Անիսոն (Քոշխոտ, Կարար, Հազարդարուն, անգլ.՝ Anise, ռուս.՝ Анис, լատ.՝ Pimpinella anisum) նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 160, Հայաստանում՝ ավելի քան 10 տեսակ՝ անիսոն ոսկյա (Pimpinella aurea), անիսոն վարդագույն (Pimpinella rhodantha), անիսոն մանանեխատերև (Pimpinella peucedanifolia), անիսոն եռաբաժան (Pimpinella tripartita) և այլն։