Ղանձլամերը (Եղեբորոս, Մրտի տակ, Ծննդյան վարդ, Քրիստոսածաղիկ, անգլ.՝ Christmas rose, Winter rose, ռուս.՝ Морозник, Зимовник, լատ.՝ Helleboarus), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 24 տեսակ։ Տարածված է Եվրոպայում, հատկապես Միջերկրածովյան երկրներում, Արևելքից մինչև Փոքր Ասիա։ Սովորաբար ղանձլամերը աճում է լեռներում, ստվերային վայրերում։ Հայաստանում աճում է մեկ տեսակ՝ Ղանձլամեր կովկասյան (Helleboarus caucasicus)։ Հանդիպում է Լոռու մարզի անտառներում և անտառեզրերին։
Թունավոր է։ Օգտագործվում է բժշկության մեջ։
Ղանձլամերը կարծես այգեպանի երազանք լինի, ցրտադիմացկուն ու ստվերադիմացկուն է, խոշոր, վառ գույներով ծաղկում է շուրջ տարին, այո՛ նաև ձմռան ծրտին, պահանջկոտ չէ, դիմացկուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Մեղրատու է։
Բազմացումը
Ղանձլամերը կարելի է բազմացնել մինչև 3 տարեկան թուփը կիսելով կամ սերմերով: Նախընտրելի է սերմերով բազմացումը, քանի որ բույսը շատ վատ է տանում տեղահանումն ու բաժանումը, իսկ որոշ տեսակներ կիսվելուց հետո աճում են բայց այլևս չեն ծաղկում:
Սերմերը լավ ծլողունակություն ունեն, եթե հավաքվում են կիսահասուն վիճակում և անմիջապես ցանվում են: Սերմերը գնելիս պետք է նկատի ունենալ, որ 6 ամսից ավելի պահված սերմերը իսպառ կորցնում են ծլողունակությունը:
Սերմերը ցանում են անմիջապես բաց գրունտում՝ 1 սմ խորությամբ:
Որտեղ և ինչպիսի գրունտում աճեցնել
Ղանձլամերը լավ կաճի մեղմ ստվերում, ծառերի շուքի ներքո, սակայն իրեն վատ չի զգում նաև արևի տակ:
Պահանջկոտ չէ գրունտի նկատմամբ: Լավ կլինի, որ այն լինի պարարտ, փխրուն և ոչ թթվային: Եթե գրունտի թթվայնությունը բարձր է, պետք է այն կրով չեզոքացնել: Առանձնապես դուրեկան է ղանձլամերի համար գրունտում տերևայն հումուսի առկայությունը: Կործանարար է ղանձլամերի համար ճահճացած գրունտը:
Խնամքը
Ղանձլամերն ապրում է 10 տարուց ավելի: Ինչպես ասվեց, այն լավ չի տանում տեղահանումն ու տեղափոխումը, ուստի լավ կլինի տնկել այնպիսի տեղում, որ հետագայում տեղափոխելու կարիք չառաջանա: Հաշվի առնելով, որ ղանձլամերը բազմանում է նաև ինքնասերմանումով, որպես խնամք մնում է միայն գրունտի փխրեցումը, ցանքածածկումը և սնուցումը՝ օրինակ, ոսկալյուրով ու փայտի մոխիրով: Ցանքածածկն արվում է կոմպոստով կամ տերևային բուսահող:
Ջրելու կարիքն առաջանում է միայն երաշտի դեպքում:
Կիրառումը
Ղանձլամերը լայն տարածում է գտել որպես նիհարացնող, օրգանիզմը մաքրող, նյարդերը հանգստացնող միջոց: Սակայն պետք է իմանալ, որ բացի հակացուցումներից (սրտանոթային խնդիրներ, հղիություն, ստամոքսի հիվանդություններ, երիկամների խնդիրներ և այլն), այն թունավորում է առաջացնում ցուցվածից ավել չափաբաժիններով օգտագործման դեպքում:
Ղանձլամեր կովկասյանի արմատները վաճառվում են որպես միզամուղ, լեղամուղ, կծկանքալույծ (սպազմոլիտիկ), լուծողական և հակաուռուցքային միջոց: Ցուցված են՝ ճարպակալման, օստեոխոնդրոզի, հոդերի, նյարդերի հիվանդությունների, նորագոյացությունների, փորկապություն դեպքերում:
Ավելուկը (թրթնջուկ, թթվաշ, անգլ.՝ Horse sorrel, ռուս.՝ Конский щавель, լատ.՝
Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։
Ձիակասկը (անգլ.՝ Horse chestnut, Buckeye ռուս.՝ Конский каштан, լատ.՝ Aesculus) ձիակասկազգիների ընտանիքի ծառերի ցեղ է։ Հայտնի է 15 (այլ տվյալներով՝
Պտուղները համարյա գնդաձև են, 3-6 սմ տրամագծով, փշոտ, կանաչավուն, բացվում են 3 փեղկերով, գորշակարմրավուն խոշոր սերմերով: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին:
Կապույտ հապալասենին (անգլ.՝ Bog bilberry, Bog blueberry, ռուս.՝ Голубика, լատ.՝ Vaccinium uliginosum) ապալասազգիների ընտանիքից սերված, տերևաթափ 0,3-1 մ բարձրությամբ փոքր թուփ է։ Դարչնագորշավուն կեղևով, գլանաձև ճյուղերով, էլիպսաձև տերևներով, դուրեկան բուրմունք ունեցող ծաղիկներով, գնդաձև պտուղներով այս թուփը ծաղկում է հունիս- հուլիս ամիսներին։ Տարածված է Կովկասում , Կորեայում, Ճապոնիայում և Փոքր Ասիայում։ Հայաստանում տարածված է միայն Սևանի ավազանում։ Աճում է ծովի մակերևույթից 2000-2300 մ բարձրությունների վրա։
Շեֆլերան (անգլ.՝ Schefflera, ռուս.՝ Шеффлера, լատ.՝
Լուսավորություն. պայծառ, ցրված լույս;
Շեֆլերա ջանին ամենագեղեցիկ ենթատեսակներից է: Կարող է հասնել մինչև 2 մետր բարձրության: Խայտաբղետ, դեղնականաչավուն տերևներով բույսը թարմություն ու գեղեցկություն է կհաղորդի ցանկացած ինտերիերի:










Ռոբինիա կեղծակացիան կամ Սպիտակ ակացիան (անգլ․՝ Black locust, ռուս․՝
Խոշոր ծառ է, մինչև 25-30 մ բարձրությամբ և մինչև 1-1,2 մ բնի տրամագծով: Բունը ծածկված է ակոսանման, ճաքճքված, մոխրագույն կեղևով: Ընձյուղները մերկ են, անկյունավոր կանաչավուն կամ դարչնագույն: Տերևները կենտ փետրայև են, փշանման տերևակիցներով, 10-35 սմ երկարությամբ, 9-19 էլիպսանման տերևիկներով: Սպիտակ, բուրումնավետ ծաղիկները հավաքված են դեպի ցած կախված խոշոր՝ 10-20 սմ երկարությամբ ողկույզներում: Ունդերը երկարավուն են, գորշադարչնագույն, տափակ՝ 5-12 սմ երկարությամբ և 1-1,5 սմ լայնությամբ: Սերմերը մանր են: Հովտային շտջաններում ծաղկում է մայիսին, իսկ լեռնային շրջաններում՝ հունիսին կամ հուլիսին: