Իշկաթնուկը (անգլ.՝ Spurge, ռուս.՝ Молочай, լատ.՝ Euphorbia) իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։ Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազվադեպ՝ ծառանման և միամյա: Ըստ տարբեր աղբյուրների ընդգրկում է 800 – 2000 տեսակ:
Կենսաձևը՝
|
Թուփ |
Ընտանիքը՝
|
Իշկաթնուկազգիների |
Հայրենիքը՝
|
Ամենից շատ տարածված են Աֆրիկայում |
Աճեցման բարդությունը՝
|
Սովորաբար հեշտ է աճեցվում |
Չափսերը՝
|
Ծառանման տեսակները հասնում են մինչև 3 մետր բարձրության, իսկ գնդաձևները՝ 15 սանտիմետրի |
Աճի արագությունը՝
|
Ծառանմանների տարեկան աճը կարող է կազմել 20-25 սմ, իսկ գնդանմանները շատ դանդաղ են աճում |
Երկարակյացությունը՝
|
Բազմամյա է |
Օդի ջերմաստիճանը՝
|
Ամռանը՝ + 20-30 °С, Ձմռանը՝ + 10-12 °С նվազագույնը +5-6 °С |
Օդի խոնավությունը՝
|
Ցածր: Ցողել պետք չէ՝ ջրի ընկնելը ճյուղերի և տերևների վրա վնասակար է: Զմռանը հեռու պահել ջեռուցող սարքերից: |
Լուսավորությունը՝
|
Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ: Սակայն խայտաբղետ տեսակները կարող են այրվածքներ ստանալ: |
Հողախառնուրդը՝
|
1 բաժին ճմահող; 1 բաժին տորֆ; 1 փտած գոմաղբ; 1 բաժին ավազ: Կարելի է մի քիչ էլ փայտի ածուխ խառնել: Ապահովել լավ դրենաժ: |
Ջրելը՝
|
Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը ջրել շաբաթը մեկ անգամ, գարնանը և աշնանը 15 օրը մեկ, իսկ ձմռանը՝ ամիսը մեկ անգամ: |
Սնուցումը՝
|
Գարնանից-աշուն, ամիսը մեկ անգամ, կակտուսների համար նախատեսված հեղուկ պարարտանյութով: |
Բազմացումը՝
|
Գագաթային կտրոններով: Կտրում են մոտ 12 սմ երկարությամբ և 4-5 տերև ունեցող կտրոններ: Պետք է կտրոնը 2-3 օր թողնել որպեսզի կտրվացքի տեղը պաշտպանիչ թաղանթ առաջանա: Կաթնահեղուկի հոսքը դադարեցնելու համար կտրոնը մի քանի րոպեով թաթախում են տաք ջրի մեջ: Կտրած տեղը կարելի է փոշոտել ակտիվացված ածուխի փոշիով: Կտրոնը տնկում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ և տեղադրում լուսավոր վայրում: Աճեցնում են ոչ նվազ քան +20°С օդի ջերմաստիճանի պայմաններում: Սերմերով բազմացնում են գնդանման իշկաթնուկները: Սերմերը ցանում են ավազի և տերևային բուսահողի խառնուրդի մեջ, աճեցնում են լուսավոր տեղում +18°С ջերաստիճանային պայմաններում: |
Ծաղկելը՝
|
Ծաղկելը երբեմն տևում է մի քանի ամիս: Ինքնափոշոտում չի լինում, ուստի սերմեր ստանալու համար անհրաժեշտ է կողք-կողքի մի քանի բույսեր աճեցնել: |
Տեղափոխումը՝
|
Գարնանը՝ ամեն տարի: |
Խնամքի առանձնահատկությունները՝
|
Գարնան սկզբին շատ ձգված բույսերը կարելի է էտել ճյուղերի կեսի չափով: Եթե Միլիուսի իշկաթնուկի տերևները թափվում են, այլևս նորերը չեն աճում՝ այդպիսի ընձյուղները ավելի լավ է հեռացնել: |
Բարդություններ՝
|
Ամենից հաճախ վնասվում է ալրատիզից, վահանամիջատից և սարդոստայնային տիզից: Ցուրտ եղանակին շատ ջրելու հետևանքով, ինչպես նաև ջրի պակասությունից, ներքևի տերևները թափվում են: Նույնը կարող է տեղի ունենալ հողում լուսածնի պակասի դեպքում: Բույսը չի ծաղկում և մատղաշ տերևները թափվում են, եթե լույսի պակաս կա: |
Օդը մաքրելու հատկությունը՝
|
Չունի |
Թունավորությունը՝
|
Որոշ տեսակներ վնասակար են կենդանիների համար, քանի որ թունավոր կաթնանման հյութ են արտադրում: Փշոտ բույսերը պետք է երեխաներից ու կենդանիներից հեռու պահել: Պետք չէ թույլ տալ, որ կաթնանման հեղուկն ընկնի լորձաթաղանթների կամ վերքերի վրա, քանի որ ուժեղ գրգռող է: |