Հեյխերան (անգլ.՝ Coral bells, Alumroot, ռուս.՝ Гейхера, լատ.՝ Heuchera) քարբեկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Արժեքավոր և լայնորեն տարածված դեկորատիվ բույսեր են,
հատկապես Հեյխերա արնագույնը (Heuchera sanguinea), որի հիբրիդային բազմաթիվ տեսակները հայտնի են նաև Heuchera hybrida (Heuchera hybrida) անվամբ:
Անվանվել է գերմանացի բժիշկ և բուսաբան Յոհան Հայնրիխ ֆոն Հեյխերի (1677-1746) պատվին։
Խնամքը
Լույսը Լիարժեք արևից մինչև կիսաստվեր Պայծառ գույները պահպանելու և ծաղկելու համար անհրաժեշտ է օրական առնվազն 4 ժամ ուղիղ արև։ | |
Օդի ջերմաստիճանը Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C Ձմռանը՝ ոչ նվազ -15°C-ից | |
Օդի խոնավությունը Անտարբեր է օդի խոնավության նկատմամբ, սակայն, սիրում է կանոնավոր ցողվել։ | |
Ջրելը Խոնավասեր է, ամռանը հողը միշտ թույլ խոնավ պահելու համար կարող է պետք լինի օրը 2 և ավելի անգամ ջրել; Հողի ճահճացումը, սակայն, կարող է կործանել բույսը։ | |
Սնուցումը Համարյա կարիք չունի։ Աճի ողջ շրջանում, մեկ անգամ, կրկնակի կամ եռակի ցածր չափաբաժնով։ | |
Հանգստի շրջանը Ձմռանը անհրաժեշտ է ջերմամեկուսացնել կամ տեղափոխել զով, լուսավոր սենյակ։ | |
Հողը Լավ ջրաթափանցիկ, խոնավ, պարարտ հող, որը չեզոքից թեթևակի թթվային է՝ 6,0-ից 7,0 pH-ով: Որոշ տեսակներ, ինչպիսիք են H. sanguinea-ն, չեն հանդուրժում կավային կամ թթվային հողերը: | |
Ծաղկամանը Դրենաժային մեծ ծակերով, լայն, ոչ շատ խոր։ | |
Բազմացնելը Թուփը կիսելով, տնկաշիվով, սերմով։ |
Որտե՞ղ տնկել
Տեղը որոշում են սորտային պահանջներին համապատասխան։ Վառ գույնի և խայտաբղետ սաղարթներ ունեցողների համար հարմար է վառ լուսավորված տարածքը: Մուգ կանաչ սաղարթ ունեցողների համար գերադասելի է կիսաստվերը։ Նախընտրելի է հեյխերան տնկել բակի արևմտյան կամ արևելյան հատվածում, որտեղ արևի ուղիղ ճառագայթների տակ կլինի միայն առավոտյան:
Սենյակային պայմաններում աճեցնելիս, պետք է ընտրել արևելյան պատուհանագոգերը:
Տեղափոխելը
Հեյխերան նույն տեղում կարող է բարեհաջող աճել միայն 5 տարի։ Այնուհետև, անկախ սնուցումների քանակից և հողի վերին շերտը փոխելու հաճախականությունից, պետք է այն հանել և նոր տեղում տնկել։ Այդ 5 տարիների ընթացքում բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը՝ ճյուղերը ձգվում են, թուփը կորցնում է ցրտադիմացկունությունը և ձմռան ցրտից մահանում է։
Վերատնկելիս երիտասարդացնում են թուփը՝ հեռացնում են վնասված հատվածները և շատ մեծացած թուփը բաժանում են ավելի փոքր մասերի։
Հեյխերայի տեսակները
Heuchera Ginger Ale Heuchera Lime Marmalade Heuchera Melting Fire Heuchera Midnight Bayou Heuchera Midnight Rose Heuchera Mint Julep Heuchera Plum Pudding Heuchera Spellbound Heuchera Venus
Հնարավո՞ր է Հեյխերան աճեցվել սենյակում:
Այո, հեյխերան կարող է ձմռանը դառնալ սենյակային բույս: Ծաղկամանը պետք է տեղադրել արևոտ, բայց զով տեղում, այնպիսի մի տեղ, որտեղ գիշերը օդի ջերմաստիճանը +7…+15°C է: