
Համեմը (անգլ.՝ Coriander, ռուս.՝ Кориандр, լատ.՝ Coriandrum sativum) հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։
Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Պոլիգամ բույս է։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Հովանոցավոր ծաղկաբույլերի եզրային ծաղիկներն ավելի մեծ տրամագիծ ունեն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը գդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են եթերայուղ`0.5-1, 2%, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և ճարպայուղ`20%։ Տերևները հարուստ են վիտամիններով, E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:
Համեմի հայրենիքն արևմտյան Ասիան է, բնության մեջ հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։ Հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերևների հզոր վարդակ։
Համեմը պատկանում է լավագույն մեղրատու բույսերի շարքին։ Մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլ նաև կատարում են խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է համեմի բարձր պտղաբերությանը։
Կիրառություն
Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։
Կենսաբանական տվյալներ
Վեգետացիոն շրջանը՝ 110-125 օր:
Ցանելուց հետո ծիլերը հայտնվում են՝ 2-3 շաբաթից:
Ծիլերը հայտնվելուց 25-40 օր անց ձևավորվում են ցողունները, որոնց վրա 16-20 օր հետո բացվում են ծաղիկները:
Ծաղկելուց 13-18 օր անց սկսում են ձևավորվել պտուղները:
Պտուղները վերջնականապես հասունանում են 19-23 օրում:
Համեմը ցրտադիմացկուն է: Սերմերը սկսում են ծլել +6°С աստիճանի դեպքում, իսկ բույսը կարող է դիմանալ մինչև -10 °С աստիճան ցրտին:
Համեմի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +22°С է: Ծաղկման շրջանում +34°С-ից բարձր ջերմաստիճանի հետևանքով կարող է սնածաղիկ դառնալ և փոխել հոտը:
Համեմը պահանջկոտ է լուսավորության նկատմամբ, բայց վատ չի աճում նաև կիսաստվերում: Լուսավորության պակասը դանդաղեցնում է բույսի աճը, նվազեցնում է բերքատվությունը և եթերային յուղերի պարունակությունը: Սերմեր ստանալու համար, համեմը պետք է ցանել միայն արևկող տեղում:
Համեմը պահանջկոտ է ջրի նկատմամբ: Սերմերի ուռչելու համար համեմն իր քաշի 120%-ի չափ ջրի կարիք ունի: Ամենից շատ ջրի կարիք ունի մինչև ծաղկելը, որից հետո ավելի երաշտադիմացկուն է:
Համեմը լավ է աճում պարարտ, չեզոքին մոտ (рН =6,5-7,5) թթվայնություն ունեցող հողում:
Պարտեզում զատիկներ ունենալը պարտիզպանի երազանքն է: Զատիկներն իրավամբ համարվում են վնասատուների դեմ պայքարի օրգանական լավ միջոց: Ապրելով պարտեզում, դրանք ոչնչացնում են տիզերին, ուտիչներին և վահանամիջատ-ներին: Զատիկներին հրապուրել և պարտեզ բերելը դժվար խնդիր չէ՝ պետք է պարզապես իմանալ, թե ինչ են սիրում ուտել դրանք և ունենալ պարտեզում:
Հրեշտակախոտ (անգլ.՝ Garden angelica, Wild celery, Norwegian angelica, ռուս.՝ 
Սոխ կտրող կամ Սեզատերև (անգլ.՝ Chives, ռուս.՝ Шнитт-лук, Лук-скорода, լատ.՝ Allium schoenoprasum)
Համեմ (անգլ.՝ Coriander, Chinese parsley, ռուս.՝ Кориандр, լատ.՝ Coriandrum sativum)
Սամիթ (անգլ.՝ Dill, ռուս.՝ Укроп, լատ.՝ Anethum graveolens)
Հոռոմ-սամիթ (անգլ.՝ Fennel, ռուս.՝ Фенхель, լատ.՝ Foeniculum vulgare)
Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (անգլ.՝ , ռուս.՝ Бархатцы, լատ.՝
Հազարատերևուկ (անգլ.՝ Yarrow, ռուս.՝ Тысячелистник, լատ.՝ Achillea millefolium)
Կաղամբ
Ջրկոտեմ (անգլ.՝ , Nasturtium, ռուս.՝ Настурция, լատ.՝
Բողկ