Բոստոնյան պտեր (Բոստոնյան ձարխոտ, անգլ․՝ Boston swordfern, Wild Boston fern, ռուս․՝ Нефролепис возвышенный, լատ․՝ Nephrolepis exaltata)։
Վերացնում է օդում գտնվող տոքսինների մեծամասնությունը, մանավանդ մրջնալդեհիդը (ֆորմալդեհիդ, formaldehyde) և քսիլոլը: Խոնավեցնում է սենյակի օդը:
Հայրենիքը՝ | Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներ։ |
Կենսաձևը՝ | Խոտաբույս |
Ընտանիքը՝ | Davalliaceae |
Չափսերը՝ | Մինչև 70 սմ երկարությամբ, կախվող տերևներ։ |
Ծաղկելը՝ | Չի ծաղկում։ |
Լուսավորությունը | Պայծառ, ցրված լույս։ Կարելի է աճեցնել ցերեկային լամպերի լուսավորությամբ՝ օրական 14-16 ժամ լուսավորելով: |
Օդի ջերմաստիճանը՝ | Լավագույն միջակայքը 18-24 °С է: Ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում բույսը ստիպված մտնում է հանգստի ռեժիմ։ Անթույլատրելի է ջերմաստիճանի նվազումը 11 °С ցածր։ |
Օդի խոնավությունը՝ | Խոնավասեր է։ Ամռանը հաճախ ցողել։ |
Ջրելը՝ | Ամռանը չափավոր, հողը միշտ խոնավ լինի, ձմռանը, օդի ցածրջերմաստիճանի դեպքում, քիչ։ |
Հողախառնուրդը՝ | Պարարտ, չեզոք (pH): (6.0-7.0) կամ թեթև թթվայնություն (pH): (5.0-6.0) ունեցող հող:
Ապահովել լավ դրենաժ։ |
Սնուցումը՝ | Աճի շրջանում, 2-3 շաբաթը մեկ։ |
Ծաղկամանն ու տեղափոխումը՝ | 1-3 տարին մեկ, լայն ու ոչ շատ խոր ծաղկամանների մեջ։ |
Բազմացումը՝ | Թուփը կիսելով, բեղիկներով, սպորները (բեղմնիկները) ցանելով: |
Վնասատուներ՝ | Ալրատիզ, վահանամիջատ, սարդոստայնային տիզ: |
Աճեցնելու դժվարությունը՝ | Դյուրին է։ |