Կենսահումուսը հաճախ են օգտագործում սենյակային բույսերի սնուցման նպատակով և տնկելու կամ տեղափոխելու համար հողախառնուրդներ պատրաստելիս:
Փոքր ծաղկամանների համար հողախառնուրդ պատրաստելիս, բավարար է 2-3 թեյի գդալ կենսահումուս ավելացնել հողախառնուրդին: Մեծ ծաղկամանների համար պատրաստվող հողախառնուրդներին խորհուրդ է տրվում ավելացնել 200 գրամ կենսահումուս՝ ամեն 1 կգ հողախառնուրդին:
Աճի շրջանում խորհուրդ է տրվոմ 2 ամիսը մեկ կենսահումուսով սնուցում տալ սենյակային բույսերին: Կարելի կենսահումուսը պարզապես խառնել ծաղկամանի մակերեսային հողի հետ, բայց, որպես կանոն, սնուցման համար պատրաստում են կենսահումուսի լուծույթ:
Կենսահումուսի լուծույթ պատրաստելու համար 1 բաժակ կենսահումուսը լավ խառնում են 5 լիտր պաղ ջրի հետ ու պահում 24 ժամ տաք տեղոմ:
Ստացված լուծույթը իր մեջ պարունակելու է կենսահումուսի բոլոր օգտակար տարրերը՝ ֆիտոհորմոնները, վիտամինները, հումատները և այլն:
Այդ լուծույթով բույսերը ջրելը խթանում է դրանց աճը, և նպաստում է բուռն ծաղկմանը:
Բացի այդ, կենսահումուսի լուծույթում սերմերը թրջելը բարձրացնում է դրանց ծլողունակությունը: