Տափոլոռը (լատ.՝ Láthyrus vérnus) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է:
Ինքնափոշոտվող է։ Պտուղն ունդ է, պարունակում է 2–5 սերմ։ Գարնանացան է։ Սերմերը ծլում են 2–3°C պայմաններում։ Ծիլերը դիմանում են կարճատև սառնամանիքների (մինչև – 11°C)։ Չորադիմացկուն և աղադիմացկուն է։ Վեգետացիայի տևողությունը՝ 80–110 օր։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չի։
Ձևավորում է բավականին մեծ կանաչ զանգված, այնպես որ արժե աճեցնել որպես կանաչ պարարտանյութ:
Տափոլոռը հեշտությամբ է տանում կարճատև երաշտը՝ կանգնեցնելով տերևների աճը: Գրունտի նկատմամաբ շատ պահանջկոտ չէ: Լավագույն հողը տափոլոռի համար ավազակավայինն է: Ավազահողային և ավազային հողերում, լավ բերք ստանալու համար անհրաժեշտ կլինի հողի պարարտացում:
Տափոլոռի համար հարմար են թեթև ալկալիական և չեզոք գրունտերը, իսկ թթվային, գերխոնավ ու ճահճային գրունտերում շատ վատ է աճում:
Ի տարբերություն շատ այլ բակլազգիների, տափոլոռը հնձելուց հետո նորից արագ աճ է տալիս:
Տափոլոռի որոշ տեսակներ շատ գեղեցիկ ծաղիկներր ունեն և հոտավետ են: Դրանցից ամենատարծված տեսակն է Հոտավետ ոլոռիկը (լատ.՝ Lathyrus odoratus), որն ունի մոտ 1000 ենթատեսակներ: