի ցանք անել, իսկ սածիլներ կարելի կլինի տնկել հնձելուց 14 օր անց: