
Բոստոնյան պտեր (Բոստոնյան ձարխոտ, անգլ․՝ Boston swordfern, Wild Boston fern, ռուս․՝ Нефролепис возвышенный, լատ․՝ Nephrolepis exaltata)։
Վերացնում է օդում գտնվող տոքսինների մեծամասնությունը, մանավանդ մրջնալդեհիդը (ֆորմալդեհիդ, formaldehyde) և քսիլոլը: Խոնավեցնում է սենյակի օդը:
| Հայրենիքը՝ | Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներ։ |
| Կենսաձևը՝ | Խոտաբույս |
| Ընտանիքը՝ | Davalliaceae |
| Չափսերը՝ | Մինչև 70 սմ երկարությամբ, կախվող տերևներ։ |
| Ծաղկելը՝ | Չի ծաղկում։ |
| Լուսավորությունը | Պայծառ, ցրված լույս։ Կարելի է աճեցնել ցերեկային լամպերի լուսավորությամբ՝ օրական 14-16 ժամ լուսավորելով: |
| Օդի ջերմաստիճանը՝ | Լավագույն միջակայքը 18-24 °С է: Ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում բույսը ստիպված մտնում է հանգստի ռեժիմ։ Անթույլատրելի է ջերմաստիճանի նվազումը 11 °С ցածր։ |
| Օդի խոնավությունը՝ | Խոնավասեր է։ Ամռանը հաճախ ցողել։ |
| Ջրելը՝ | Ամռանը չափավոր, հողը միշտ խոնավ լինի, ձմռանը, օդի ցածրջերմաստիճանի դեպքում, քիչ։ |
| Հողախառնուրդը՝ | Պարարտ, չեզոք (pH): (6.0-7.0) կամ թեթև թթվայնություն (pH): (5.0-6.0) ունեցող հող:
Ապահովել լավ դրենաժ։ |
| Սնուցումը՝ | Աճի շրջանում, 2-3 շաբաթը մեկ։ |
| Ծաղկամանն ու տեղափոխումը՝ | 1-3 տարին մեկ, լայն ու ոչ շատ խոր ծաղկամանների մեջ։ |
| Բազմացումը՝ | Թուփը կիսելով, բեղիկներով, սպորները (բեղմնիկները) ցանելով: |
| Վնասատուներ՝ | Ալրատիզ, վահանամիջատ, սարդոստայնային տիզ: |
| Աճեցնելու դժվարությունը՝ | Դյուրին է։ |
Leave a Reply