Tag Archives: ծոփոր

Տան օդը խոնավացնող բույսեր

Ինչո՞վ է վնասակար տան չոր օդը

Ջրազուրկ օդը չորացնում է մարդու մաշկը և լորձաթաղանթները, ինչը բերում է օդում առկա բազմաթիվ վիրուսների նկատմամբ դիմադրողականության անկմանը և տարբեր հիվանդությունների՝ օրինակ, հայմորիտի ու սինուսիտի զարգացմանը։ Անբավարար խոնավությունը չի նպաստում  նաև տան կահույքի ու գրքերի երկարատև պահպանմանը։

Մարդու համար օդի խոնավության լավագույն տիրույթը 40-60%-ն է։
Չափից շատ՝ 70%-ից բարձր խոնավությունն էլ է վնասակար, այն նպաստում է բորբոսների առաջացմանը և դառնում ալերգիկ ռեակցիաների պատճառ։

Ինչպես խոնավացնել տան օդը

Տան օդը խոնավացնելու տարբեր միջոցներ կան՝ սկսած օդը խոնավացնող էլեկտրական հատուկ սարքերից, վերջացրած օդը պարբերաբար ջրցողով խոնավացնելով կամ ջեռուցման սարքերի վրա թաց շորեր փռելով։  Բայց, թե՛ էժանության, թե՛ էսթետիկ լինելու առումով, ամենաճիշտը սենյակներում օդը խոնավացնող բույսեր աճեցնելն է։
Սկզբունքորեն, սենյակում ցանկացած բույս աճեցնելը նպաստում է օդի խոնավության բարձրացմանը, քանի որ ջրի գոլորշացում է տեղի ունենում թե՛ ծաղկամանի հողից, թե՛ բույսի տերևներից։ Սակայն կան բույսեր, որոնք առանձնահատուկ արդյունավետությամբ են կատարում օդը խոնավացնելու գործը։

Օդը խոնավացնող լավագույն սենյակային բույսեր
Ծոփոր (Մոնստերա, անգլ․՝ Monstera, ռուս.՝ Монстера, լատ.՝ Monstéra)

Կարդալ Ծոփորի մասին ==>
Գնել Ծոփոր ==>


Բաղրջուկ (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus)

Կարդալ Բաղրջուկի մասին ==>
Գնել Բաղրջուկ ==>


Ցիպերուս հերթատերև (անգլ.՝ Umbrella papyrus, Umbrella sedge կամ Umbrella palm, ռուս.՝ Циперус очереднолистный, լատ.՝ Cyperus alternifolius)

Կարդալ Ցիպերուսի մասին ==>
Գնել Ցիպերուս ==>


Բոստոնյան պտեր (Բոստոնյան ձարխոտ, անգլ․՝ Boston swordfern, Wild Boston fern, ռուս․՝ Нефролепис возвышенный, լատ․՝ Nephrolepis exaltata)

Կարդալ Բոստոնյան պտերի մասին ==>
Գնել Բոստոնյան պտեր ==>


Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)

Սաղարթավոր զարդաբույսերից լավագույն թեկնածուն արագաճ Քլորոֆիտումն է:
Խնամելը շատ հեշտ է՝ ցրված լույս, ոչ առատ ջրարբիացում, նվազագույն լրացուցիչ սնուցում է պահանջում:
Կարդալ Քլորոֆիտումի մասին ==>
Գնել Քլորոֆիտում ==>


Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)

Կարդալ Բաղեղ սովորականի մասին ==>
Գնել Բաղեղ սովորական ==>


Ֆիկուս կաուչուկաբեր (անգլ.՝ Ficus elastica, Rubber fig, Rubber bush, Rubber tree, Rubber plant, Indian rubber bush, ռուս.՝ Фикус каучуконосный, Фикус эластичный, լատ.՝ Ficus elastica)

Կարդալ Կաուչուկաբեր ֆիկուսի մասին ==>
Գնել Կաուչուկաբեր ֆիկուս ==>


Ֆիկուս բենջամինա (անգլ․՝ Weeping fig, ռուս․՝ Фикус бенджамина, լատ․՝ Ficus Benjamina)


Կարդալ Ֆիկուս բենջամինայի մասին ==>
Գնել Ֆիկուս բենջամինա ==>


Սանսևիերիա (Զոքանչի լեզու, անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera)

Կարդալ Զոքանչի լեզվի մասին ==>
Գնել Զոքանչի լեզու ==>


 

Ծոփոր

Ծոփորը (Մոնստերա, անգլ․՝ Monstera, ռուս.՝ Монстера, լատ.՝ Monstéra) պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:

Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա  է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են  խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:

Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում  այդ բույսը փաթաթվում ու  մագլցում է ծառերի վրա՝  հասնելով մինչև 20 մ:  Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:  

Մեզ մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում:

Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել:

Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել:  

Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:  

Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկաման,  քանի որ այն արագ մեծանալու միտում ունի:

Խորհուրդ է տրվում տարեկան  մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել:

Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի: Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք  է դնել սենյակի  լուսավոր հատվածներում:  

Քանի որ ծոփորը մեծ տեղ է զբաղեցնում և ունի հսկայական տերևներ, մեծահասակ բույսերին խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ մարդիկ քնում են, քանի որ մեծ տերևները արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ:

Բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով: Բազմացումը կարելի է կատարել նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով: Տերևը վերցնում են մի քանի օդային արմատներով, որոնք նախօրոք փաթաթում են մամուռով լի մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպելով, որ արմատիկները զարգանան:

Աղբյուր` www.ankakh.com

Հղումներ