Դունը պատկանում Է բոշխազգիների (Cyperaeeae) ընտանիքին։ Ճահճային բույս Է, հասնում է 0,4-3,0-մ բարձրության։ Մշակության մեջ հատկապես հաճախակի է հանդիպում Դուն հարթատերև տեսակը՝ իր բագմաթիվ այլատեսակներով։ Մշտադալար, գեղեցիկ բույս Է, որի մշակությունն առանձնապես դժվար չէ։ Հայրենիքը Մադագասկար կղզին է։ Աճեցվում է բնակարաններում և ջերմատներոււմ, ինչպես թաղարներում, այնպես էլ ակվարիումների մեջ։

Դուն հերթատերևը (անգլ.՝ Umbrella papyrus, Umbrella sedge կամ Umbrella palm, ռուս.՝ Циперус очереднолистный, լատ.՝ Cyperus alternifolius)
Կա նաև խայտաբղետ ձևը՝ ‘Variegata’
Աճեցման պայմանները
| Հողախառնուրդը՝ | տերևային բուսահող (3) ճմահող (2) ավազ (1) |
| Հողի թթվայնությունը՝ | թույլ թթվային (5.0-6.0), չեզոք (6.0-7.0) |
| Լուսավորությունը՝ | արևի տակ պայծառ, ցրված կիսաստվեր ստվեր |
| Ջրելը ամռանը՝ | առատ |
| Ջրելը ձմռանը՝ | առատ |
| Օդի խոնավությունը | բարձր՝ >60% |
| Օդի ջերմաստիճանը ձմռանը՝ | +18°C – +20°C |
Խնամքի յուրահատկությունը՝
• ակտիվ աճի շրջանում արմատները պետք է միշտ ջրի մեջ լինեն;
• դրենաժի կարիք չկա:
Leave a Reply