Տրադիսկանտիա գետափնյա (անգլ.՝ River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering Willie, ռուս.՝ Традисканция приречная, Традисканция миртолистная, լատ.՝ Tradescantia fluminensis)
կոմելինազգիների (Commelynaceae) ընտանիքին պատկանող, ոչ պահանջկոտ, նրբագեղ, դեկորատիվ, ամպելային խոտաբույս է:
Հայրենիքը Հարավային Ամերիկայի արևադարձային գոտին է: Աճում է շուրջ տարին՝ հանգստի սեզոն չունի:
Գոյություն ունեն նաև Տրադիսկանտիա գետափնյայի խայտաբղետ (variegata) և սպիտակ զոլերով (Quicksilver) տեսակները:
Տրադիսկանտիաների խնամքի մասին ընդհանուր տեղեկություններ կարող եք գտնել այստեղ ==>
Համառոտ տեղեկություններ Տրադիսկանտիա գետափնյայի մասին
- Բազմացումը՝ կտրոններով, տարվա ցանկացած եղանակին:
- Տեղափոխումը՝ քնաի որ բույսը արագ է ծերանում և կորցնում բարետեսությունը, գերադասելի է տեղափոխման փոխարեն նորացում անել:
- Լուսավորությունը՝ ցրված, ոչ շատ պայծառ կամ կիսաստվեր:
- Ջրելը՝ հնացված, գոլ ջրով, չափավոր, ձմռանը՝ ավելի քիչ:
- Օդի խոնավությունը՝ առանձնահատուկ պահանջ չկա, երբեմն կարելի է ցողել:
- Հողախառնուրդը՝ սենյակային բույսերի համար նախատեսված ցանկացած ունիվերսալ հողախառնուրդ:
- Ցրտադիմացկունությունը՝ կարող է դիմանալ օդի ջերմաստիճանի մինչև + 7°С նվազմանը:
- Հաճախ ենթարկվում է տիզերի հարձակմանը:
- Գերպարարտ հողի կամ առատ լուսավորության պատճառով տերևները կարող են դեֆորմացվել: