Բաղրջուկը (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝ Гибискус, լատ․՝ Hibiscus) պատկանում է տուղտազգիների ընտանիքին: Բույսի հայրենիք համարվում են հարավային Չինաստանը և հյուսիսային Հնդկաստանը:
Բաղրջուկների ցեղը շատ մեծ է` 25 տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու, իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր, բրեզենտներ, ցանցեր, պարաններ, իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ, մեկուսիչ շինանյութեր:
Որոշ տեսակների մատղաշ շիվերն ու տերևները տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ` որպես բանջարեղեն:
Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի Hibiscus rosa chinensis տեսակը, որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն, իսկ բարենպաստ պայմանների դեպքում` նույնիսկ ձմռանը:
Այս ցեղին պատկանող մյուս տեսակը՝ սիրիական բաղրջուկը մեր պայմաններում ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք:
Չինական վարդը բազմացնում են կտրոններով` գարնանը, որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից, արմատակալեցնում և հետո տնկում 7-9 սմ-անոց թաղարներում:
Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում` խիստ պակասեցնելով ջրելը:
Աղբյուր` www.ankakh.com