Category: Խոտաբույսեր

  • Եղինջ

    Եղինջ (անգլ.՝ Urtica, ռուս.՝ Крапива, լատ.՝ Urtica), կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող

    (Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում։

    Ի՞նչ կա եղինջի մեջ

    100 գրամ եղինջում կա.

    • Սպիակուց – 3.7 գ
    • Ածխաջրեր – 5.4 գ
    • Ճարպեր – 0.5 գ
    • Ձուր – 85 գ
    • Բջջանյութ – 3.1 գ
    • Մոխիր – 2 գ

    Վիտամիններ

    • Վիտամին А – 1.15 մգ
    • Վիտամին В1 – 0.2 մգ
    • Վիտամին В2 – 0.16 մգ
    • Վիտամին В4 – 17.4 մգ
    • Վիտամին В5 – 0.3 մգ
    • Վիտամին В6 – 0.1 մգ
    • Վիտամին В9 – 30 մկգ
    • Վիտամին С – 333 մգ
    • Վիտամին К – 498.6 մկգ
    • Վիտամին Е – 0.8 մգ
    • Վիտամին H – 0.5 մկգ
    • Նիացին – 0.39 մգ

     Մակրոտարրեր

    • Կալցիում – 481 մգ
    • Կալիում– 334 մգ
    • Մագնիում – 57 մգ
    • Նատրիում – 80 մգ
    • Լուսածին (ֆոսֆոր) – 71 мг
    • Քլոր – 150 мг

    Միկրոտարրեր

    • Երկաթ – 1.64 մգ
    • Պղինձ – 76 մկգ
    • Մարգանեց – 779 մկգ
    • Սելեն – 0.3 մկգ
    • Ցինկ– 0.34 մգ

    Կալորիականությունը՝  մոտ 42 կկալ

    Եղինջը դեղաբույս է

    Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչառական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում։

    Եղինջից պատրաստված թեյը կամ եփուկը թեթևացնում են դաշտանի ցավերը և մեղմում են արնահոսությունը:

    Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։

    Եղինջը որպես ուտեստ

    Եղինջ ուտելուց բարձրանում է հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև շատանում է էրիտրոցիտների քանակը:
    Եղինջի ընձյուղներից պատրաստում են համեղ սալաթներ, ապուրներ, կոտլետներ, թեյեր, վիտամինային կոկտեյլներ…

    Եղինջը որպես պարարտանյութի հիմք

    Եղինջից պարարտանյութ պատրաստելը դժվար չէ՝ վերգետնյա մասերը լցնում են ջրի մեջ և սպասում մինչև եփ գա:
    Թուրմը պատրաստելիս պետք է հետևել հետևյալ կանոններին.

    • Ընձյուղներն հավաքում են մինչև սերմերի գոյանալը;
    • Բույսը պետք է առողջ ու անվնաս լինի;
    • Թուրմը պետք է շաբաթական 2-3 անգամ խառնել;
    • Թուրմը ավելի լավ է պատրաստել արևի տակ, քանի որ բարձր ջերմությունները արագացնում են խմորման գործընթացը;
    • Խմորումն արագացնելու համար կարելի է լուծույթին, որպես կատալիզատոր, խմորիչ (դրոժ),  կամ նախորդ անգամ պատրաստվածից մի փոքր մերան ավելացնել;
    • Մերանը կարելի է երկար ժամանակ պահել պլասիկ անոթի մեջ, ձմռանը տաք տեղում;
    • Թուրմով սնուցումն անել երկու շաբաթը մեկ անգամ: Սնուցումից հետո բույսերը պետք է լավ ջրել:
    Թուրմի վատ հոտից կարելի է ազատվել եթե հեղուկի մեջ գցել Կատվախոտի (валериана лекарственная) արմատ:

    Եղինջի թուրմի պատրաստման բաղադրատոմսեր

    Եղինջի թուրմի հիմքով պատրաստվող պարարտանյութերի տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք նախատեսված են տարբեր բույսեր սնուցելու համար:

    Եղինջից ու հացից պատրաստված պարարտանյութ

    Ջրի մեջ լցնում են եղինջի վերգետնյա մասեր, հացի, բուլկեղենի, պաքսիմատի մնացորդներ և խմորիչ (թթխմոր, դրոժ): Լուծույթը խմորում են 3-5 օր:
    Տակառը, որում պատրաստվում է թուրմը պետք է լցված լինի եղինջի թփերով 3/4-ով, ծածկվի նույն բարձրությամբ ջրով, որպեսզի եռ գալու ընթացքում թուրմը չթափվի:
    Պատրաստի թուրմը քամում են և, բույսերը սնուցելուց առաջ, բացում ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ:

    Եղինջից և կաթնուկից պատրաստված պարարտանյութ

    Պատրաստման ձևը նույնն է, ինչ վերը նկարագրվածը: Կաթնուկը և եղինջը հավաքում են մինչև սերմեր առաջանալը, մի քիչ չորացնում են, կտրատում ու լցնում տակառի մեջ: Լուծույթը խմորում են 4-5 օր: Պատրաստի թուրմին կարելի է փայտի մոխիր ավելացնել:
    Բացի Կաթնուկից, լուծույթի մեջ կարելի է թորել հետևյալ բույսերի կանաչ զանգվածը՝

    • Լոլիկի հեռացված, ավելորդ ընձյուղները;
    • Հովվամախաղ;
    • Քարխոտ;
    • Օշինդր;
    • Հազարատերևուկ;
    • Սիզախոտ, արմատների հետ;
    • Տատրակ;
    • Երիցուկ:

    Ցուցակից երևում է, որ պարտեզի համարյա բոլոր մոլախոտերը կարելի է օգտագործել: Բայց կան բույսեր, որոնք չի կարելի օգտագործել: Դա Պատատուկ դաշտայինն է, այն թունավոր է, ինչպես նաև հացազգիները, որոնք կարող են վնասակար, սպիրտ պարունակող միացություններ գոյացնել:

    Մեթանային խմորման եղանակը

    Վերը նշված պատրաստման եղանակները կարելի է կատարելագործել՝ եռման շրջանում ռետինե թաղանթով հերմետիկ փակելով տակառը, ինչը թույլ կտա առավելագույնս պահպանել ընթացքում առաջացող նյութերը, օրինակ ազոտը:
    Մեթանային խմորումը ընթանում է մոտ 2 շաբաթ:

    Որ բույսերի համար է օգտակար եղինջից պատրաստված թուրմը

    Եղինջից պատրաստված թուրմը օգտակար է համարյա բոլոր բույսերի համար:
    Ելակի համար շատ օգտակար է եղինջից և հացից պատրաստված թուրմը՝ հեշտ յուրացվող կալիումի և ազոտի շնորհիվ: Կալիումը քաղցրեցնում է պտուղները, իսկ ազոտը բույսի ընդանուր սնուցման համար է:

    Եղինջի թուրմով ջրված հողում շատանում են Անձրևավորդերը:

    Լոլիկի, տաքդեղի, կաղամբի, վարունգի համար էլ ազոտի, կալիումի և կալցիումի առկայությունը շատ օգտակար է: Սնուցումն անում են 2 շաբաթը մեկ անգամ:

    Ուշադրություն: Սնուցման համար պատրաստված թուրմը պետք է առնվազն 1 շաբաթվա խմորում անցած լինի: Այլապես կարող է վնաս հասցնել բույսերին:

    Ծաղիկներն էլ են պարարտացնում եղինջի թուրմով, սակայն առանց խմորիչի են պատրաստում, քանի որ շատ ծաղիկներ լավ չեն տանում խմորիչի առկայությունը:

    Որ բույսերը պետք չէ սնուցել եղինջի թուրմով

    Եղինջի թուրմը բացասաբար է ազդում սոխի, սխտորի և բոլոր բակլազգիների վրա:

    Եղինջի օգտագործման այլ ոլորտներ

    Եղինջի տերևներից ստանում են կանաչ ներկ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ: Ցողուններից՝ թուղթ, բարձրորակ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։

    Հղումներ
  • Թարխուն

    Թարխունը (անգլ.՝ Tarragon, ռուս.՝ Эстраго́н, Тарху́н, լատ.՝ Artemísia dracuncúlus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Տարածված տերևաբանջար է, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։
    Բացի տերևաբանջար լինելուց, եթերային յուղերով հարուստ թարխունը բուժիչ հատկություններ էլ ունի: Վերականգնում է ախորժակը, մաքրում է արյունը, համարվում է շատ օգտակար օրգանիզմում վիտամին C-ի պակասության դեպքում:
    Թարխունը կարող է մինչև 1,5 մետր հասակ առնել, ունի ուղիղ ցողուններ և երկար, նշտարանման տերևներ:

    Որտեղ և ինչպես ցանել

    Թարխունը պահանջկոտ բույս չէ, սակայն, ինչպես ցանկացած մշակաբույս, ունի իր առանձնահատուկ պահանջները:

    • Թարխունը կարող է աճել ծառերի ու թփերի ստվերում, սակայն առավել հարմարավետ է իրեն զգում և ինտենսիվորեն կանաչ զանգված է ձևավորում պայծառ լուսավորված տեղերում:
    • Հողի նկատմամբ գլխավոր պահանջը թեթև, լավ ջրա և օդաթափանց լինելն է: Այնպես որ ծանր կավահողերում թարխուն ցանելուց/տնկելուց առաջ հողին ավազ, տորֆ ու փտած գոմաղբ են խառնում:
    • Թարխունը չի սիրում բարձր թթվայնություն ունեցող հողեր: Բարձր թթվայնությունը նվազեցնում են հողի хет փայտի մոխիր, աղացած կավիճ, կիր կամ դոլոմիտի ալյուր խառնելով:
    • Թարխունի համար հարմար չեն նաև ճահճացող ու գերխոնավ հողերը: Այդպիսի տեղերում անհրաժեշտ կլինի բարձր մարգեր սարքել:
    • Թարխունի համար ոչ նպաստավոր նախորդող մշակաբույսեր են գետնատանձը (топинамбур), հազարը, եղերդը (цикорий):  Նպաստավոր նախորդողներ են բակլազգիները:
    • Կարելի է ինչպես գարնանացան, այնպես էլ աշնանացան անել: Մանր սերմերը պարզապես սփռում են նախապես պատրաստված տեղում և ծածկում բարակ հողի շերտով:
    • Թարխունը ցանում են միմյանցից 30 սմ հեռու շարքերով:
    • Սերմերը ծլում են 1-2 շաբաթից: Որոշ ժամանակ անց պետք է նոսրացում կատարել:
    • Ավելի վաղ բերք ստանալու համար թարխունը կարելի է տանը կամ ջերմոցում սածիլել և այգի տեղափոխել տաքերն ընկնելուն պես:
    • Թարխունը բազմամյա բույս է և կարող է նույն տեղում մի քանի տարի աճել: Բայց տարիքն առած բույսի տերևներն ավելի կոշտ են լինում: Խորհուրդ է տրվում 5-7 տարին մեկ նոր տնկարկ անել:

    Բազմացման այլ եղանակներ

    Թարխունը սերմերով բազմացնելը ամենահեշտ, բայց ոչ ամենաարդյունավետ ձևն է:  Ամեն վեգետացիոն բոլորապտույտից հետո սերմերի վորակն ընկնում է, բույսերում նվազում է եթերային յուղերի պարունակությունը, ինչը նվազեցնում է թարխունի բուրմունքը: Ահա թե ինչու հմուտ պարտիզպանները գերադասում են բազմացման վեգետացիոն եղանակը՝ բույսի բաժանումով կամ կտրոններով:

    • Թուփը բաժանելով բազմացնելու համար, վաղ գարնանը կամ աշնան սկզբում թուփը փորում, հանում են հողից և զգուշորեն բաժանում են երկու կամ ավելի մասերի: Ստացված նոր թփերը տնկում են նախապես պատրաստված տեղերում: Հնարավորության դեպքում, լավ կլինի թփերի արմատները տնկելուց առաջ թաթախել աճի խթանիչի մեջ և փոշոտել ակտիվացված ածխով կամ փայտի մոխիրով: Տնկելուց հետո առատ ջրում են:
    • Կտրոններով բազմացնելու համար, գարնանը, թարխունի ճյուղերից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոններ: Կտրոնների ներքևի կտրվացքն անում են թեք: Կտրոնները խրում են խոնավ ավազի մեջ և ծածկում պոլիէթիլենային թաղանթով կամ պլաստիկ շշերով: Հնարավորության դեպքում, լավ կլինի կտրոնները 24 ժամով ընկղմել որևէ արմատառաջացման խթանիչի մեջ: Մոտ մեկ ամսից կառաջանան արմատներ և կսկսի բույսի ձևավորումը: Այդ փուլում բույսերը կարելի է տեղափոխել բաց գրունտ:

    Խնամքը

    Թարխունի խնամքը բարդ չէ, պետք է պարբերաբար փխրեցնել հողը, քաղհանել մոլախոտերը, ջրել և, անհրաժեշտության դեպքում պարարտացնել: Уход за тархуном не представляет особенной сложности и включает традиционные мероприятия: рыхление, удаление сорняков, поливы и подкормки.

    • Առաջին տարում բույսը չի ծաղկում, միայն ձևավորվում է:
    • Որպես օրգանական պարարտանյութ խորհուրդ է տրվում կիրառել փտած գոմաղբ: Շատ ազոտ պարունակող պարարտանյութեր կիրառել պետք չէ, քանի որ դա կարող է հանգեցնել համային որակի կորստի:
    • Ջրել, մանավանդ ստվերում աճող բույսերը, պետք է չափավոր, թույլ չտալով հողի գերխոնավացում:
    • Ցրտերից առաջ լավ կլինի թարխունի արմատները տորֆով կամ փայտի սղոցուքով ցանքածածկել, իսկ վերգետնյա մասը կամ կտրել, կամ էլ թողնել մինչև գարուն:
    Հղումներ
  • Օշինդր

    Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան, նգածաղիկ) (անգլ.՝ Mugwort , ռուս.՝ Полынь, լատ.՝ Artemísia) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Հայտնի է օշինդրի մոտ 350 տեսակ։
    Տարածված ողջ հուսիսային կիսագնդում:
    Հայաստանում աճում է օշինդրի 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։
    Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում է ցանքերը։ Մշակության մեջ տարածված է Թարխունը (Artemisia dracunculus, Полынь эстрагонная, или Эстрагон), օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։
    Օշինդրի լավ դեկորատիվ տեսք ունի ողջ սեզոնի ընթացքում: Նրա ցանցկեն, առծաթի տարբեր երանգներ ունեցող տերևները շատ նրբաճաշակ են ու գեղեցիկ: Տեսակից կախված, ունեն 20-100 սմ հասակ, որոշ տեսակներ հիանալի դիմանում են կտրատմանը:
    Պահանջկոտ բույս չէ, երաշտադիմացկուն է, ինչը թույլ է տալիս աճեցնել շատ արևկեզ տեղերում:

    Օշինդրի ցածրահասակ տեսակները
    Ստելերի Օշինդր (Artemisia stelleriana, Полынь Стеллера)

    Հանդիպում է Ճապոնիայի, Ալյասկայի, Հեռավոր Արևելքի, Նորվեգիայի ժայռերի վարա: Լայնորեն տարածվել է Հյուսիսային Ամերիկայում:
    Ստելերի Օշինդրը բազմամյա բույս է, արծաթագույն տերևներով ճյուղերը հասնում են 40 սմ բարձրության:
    Ծաղկաբույլերն ավելի լավ է պոկել, որպեսզի չխաթարեն Ստելերի Օշինդրի հիմնական գեղեցկությունը՝ տերևները:
    Շատ հարմար է հենապատերի և քարքարոտ բլրակների վրա տնկելու համար: Լավ համադրվում է Մեխակի, Շյուղախոտի, Մուսկաթային Եղեսպակի, Ցմախի ու Թանթռնիկի հետ:

    Շմիդտի Օշինդր

    Հայրենիքը Հեռավոր Արևելքն է: Հանդիպում  է նաև Ճապոնիայում, Կուրիլյան կղզիների հարավում, Սախալինում: Աճում է ծովեզերքին և սարերում՝ աղքատ հողերի վրա: Տարածված է Նանա տեսակը, որի բազմաթիվ ճյուղերը կազմում են ցանցկեն, կլոր, 25 սմ բարձրությամբ թփեր: Տերևներն արծաթականաչավուն են: Ծաղկում է օգոստոսին:

    Օշինդր դաշտային (Artemisia campestris, Полынь полевая)

    Տարածված է Սիբիրում: Աճում է սոճուտներում, տափաստաններում, ավազուտներում ու պարապուտներում:
    15-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է: Կարմրավուն ցողունը ճյուղավորված է: Ծաղկում է հուլիսին: Ծաղիկները կարմրավուն են կամ դեղին, գտնվում են ձվաձև զամբյուղներում:

    Օշինդրի բարձրահասակ տեսակները
    Դառը Օշինդր (Artemisia absinthium, Полынь горькая)

    Ամենադառը բույսն է: Սիրում է բաց՝ արևկեզ տեղերը: Դառը Օշինի կողքին վատ կամ ընդհանրապես չեն աճում նույնիսկ ամենա-ոչպահանջկոտ խոտերը: Դրա արտադրած ֆիտոնցիդները ճնշող ազդեցություն ունեն այլ բույսերի վրա: Իսկ բուրմունքը լավն է: Ծաղկում է հուլիսին: Չնայած մանր և ոչ գրավիչ ծաղիկներին, Դառը Օշինը լավ դեկորատիվ տեսք ունի:

    Օշինդր Լուիզիանական (Artemisia ludoviciana, Полынь луизианская)

    Բազմամյա, մոտ 1 մ բարձրությամբ խոտաբույս է:  Կազմում է ընդարձակ թփուտներ: Ամռանը հայտնվում են անշուք, շագանակագույն ծաղիկները, որոնք ավելի լավ է պոկել՝ տեսքը չփչացնելու համար: Սիրում է արևկող տեղերը, ցրտադիմացկուն չէ, ձմռանը պետք է ծածկել: Տանել չի կարողանում ջրախեղդ վիճակը:

    Օշինդր Մեկամյա (Artemisia annua, Полынь однолетняя)

    Տարածված է Հարավային և  Հարավարևելյան Եվրոպայում, Ասիայում, ներմուծվել է նաև Հյուսիսային Ամերիկա:
    Միամյա բույս է, կազմավորում է 150 սմ բարձրությամբ, բրգաձև թուփ: Տերևները մուգ կանաչ են, տրորելու դեպքում բուրում են: Ծաղիկները գեղեցիկ չեն: Լավ է դիմանում կտրելով ձևավորմանը:

    Օշինդր Պոնտոսյան (Artemisia pontica, Полынь понтийская.)

    Տարածված է Կովկասում և Սիբիրում: Աճում է անտառային և անտառա-տափաստանային գոտիների չոր հատվածներում:
    Պոնտոսյան Օշինդրը ունի սողացող ընդերացողուն, բարակ, տերևներով խիտ պատված: Տերևները վերևից գորշ կանաչավուն են, իսկ ներքևից սպիտակ: Ծաղկում է օգոստոսին: Ձմեռն անցկացնում է առանց ծածկելու:

    Հղումներ
  • Խնկունի

    Խնկունին  (այլ անվանումներ՝ Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ, անգլ.՝ Rosemary, ռուս.՝ Розмарин, լատ.՝ Rosmarinus officinalis) խուլեղինջազգիների, շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ է։

    Մշտականաչ թփեր են, ուղիղ, վեր բարձրացող, երբեմն՝ տարածված ճյուղերով։ Տերևները նստադիր են, կաշեկերպ, գծային, կլորացած ծայրերով։ Ծաղիկները երկնագույն են, երկշուրթ, հավաքված ողկուզաձև ծաղկաբույլում։ Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են համեմունք, եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում։

    Աճեցման պայմանները

    Խնկունին ջերմասեր, լուսասեր և ցրտադիմացկուն բույս ​​է: Եթե ցրտահարության սպառնալիք չկա, բաց գրունտում աճեցնելը լավագույն ձևն է: Մեծահասակ բույսերը կարող են դիմանալ մինչև -4°C ցրտահարությանը: Խնկունին ամռանը շատ արևի կարիք ունի, իսկ ձմռանը զովության՝ +10․․․+13°C, հակառակ դեպքում թուփը չի ծաղկի: Ձմռանը լույսի տևողությունը պետք է լինի 6-8 ժամ, ուստի խնկունուն հաճախ անհրաժեշտ է լինում լրացուցիչ լուսավորություն: Լույսի բացակայության պատճառով թփի վերին տերևները կդառնան պակաս խիտ, երկարավուն:

    Բույսը սիրում է փխրուն, լավ ջրաթափանցիկություն ունեցող, կրաքարային հողեր: Այն չի սիրում չափազանց թաց կամ թթվային հողեր: Չնայած այս խնկունին պահանջկոտ բույս է, այն շատ հազվադեպ է հիվանդանում և չի վախենում վնասատուներից:

    Սենյակային պայմաններում խնկունու աճեցման համար անհրաժեշտ է գնել տերակոտե կամ կավե ծաղկաման: Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա։ Կարելի է օգտագործել խճաքարեր կամ կերամզիտ: Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել սենյակը և պտտել բույսը ՝ հավասարաչափ զարգացած սաղարթ կազմավորելու համար:

    Ամռանը կարելի է ծաղկամանը տեղափոխել պատշգամբում կամ, ժամանակավորապես տնկել այգում: Պետք է հիշել, որ խնկունին չի սիրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ: Խնկունին լավ հարևանություն է անում ռեհանի, ուրցի, դափնու ու մաղադանոսի հետ, այնպես որ դրանք կարելի է աճեցնել մեկ տարայի մեջ:

    Դրսում աճող խնկունին ուժեղ բույս ​​է: Նա չի վախենում վնասատուներից: Սենյակում աճողներն ավելի թույլ են, ուստի դրանք կարող են հիվանդանալ կեղծ ալրացողով, վնասվել սպիտակաթևիկներից կամ ուտիճներից: Վնասատուներից ազատվելու համար բավական է մի քանի անգամ օճառաջրով լողացնել բույսը (հողը պետք է պաշտպանված լինի թրջվելուց):

    Ջրելը

    Խնկունի ջրելը պետք է լինի պարբերական և չափավոր: Բույսը չի սիրում ուժեղ խոնավություն, այն ավելի հեշտ կհանդուրժի երաշտը: Եթե ​​թփի տերեւները սկսեն դեղնել, նշանակում է ՝ բույսը բավարար խոնավություն չունի: Եթե ​​շատ է ջրվում, այն կարող է զանգվածաբար թափել տերևները, և արմատը կարող է փտել: Եթե ​​տերևները խունացել են, սկսում են չորանալ և թուփը արևի ճառագայթների տակ է, ապա սա նշանակում է, որ ժամանակն է բույսը տեղափոխել կիսաստվեր:

    Քանի որ խնկունին սիրում է հողի ալկալային հավասարակշռությունը, այն կարելի է առանց վախի ջրել ծորակի հնեցված ջրով: Ժամանակ առ ժամանակ կարելի է ցողել բույսը, դրանից բույսը կգեղեցկանա:

    Սնուցումը

    Գարնանը հողի հետ ազոտ պարունակող պարարտանյութ են խառնում, օրինակ, միզանյութ կամ սելիտրա։ Դրանից հետո, յուրաքանչյուր 30 օրը մեկ, խնկունին սնուցում են համալիր հանքային պարարտանյութի լուծույթով: Աշնանը օգտագործում են այնպիսի պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն ֆոսֆոր և կալիում:

    Բազմացումը

    Խնկունին կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով, անդալիսի կամ թուփը կիսելու միջոցով։

    Ցանելուց առաջ սերմերը պետք է 1-2 օր թրջել: Սերմերի ծլելու համար օպտիմալ ջերմաստիճանը +12․․․+22°С է: Սերմեր ցանում են փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Ցանում են 0.3-0.4 սմ խորությամբ, քանի որ սերմերը մանր են: Կարևոր է, որպեսզի ցանքը ջրախեղդ չարվի, հողը պետք է լինի չափավոր խոնավ: Մեկ ամիս անց հասունացած ծիլերը կարելի է տեղափոխել առանձին ամանների մեջ: Գարնան վերջին ցրտահարությունիվ հետո սածիլները կարելի է տնկել պարտեզում՝ 50 սմ միմյանցից հեռու: Եթե նախատեսվում է փոքր թփեր աճեցնել, ապա բույսերի միջեւ 10 սմ հեռավորությունը բավարար կլինի:

    Այգում տնկելիս տնկափոսի մեջ լցնում են գետի ավազի, բերրի հողի և տորֆի հավասար մասերի խառնուրդ: Բացի այդ, արդյունքում ստացված խառնուրդի յուրաքանչյուր կգ-ի համար ավելացնում են մեկ ճաշի գդալ մանրացված կավիճ։

    Կտրոններով (տնկաշիվերով) խնկունին բազմացնելու համար անհրաժեշտ է հունիսի վերջին կտրլ երիտասարդ ճյուղերը: Կտրոնների երկարությունը պետք է լինի 8-10 սմ: Կտրոնները տնկում են 45° անկյան տակ և մոտ 5 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռու։ Կարելի է կտրոնները արմատակալման դնել ջրի մեջ։ Կտրոններն արագ արմատավորվում են և սկսում են արագ աճել:

    Անդալիսի միջոցով բազմացնելիս, թփի ճյուղերից մեկը կամ մի քանիսը կռացնում են և ծածկում հողով՝ գագաթը թողնելով դրսում։Ծաղկելուց հետո արմատակալած ճյուղն առանձնացնում են թփից ու առանձին տնկում։

    Բերքահավաքը

    Մատղաշ, անուշահոտ ճյուղերը կտրում են ծաղկման ժամանակ, շոգ ժամին: Այնուհետև ճյուղերը չորացնում են և համեմունքը պատրաստ է օգտագործման համար:

    Հղումներ
  • Համեմունքային բույսեր

    Ստորև, այբբենական կարգով ներկայացված են մեզ հայտնի բոլոր համեմունքային բույսերը:

    • Անանուխ-Peppermint-Мята перечная-Mentha  piperíta
    • Անիսոն-Anise-Анис обыкновенный-Pimpinella anisum
    • Բորաժ-Borage-Бораго-Borago
    • Դաղձ-Mentha-Мята-Méntha
    • Դանդուռ-Purslane-Портулак- Portulaca
    • Դարչին-True cinnamon tree-Корица-Cinnamomum aromaticum
    • Եղեսպակ-Sage-Шалфей-Salvia
    • Զաֆրան-Saffron-Шафран-Crocus sativus
    • Զոպա-Hyssop-Иссоп-Hyssopus
    • Թավշածաղիկ, Մախմրի ծաղիկ-Marigolds-Бархатцы-Tagetes
    • Թարխուն– Tarragon-Эстрагон-Artemisia dracunculus
    • ԽավարածիլRheum-Ревень-Rheum
    • Խնկենի, Խնկածաղիկ-Oregano-Душица-Origanum
    • Խնկունի-Rosemary-Розмарин-Rosmarinus
    • Ծիթրոն-Savory -Чабер-Satureja
    • Կերբելուկ մոմատերև-French parsleyКервель обыкновенный-Anthriscus cerefolium
    • Կոճապղպեղ-Ginger-Имбирь-Zingiber officinale
    • Կորեական նանա-Korean mint-Корейская мята-Agastache rugosa
    • Հազարատերևուկ սովորական-Yarrow-Тысячелистник обыкновенный-Achillea millefolium
    • Համեմ-Coriander-Кориандр-Coriandrum sativum
    • Ղանձիլ-Черемша-Ramsons-Allium ursinum
    • Ճարճրուկ-Rocket salad-Рукола-Eruca vesicaria
    • Մաղադանոս-Parsley-Петрушка-Petroselinum
    • Մանանեխ-Mustard-Горчица салатная-Brassica juncea
    • Մեխակ-Cloves-Гвоздика-Syzýgium aromáticum
    • Մեղվախոտ-Lemon balm-Мелисса-Melissa officinalis
    • Նեխուր-Apium-Cельдерей-Apium
    • Ուրց-Thyme-Тимьян-Thymus
    • Պերիլա-Perilla-Перилла-Perilla
    • Պղպեղ բուրավետ-Allspice-Душистый перец-Pimenta dioica
    • Պղպեղ կարմիր, Պապրիկա-Paprika-Паприка-Capsicum annuum
    • Պղպեղ սև-Black pepper-Чёрный перец-Piper nigrum
    • Ռեհան-Basil-Базилик-Ocimum
    • Սամիթ-Dill-Укроп-Anéthum
    • Սխտոր-Garlic-Чеснок-Allium sativum
    • Սպանդ-Rue-Рута-Ruta
    • Սուսամբար-Marjoram-Майоран-Origanum majorana
    • Քաշմ-Lovage-Любисток-Levisticum officinale
    • Քիմիոն-Caraway-Тмин-Carum
    • Քրքում-Hidden-lilies-КуркумаCurcuma longa
    Հղումներ
  • Քինոա

    Քինոան (անգլ.՝ Quinoa, ռուս.՝ Киноа, լատ.՝ Chenopōdium quīnoa) հավակատարազգիների ընտանիքի (Amaranthaceae) միամյա խոտաբույս է: Իր հայրենիքում՝ Հարավային Ամերիկայի Անդերում Քինոան աճում է բարձր լեռնային գոտիներում, սիրում է պաղ գիշերներ և վատ է տանում ցերեկվա տապը:

    Աճեցման համար ցերեկվա ամենաբարենպաստ ջերմաստիճանը +32-ից ոչ ավելն է, իսկ գիշերվանը +10…+15 է:
    Քինոայի սերմերը բավականին արագ են ծլում, բավական է 6-8 ժամով թրջել և կհայտնվեն փոքրիկ արմատները:
    Ցանքը ճիշտ է միանգամից անել՝ +6…+8 աստիճան տաքացած բաց գրունտում, քանի որ ծիլերը լավ են աճում հենց ցածր ջերմաստիճաններին: Եթե հողի ջերմությունը +15-ից բարձր է, սերմերը կարող են չծլել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում ցանել նախապես 2-3 օր սառնարանի սառցաբաժնում սառեցված սերմեր:
    Քինոան գերադասելի է ցանել 40-60 սմ իրարից հեռու շարքերով 0,5 սմ խորությամբ՝ բույսերի արանքում թողնելով 20-450սմ տարածություն:

    Ցանելուց հետո հողը խոնավ են պահում: Շարքերը կարելի է ցանքածածկել, որպեսզի խոնավությունը երկար պահպանվի: Դա կարևոր է, քանի որ ծիլերն առաջանալուց հետո և մինչև 2-3 իսկական տերևներ առաջանալը ջրելը հակացուցված է:
    Սկզբնական շրջանում Քինոան բավականին դանդաղ է աճում, բայց մոտ 30 սմ հասակ առնելուց հետո, սկսում է բուռն աճել: Ամռան ընթացքում Քիոնան կարող է մինչև 1,5 մ աճ տալ: Իսկ եթե հողը պարարտ է և լրացուցիչ ազոտային և լուսածինային սնուցում տրվի, ապա կարող է հասնել մարդու հասակին:

    Քինոան պատրաստ է բերքահավաքի երբ տերևների դեղնելուց ու թափվելուց հետո կմնան միայն սերմեր կրող կատարները: Սերմերը պետք է չոր լինեն և տրարելուց հեշտությամբ թափվեն:
    Քինոան չի վախենում թեթև ցրտերից, այնպես որ եթե սերմերը դեռ կանաչ են, կարելի է հանգիստ սպասելհասունանալուն:
    Բերքը լավ է հավաքել չոր եղանակին, հակառակ դեպքում սերմերը խոնավությունից կարող են ծլել: Եթե այնուամենայնիվ բերքը խոնավացել է, ապա կատարները պետք է անհապաղ կախել ծածկի տակ ու չորացնել:

    Սերմերը կատարներից կորզելու համար պետք է կալսել և քամհարել:

    Ի տարբերություն հացազգիների, Քինոայի սերմերը կարծր կեղևով պատված չեն և հղկման կարիք չունեն: Սակայն պատված են Սապոնին կոչվող դառը նյութով, ինչի շնորհիվ թռչուններեն այն չեն ուտում: Օգտագործելուց առաջ սերմերը պետք է լավ՝ առնվազն 5 անգամ լվանալ:

    Հղումներ
  • Հավակատար

    Հավակատարը (անգլ.՝ Amaranth, ռուս.՝ Амарант, լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 80 տեսակ։
    Հավակատարի օգտակար նյութերով հարուստ տերևները, քայքայվելուց հետո, ունակ են էականորեն բերրիացնել հողը:
    Հողի նկատմամբ առանձնահատուկ պահանջներ չունի, աճում է նույնիսկ աղուտներում: Չի սիրում հողի գերխոնավացում, երաշտադիմացկուն է և, գործնականում, չի հիվանդանում:
    Հավակատարի արմատները մինչև 2 մ խորանում են հողի մեջ, ինչով բարելավում են հողի կառուցվածքը:
    Քանի որ Հավակատարը ջերմասեր բույս է, այն տնկում են կամ ուշ գարնանը, կամ էլ ամռանը՝ երբ հիմնական մշակաբույսերից հետո տեղ է ազատվում:
    Ցանելուց առաջ Հավակատարի սերմերը խառնում են ավազի հետ:
    Հնձում են Հավակատարը մինչև ծաղկելը:

    Հղումներ
  • Ցորենը որպես սիդերատ

    Ցորեն (Wheat, Пшеница, լատ.՝ Tríticum)

    Ցորենը (անգլ.՝ Wheat, ռուս.՝ Пшеница, լատ.՝ Triticum), հացազգիներ ընտանիքի խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։
    Ցորենը լավ սիդերատ է: Իր հզոր արմատներով այն լավ փխրեցնում է հողը, իսկ կանաչ զանգվածը, հողի հետ խառնելուց հետո, քայքայվելով հարստացնում է այն ազոտով, կալիումով և օրգանական տարրերով:
    Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
    Աշնանացան ցորենը ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
    Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
    Ընդհանուր առմամաբ Ցորենը լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:

    Հղումներ
  • Գարին որպես սիդերատ

    Գարին (անգլ.՝ Barley, ռուս.՝ Ячмень, լատ.՝ Hórdeum) հացազգիների ընտանիքի կերաբույս է։ Հայտնի է գարու մոտ 30 տեսակ: Որպես սիդերատ, գարին նույնքան օգտակար է, որքան Վարսակն ու Աշորան: Այն նույնպես, ի շնորհիվ հացազգիներին բնորոշ փառթամ մազարմատների, դրական է ազդում հողի կառուցվածքի վրա, ճնշում է մոլախոտերի մեծամասնության աճը և արագ ձևավորում է կանաչ զանգված: Բայց Գարին իր ուրույն դրական կողմն էլ ունի՝ այն, ի տարբերություն, օրինակ, Վարսակի, երաշտադիմացկուն է:
    Հարմար է և՛ ավազահողերում, և՛ կավահողերում աճեցնելու համար
    Գարին շատ հարամար է վաղ գարնանը ցանելու համար, այն դիմանում է մինչև -5 աստիճանի ցրտահարությանը:
    Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
    Աշնանացան գարին ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
    Գարու կանաչ զանգվածի քայքայումն արագացնելու համար, կարելի է հնձած կանաչ զանգվածը մանրեցնել, հավասարապես տեղաբաշխել հողի մակերեսին, հետո խառնել հողի մակերեսային շերտի հետ:
    Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
    Ընդհանուր առմամաբ Գարին լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:

    Հղումներ
  • Խոլորձի բազմացումը

    Խոլորձի բազմացման 4 եղանակներ (ռուսերեն)

    https://youtu.be/BCk2ls5Tdt8