Category: Բույսեր

  • Օշինդր

    Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան, նգածաղիկ) (անգլ.՝ Mugwort , ռուս.՝ Полынь, լատ.՝ Artemísia) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Հայտնի է օշինդրի մոտ 350 տեսակ։
    Տարածված ողջ հուսիսային կիսագնդում:
    Հայաստանում աճում է օշինդրի 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։
    Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում է ցանքերը։ Մշակության մեջ տարածված է Թարխունը (Artemisia dracunculus, Полынь эстрагонная, или Эстрагон), օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։
    Օշինդրի լավ դեկորատիվ տեսք ունի ողջ սեզոնի ընթացքում: Նրա ցանցկեն, առծաթի տարբեր երանգներ ունեցող տերևները շատ նրբաճաշակ են ու գեղեցիկ: Տեսակից կախված, ունեն 20-100 սմ հասակ, որոշ տեսակներ հիանալի դիմանում են կտրատմանը:
    Պահանջկոտ բույս չէ, երաշտադիմացկուն է, ինչը թույլ է տալիս աճեցնել շատ արևկեզ տեղերում:

    Օշինդրի ցածրահասակ տեսակները
    Ստելերի Օշինդր (Artemisia stelleriana, Полынь Стеллера)

    Հանդիպում է Ճապոնիայի, Ալյասկայի, Հեռավոր Արևելքի, Նորվեգիայի ժայռերի վարա: Լայնորեն տարածվել է Հյուսիսային Ամերիկայում:
    Ստելերի Օշինդրը բազմամյա բույս է, արծաթագույն տերևներով ճյուղերը հասնում են 40 սմ բարձրության:
    Ծաղկաբույլերն ավելի լավ է պոկել, որպեսզի չխաթարեն Ստելերի Օշինդրի հիմնական գեղեցկությունը՝ տերևները:
    Շատ հարմար է հենապատերի և քարքարոտ բլրակների վրա տնկելու համար: Լավ համադրվում է Մեխակի, Շյուղախոտի, Մուսկաթային Եղեսպակի, Ցմախի ու Թանթռնիկի հետ:

    Շմիդտի Օշինդր

    Հայրենիքը Հեռավոր Արևելքն է: Հանդիպում  է նաև Ճապոնիայում, Կուրիլյան կղզիների հարավում, Սախալինում: Աճում է ծովեզերքին և սարերում՝ աղքատ հողերի վրա: Տարածված է Նանա տեսակը, որի բազմաթիվ ճյուղերը կազմում են ցանցկեն, կլոր, 25 սմ բարձրությամբ թփեր: Տերևներն արծաթականաչավուն են: Ծաղկում է օգոստոսին:

    Օշինդր դաշտային (Artemisia campestris, Полынь полевая)

    Տարածված է Սիբիրում: Աճում է սոճուտներում, տափաստաններում, ավազուտներում ու պարապուտներում:
    15-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է: Կարմրավուն ցողունը ճյուղավորված է: Ծաղկում է հուլիսին: Ծաղիկները կարմրավուն են կամ դեղին, գտնվում են ձվաձև զամբյուղներում:

    Օշինդրի բարձրահասակ տեսակները
    Դառը Օշինդր (Artemisia absinthium, Полынь горькая)

    Ամենադառը բույսն է: Սիրում է բաց՝ արևկեզ տեղերը: Դառը Օշինի կողքին վատ կամ ընդհանրապես չեն աճում նույնիսկ ամենա-ոչպահանջկոտ խոտերը: Դրա արտադրած ֆիտոնցիդները ճնշող ազդեցություն ունեն այլ բույսերի վրա: Իսկ բուրմունքը լավն է: Ծաղկում է հուլիսին: Չնայած մանր և ոչ գրավիչ ծաղիկներին, Դառը Օշինը լավ դեկորատիվ տեսք ունի:

    Օշինդր Լուիզիանական (Artemisia ludoviciana, Полынь луизианская)

    Բազմամյա, մոտ 1 մ բարձրությամբ խոտաբույս է:  Կազմում է ընդարձակ թփուտներ: Ամռանը հայտնվում են անշուք, շագանակագույն ծաղիկները, որոնք ավելի լավ է պոկել՝ տեսքը չփչացնելու համար: Սիրում է արևկող տեղերը, ցրտադիմացկուն չէ, ձմռանը պետք է ծածկել: Տանել չի կարողանում ջրախեղդ վիճակը:

    Օշինդր Մեկամյա (Artemisia annua, Полынь однолетняя)

    Տարածված է Հարավային և  Հարավարևելյան Եվրոպայում, Ասիայում, ներմուծվել է նաև Հյուսիսային Ամերիկա:
    Միամյա բույս է, կազմավորում է 150 սմ բարձրությամբ, բրգաձև թուփ: Տերևները մուգ կանաչ են, տրորելու դեպքում բուրում են: Ծաղիկները գեղեցիկ չեն: Լավ է դիմանում կտրելով ձևավորմանը:

    Օշինդր Պոնտոսյան (Artemisia pontica, Полынь понтийская.)

    Տարածված է Կովկասում և Սիբիրում: Աճում է անտառային և անտառա-տափաստանային գոտիների չոր հատվածներում:
    Պոնտոսյան Օշինդրը ունի սողացող ընդերացողուն, բարակ, տերևներով խիտ պատված: Տերևները վերևից գորշ կանաչավուն են, իսկ ներքևից սպիտակ: Ծաղկում է օգոստոսին: Ձմեռն անցկացնում է առանց ծածկելու:

    Հղումներ
  • Խնկունի

    Խնկունին  (այլ անվանումներ՝ Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ, անգլ.՝ Rosemary, ռուս.՝ Розмарин, լատ.՝ Rosmarinus officinalis) խուլեղինջազգիների, շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ է։

    Մշտականաչ թփեր են, ուղիղ, վեր բարձրացող, երբեմն՝ տարածված ճյուղերով։ Տերևները նստադիր են, կաշեկերպ, գծային, կլորացած ծայրերով։ Ծաղիկները երկնագույն են, երկշուրթ, հավաքված ողկուզաձև ծաղկաբույլում։ Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են համեմունք, եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում։

    Աճեցման պայմանները

    Խնկունին ջերմասեր, լուսասեր և ցրտադիմացկուն բույս ​​է: Եթե ցրտահարության սպառնալիք չկա, բաց գրունտում աճեցնելը լավագույն ձևն է: Մեծահասակ բույսերը կարող են դիմանալ մինչև -4°C ցրտահարությանը: Խնկունին ամռանը շատ արևի կարիք ունի, իսկ ձմռանը զովության՝ +10․․․+13°C, հակառակ դեպքում թուփը չի ծաղկի: Ձմռանը լույսի տևողությունը պետք է լինի 6-8 ժամ, ուստի խնկունուն հաճախ անհրաժեշտ է լինում լրացուցիչ լուսավորություն: Լույսի բացակայության պատճառով թփի վերին տերևները կդառնան պակաս խիտ, երկարավուն:

    Բույսը սիրում է փխրուն, լավ ջրաթափանցիկություն ունեցող, կրաքարային հողեր: Այն չի սիրում չափազանց թաց կամ թթվային հողեր: Չնայած այս խնկունին պահանջկոտ բույս է, այն շատ հազվադեպ է հիվանդանում և չի վախենում վնասատուներից:

    Սենյակային պայմաններում խնկունու աճեցման համար անհրաժեշտ է գնել տերակոտե կամ կավե ծաղկաման: Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա։ Կարելի է օգտագործել խճաքարեր կամ կերամզիտ: Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել սենյակը և պտտել բույսը ՝ հավասարաչափ զարգացած սաղարթ կազմավորելու համար:

    Ամռանը կարելի է ծաղկամանը տեղափոխել պատշգամբում կամ, ժամանակավորապես տնկել այգում: Պետք է հիշել, որ խնկունին չի սիրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ: Խնկունին լավ հարևանություն է անում ռեհանի, ուրցի, դափնու ու մաղադանոսի հետ, այնպես որ դրանք կարելի է աճեցնել մեկ տարայի մեջ:

    Դրսում աճող խնկունին ուժեղ բույս ​​է: Նա չի վախենում վնասատուներից: Սենյակում աճողներն ավելի թույլ են, ուստի դրանք կարող են հիվանդանալ կեղծ ալրացողով, վնասվել սպիտակաթևիկներից կամ ուտիճներից: Վնասատուներից ազատվելու համար բավական է մի քանի անգամ օճառաջրով լողացնել բույսը (հողը պետք է պաշտպանված լինի թրջվելուց):

    Ջրելը

    Խնկունի ջրելը պետք է լինի պարբերական և չափավոր: Բույսը չի սիրում ուժեղ խոնավություն, այն ավելի հեշտ կհանդուրժի երաշտը: Եթե ​​թփի տերեւները սկսեն դեղնել, նշանակում է ՝ բույսը բավարար խոնավություն չունի: Եթե ​​շատ է ջրվում, այն կարող է զանգվածաբար թափել տերևները, և արմատը կարող է փտել: Եթե ​​տերևները խունացել են, սկսում են չորանալ և թուփը արևի ճառագայթների տակ է, ապա սա նշանակում է, որ ժամանակն է բույսը տեղափոխել կիսաստվեր:

    Քանի որ խնկունին սիրում է հողի ալկալային հավասարակշռությունը, այն կարելի է առանց վախի ջրել ծորակի հնեցված ջրով: Ժամանակ առ ժամանակ կարելի է ցողել բույսը, դրանից բույսը կգեղեցկանա:

    Սնուցումը

    Գարնանը հողի հետ ազոտ պարունակող պարարտանյութ են խառնում, օրինակ, միզանյութ կամ սելիտրա։ Դրանից հետո, յուրաքանչյուր 30 օրը մեկ, խնկունին սնուցում են համալիր հանքային պարարտանյութի լուծույթով: Աշնանը օգտագործում են այնպիսի պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն ֆոսֆոր և կալիում:

    Բազմացումը

    Խնկունին կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով, անդալիսի կամ թուփը կիսելու միջոցով։

    Ցանելուց առաջ սերմերը պետք է 1-2 օր թրջել: Սերմերի ծլելու համար օպտիմալ ջերմաստիճանը +12․․․+22°С է: Սերմեր ցանում են փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Ցանում են 0.3-0.4 սմ խորությամբ, քանի որ սերմերը մանր են: Կարևոր է, որպեսզի ցանքը ջրախեղդ չարվի, հողը պետք է լինի չափավոր խոնավ: Մեկ ամիս անց հասունացած ծիլերը կարելի է տեղափոխել առանձին ամանների մեջ: Գարնան վերջին ցրտահարությունիվ հետո սածիլները կարելի է տնկել պարտեզում՝ 50 սմ միմյանցից հեռու: Եթե նախատեսվում է փոքր թփեր աճեցնել, ապա բույսերի միջեւ 10 սմ հեռավորությունը բավարար կլինի:

    Այգում տնկելիս տնկափոսի մեջ լցնում են գետի ավազի, բերրի հողի և տորֆի հավասար մասերի խառնուրդ: Բացի այդ, արդյունքում ստացված խառնուրդի յուրաքանչյուր կգ-ի համար ավելացնում են մեկ ճաշի գդալ մանրացված կավիճ։

    Կտրոններով (տնկաշիվերով) խնկունին բազմացնելու համար անհրաժեշտ է հունիսի վերջին կտրլ երիտասարդ ճյուղերը: Կտրոնների երկարությունը պետք է լինի 8-10 սմ: Կտրոնները տնկում են 45° անկյան տակ և մոտ 5 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռու։ Կարելի է կտրոնները արմատակալման դնել ջրի մեջ։ Կտրոններն արագ արմատավորվում են և սկսում են արագ աճել:

    Անդալիսի միջոցով բազմացնելիս, թփի ճյուղերից մեկը կամ մի քանիսը կռացնում են և ծածկում հողով՝ գագաթը թողնելով դրսում։Ծաղկելուց հետո արմատակալած ճյուղն առանձնացնում են թփից ու առանձին տնկում։

    Բերքահավաքը

    Մատղաշ, անուշահոտ ճյուղերը կտրում են ծաղկման ժամանակ, շոգ ժամին: Այնուհետև ճյուղերը չորացնում են և համեմունքը պատրաստ է օգտագործման համար:

    Հղումներ
  • Համեմունքային բույսեր

    Ստորև, այբբենական կարգով ներկայացված են մեզ հայտնի բոլոր համեմունքային բույսերը:

    • Անանուխ-Peppermint-Мята перечная-Mentha  piperíta
    • Անիսոն-Anise-Анис обыкновенный-Pimpinella anisum
    • Բորաժ-Borage-Бораго-Borago
    • Դաղձ-Mentha-Мята-Méntha
    • Դանդուռ-Purslane-Портулак- Portulaca
    • Դարչին-True cinnamon tree-Корица-Cinnamomum aromaticum
    • Եղեսպակ-Sage-Шалфей-Salvia
    • Զաֆրան-Saffron-Шафран-Crocus sativus
    • Զոպա-Hyssop-Иссоп-Hyssopus
    • Թավշածաղիկ, Մախմրի ծաղիկ-Marigolds-Бархатцы-Tagetes
    • Թարխուն– Tarragon-Эстрагон-Artemisia dracunculus
    • ԽավարածիլRheum-Ревень-Rheum
    • Խնկենի, Խնկածաղիկ-Oregano-Душица-Origanum
    • Խնկունի-Rosemary-Розмарин-Rosmarinus
    • Ծիթրոն-Savory -Чабер-Satureja
    • Կերբելուկ մոմատերև-French parsleyКервель обыкновенный-Anthriscus cerefolium
    • Կոճապղպեղ-Ginger-Имбирь-Zingiber officinale
    • Կորեական նանա-Korean mint-Корейская мята-Agastache rugosa
    • Հազարատերևուկ սովորական-Yarrow-Тысячелистник обыкновенный-Achillea millefolium
    • Համեմ-Coriander-Кориандр-Coriandrum sativum
    • Ղանձիլ-Черемша-Ramsons-Allium ursinum
    • Ճարճրուկ-Rocket salad-Рукола-Eruca vesicaria
    • Մաղադանոս-Parsley-Петрушка-Petroselinum
    • Մանանեխ-Mustard-Горчица салатная-Brassica juncea
    • Մեխակ-Cloves-Гвоздика-Syzýgium aromáticum
    • Մեղվախոտ-Lemon balm-Мелисса-Melissa officinalis
    • Նեխուր-Apium-Cельдерей-Apium
    • Ուրց-Thyme-Тимьян-Thymus
    • Պերիլա-Perilla-Перилла-Perilla
    • Պղպեղ բուրավետ-Allspice-Душистый перец-Pimenta dioica
    • Պղպեղ կարմիր, Պապրիկա-Paprika-Паприка-Capsicum annuum
    • Պղպեղ սև-Black pepper-Чёрный перец-Piper nigrum
    • Ռեհան-Basil-Базилик-Ocimum
    • Սամիթ-Dill-Укроп-Anéthum
    • Սխտոր-Garlic-Чеснок-Allium sativum
    • Սպանդ-Rue-Рута-Ruta
    • Սուսամբար-Marjoram-Майоран-Origanum majorana
    • Քաշմ-Lovage-Любисток-Levisticum officinale
    • Քիմիոն-Caraway-Тмин-Carum
    • Քրքում-Hidden-lilies-КуркумаCurcuma longa
    Հղումներ
  • Քինոա

    Քինոան (անգլ.՝ Quinoa, ռուս.՝ Киноа, լատ.՝ Chenopōdium quīnoa) հավակատարազգիների ընտանիքի (Amaranthaceae) միամյա խոտաբույս է: Իր հայրենիքում՝ Հարավային Ամերիկայի Անդերում Քինոան աճում է բարձր լեռնային գոտիներում, սիրում է պաղ գիշերներ և վատ է տանում ցերեկվա տապը:

    Աճեցման համար ցերեկվա ամենաբարենպաստ ջերմաստիճանը +32-ից ոչ ավելն է, իսկ գիշերվանը +10…+15 է:
    Քինոայի սերմերը բավականին արագ են ծլում, բավական է 6-8 ժամով թրջել և կհայտնվեն փոքրիկ արմատները:
    Ցանքը ճիշտ է միանգամից անել՝ +6…+8 աստիճան տաքացած բաց գրունտում, քանի որ ծիլերը լավ են աճում հենց ցածր ջերմաստիճաններին: Եթե հողի ջերմությունը +15-ից բարձր է, սերմերը կարող են չծլել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում ցանել նախապես 2-3 օր սառնարանի սառցաբաժնում սառեցված սերմեր:
    Քինոան գերադասելի է ցանել 40-60 սմ իրարից հեռու շարքերով 0,5 սմ խորությամբ՝ բույսերի արանքում թողնելով 20-450սմ տարածություն:

    Ցանելուց հետո հողը խոնավ են պահում: Շարքերը կարելի է ցանքածածկել, որպեսզի խոնավությունը երկար պահպանվի: Դա կարևոր է, քանի որ ծիլերն առաջանալուց հետո և մինչև 2-3 իսկական տերևներ առաջանալը ջրելը հակացուցված է:
    Սկզբնական շրջանում Քինոան բավականին դանդաղ է աճում, բայց մոտ 30 սմ հասակ առնելուց հետո, սկսում է բուռն աճել: Ամռան ընթացքում Քիոնան կարող է մինչև 1,5 մ աճ տալ: Իսկ եթե հողը պարարտ է և լրացուցիչ ազոտային և լուսածինային սնուցում տրվի, ապա կարող է հասնել մարդու հասակին:

    Քինոան պատրաստ է բերքահավաքի երբ տերևների դեղնելուց ու թափվելուց հետո կմնան միայն սերմեր կրող կատարները: Սերմերը պետք է չոր լինեն և տրարելուց հեշտությամբ թափվեն:
    Քինոան չի վախենում թեթև ցրտերից, այնպես որ եթե սերմերը դեռ կանաչ են, կարելի է հանգիստ սպասելհասունանալուն:
    Բերքը լավ է հավաքել չոր եղանակին, հակառակ դեպքում սերմերը խոնավությունից կարող են ծլել: Եթե այնուամենայնիվ բերքը խոնավացել է, ապա կատարները պետք է անհապաղ կախել ծածկի տակ ու չորացնել:

    Սերմերը կատարներից կորզելու համար պետք է կալսել և քամհարել:

    Ի տարբերություն հացազգիների, Քինոայի սերմերը կարծր կեղևով պատված չեն և հղկման կարիք չունեն: Սակայն պատված են Սապոնին կոչվող դառը նյութով, ինչի շնորհիվ թռչուններեն այն չեն ուտում: Օգտագործելուց առաջ սերմերը պետք է լավ՝ առնվազն 5 անգամ լվանալ:

    Հղումներ
  • Հավակատար

    Հավակատարը (անգլ.՝ Amaranth, ռուս.՝ Амарант, լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 80 տեսակ։
    Հավակատարի օգտակար նյութերով հարուստ տերևները, քայքայվելուց հետո, ունակ են էականորեն բերրիացնել հողը:
    Հողի նկատմամբ առանձնահատուկ պահանջներ չունի, աճում է նույնիսկ աղուտներում: Չի սիրում հողի գերխոնավացում, երաշտադիմացկուն է և, գործնականում, չի հիվանդանում:
    Հավակատարի արմատները մինչև 2 մ խորանում են հողի մեջ, ինչով բարելավում են հողի կառուցվածքը:
    Քանի որ Հավակատարը ջերմասեր բույս է, այն տնկում են կամ ուշ գարնանը, կամ էլ ամռանը՝ երբ հիմնական մշակաբույսերից հետո տեղ է ազատվում:
    Ցանելուց առաջ Հավակատարի սերմերը խառնում են ավազի հետ:
    Հնձում են Հավակատարը մինչև ծաղկելը:

    Հղումներ
  • Ցորենը որպես սիդերատ

    Ցորեն (Wheat, Пшеница, լատ.՝ Tríticum)

    Ցորենը (անգլ.՝ Wheat, ռուս.՝ Пшеница, լատ.՝ Triticum), հացազգիներ ընտանիքի խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։
    Ցորենը լավ սիդերատ է: Իր հզոր արմատներով այն լավ փխրեցնում է հողը, իսկ կանաչ զանգվածը, հողի հետ խառնելուց հետո, քայքայվելով հարստացնում է այն ազոտով, կալիումով և օրգանական տարրերով:
    Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
    Աշնանացան ցորենը ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
    Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
    Ընդհանուր առմամաբ Ցորենը լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:

    Հղումներ
  • Գարին որպես սիդերատ

    Գարին (անգլ.՝ Barley, ռուս.՝ Ячмень, լատ.՝ Hórdeum) հացազգիների ընտանիքի կերաբույս է։ Հայտնի է գարու մոտ 30 տեսակ: Որպես սիդերատ, գարին նույնքան օգտակար է, որքան Վարսակն ու Աշորան: Այն նույնպես, ի շնորհիվ հացազգիներին բնորոշ փառթամ մազարմատների, դրական է ազդում հողի կառուցվածքի վրա, ճնշում է մոլախոտերի մեծամասնության աճը և արագ ձևավորում է կանաչ զանգված: Բայց Գարին իր ուրույն դրական կողմն էլ ունի՝ այն, ի տարբերություն, օրինակ, Վարսակի, երաշտադիմացկուն է:
    Հարմար է և՛ ավազահողերում, և՛ կավահողերում աճեցնելու համար
    Գարին շատ հարամար է վաղ գարնանը ցանելու համար, այն դիմանում է մինչև -5 աստիճանի ցրտահարությանը:
    Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
    Աշնանացան գարին ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
    Գարու կանաչ զանգվածի քայքայումն արագացնելու համար, կարելի է հնձած կանաչ զանգվածը մանրեցնել, հավասարապես տեղաբաշխել հողի մակերեսին, հետո խառնել հողի մակերեսային շերտի հետ:
    Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
    Ընդհանուր առմամաբ Գարին լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:

    Հղումներ
  • Դիփսիս դեղնավուն

    Դիփսիս դեղնավունի (անգլ.՝ Аreca palm, ռուս.՝ Дипсис желтоватый, լատ.՝ Dypsis lutescens) հայրենիքը Մադագասկարն է:

    According to NASA and Dr. B. C. Wolverton, the areca palm filters xylene and toluene from the air. Wolverton also specifies that, at 1.8 m (5 ft 11 in) in height, the plant will transpire 1 liter of water per 24 hours, thereby making it an effective humidifier.
    Освещение
    Хризалидокарпус предпочитает яркий свет и способен переносить прямые солнечные лучи. Подходит для размещения у южных окон. Притенение потребуется только в летний период — от полуденного солнца.
    Температура
    В летний период хризалидокарпус предпочитает температуру воздуха 22-25°C. В остальные времена года для пальмы нужно теплое содержание — 18-23°C, не ниже 16°C. Круглый год надо обеспечить пальме приток свежего воздуха, избегая сквозняков.
    Влажность воздуха
    Хризалидокарпус любит повышенную влажность, поэтому в теплое ввремя года рекомендуется частое опрыскивание. Летом растение следует регулярно опрыскивать мягкой отстоянной водой комнатной температуры. Осенью и зимой опрыскивания не проводят. У хризалидокарпуса следует не реже двух раз в месяц обмывать листья.
    Полив
    Хризалидокарпус в весенне-летний период поливают обильно, мягкой отстоянной водой, по мере подсыхания верхнего слоя субстрата. С осени полив сокращают до умеренного, не доводя земляной ком до полной просушки. Осенью и зимой следует следить, чтобы не было перелива, это очень опасно для растения. Поливать в осенне-зимний период следует спустя 2-3 дня после того как верхний слой субстрата просохнет.
    Удобрение
    Хризалидокарпус нуждается в подкормке круглый год. Весной и летом подкармливают пальму 2 раза в месяц специальными удобрениями для пальм или минеральными удобрениями для декоративно-лиственных растений. В осенне-зимний период подкармливают 1 раз в месяц.
    Почва
    Хризалидокарпус предпочитает земельную смесь — 2 части легкой глинисто-дерновой земли, 2 части перегнойно-листовой, 1 часть торфяной, 1 часть перепревшего навоза, 1 часть песка и немного древесного угля.
    Можно воспользоваться готовим грунтом для пальм.
    Пересадка
    Хризалидокарпус тяжело переносит пересадку, поэтому ее заменяют перевалкой с заменой дренажа и досыпкой земли. Молодые, активно растущие экземпляры следует переваливать ежегодно, взрослые — через 3—4 года, у кадочных пальм вместо перевалки ежегодно меняют верхний слой субстрата. На дне горшка обязательно обеспечивают хороший дренаж.
    Размножение
    Хризалидокарпус размножают семенами и корневыми отпрысками.
    Семена на 2-4 дня замачивают в воде 30°C. Затем высевают в лёгкую торфяную почву.Семена прорастают при температуре 20-25 градусов в освещённом влажном месте. Молодые растения появляются через 3-4 месяца. Когда сформируется первый лист пересаживают в 10-12 см горшки.
    Из нижних придаточных почек хризалидокарпуса легко образуются побеги-отпрыски,  у основания которых развиваются корни. Эти побеги легко отделяются от материнского растения и укореняются в легком грунте, что лучше делать весной или летом.
    Болезни и вредители
    Хризалидокарпус чувствителен к некоторым грибным инфекциям, из-за которых на листьях появляются пятна, со временем увеличивающиеся, образующие пятна круглой или овальной формы красновато-бурой окраски с более светлой обводкой.
    Меры борьбы:обработать растение фунгицидным препаратом и прекратить опрыскивание листвы.
    Нижнюю сторону листа могут атаковать червецы, вызывая пожелтение и повреждения.
    Меры борьбы:от них избавляются с помощью ватного тампона, смоченного в спирте, и обработкой инсектицидными средствами.
    Клещи вызывают появление желтоватых крапинок и высыхание листьев.
    Меры борьбы:обработать акарицидом и поддерживать повышенную влажность.
    Возможные трудности
    Коричневые кончики листьев — сухой воздух, недостаточный полив, холодный воздух или повреждение листьев в результате прикосновения к ним.
    Желтеющие листья – недостаточный полив, избыток солнечного света.
    Коричневые пятна на листьях — пятнистость листьев, которая появляется при переувлажнении почвы или при внезапном понижении температуры, полив очень жесткой водой.
    Коричневые листья — нижние листья с возрастом темнеют и отмирают. Их следует обрезать, а не отрывать. Если все растение темнеет и появляются признаки загнивания, это свидетельствует о переувлажнении почвы.
    Кончики листьев буреют – сухой воздух, холодное содержание, недостаток влаги.
    http://greenhome.org.ua/category/katalog-rasteniy/palmy-i-sagovniki/
    http://azflora.com/palma001/chrysalidocarpus.html

    Հղումներ
  • Նարդոս

    Նարդոսը (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula) շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ է։ Հայտնի է նարդոսի ավելի քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում և Պակիստանում։ Տերևները նշտարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կապույտ, մանուշակագույն, ծաղկաբույլնրում հավաքված։ Նարդոսի որոշ տեսակներ (Lavandula spica, Lavandula latifolia և այլն) արժեքավոր եթերայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Նարդոսի նեկտարն ու բուրմունքը շատ գրավիչ են մեղուների և թիթեռների համար: Բացի լավ մեղրատու լինելուց,  Նարդոսը պահանջկոտ բույս չէ, դիմանում է երաշին և հազվադեպ է վնասվում վնասատուներից: 

    Անգլիական Նարդոսը (լատ.՝ Lavándula angustifólia) նաև արժեքավոր դեղաբույս է:
    Մոտ 25 տեսակ կա Նարդոս ցեղում: Դրանցից առավել տարածված են.
    Անգլիական Նարդոսը (Lavandula angustifolia, L. officinalis). Ըստ էության, Նարդոս ասելիս, հենց այս բույսը ի նկատի ունեն: Ոչ պահանջկոտ, ցրտադիմացկուն (ձմռանը ծածկի տակ), մինչև 1 մ բարձրությամբ և լայնքով թուփ է Անգլիական Նարդոսը՝ ոչ մեծ, նեղ, գորշականաչավուն տերևներով:  Ողջ թուփը բուրում է շատ հաճելի բուրմունքով և շատ արժեքավոր է որպես բուրմունքի հումք և դեղաբույս: Ծաղկում է հունիս-հուլիսին: Հանրահայտ տարատեսակներ են՝  Alba (սպիտակ), Rosea (վարդագույն), Hidcote (մուգ մանուշակագույն), Beechwood Blue (երկնամանուշակագույն), Imperial Gem (մուգ մանուշակագույն), Little Lottie (բաց վարդագույն, գաճաճ՝ 30 սմ բառձրության), Nana Alba (սպիտակ, գաճաճ՝ 30 սմ բառձրության), Munstead (երկնամանուշակագույն), Melissa Lilac (մանուշակագույն, խոշոր ծաղիկներով):
    Նարդոս Լայնատերևը (Lavanluda latifoliaա) Անգլիական Նարդոսից ավելի բուրումնվետ է և, ի տարբերություն վերջինիս, ցողունի վրա մեկի փոխարեն ունի 3 ծաղկաբույլ:

    Հիբրիդային Նարդոսը (Lavanluda х intermedia) Անգլիականի և Լայնատերևի բնական հիբրիդ է: Շատ գեղեցիկ է, ունի մինչև 2 մ բարձրություն ու նեղ արծաթավուն տերևներ: Տարածված է Միջին և Հարավային Եվրոպայի այգիներում, նվազ ցրտադիմացկուն է: Հիբրիդային Նարդոսի ծաղկաբույլերը ավելի խոշոր ու երկար են: Ծաղկում է Անգլիական Նարդոսից ավելի ուշ՝ հուլիսին: Հիբրիդային Նարդոսից ստացված եթերային յուղն էլ որակային տարբերություն ունի:  Ունի տարատեսակներ՝ Arabian Night (մուգ մանուշակագույն), Grosso (բաց մանուշակագույն, շատ մեծ ծաղիկներով):

    Ֆրանսիական Նարդոսը (Lavanluda stoechas, pedunculata) հիմք է հանդիսացել յուրահատուկ ծաղիկներով մի շարք բարձրարժեք դեկորատիվ ենթատեսակներ ստեղծելու համար: Սելեկցիայի արդյունքում, այսօր հանդիպում են մանուշակագույն, բաց մանուշակագույն, վարդագույն, մուգ կարմիր, կանաչ և սպիտակ գույնի ծաղիկներով Ֆրանսիական Նարդոսի տարատեսակներ: Ֆրանսիական Նարդոսն էլ ունի ուժեղ բումունք, սակայն ոչ նույնքան հաճելի, որքան Անգլիականինն է:  Ծաղկում է մյուս տեսակներից շուտ՝ մայիսին ու շարունակում է մինչև հուլիս: Ամառվա վերջում կարող է նորից ծաղկել: Ծրտադիմացկուն չէ, ուստի հիմնականում աճեցվում է որպես սենյակային բույս:
    Ատամնաձև Նարդոսը (Lavanluda dentata) ջերմասեր, փափուկ արծաթավուն տեևներով և բավականին մեծ ծաղիկներով, կոմպակտ կիսաթուփ է: Ծաղկում է հուլիսին: Ունի լավ բուրմունք և շատ դեկորատիվ է: Քանի որ ցրտերին չի դիմանում, աճեցնում են որպես սենյակային բույս: Առանձնապես տարածված է բաց մանուշակագույն ծաղիկներով Royal Crown տեսակը:

    Հիբրիդային Թավշյա
    Նարդոսը (Lavandula x chaytorae, Velvet Lavender) Անգլիական և  Բրդոտ (Lavandula lanata) Նարդոսների հիբրիդ է: Արծաթավուն տերևներով գեղեցիկ բույս է: Չափավոր ցրտադիմացկուն է: Եվրոպայում տարածված են Gorgeous և Sawyers տեսակները:

    Աճեցումը տանը և այգում

    Նարդոսը գերադասում է աճել բաց, արևկող տեղերում, լավ դրենաժով, թեթև, չեզոք կամ հիմքային հողերում:
    Լայնատերև Նարդոսն ամենադիմացկուն ու ոչ խստապահնքժջն է: Կարող է աճել կիսաստվերում ու թույլ թթվայնություն ունեցող գրունտում:
    Ֆրանսիական և Ատամնաձև Նարդոսի ծաղկաթաղարները պետք է տեղադրել սենյակի ամենալուսավոր տեղում:
    Անգլիական Նարդոսը աճեցնում են բաց գրունտում, բայց ձմռանը պետք է ծածկի տակ առնել, սակայն այնպես, որ եղանակի տատանման դեպքում, ավելորդ խոնավությունից չնեխի:
    Նարդոսը երաշտադիմացկուն է: Հասուն, լավ արմատավորված բույսերը ոռոգման կարիք չունեն:
    Նարդոսը լավ է ընդունում կալիում պարունակող պարարտանյութերը: Իսկ ազոտով հարուստ պարարտանյութեր ու գոմաղբ տալ պետք չէ, քանի որ դրանց ազդեցությամբ, ծաղկելուն խանգարելով, գոյանում է առատ, բայց թույլ կանաչ զանգված:
    Գարնանը և աշնանը օգտակար է  Նարդոսին բուկ տալ և ցանքածածկել: Դա կնպաստի հին բնից նոր շյուղեր առաջանալուն:
    Նարդոսը  շատ երկարակյաց չէ, բնության մեջ ապրում է մոտ 10 տարի: Որպես մշակաբույս, պարբերաբար էտելով ու թուփը թարմացնելով կարելի է այդ ժամկետը երկարաձգել: Ոչ շատ խոր էտում պետք է անել ծաղկելն ավարտելուց անմիջապես հետո, իսկ սեզոնի վերջում ևս մեկ, ավելի խորը էտով կարելի է էապես կարճեցնել ճյուղերը, թողնելով, սակայն, 4-5 նոր աճած կանաչ ճյուղ: Չի կարելի էտել Նարդոսը ավելի խորը, քան արդեն փայտացած ճյուղերի հատվածը: Դրանից բույսը կարող է մահանալ:
    Ոչ հաճախ Նարդոսին վնասում է գորշ փտախտը (серая гниль, лат. Botrytis cinerea): Դրանով ախտահարված բույսերը այրում են: Երբեմն Նարդոսի վրա իրենց ձվադրումն են անում փրփրող կոչվող (пенницы, լատ.՝ Aphrophoridae) վնասատուները: Գիշատիչներից պաշտպանելու համար դրանք իրենց ձվերը պատում են փրփուրով, ինչը փչացնում է բույսի տեսքը բայց չի վնասում: Փրփուրի այդ կաթիլները կարելի է պարզապես լվանալ ջրի շիթով:

    Նարդոսի բազմացումը 

    Ամենահեշտ բազմացման ձևը բույսի ճյուղը թեքելով ու հողին սեղմելով արմատավորելն է:  Ճյուղերից մեկը պարկեցնում են գետնին, վրան հող են լցնում և որևէ ծանր բան դնում՝ որ չշարժվի: Լցված հողը պետք է միշտ խոնավ պահել ու մի քանի ամսից այդ տեղում Նարդոսը կարմատակալի: Կմնա միայն կտրել արմատակալած ճյուղը մայր բույսից ու իր հողագնդով վերատնկել նոր տեղում:
    Կարելի է բազմացնել Նարդոսը նաև չյուղի փայտացած մասի կտրոններով կամ պարզապես պոկած, ամբողջական ճյուղով: Աշնանը բույսից պոկված ճյուղը պետք է պարզապես խրել հողի մեջ ու սպասել մինչև գարուն, երբ կունենաք նոր արմատակալած թուփ, որը կծաղկի նույն ամռանը:
    Իսկ սերմերով Նարդոս բազմացնելը դյուրին չէ: Սերմերը պետք է ստրատիֆիկացնել: Ստրատիֆիկացնելու համար սերմերը պետք է դնել խոնավ հողով լցված փոքրիկ արկղի մեջ, արկղը, իր հերթին, դնել ցելոֆանե տոպրակի մեջ, իսկ տոպրակը դնել ու 2 ամիս պահել սառնարանի ներքևի բաժանմունքում: Երբ սերմերը ծիլ տան, արկղը պետք է հանել ու դնել լուսավոր ու տաք տեղ, օրինակ, լուսամուտի գոգին:

    Նարդոսը այգում և տանը

    Նարդոսը շատ լավ է դիտվում ինչպես ցանկացած ոճի այգում, այնպես էլ քաղաքի կամ պատշգամբի կանաչապատման մեջ: Նույնիսկ ոչ շատ բարձր, կենդանի ցանկապատ կարելի է ստանալ Նարդոսից:
    Խորհուրդ է տրվում Նարդոսը տնկել կամ ծաղկամանով տեղադրել այգու ճեմուղիների երկայնքով, դռների մոտ, քանի որ հպումներից Նարդոսը սկսում է բուրել:
    Համարվում է, որ Նարդոսի ուժեղ հոտը շփոթեցնում է վնասատու միջատներին: Այդ է պատճառը, որ այն հաճախ աճեցնում են բանջարաբոստանային մշակաբույսերի կողքին:
    Նարդոսը լավ է դիտվում տարբեր բույսերի կողքին, առանձնապես հաճախ են ստեղծում վարդերի հետ կոմպոզիցիաներ:

    Հղումներ
  • Խոլորձի բազմացումը

    Խոլորձի բազմացման 4 եղանակներ (ռուսերեն)

    https://youtu.be/BCk2ls5Tdt8