Category: Սենյակային բույսեր

  • Գլորիոզա, Կրակի շուշան

    Գլորիոզան  (լատ.՝ Gloriosa) կարելի է հիասքանչ և շքեղ սենյակային բույս անվանել, որի ծաղիկներն ուղղակի հիացնում և գերում են: Գլորիոզայի անվանումը լատինական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է փառք կամ փառավոր այսինքն՝ “փառքի ծաղիկ”:
    Գլորիոզան ինչպես և մյուս տրոպիկական բույսերը լավագույնս աճում և ծաղկում է բաց բնահողում: Գլորիոզան պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հարկավոր է ընդգծել, որ այս բույսը թունավոր է: Այն հատկապես վտանգավոր է, երբ ներթափանցում է ստամոքս, սակայն մաշկը գրգռող նյութեր չի պարունակում: Օրգանիզմի վրա սենյակային ծաղկի բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ծաղկի հետ շփումից անմիջապես հետո լվանալ ձեռքերը: Ուստի անհրաժեշտ է բույսը պահել երեխաների համար անհասանելի վայրում: Այն բազմամյա խոտային բույս է: Գլորիոզիաների բոլոր տեսակները պալարային հիմնարմատներ ունեն, իսկ ծաղիկները գտնվում են ցողունի վերևի հատվածում: Մեկ բույսի վրա սովորաբար 5-7 ծաղկաբույլ է լինում: Գլորիոզայի նորմալ աճի և ծաղկման համար ծաղկին ցանկապետի տեսքով պարտադիր հենարան է անհրաժեշտ: Հենարանի համար օպտիմալ լուծում կլինի հաճախ ձգվող մետաղալարը կամ կարթալարը: Հարկավոր է բույսը վարագույրներին մոտ չդնել, քանի որ այն կարող է իր խիղբերով չափազանց ամուր փաթաթվել դրանց: Պետք չէ բույսը նաև կտրել: Գլորիոզայի ծաղիկները խոշոր են՝ դեղին եզրանախշերով, ալիքավոր ծաղկաթերթերով, իսկ ընդհանուր ձևով այն կրակի բոցեր է հիշեցնում: Այդ իսկ պատճառով գլորիոզային նաև կրակի շուշան են անվանում: Օգտագործվում են նաև այս սենյակային ծաղկի գլորիոզա շուշան, փառքի շուշան անվանումները: Այս ծաղկի առավել գեղեցիկ տեսակներն են փառահեղ և Ռոտշիլդի գլորիոզաները:

    Փառահեղ գլորիոզա

    Անգամ փառահեղ անվանումն արդեն հիշեցնում է այս սենյակային բույսի սքանչելիության մասին: Այն աճում է Հնդկաստանում, Նեպալում, Աֆրիկայում և այլն: Փառահեղ գլորիոզան բազմամյա սենյակային ծաղիկ է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 2 մ.-ի: Ծաղկի ծաղկաթերթերը երկար են և կարմիր գույնի` դեղին եզրերով: Տերևները 8-10 սմ. բաց կանաչ գույնի են: Դրանք ծաղկում են ամռան վերջին և աշնան սկզբին:

    Ռոտշիլդի գլորիոզա

    Այս ծաղիկը հանդիսանում է Զամբիայի ազգային խորհրդանիշը, որի ցողունների բարձրոթւյունը կարող է հասնել մինչև 3 մետրի, ցողունները կանաչ և բարակ են, ծաղիկները կարմիր կամ մորագույն են 10սմ. տրամագծով, իսկ ծաղկի եզրերը դեղին գույն ունեն: Ծաղկում են ամռան վերջին և աշնան սկզբին:

    Տեղավորումը

    Գլորիոզան սիրում է լուսավորություն և խոնավ օդ: Այս բույսի տեղավորման համար ամենացանկալի տարբերակը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են, իսկ խոնավության բարձրացման նպատակով կարելի է պարբերաբար այն ջրել: Արևից այն կարելի է հեռացնել միայն ամառային շատ շոգ օրերին: Չպետք է մոռանալ գլորիոզան պաշտպանել սառը քամուց: Աճման և ծաղկման ընթացքում բույսը նախընտրում է 20-25 աստիճան ջերմություն: Ձմռանը դրանք կարելի է թողնել նույն ծաղկամանի մեջ կամ տեղափոխել այն:

    Գլորիոզայի խնամք

    Ծաղկի պարբերաբար խնամքի դեպքում այն խնդիրներ չի առաջացնի: Պարբերաբար ջրելը, պարարտացումը, ճիշտ լուսավորությունը, օդի անհրաժեշտ խոնավությունը կապահովեն գլորիոզայի արագ աճը: Արդյունքում սենյակային բույսը ձեզ վարձահատույց կլինի հիասքանչ ծաղիկներով: Հարկավոր է պարարտացումն իրականացնել բույսին կից ցուցումներին համապատասխան: Բույսի պարարտացումը մինչև ծաղկման ավարտ սովորաբար անցկացվում է ամեն շաբաթ: Առավել շատ հարկավոր է այն ջրել աճի ընթացքում` սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, իսկ այնուհետև կրճատել այն: Հանգստի շրջանում պալարները չեն ջրում: Ծաղկումից հետո, երբ բույսի վերգետնյա մասը թառամի, խորհուրդ է տրվում պալարը հանել հողից և 2-3 ամսով տեղավորել որևէ սառը տեղում:

    Գլորիոզայի բազմացում

    Գլորիոզան բազմանում է դուստր պալարներով կամ սերմերով: Սովորաբար նախապատվություն տրվում է պալարներով բազմացմանը, իսկ հակառակ դեպքում՝ ծաղիկը ծաղկում է միայն 2-3 տարի անց: Եթե որոշել եք բույսի պալարներով բազմացմամբ զբաղվել, ապա ցանկալի է դրանով զբաղվել դեռևս ձմեռվանից սկսած` հունվարից մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում: Ծաղկաման ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա ձևին, ցանկալի է ձեռք բերել ոչ խոր, սակայն լայն ծաղկաման: Որոշ այգեգործներ խորհուրդ են տալիս գլորիոզաներն աճեցնել կերամիկական, այլ ոչ թե պլաստիկ ծաղկամանների մեջ: Բույսը տնկելու համար հարկավոր է սննդարար հող: Սեզոնի ավարտին հողի օգտակարությունը նվազում է , այդիսկ պատճառով հարկավոր է ամբողջովին այն փոխել: Պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն այլ պալարային բույսերի` գլորիոզայի պալարը նստում է հորիզոնական դիրքով, ուստի հարկավոր է չափազանց զգուշությամբ դրան վերաբերվել, քանի որ պալարը աճի միայն մեկ կետ ունի: Գլորիոզայի պալարը հարկավոր չէ շատ խորը տնկել: 2-3 սմ. խորությունը լիովին բավարար է: Առաջին բողբոջը կարող է հայտնվել արդեն 1-2 ամսից: Այստեղ շատ բան կախված է պալարից: Ոչ մի դեպքում չի կարելի պալարը քանդել դրա վիճակը ստուգելու նպատակով: Դրանով դուք միայն կվնասեք այն` ոչնչացնելով ձևավորվող արմատային համակարգը: Հարկավոր է հետևել հողի խոնավությունը, որպեսզի այն ոչ շատ չորանա և ոչ էլ շատ ջրվի, ուղղակի այն միշտ անհրաժեշտ է խոնավ պահել: Պալարի աճի համար օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է: Գլորիոզայի ճիշտ խնամքի դեպքում ծաղկման շրջանից հետո հնարավոր է արդեն երկու պալար ստանալ:

    Այգեպանի գաղտնիք

    Պալարի տնկման դեպքում հարկավոր է չափազանց զգույշ լինել` դրա միակ բողբոջը չվնասելու համար: Սենյակային այս բույսի խնամքից անմիջապես հետո հարկավոր է ձեռքերը լվանալ, քանի որ բույսը թույն է պարունակում, որը չպետք է ստամոքս ներթափանցի:
    Նյութի աղբյուրը՝  Ankakh.com:

  • Սենյակային բույսերի այբբենական ցանկ

    • Ա
      • Աբելիա (անգլ․՝ Abelia, ռուս․՝ Абелия, լատ․՝ Abelia)
      • Ագլաոնեմա (անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen, ռուս.՝ Аглаонема,  լատ.՝ Aglaonema)
      • Ադենիում (անգլ.՝ Adenium, ռուս.՝ Адениум, լատ.՝ Adenium)
      • Ալամանդա (անգլ․՝ Allamanda, ռուս․՝ Алламанда, լատ․՝ Allamanda)
      • Ալոկազիա (անգլ․՝ Alocasia, ռուս․՝ Алоказия, լատ․՝ Alocasia)
      • Ալպիական մանուշակ (Արջտակ, Ցիկլամեն,  անգլ։՝  Cyclamen, ռուս։՝ Цикламен, լատ.՝ Cyclamen)
      • Ակիմինիզ (անգլ․՝ Magic flowers, Widow’s tears, Cupid’s bower, Hot water plant, ռուս․՝ Ахименес, լատ․՝ Achimenes)
      • Անթուրիում (անգլ.՝ Anthurium, ռուս.՝  Антуриум, լատ.՝ Anthurium)
      • Ատուրի, Պարող բույսը (անգլ․՝ Telegraph plant, Dancing plant, Semaphore plant, ռուս․՝ Атури, լատ․՝ Codariocalyx motorius)
      • Արմավաշուշան (անգլ.՝ Yucca, ռուս.՝ Юкка, լատ.՝ Yucca)
      • Արմավենի փյունիկյան (անգլ․՝ Phoenix, ռուս․՝ Финиковая пальма, լատ․՝ Phoenix)
      • Աուկուբա (անգլ․՝ Aucuba, ռուս․՝ Аукуба, լատ․՝ Aukuba)
      • Ավոկադո (անգլ․՝ Avocadoռուս․՝ Авокадо, լատ․՝ Persea americana)
      • Արդիզիա (անգլ․՝ Coralberry, Marlberry, ռուս․՝ Ардизия, լատ․՝ Ardisia)
      • Արմավենի (Пальма)
      • Աֆելանդրա (անգլ․՝ Zebra plant, ռուս․՝ Афеландра, լատ․՝ Aphelandra squarrosa)
      • Աֆրիկյան մանուշակ, Ուզումբարական մանուշակ (անգլ․՝ African violet, ռուս․՝ Сенполия, լատ․՝ Saintpaulia)
    • Բ
      • Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)
      • Բաղրջուկ, Չինական վարդ (անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus)
      • Բանան, Ադամաթուզ (անգլ․Banana , ռուս․՝ Банан, լատ․՝ Musa)
      • ԲեգոնիաՓղականջ (անգլ.՝ Begonia, ռուս.՝ Бегония, լատ.՝ Begonia)
      • Բիլբերգիա խոնարհ (անգլ․՝ Queen’s tears, ռուս․՝ Бильбергия поникшая, լատ․՝ Billbergia nutans)
      • Բոկարնեա (անգլ․՝ Beaucarnea, ռուս․՝ Бокарнея, լատ․՝ Beaucarnea)
      • Բուվարդիա (անգլ․՝ Bouvardia, ռուս․՝ Бувардия, լատ․՝ Bouvardia);
    • Գ
      • Գարդենիա (անգլ․՝ Gardénia, ռուս,՝ Гардения, լատ․՝ Gardenia)
      • Գաստերիա (անգլ.՝ Ox-tongue, Cow-tongue, Lawyer’s tongue, ռուս.՝ Гастерия, լատ.՝ Gasteria)
      • Գերբերա (անգլ․՝ Gerbera, ռուս․՝ Гербера, լատ․՝ Gerbera)
      • Բիլբերգիա խոնարհ (անգլ․՝ Queen’s-tears, ռուս․՝ Бильбергия поникшая, լատ․՝ Billbergia nutans)
      • Գլորիոզա (անգլ․՝ Gloriosa, ռուս․՝ Глориоза, լատ․՝ Gloriosa)
      • Գլոքսինիա (անգլ․՝ Gloxinia, ռուս․՝ Глоксиния, լատ․՝ Gloxinia)
      • Գնարբուկ (անգլ․՝ Primula, ռուս․՝ Примула, Первоцвет, լատ․՝ Primula)
      • Գոջի, Հազազ բերբերին (անգլ.՝ Goji, Goji berry կամ Tibetan goji, ռուս.՝  Дереза́ обыкнове́нная, Годжи, լատ.՝ Lycium barbarum)
      • Գուզմանիա (անգլ․՝ Tufted airplant, ռուս․՝ Гусмания, լատ․՝ Guzmania)
    • Դ
      • Դանդուռ (անգլ․՝ Common purslane, Duckweed, Little hogweed, ռուս.՝ Портулак, լատ. Portulaca)
      • Դանդուռ աֆրիկյան (անգլ․՝ Elephant bush, Dwarf Jade, լատ․՝ Portulacaria afra)
      • Դափնեվարդ  (անգլ.՝ Oleander, ռուս.՝ Олеандр, լատ.՝ Nerium) 
      • Դափնի (անգլ․՝ Bay tree, Bay laurel, Sweet bay, ռուս․՝ Лавр, լատ․՝ Laurus nobilis)
      • Դրախտավարդ (անգլ․՝ Hydrangea, ռուս․՝ Гортензия, լատ․՝ Hydrangea)
      • Դիվաձար (անգլ․՝ Maidenhair fern, ռուս․՝ Адиантум, լատ․՝ Adiantum)
      • Դիփսիս դեղնավուն (անգլ.՝ Аreca palm, ռուս.՝ Дипсис желтоватый, լատ.՝ Dypsis lutescens)
      • Դիֆենբախիա (անգլ․՝ Dumb cane, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia)
      • Դուն (անգլ․՝ Nutsedges, ռուս․՝ Сыть, լատ․՝ Cyperus)
    • Ե
      • Եղեգնարմավ (անգլ․՝ Chamaedorea, ռուս․՝ Хамедорея, լատ․՝ Chamaedorea)
      • Եվգենիա (անգլ․՝ Eugenia, ռուս․՝ Евгения, լատ․՝ Eugenia)
    • Զ
      • Զամիա (անգլ․՝ Zamia, ռուս․՝ Замия, լատ․՝ Zamia)
      • Զամիոկուլկաս, Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ (անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas)
      • Զեֆիրանտես (անգլ․՝ Zephyrlily, ռուս․՝ Зефирантес, լատ․՝ Zephyranthes)
      • Զմրուխտե ծառ (անգլ․՝ China doll, Emerald tree, Serpent tree, ռուս․՝ Радермахера, լատ․՝ Radermachera sinica)
    • Է
      • Էխմեա (անգլ․՝ Aechmea, ռուս․՝ Эхмея, լատ․՝ Aechmea)
      • Էպիսցիա (անգլ․՝ Episcia, ռուս․՝ Эписция, լատ․՝ Episcia)
    • Ը
    • Թ
      • Թանթռնիկներ (ռուս.՝ Очиток, Седум, լատ.՝ Sedum)
      • Թանձրատերևուկ (անգլ.՝ Jade plant, Friendship tree, Lucky plant, or Money tree, ռուս.՝ Толстянка, լատ.՝ Crassula)
      • Թեյ, Չինական կամելիա (անգլ․՝ Tea tree, ռուս․՝ Чай, Чайный куст, или Камелия китайская, լատ․՝ Camellia sinensis)
    • Ժ
      • Ժակարանդա (անգլ․՝ Jacaranda, ռուս․՝ Жакаранда, լատ․՝ Jacaranda)
    • Ի
      • Իլենի (անգլ․՝ Spindle tree, ռուս․՝ Бересклет, լատ․՝ Euonymus)
      • Իլենի ճապոնական (անգլ.՝ Japanese spindle, ռուս.՝ Бересклет японский, լատ.՝ Еuonymus japonica)
      • Իրեզինե (անգլ․՝ Bloodleaf, ռուս․՝ Ирезине, լատ․՝ Iresine)
    • Լ
      • Լեռնավարդ (անգլ․՝ Azalea, ռուս․՝ Азалия, լատ․՝ Azalea)
      • Լիգոդիում ճապոնական (անգլ․՝ Japanese climbing fern, ռուս․՝ , Лигодиум японский, լատ․՝ Lygodium japonicum)
      • Լիմոն (անգլ․՝ Lemon, ռուս․՝ Лимон, լատ․՝ Citrus limon)
      • Լիվիստոնա չինական (անգլ․՝ Chinese fan palm, Livistona chinensis, ռուս․՝ Ливистона китайская, լատ․՝ Livistona chinensis)
    • Խ
      • Խամերոփս (անգլ․՝ European fan palm, ռուս․՝ Хамеропс, լատ.՝ Chamaerops)
      • Խնկեղեգ (անգլ.՝ Sweet flag, ռուս.՝ Аир, լատ.՝ Acorus cálamus)
      • Խնկունի, Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ (անգլ.՝ Rosemary, ռուս.՝ Розмарин, լատ.՝ Rosmarinus officinalis)
      • Խորդենի, Աղավնակտուց, Կռնկենի (անգլ.՝ Geranium, Storksbills, ռուս.՝ Пеларгония, լատ.՝ Pelargonium)
    • Ծ
      • Ծնեբեկ, Ծնեփակ  (անգլ․՝ Asparagus, ռուս․՝ Спаржа, լատ․՝ Asparagus)
      • Ծոփոր (անգլ․՝ Monstera, ռուս․՝ Монстера, լատ․՝ Monstera)
      •  
    • Կ
      • Կալանխոե (անգլ.՝ Kalanchoe, ռուս.՝ Каланхоэ, լատ.՝ Kalanchoe)
      • Կալատեա (Calatheas, ռուս․՝ Калатея, լատ․՝ Calathea)
      • Կամելիա (անգլ․՝ Camellia, ռուս․՝ Камелия, լատ․՝ Camellia)
      • Կենսածառ արևելյան (անգլ․՝ Platycladus, ռուս․՝ Биота восточная, Плосковеточник լատ․՝ Biota orientalis)
      • Կիտրոն (անգլ․՝ Citron, ռուս․՝ Цитрон, լատ․՝ Citrus medica)
      • Կլիվիա (անգլ․՝ Natal lily or Bush lily, ռուս․՝ Кливия, լատ․՝ Clívia)
      • Կոդիեում (անգլ․՝ Codiaeum, ռուս․՝ Кодиеум, լատ․՝ Codiaeum)
      • Կոդիեում խայտաբղետ (անգլ.՝ Garden croton, ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон, լատ.՝ Codiaeum variegatum pictum)
      • Կոլերիա (անգլ․՝ Kohleria, ռուս․՝ Колерия, լատ․՝ Kohleria)
      • Կոճապղպեղ (անգլ․՝ Ginger, ռուս․՝ Имбирь, լատ․՝ Zīngiber officinale)
      • Կորդիլին (անգլ․՝ Cordyline, ռուս․՝ Кордилина, լատ․՝ Cordyline)
      • Կրոսանդրա (անգլ․՝ Crossandra, ռուս․՝ Кроссандра, լատ․՝ Crossandra)
    • Հ
      • Հասմիկ (անգլ.՝ Jasmine, ռուս.՝ Жасмин, լատ.՝ Jasmínum)
      • Հասմիկ արաբական (անգլ․՝ Arabian jasmine, Jasmine sambac, ռուս․՝ Жасмин индийский, Жасмин Самбак, լատ․՝ Jasminum sambac)
      • Հասմիկ իտալական (անգլ․՝ Italian jasmine, Yellow jasmine, ռուս․՝ Жасмин низкий, լատ․՝ Jasminum humile)
      • Հասմիկ չինական (անգլ․՝ Chinese jasmine, ռուս․՝ Трахелоспермум жасминовидный, լատ․՝ Trachelospermum asiaticum)
      • Հալվե (անգլ․՝ Aloe, ռուս․՝ Алоэ, լատ․՝ Aloe)
      • Հալվե ծառանման (անգլ.՝ Krantz aloe, Candelabra aloe, ռուս.՝ Алоэ древовидное, Столетник, լատ.՝ Aloe arboréscens)
      • Հալվե վերա (անգլ.՝ Aloe vera, ռուս.՝ Алоэ настоящее, Алоэ вера, լատ.՝ Alóe véra, Aloe Barbadensis Miller)
      • Հավորթիա (անգլ.՝ Haworthia, ռուս.՝ Хавортия, լատ.՝ Haworthia)
      • Հաց ու պանիր (Baby’s tears, Angel’s tears, Peace in the home, Bits and pieces, Bread and cheese, Corsican creeper, Corsican curse, Friendship plant, Mind-your-own-business, Mother of thousands, Paddy’s wig, Pollyanna vine, Irish moss, ռուս․՝ Солейролия, Soleirolia soleirolii)
      • Հեյխերա (անգլ.՝ Coral bells, Alumroot, ռուս.՝ Гейхера, լատ.՝ Heuchera)
      • Հինածաղիկ (անգլ․՝ Impatiens, ռուս․՝ Недотрога, լատ․՝ Impatiens)
      • Հինածաղիկ պարտեզի (անգլ․՝ Garden balsam, Garden jewelweed, Rose balsam, Spotted snapweed, Touch-me-not, ռուս․՝ Недотрога бальзаминовая, Бальзамин садовый, լատ․՝ Impatiens balsamina) 
    • Ձ
    • Ղ
    • Ճ
    • Մ
      • Մանուշակ (անգլ․՝ Violet, ռուս․՝ Фиалка, լատ․՝ Víola)
      • Մանուշակ ալպիական, Արջտակ, Ցիկլամեն (անգլ։՝  Cyclamen, ռուս։՝ Цикламен, լատ.՝ Cyclamen)
      • Մամիլարիա (անգլ․՝  Mammillaria, ռուս․՝ Маммилярия, լատ․՝ Mammillāria)
      • Մարանտա (անգլ․՝ Maranta, ռուս․՝ Маранта, լատ․՝ Maranta)
      • Մկնափուշ (անգլ․՝ Ruscus, ռուս․՝ Иглица, լատ․՝ Ruscus)
      • Մրտավարդ (անգլ․՝ Rhododendron, ռուս․՝ Рододендрон, լատ․՝ Rhododendron)
      • Մրտավարդ հնդկական (անգլ․՝ Rhododendron indicum, ռուս․՝ Азалия индийская, Рододендрон индийский, լատ․՝ Rhododendron indicum)
      • Մրտենի (անգլ․՝ Myrtle, ռուս․՝ Мирт, լատ․՝ Myrtus)
      • Մոմաբաղեղ, Հոյա (անգլ.՝  Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya)
      • Մորմ (անգլ․՝ Nightshade, ռուս.՝ Паслён, լատ.՝ Solanum)
    • Յ
      • Յատրոֆա (անգլ․՝ Physic nut, Nettlespurges, ռուս․՝ Ятрофа, լատ.՝ Jatropha)
      • Յուստիցիա (անգլ․՝ Water-willow, Shrimp plant, ռուս․՝ Белопероне, Юстиция, լատ․՝ Justicia)
    • Ն
      • Նագեյա (անգլ․՝ Nageia, ռուս․՝ Нагейя, լատ․՝ Nageia)
      • Նարնջենի (անգլ․՝ Oranges, ռուս․՝ Апельсин, լատ․՝ Citrus sinensis)
      • Նեորեգելիա (անգլ․՝ Neoregelia, ռուս․՝ Неорегелия, լատ․՝ Neoregelia)
      • Ներինե (անգլ․՝ Guernsey lily, Jersey lily, Spider lily, ռուս․՝ Нерина, լատ․՝ Nerine)
      • Ներտերա (անգլ․՝ Nertera, ռուս․՝ Нертера, լատ․՝ Nertera)
      • Նիդուլարիում (անգլ․՝ Nidularium, ռուս․՝ Нидуляриум, լատ․՝ Nidularium)
      • Նոլինա (անգլ․՝ Nolina, ռուս․՝ Нолина, լատ․՝ Nolina)
      • Նռնենի սովորական (անգլ․՝ Pomegranate, ռուս․՝ Гранат обыкновенный, լատ.՝ Punica granatum)
      • Նվենի (անգլ․՝ Eucalyptus, ռուս․՝ Эвкалипт, լատ․՝ Eucalyptus)
    • Շ
      • Շիշծառ (անգլ․՝ Bottletree, ռուս․՝ Брахихитон, լատ․՝ Brachychiton)
      • Շլումբերգերա (անգլ.՝ Christmas cactus, ռուս.՝ Шлюмбергера, Декабрист, լատ.՝ Schlumbergera)
      • Շքածառ, Արաուկարիա (անգլ․՝ Araucaria, ռուս․՝ Араукария, լատ․՝ Araucaria)
      • Շքանարգիզ (անգլ․՝ Amaryllis, ռուս․՝ Гиппеа́струм, լատ․՝ Hippeastrum)
    • Ո
    • Չ
    • Պ
      • Պախիրա (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana Chestnut, Mexican fortune tree, Money tree, ռուս․՝ Пахира, լատ․՝ Pachira Aquatica)
      • Պասիֆլորա (անգլ․՝ Passion flower, ռուս․՝ Страстоцвет, Пассифлора, լատ․՝ Passíflora)
      • Պատենենի (անգլ.՝ Coleus, ռուս.՝ Колеус, լատ.՝ Coleus)
      • Պատկառուկ (անգլ․՝ Mimosa, ռուս․՝ Мимоза, լատ․՝ Mimosa)
      • Պատկառուկ ամաչկոտ (անգլ.՝ Sensitive plant, Sleepy plant, Dormilones, Touch-me-not, Shy plant, ռուս.՝ Мимоза стыдливая, լատ.՝ Mimosa pudica)
      • Պեպերոմիա (անգլ.՝ Peperomia, ռուս.՝ Пеперомия, լատ.՝ Peperomia)
      • Պիլեա (Պիլեյա, Pilea, Пилея, լատ.՝ Pilea)
      • Պիտոսպորում (անգլ․՝ Cheesewood, ռուս․՝ Смолосемянник , լատ․՝ Pittosporum)
      • Պլեկտրանտուս (անգլ․՝ Spurflowers, ռուս․՝ Шпороцветник, լատ․՝ Plectranthus)
      • Պլումերիա (անգլ․՝ Frangipani, ռուս․՝ Плюмерия, լատ․՝ Plumeria)
      • Պոդոկարպուս (անգլ․՝ Podocarpus, ռուս․՝ Подокарп, Ногоплодник, լատ․՝ Podocarpus)
      • Պտեր, Նեֆրոլեպիս (անգլ․՝ Nephrolepis, ռուս․՝ Нефролепис, լատ․՝ Nephrolepis)
      • Պտեր բոստոնյան, Բոստոնյան ձարխոտ (անգլ․՝ Boston swordfern, Wild Boston fern, ռուս․՝ Нефролепис возвышенный, լատ․՝ Nephrolepis exaltata)
      • Պուանսետիա (անգլ․՝ Poinsettia, ռուս․՝ Молочай красивейший, լատ․՝ Euphorbia pulcherrima)
    • Ջ
      • Ջրուռի (անգլ․՝ Cytisus, ռուս․՝ Ракитник, լատ․՝ Cytisus)
    • Ռ
      • Ռապիս, Բամբուկանման արմավենի (անգլ․՝ Lady palm, ռուս․՝ Бамбуковая пальма рапис, լատ․՝ Rhapis
    • Ս
      • Սանսևիերիա (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевиера, Сансевьера, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera)
      • Սելագինելա (անգլ․՝ Selaginella, ռուս․՝ Плаунок, Селагинелла, լատ․՝ Selaginella)
      • Սերիսա ճապոնական (անգլ․՝ Snowrose, Tree of a thousand stars, Japanese boxthorn, չին․՝ 六月雪, ռուս․՝ Серисса японская, լատ․՝ Serissa japonica)
      • Սինգոնիում (անգլ․՝ Syngonium, ռուս․՝ Сингониум, լատ․՝ Syngonium)
      • Սիրաածաղիկ (անգլ.՝ Lily of the Nile, ռուս.՝ Агапантус, լատ.՝ Agapanthus)
      • Սոլեյրոլիա (անգլ․՝ Baby’s tears, ռուս․՝ Солейролия, լատ․՝ Soleirolia soleirolii)
      • Սցինդապսուս (անգլ․՝ Scindapsus, ռուս․՝ Сциндапсус, լատ․՝ Scindapsus)
      • Սմիթիանթա (անգլ․՝ Smithiantha, ռուս․՝ Смитианта, լատ․՝ Smithiantha)
      • Սպաթիֆիլում (անգլ․՝ Peace lily, ռուս․՝ Спатифиллум, լատ․՝ Spathiphyllum)
      • Ստրեպտոկարպուս (անգլ․՝ Cape primrose, ռուս․՝ Стрептокарпус, լատ․՝ Streptocarpus)
      • Ստրոբիլանտ (անգլ․՝ Strobilanthes, ռուս․՝ Стробилянт, լատ․՝ Strobilanthes)
      • Սրճենի (անգլ․՝ Coffea, ռուս․՝ Кофе, լատ․՝ Coffea)
    • Վ
      • Վաշինգթոնիա (անգլ․՝ Washingtonia, ռուս․՝ Вашингтония, լատ․՝ Washingtonia)
      • Վիշապածառ, Վիշապենի (անգլ՝ Dracaena, ռուս.՝ Драцена, լատ.՝ Dracaena)
      •  
    • Տ
      • Տառո (անգլ․՝ Taro, չին․՝芋, ռուս․՝ Таро կամ Колоказия съедобная, լատ․՝ Colocasia esculenta)
      • Տղտորիկ (անգլ․՝ Indian mallow, ռուս․՝ Абутилон, Канатник, լատ․՝ Abutilon)
      • Տոլմիա (անգլ․՝ Tolmiea, ռուս․՝ Толмия, լատ․՝ Tolmiea)
      • Տրադիսկանցիա, Տրադիսկանտիան (անգլ.՝ Spiderworts, ռուս.՝ Традеска́нция,լատ.՝ Tradescantia)
      • Տրադիսկանցիա գետափնյա (անգլ.՝ River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering Willie, ռուս.՝ Традисканция приречная, Традисканция миртолистная, լատ.՝ Tradescantia fluminensis)
      • Տրադեսկանցիա երփներանգ (անգլ.՝ Moses-in-the-cradle, ռուս.՝ Традесканция разноцветная, լատ.՝ Tradescantia spathacea)
      • Տրադեսկանցիա զեբրինա (անգլ․՝ Wandering Jew, Inch Plant, ռուս․՝ Традесканция зебрина, լատ․՝ Tradescantia zebrina)
    • Ր
      • Րիպսալիդոպսիս (անգլ․՝ Easter cactus, ռուս․՝ Рипсалидопсис, լատ․՝ Rhipsalidopsis, )
    • Ց
      • Ցերեուս (անգլ․՝ Cereus, ռուս․՝ Цереус, լատ․՝ Cereus)
      • Ցիներարիա (անգլ․՝ Cineraria, ռուս․՝  Цинерария, լատ․՝ Cineraria)
      • Ցիսուս (անգլ․՝ Cissus rhombifolia, ռուս․՝ Циссус ромболистный, լատ․՝ Cissus)
    • Ւ
    • Փ
    • Ք
      • Քարբեկ (անգլ․՝ Rockfoilռուս․՝ Камнеломка, լատ․՝ Saxifraga)
      • Քլորոֆիտում (անգSpider Plant, Хлорофитум, Chlorophytum)
      • Քրքում (անգլ․՝ Turmeric, ռուս․՝ Куркума, լատ․՝ Curcuma)
    • Օ
      • Օձաբույս (անգլ․՝ Aspidistra, ռուս․՝ Аспидистра, լատ․՝ Aspidistra)
      • Օպունցիա գլանաձև (անգլ.՝ Austro-cylindropuntia, ռուս.՝ Аустроцилиндропунция или Цилиндрическая опунция, լատ.՝ Austrocylindropuntia)
    • Ֆ
      • Ֆալենոպսիս (անգլ․՝ Moth orchids, ռուս․՝ Фаленопсис, լատ․՝ Phalaenopsis)
      • Ֆատսիա (անգլ․՝ Fatsia, ռուս․՝ Фатсия, լատ․՝ Fatsia)
      • Ֆատսհեդերա (անգլ․՝ Tree ivy, Aralia ivy, ռուս․՝ Фатсхедера, լատ․՝ ×Fatshedera);
      • Ֆիլոդենդրոն (անգլ․՝ Philodendron , ռուս․՝ Филодендрон, լատ․՝ Philodendron)
      • Ֆիկուս (անգլ․՝ Ficus, ռուս․՝ Фикус, լատ․՝ Ficus)
      • Ֆիկուս բենգալյան (անգլ․՝ Indian banyan, Banyan fig, ռուս․՝ Фикус бенгальский, լատ․՝ Ficus benghalensis)
      • Ֆիկուս բենջամինա (անգլ․՝ Weeping fig, ռուս․՝ Фикус бенджамина, լատ․՝ Ficus Benjamina)
      • Ֆիկուս գաճաճ (անգլ․՝ Creeping fig, Climbing fig, ռուս․՝ Фикус карликовый, լատ․՝ Ficus pumila)
      • Ֆիկուս եռանկյունատերև (անգլ․՝ Triangle ficus, ռուս՝ Фикус треугольный, լատ․՝ Ficus triangularis)
      • Ֆիկուս կաուչուկաբեր (անգլ.՝ Ficus elastica, Rubber fig, Rubber bush, Rubber tree, Rubber plant, Indian rubber bush, ռուս.՝ Фикус каучуконосный, Фикус эластичный, լատ.՝ Ficus elastica)
      • Ֆիկուս միկրոկարպա (անգլ․՝ Chinese banyan, Malayan banyan, Indian laurel, ռուս․՝  Фикус микрокарпа, Фикус генсенг, լատ․՝ Ficus microcarpa)
      • Ֆիտոնիա (անգլ․՝ Nerve plant, Fittonia, ռուս․՝ Фиттония, լատ․՝ Fittonia)
      • Ֆրիզեա (անգլ․՝ Vriesea, ռուս․՝ Фризея, լատ․՝ Vriesea)
      • Ֆուքսիա (անգլ․՝ Fuchsia, ռուս․՝ Фуксия, լատ․՝ Fuchsia)

  • Կալանխոե

    Կալանխոեն (անգլ.՝ Kalanchoe , ռուս.՝ Каланхо́э, լատ.՝ Kalanchoë) Թանձրատերևուկների ընտանիքին պատկանող սուկուլենտ բույսերի ցեղ է, որտեղ միավորված են մոտ 200 տեսակներ:


    Որպես սենյակային բույսեր ամենատարածված տեսակներն են՝

     Կալանխոե Բլոսֆելդի

    (անգլ.՝ Flaming Katy, Christmas kalanchoe, Madagascar widow’s-thrill, ռուս.՝ Каланхоэ Блоссфельда, լատ.՝ Kalanchoe blossfeldiana)

    Կալանխոե Դեգրեմոնի

    (անգլ.՝ Devil’s backbone, Mother-of-thousands, Alligator plant, or Mexican hat plant, ռուս.՝ Каланхоэ Дегремона, լատ.՝ Kalanchoe daigremontiana)

    Հայրենիքը Մադագասկարն է: Բնական պայմաններում հասնում է մինչև 2 մ բարձրության: Սենյակային պայմաններում չի գերազանցում 50 սմ բարձրությունը:

    Կալանխոե փետրավոր

    (անգլ․՝ Air plant, Cathedral bells, Life plant, ռուս․՝ Каланхоэ перистое, լատ․՝ Kalanchoe pinnata)

    Կալանխոե բեխարյան

    Կալանխոե բեխարյան (անգլ՝ Elephant’s ear kalanchoe, Felt bush, ռուս․՝ Каланхоэ бехарское, լատ․՝ Kalanchoe beharensis)

    Խոշոր սուկուլենտ թուփ է՝ եզակի նշտարաձև տերևներով, որոնք կնճռոտվում են եզրերի երկայնքով: Բարենպաստ պայմաններում այն ​​կարող է հասնել փոքր ծառի բարձրությանը՝ մոտ 2-3 մ, տերևները նույնպես հսկայական են՝ մինչև 40 սմ լայնություն, մինչև 35 սմ երկարություն։

    Խնամքը

    Կալանխոեն պահանջկոտ բույս չէ, նույն խնամքն է պահանջում, ինչ սուկուլենտների մեծ մասը:
    Աճեցնում են նեղ ծաղկամաններում, ոչ շատ պարարտ, ավազի հետ խառնված հողում: Աճի շրջանում օդի ամենից հարմարավետ ջերմաստիճանը +20 – +25 է: Ինչպես բոլոր սուկուլենտները, կալանխոեն սիրում է երբ գիշերային ջերմաստիճանը նվազ է ցերեկայինից, ուստի շատ լավ է աճում դրսում՝ աքուր օդին: Իսկ սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում հաճախ օդափոխություն անել:
    Լուսավորությունը պետք է պայծառ լինի, որոշ ժամանակ արևի ուղիղ ճառագայթների ներքո, բայց կեսօրի ուժեղ արևահարումից պաշտպանված:
    Աճի շրջանում առատ են ջրում, հողը չպետք է ամբողջովին չորանա, իսկ ջրով ցողելու անհրաժեշտություն չկա: Ծաղկամանը, որտեղ աճում է կալանխոեն, պետք է լավ դրենաժ ունենա: Հողի ճահճացումն անտանելի է բույսի համար:
    Աճի շրջանում ցանկալի է նաև ամենամսյա սնուցում հանքային պարարտանյութերով:
    Ծաղկելուց հետո կալանխոեին անհրաժեշտ է հանգիստ: Բոլոր ծաղկացողունները հեռացվում են, իսկ բույսը տեղադրում են ստոերոտ վայրում ու մեկ ամիս շատ հազվադեպ են ջրում, չեն պարարտացնում: Մեկ ամսից բույսը վերադարձնում են իր տեղը և սկսում են ջրել սովորականի պես:
    Շատ ցանկալի է բույսի համար զով (+10 – +12) ևմեռ ապահովելը: Այդ պայմաններում ջրելը հասցնում են նվազագույնի:
    Գարնանը, եթե անհրաժեշություն կա, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Եթե բույսի արմատները դուրս են եկել ծաղկամանի դրենաժային անցքերից, ուրեմն անհրաժեշտությունը հաստատ կա:
    Կալանխոեյի համար հողախառնուրդ պատրաստելիս հավասար մասերով իրար են խառնում

    Բազմացումը

    Կալանխոեն բազմամյա բույս է և կարող է աճել երկար տարիներ, սակայն, ժամանակի հետ այն սկսում է շատ տեղ զբաղեցնել ու կորցնում է իր գեղեցկությունը: Ուստի խորհուրդ է տրվում պարբերաբար, բազմացման եղանակով, փոխարինել հին բույսը նորով:
    Իսկ բազմացնելը շատ հեշտ է: Կալանխոեի բոլոր տեսակները հեշտությամբ բազմանում են ճյուղի կտրոններով, տերևներով կամ կողային ձագուկներով:
    Ամենահեշտ բազմացումը կտրոնով է: 10-15 սմ երկարությամբ կտրոնը սուր դանակով կտրում են երիտասարդ շիվերից: Կտրոնի ներքևի տերևները հեռացնում են ու կտրոնը թողնում են, որ 1-2 օր չորանա: Այնուհետև կտրոնները, արմատակալելու համար, մոտ 5 սմ խորությամբ, տնկում են տորֆի և ավազի խոնավ խառնուրդի մեջ:
    Կարելի է նաև տնկել անմիջապես այնտեղ, որտեղ մշտապես աճելու է բույսը, ընդվորում նույն ծաղկամանում կարելի է մի քանի հատ տնկել:
    Կտրոնի շուրջ հողը լավ պնդեցնում են, ցելոֆանով կամ շշով ծածկելու անհրաժեշտություն չկա: Լավ արմատակալելու համար պետք է ապահովել օդի +20 – +25 աստիճան ջերմություն և հողի չափավոր խոնավություն: Կտրոնները ցողել պետք չէ:

    Բարդություններ

    Որպես կանոն, կալանխոեի հիվանդանալու պատճառ է լինում վատ խնամքը: Օրինակ շատ ջրելը, մանավանդ ձմռանը, ցածր ջերմաստիճանների դեպքում, կամ վատ լուսավորությունը կարող է հանգեցնել բույսի փտելուն, տերևների մանրանալուն ու դալկանալուն:
    Ամռանը վատ ջրելու հետևանքով տերևները կարող են չորանալ և թափվել:
    Վիրուսային կամ բակտերիալ վարակման դեպքում, տերևների վրա թաց,  շագանակագույն բծեր են առաջանում: Վնասված տերևները պետք է հեռացնել իսկ բույսը մշակել ֆուգիցիդով:
    Կալանխոեն հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն բույսի վրա կարող են ուտիճներ հայտնվել: Դրանք կարող են կանաչ, գորշ կամ սև գույնի լինել, կպնում են տերևի ներքևից և ծծում են բույսի հյութերը: Արդյունքում տերևները կոլոլվում են և չորանում:

    Հղումներ

    Կալանխոե դեգրեմոնի (Kalanchoe Daigremontiana)

  • Թանձրատերևուկներ

    Թանձրատերևուկը (անգլ.՝ Jade plant, Friendship tree, Lucky plant, or Money tree, ռուս.՝ Толстянка, լատ.՝ Crassula) պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Թանձրատերևուկի մոտ 1400 տեսակ կա, որոնց մեծ մասը սուկուլենտներ են:

    Դրանք հաստ, հյութալի ճյուղեր և տերևներ ունեն, որտեղ ջրի կուտակում է տեղի ունենում, ինչը թույլ է տալիս դիմանալ երկարատև երաշտին:
     

    Թանձրատերևուկի տարածված տեսակները

    Թանձրատերևուկ ծառանման (անգլ.՝ Silver Dollar PlantSilver Dollar Jade, Silver Jade Plant, Chinese Jade, Tree Crassula, Beestebul, Money Plant, Round-Leaved Crassula, ռուս.՝ Толстянка древовидная, Денежное дерево, լատ.՝ Crassula Arborescens)

    Թանձրատերևուկ ձվաձև (անգլ.՝ Jade Plant, Money Tree, ռուս.՝ Крассула овальная, լատ.՝ Crassula ovata)

    Թանձրատերևուկ օվատա հոբիտ

    (անգլ.՝ Hobbit Jade Plant, ռուս.՝ Крассула Хоббит, լատ.՝ Crassula ovata cv. Hobbit)

    Թանձրատերևուկ մանգաղանման

    (անգլ.՝ Airplane Plant, Propeller Plant, Red Crassula, Scarlet Paintbrush, ռուս.՝ Толстянка серповидная, լատ.՝ Crassula Falcata)

    Թանձրատերևուկ մարջան

    (անգլ.՝ Coral Crassula, ռուս.՝ Крассула коралл, լատ.՝ Crassula Coral)

    Թանձրատերևուկ շղթայանաման

    (անգլ.՝ Watch Chain, Princess Pine, ռուս.՝ Толстянка плауновидная, լատ.՝ Crassula Lycopodioides)

    Թանձրատերևուկ Կուպերի

    (ռուս.՝ Толстянка Купера, լատ.՝ Crassula Cooperi Regel)

    Թանձրատերևուկ քառանկյուն

    (անգլ.՝ Miniature Pine Tree, ռուս.՝ Крассула четырехугольная, լատ.՝ Crassula tetragona)

    Թանձրատերևուկ Շմիդտի

    (անգլ.՝ Fairy Tongue,  ռուս.՝ Толстянка Шмидта, լատ.՝ Crassula Schmidtii)

     Թանձրատերևուկ ծակոտկեն

    (անգլ.՝ String of Buttons, Necklace Vine, ռուս.՝ Крассула перфората, или продырявленная, լատ.՝ Crassula perforata)
     

    Հղումներ
  • Մեղրախոտ

    Մեղրախոտը (անգլ.՝ Candyleaf, Sweetleaf, Sugarleaf, ռուս.՝ Стевия медовая, Медовая трава, լատ՝ Stevia rebaudiana Bertoni) բազմամյա խոտաբույս է:
    Հայրենիքը՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկաներն են:
    Վայրի վիճակում աճում է կիսչորային կլիմա ունեցող դաշտավայրերում ու լեռնային շրջաններում:
    Կիրառվում է սննդարդյունաբերությունում, դեղագործությունում և կոսմետիկայում:

    • Մեղրախոտում գտնվող ստեվիոզիդը (ստեվիայի էքստրակտ) քաղցրությամբ 200-300 անգամ քաղցր է շաքարից, սակայն ունի մինիմալ կալորիա;
    • Չի բարձրացնում արյան մեջ շաքարի պարունակությունը, ավելին` խթանում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրությունը;
    • Ունի հակամիկրոբային, հակասնկային ազդեցություն;
    • Ամրացնում է իմունային համակարգը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման ընթացքը` դարձնելով կյանքն ավելի առույգ և երկարատև;
    • Չի վնասում ատամների էմալը;
    • Կայուն է բարձր ջերմաստիճանի (մինչև 200°C), թթուների, հիմքերի նկատմամբ;
    • Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի, տոքսինների, ծանր մետաղների, ռադիոնուկլիդների մակարդակը;
    • նպաստում է նիկոտինային և ալկոհոլային կախվածության վերացմանը;

    Հղումներ
  • Ադամաթուզ

    Ադամաթուզ, Տատասկաթզենի, Prickly pear, Опунция

    Ադամաթուզը, Տատասկաթզենին (անգլ.՝ Prickly pear, ռուս.՝ Опунция, լատ.՝ Opuntia) կռզիների ընտանիքի փռված կամ կանգնած թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Հայտնի է տատասկաթզենու ավելի քան 200 տեսակ, տարածված Ամերիկայի (հյուսիսային լայնության 56°-ից մինչև Մագելլանի նեղուցը) և Գալապագոսյան կղզիների անապատներում, կիսաանապատներում,սավաննաներում և լուսավոր անտառներում։ Ընձյուղները տափակ են, հյութալի, հատվածավոր։ Ցողունների վրա կան ձևափոխված ծոցային բողբոջներ (արևոլներ)՝ փշերով և նուրբ փշիկների (գլոխիդիում) փնջեր։ Տերևները մանր են, հյութալի, մախաթանման, վաղ թափվող։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Պտուղը հատապտուղ Է։ Սերմերը տափակ են, ամուր կեղևով։ Մեկ տեսակի (Օ․ ficus indica, «հնդկական թզենի») պտուղները օգտագործվում են սննդի մեջ։ Տատասկաթզենիի որոշ տեսակներ բնավարժեցվել են Հնդկաստանում, Ավստրալիայում, նախկին ԽՍՀՄ-ում (Ղրիմում և Կովկասում) դեկորատիվ նպատակներով փորձարկվել է ավելի քան 30 տեսակ։ Առանձին տատասկաթզենիները դիմանում են մինչև 10— 12 °C սառնամանիքին։ Տատասկաթզենու ցողունը պարունակում է օսլա, շաքար, սպիտակուց, վիտամին C, անփուշ ձևերը կեր են անասունների համար։ Հեշտությամբ բազմանում է վեգետատիվ եղանակով։ Տատասկաթզեն հնդկացիների սիրված բույսերից Է, պատկերված է Մեքսիկայի գերբի վրա։
    http://greenhome.org.ua/opunciya-vidy-uxod-razmnozhenie-vozmozhnye-trudnosti/

  • Տատասկաթուզ

    Տատասկաթզենին (անգլ.՝ Prickly pear, ռուս.՝ Опунция индийская, լատ.՝ Opuntia ficus-indica) կռզիների ընտանիքի փռված կամ կանգնած թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։

    Հայտնի է տատասկաթզենու ավելի քան 200 տեսակ, տարածված Ամերիկայի (հյուսիսային լայնության 56°-ից մինչև Մագելլանի նեղուցը) և Գալապագոսյան կղզիների անապատներում, կիսաանապատներում,սավաննաներում և լուսավոր անտառներում։ Ընձյուղները տափակ են, հյութալի, հատվածավոր։ Ցողունների վրա կան ձևափոխված ծոցային բողբոջներ (արևոլներ)՝ փշերով և նուրբ փշիկների (գլոխիդիում) փնջեր։ Տերևները մանր են, հյութալի, մախաթանման, վաղ թափվող։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Պտուղը հատապտուղ Է։ Սերմերը տափակ են, ամուր կեղևով։ Մեկ տեսակի (Օ․ ficus indica, «հնդկական թզենի») պտուղները օգտագործվում են սննդի մեջ։ Տատասկաթզենիի որոշ տեսակներ բնավարժեցվել են Հնդկաստանում, Ավստրալիայում, Ռուսաստանում (Ղրիմում և Կովկասում) դեկորատիվ նպատակներով փորձարկվել է ավելի քան 30 տեսակ։ Առանձին տատասկաթզենիները դիմանում են մինչև 10— 12 °C սառնամանիքին։ Տատասկաթզենու ցողունը պարունակում է օսլա, շաքար, սպիտակուց, վիտամին C, անփուշ ձևերը կեր են անասունների համար։ Հեշտությամբ բազմանում է վեգետատիվ եղանակով։ Տատասկաթզեն հնդկացիների սիրված բույսերից Է, պատկերված է Մեքսիկայի գերբի վրա։

    Անհրաժեշտ հողախառնուրդի կազմը

    Ինչպես նաև 10% փայտի ածուխ, 10% աղյուսի կտորտանք, 10% սֆագնում մամուռ և 10 գրամ ոսկրալյուր՝ ամեն 10 լիտր խառնուրդին:

    Հղումներ
  • Արքայախնձոր

    Արքայախնձորի թուփ, Pineapple bush, Ананасовый куст

    Արքայախնձորը (անգլ.՝ Pineapple, ռուս.՝ Ананас, լատ.՝ Ananas comosus) Bromeliaceae ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է: Հայրենիքը հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքն է, սակայն տարածված է աշխարհի համարյա բոլոր արևադարձային երկրներում։

    Արքայախնձորը արժեքավոր սննդի տեսակ է։ Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են միջուկում պարունակվող սննդարար նյութերով։ Նրա մեջ պարունակվող ամենաօգտակար նյութը համարվում է բրոմելիայինը։ Այս ֆերմենտը կարգավորում է սպիտակուցների յուրացումը, սա էլ իր հերթին նպաստում է ստամոքսի աշխատանքին, խթանում է մարսողությունը, մաքրում է աղիները, նվազեցնում է արյան մածուցիկությունը, մաքրում է արյունը բարձրացնում դիմադրողականությունը։ Սակայն, պետք է նաև հիշել, որ ստամոքսային հիվանդությունների ժամանակ արքայախնձոր օգտագործել խորհուրդ չի տրվում։
    Տերևների մեջ կան բազմաթիվ ամուր մանրաթելեր, որի շնորհիվ արքայախնձորը մշակում են նրանից թել ստանալու նպատակով։

    Ինչպես տանը արքայախնձոր աճեցնել

    Քայլ 1. Արքայախնձորի ընտրությունը

    Աճեցնելու համար պետք է ընտրել լավ վիճակում գտնվող, հասած արքայախնձոր։ Ուշադրություն դարձրեք գագաթի տերևների վիճակին, դրանց գոնե կենտրոնական մասը պետք է կանաչ և առողջ տեսք ունենա, անպիտան են ամբողջությամբ չորացած կամ դեղնած ու հեշտությամբ պոկվող տերևներ ունեցող պտուղները։

    Քայլ 2. Գագաթի մշակումը

    Գագաթը պտղից առանձնացնում են տերևների փունջը ամուր բռնելով ու դանդաղ պտտելով։ Եթե գագաթը հեշտությամբ չի պոկվում, կարելի է դանակով կտրել պտղի վերին մասը ու հետո պոկել ավելորդ մասերը։
    Առանձնացված գագաթափնջի ստորին մասի տերևները պետք է ձեռքով պոկել՝ այնպես, որ բացվի 3-4 սանտիմետրանոց կոթուկ։
    ananas_2

    Քայլ 3. Արմատավորումը

    Որպեսզի արմատակալում տեղի ունենա, պատրաստված գագաթը պետք է նույն 3-4 սնտիմետրով ընկղմել 1-2 օր հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Կարելի է բաժակի կամ մեկ այլ տարայի մեջ դնել գագաթը ու լավ կլինի ոչ թափանցիկ պատերով լինեն դրանք։
    Բաժակը պետք է դնել սենյակում, լավ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառաքայթների տակ։ Բաժակի ջուրը պետք է 2 օրը մեկ փոխել՝ նույն, հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։
    Մոտ մեկ շաբաթից կհայտնվեն արմատները։

    Քայլ 4. Տնկելը

    Եթե կա հնարավորություն, պետք է միանգամից վերցնել մեծ ծաղկաման՝ 30-35 սմ տրամագծով և 20-30 սմ բարձրությամբ։ Հակառակ դեպքում, սկզբի համար, կարելի է տնկել 10-15 սմ տրամագծով ծաղկամանի մեջ, բայց, հենց բույսը սկսի աճել, պետք է տեղափոխեք այն մեծի մեջ, այլապես տերևները կսկսեն չորանալ ու ծաղկելու կամ պտուղ ստանալու մասին կարող եք չերազել։
    Ծաղկամանը պարտադիր պետք է ունենա դրենաժային անցքեր և մոտ 3 սանտիմետր բարձրությամբ դրենաժային շերտ։ Մնացած մասում լցնում են պարարտ, փխրուն հողախառնուրդ, որի մեջ էլ տնկում են արքայախնձորի արմատակալած գագաթը։
    1-2 ամիս անց, նույն պարբերականությամբ կատարում են բույսի լրացուցիչ սնուցում։
    Պետք չէ մոռանալ, որ արքայախնձորը ջերմություն ու լույս սիրող բույս է և, ինչպես բույսերի գերակշռող մեծամասնությունը չի սիրում միջանցքային քամիներ։
    Ջրել բույսը պետք է հնեցված, սենյակային ջերմության ջրով, պարբերաբար և չափավոր։ Չափից շատ ջրելը կարող է հանգեցնել արմատների նեխելուն։
    Բացի ջրելուց, պետք է հաճախ ցողել բույսի տերևները, ինչպես նաև լաթով կամ սպունգով, պարբերաբար մաքրել դրանք փոշուց։
    Ընդհանուր առմամբ սենյակային պայմաններում արքայախնձոր աճեցնելը բարդ չէ։ Ճիշտ խնամքի ու անհրաժեշտ պայմաններ ապահովելու դեպքում, 2-2,5 տարուց բույսը կծաղկի ու կպտղաբերի։

    Հղումներ
  • Տրադիսկանցիա

    Տրադիսկանցիան կամ Տրադիսկանտիան
    (անգլ.՝ Spiderworts, ռուս.՝ Традеска́нция,
    լատ.՝ Tradescantia),
    պատկանում է կոմելինազգիների (Commelynaceae)
    ընտանիքին։

    Մշտադալար գետնատարած խոտաբույսերի 75 տեսակների ցեղ է։ Իրենց հայրենիքում՝ Ամերիկայում աճում են ճահճուտներում։ Տրադեսկանցիա է անվանվել ի պատիվ հայտնի բուսաբան Ջոն Տրադեսկանտի։
    Տրադեսկանցիայի տեսակների մեծամասնությունը ոչ պահանջկոտ, դեկորատիվ բույսեր են, որոնք աճեցվում են որպես սենյակային բույսեր:

    Խնամքը

    Լուսավորությունը

    Տրադիսկանցիաների համար գերադասելի է պայծառ, ցրված լույսը, բայց կարող են դիմանալ և՛ Արևի ուղիղ ճառագայթներին, և՛ կիսաստվերին: Սենյակի արևելյան և
    արևմտյան պատուհանագոգերը լավագույն տեղերն են տրադիսկանտիաների համար, սակայն հյուսիսայիններն ու հարավայիններն էլ հակացուցված չեն: Պարզապես, հարավային պատուհանի դեպքում, ամռանը կարող է բույսը մի փոքր ստվերելու կարիք առաջանալ: Պետք է նաև նկատի ունենալ, որ տրադիսկանտիայի խայտաբղետ տեսակներին պետք է ավելի պայծառ լույսավորություն ապահովել:
    Թույլ լույսավորության դեպքում դրանց գույները խամրում են կամ կանաչ են դառնում:

    Ամենաստվերադիմացկունը Տրադիսկանցիա սպիտակածաղիկն է:

    Օդի ջերմաստիճանը

    Տրադիսկանցիայի համար ամռանը օդի ամենից հարմարավետ ջերմությունը +25°С է, իսկ ձմռանը՝ +8․․․+12°С: Սա չի նշանակում, որ բույսը չի դիմանա սենյակային ավելի տաք կամ սառը պայմաններին:

    Օդի խոնավությունը

    Օդի խոնավության հանդեպ տրադիսկանտիաները հատուկ պահանջներ չունեն:

    Ջրելը

    Տարվա շոգ եղանակներին տրադիսկանտիաները առատ ոռոգման կարիք ունեն, սակայն պետք է լավ դրենաժ լինի, որպեսզի ջուրը չճահճանա ծաղկամանի մեջ: Բույսերը
    ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Ձմռանը ապահովում են հողի չափավոր խոնավություն:
    Պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի տակդիրում ջուր չկուտակվի: Ջրելուց կես ժամ հետո պետք է դատարկել տակդիր իջած ջուրը:
    Ջրում են առնվազն 24 ժամ հնացված, գոլ, փափուկ ջրով:

    Տրադիսկանցիաները կարող են դիմանալ երկար չջրելուն, բայց դա թուլացնում է բույսերին:

    Պարարտացումը

    Լավ աճի և առողջ լինելու համար, գարնանն ու ամռանը տրադիսկանցիաներին առնվազն ամսական 2 անգամ լրացուցիչ սնուցում պետք է տրվի: Խայտաբղետ տեսակները պետք չէ սնուցել օրգանական պարարտանյութերով՝ դա
    կարող է տերևների բնական գույների փոփոխություն առաջացնել: Աշնանը և ձմռանը լրացուցիչ սնուցման անհրաժեշտություն չկա:

    Հողը

    Տրադիսկանցիաները լավ են աճում հետևյալ բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդում.

    Լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է:

    Տեղափոխումը

    Երիտասարդ տրադիսկանցիաները նոր, ավելի ընդարձակ ծաղկամանի մեջ տեղափոխում են տարեկան մեկ անգամ՝ գարնանը, իսկ մեծահասակները 2-3 տարին մեկ՝ համատեղելով թարմացնող էտի հետ:

    Բազմացումը

    Տրադիսկանցիաները բազմացնում են կտրոններով, թուփը կիսելով, կամ, ավելի հազվադեպ, սերմերով:
    Սերմերով բազմացնելու լավագույն ժամանակը գարունն է: Ցանում են տորֆի և ավազի (1:1) խառնուրդի մեջ՝ ապահովելով + 20°С ջերմաստիճան, օդի բարձր խոնավություն և թարմություն: Սերմով աճեցված տրադիսկանտիան ծաղկում է իր աճի 3-րդ տարում:
    Կտրոնով տրադեսկանցիաները կարելի է բազմացնել շուրջ տարին: Ճյուղերը բաժանում են 10-15 սմ երկարությամբ
    կտրոնների և, 5-10 հատով տնկում են ծաղկամաների մեջ: Օդի 18-20°С աստիճանի դեպքում, կտրոններն արմատակալում են մի քանի օրում: Արմատակալման համար հողախառնուրդը պատրաստում են ավազի, կոմպոստի և փտած գոմաղբի հավասար մասեր խառնելով:
    Թուփը կիսելով բազմացումը պետք է անել
    գարնանը՝ այն պահին երբ մեկնարկում է աճի շրջանը:

    Բարդությունները

    Ձգված ճյուղերին քիչ տերևներ լինելը վկայում
    է լույսի, ջրի կամ սնունդի անբավարարության մասին: Ընդհանրապես տրադիսկանտիաների համար բնորոշ է տարիքի հետ ճյուղեր մերկացումն ու ծռվելը: Ադպիսի ճյուղերը հեռացնում են կամ էլ ծերացած բույսը փոխարինում են նորով:
    Եթե խայտաբղետ տեսակների տերևները դառնում են միագույն, կանաչ, ուրեմն լուսավորության պակաս կա:
    Թուլացած ճյուղերի, դեղին, բծավոր տերևների
    հայտնվելը վկայում է ջրի պակասի մասին:
    Տերևների ծայրերի չորանալը կամ շագանակագույն դառնալը վկայում է օդի խոնավության պակասի մասին: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել օդի խոնավությունը բարձրացնելու ուղղությամբ, կամ հաճախակի ցողել բույսը ջրով: Պետք է նաև ստուգել՝ վնասված չէ արդյոք բույսը կարմիր,
    սարդոստայնային տիզով:

    Վնասատուները

    Տրադիսկանցիային կարող են վնասել ուտիճները (тля), սպիտակաթևիկները (белокрылкой), տրիպսերով (трипсы), սարդոստայնային տիզերը (паутинный клещ), ալրատիզերը (мучнистый червец):
    Սարդոստայնային տիզերը հայտնվում են օդի
    անհրաժեշտ խոնավության պակասի հետևանքով: Բույսի
    տերևները թոշնում են և թափվում: Ցողունի վրա նկատելի է սարդոստայնը: Բույսը պետք է մշակել օճառաջրով և պարբերաբար ցողել մաքուր, գոլ ջրով:
    Վահանակիրները կամ կեղծ վահանակիրները ծծում են բույսի բջջահյութերը, ինչի հետևանքով բույսի տերևները դալկանում ու չորանում, թափվում են: Սկզբում անհրաժեշտ է մեխանիկորեն հեռացնել ու ոչնչացնել վնասատուներին,
    հետո մշակել օճառաջրով: Ծանր դեպքերում մշակել ինսեկտիցիդով:

    Տրադիսկանցիայի տեսակները

    Տրադիսկանցիա գետափնյա

    (River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering
    Jew
    , Традесканция приречная или миртолистная, Tradescantia fluminensis or Tradescantia myrtifolia)

    Tradescantia fluminensis
    Tradescantia fluminensis quicksilver

    Կարդալ Տրադիսկանտիա գետափնյայի մասին ==>

    Սեթկրեզիա մանուշակագույն

    (Purple heart, Сеткрезия пурпурная, Setcreasea
    purpurea,
    Tradescantia pallida)

    Setcreasea purpurea

    Կարդալ Սեթկրեզիա մանուշակագույնի մասին ==> 

    Տրադիսկանցիա սպիտակածաղիկ

    (Традесканция белоцветковая, Tradescantia albiflora)

    Tradescantia albiflora
    Tradescantia albiflora kunth

     Տրադիսկանցիա Անդերսոնի

    (Традесканция Андерсона, Tradescantia andersoniana)

    Tradescantia andersoniana

    Տրադիսկանցիա Բլոսֆելդի

    (Традесканция Блоссфельда, Tradescantia blossfeldiana)

    Tradescantia blossfeldiana

    Տրադիսկանցիա վիրգինյան

    (Традесканция виргинская, Tradescantia virginiana)

    Tradescantia virginiana

    Տրադիսկանցիա զեբրինա

    (Традесканция зебрина, Tradescantia zebrina)

    Tradescantia zebrina

    Կարդալ Տրադիսկանցիա զեբրինայի մասին ==>

    Տրադիսկանցիա մակույկատերև

    (Традесканция ладьевидная, Tradescantia navicularis)

    Tradescantia navicularis

    Տրադիսկանցիա խայտաբղետ

    (Традесканция пестрая, Tradescantia multicolor)

    Tradescantia multicolor

    Տրադիսկանցիա սիլամոնտանա

    (Традесканция силламонтана, Tradescantia sillamontana)

    Tradescantia sillamontana
    Հղումներ
  • Սուկուլենտների ցուցակ