Month: July 2017

  • Մուրայա

    Մուրայան (անգլ.՝ Murraya, ռուս.՝ Муррайя, լատ.՝ Murraya) մշտադալար թփերի կամ ծառերի ցեղ է: Բնության մեջ տարածված են Հնդկաստանի արևադարձային անտառներում, Հնդկաչինում, Սումատրա և Յավա կղզիներում:

    Հղումներ
  • Ֆիկուս կաուչուկաբեր

    Ֆիկուս կաուչուկաբերը (անգլ.՝ Ficus elastica, Rubber fig, Rubber bushRubber treeRubber plant, Indian rubber bush, ռուս.՝ Фикус каучуконосный, Фикус эластичный, լատ.՝ Ficus elastica) թթազգիների ընտանիքի ֆիկուս ցեղի տեսակ է: Իր հայրենիքում՝ Հյուսիսարևելյան Հնդկաստանում և Ինդոնեզիայի Սումատրա և Յավա կղզիներում մինչև 30 մետր բարձրության ծառ է: Մեզանում շատ տարածված, գեղեցիկ սենյակային բույս է: Հնուց համարվում է ընտանեկան բարեկեցության ծառ: Սենյակային պայմաններում չի ծաղկում:

    Ֆիկուսի ծառը այսպիսին է իր հայրենիքում

    Խնամքը

    Հողախառնուրդը

    Հողախառնուրդը կազմվում է տորֆի, ճմահողի, տերևային բուսահողի և գետի ավազի հավասար մասերից: Կարելի է նաև օգտագործել խանութից գնված ունիվերսալ հողախառնուրդ՝ ավելացնելով մինչև 1/5 չափով ավազ:

    Տեղը

    Գերադասելի է աճեցնել պայծառ, ծրված լույսով լուսավորված տեղում: Արևի ուղիղ ծառագայթները կարող են այրվածքներ պատճառել տերևներին: Կաուչուկաբեր ֆիկուսի խայտաբղետ տերևներով տեսակները ավելի շատ լույսի կարիք ունեն: Ստվերում աճեցնելու դեպքում բույսի գույները խամրում են:
    Բույսը շատ վատ է տանում միջանցքահովերը և կարող է տերևաթափ լինել;
    Ձմռանը բույսը պետք է ջեռուցման սարքերից հնարավորին չափ հեռու տեղադրել:
    Խայտաբղետ տերևներով տեսակները կարող են ձմռանը լրացուցիչ արհեստական լուսավորման կարիք  ունենալ:

    Օդի ջերմաստիճանը

    Ամենաբարեհարմարը օդի ջերմության 18-25 °С միջակայքն է: Ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ջրցողել բույսը:  Օդի ջերմաստիճանի + 16 °С -ից ցած լինելը կարող է տերևաթափի պատճառ դառնալ: Կաուչուկաբեր ֆիկուսի համար կրիտիկական է համարվում +12 °С շամը, սակայն ոչ խայտաբղետ տերևներով տեսակները կարող են դիմանալ օդի ջերմաստիճանի մինչև +5 °С կարճատև անկմանը՝ պայմանով, որ ծաղկաթաղարի հողը տաք մնա: Ծաղկաթաղարի հողի սառչելը նույնպես կարող է տերևաթափ առաջացնել:
    Ձմռանը կաուչուկաբեր ֆիկուսի համար գերադասելի է ապահովել +16-18 °С ջերմություն, ինչը կխոչընդոտի այդ ընթացքում սովորականից մանր տերևների առաջացումը:

    Օդի խոնավությունը

    Կաուչուկաբեր ֆիկուսը խոնավասեր է, լավ է ընդունում եռացրած ու այնուհետև սառեցված կամ թորած ջրով, պարբերական ցողումները: Սովորական, ծորակի ջրով ցողումները նույնպես ընդունելի են, բայց տերևների վրա, ջրի կաթիլների չորանալուց հետո սպիտակ բծեր են մնում:
    Ձմռանը, եթե բույսը պահվում է զով, ոչ տաք սենյակում, ջրցողելու կարիք չկա:

    Ջրելը

    Կաուչուկաբեր ֆիկուսը պետք է ջրել ոչ շատ առատ ու պարբերաբար: Ջուրը պետք է լինի գոլ և առնվազն 24 ժամ հնացված: Եթե ձմռանը բույսը պահվում է տաք սենյակում, ապա պետք է հետևել, որպեսզի ծաղկաթաղարի հողը միշտ չափավոր խոնավ լինի:

    Սնուցումը

    Գարնանից՝ աշուն հարկավոր է երկու շաբաթը մեկ սնուցել բույսը: Սնուցումն արվում է կամ հատուկ ֆիկուսների համար նախատեսված պարարտանյութերով, կամ էլ դեկորատիվ-սաղավարթավոր բույսերի համար նախատեսված կոմպլեքսային պարարտանյութերով:
    Սնուցումն արվում է ջրելու միջոցով, ընդորում, ծաղկաթաղարի հողը նախապես, պարզ ջրով խնավացված պետք է լինի:

    Տեղափոխումը այլ ծաղկաթաղարի մեջ

    Կաուչուկաբեր ֆիկուսը արագ աճող բույս է, ուստի հաճախ է ծագում ավելի մեծ ծաղկաթաղարի մեջ բույսը տեղափոխելու անհրաժեշտությունը:
    Պետք չէի սկզբանե մեծ ծաղկաթաղարի մեջ տնկել ֆիկուսը: Դա կբերի արմատների բուռն զարգացմանը՝ ի վնաս սաղարթի:
    Ամեն տեղափոխելիս պետք է վերցնել 3-5 սանտմետրով ավելի մեծ տրամաչափ ունեցող և 5-6 սանտիմետրով ավելի խորը ծաղկաթաղար:
    Ծաղկաթաղարի հատակին պարտադիր է ստեղծել 3-4 սանտիմետրանոց դրենաժային շերտ:

    Բազմացումը

    Կաուչուկաբեր ֆիկուսը կարելի է բազմացնել տնկաշիվերով կամ կ:

    • Արմատավորելու նպատակով վերցվող գագաթային կամ կողաճյուղային տնկաշիվերը կտրվում են սուր դանակով, թեքությամբ: Կտրելուց հետո, տնկաշիվը լավ լվացվում է հոսող ջրի տակ՝ այնքան, մինչև կտրվածքից դադարի դուրս գալ կաթնանման հեղուկը: Այնու հետև տնկաշիվը դրվում է արմատավորման ջրի կամ գրունտի մեջ՝ մինիջերմոցի տակ:

    Կանաչատերև տեսակների տնկաշիվերը համեմատաբար դյուրին են արմատներ ձևավորում, իսկ խայտաբղետ տեևներ ունեցող տեսակների համար խորհուրդ է տրվում կիրառել որևէ արմատակալման խթանիչ՝ օրինակ «Корневин» կամ գետերոաուկսին:

    • Կողմնատար արմատակալմամբ բաղմացնելու համար սուր դանակով, հաստութայն 1/3-ի խորությամբ կտրվածք է արվում ճյուղի վրա, որի մեջ լուծկու հատիկ է խրվում: Այնուհետև այդ տեղը պատվում է խոնավ գրունտով ու փաթաթվում պոլիէթիլենային թաղանթով՝ այնպես, որ հնարավոր լինի պարբերաբար խոնավացնել գրունտը:

    Թաղանթի տակից նորագոյացած արմատները նշմարելուց հետո ճյուղը կտրում են արմատակալած հատված տակից և տեղափոխում առանձին ծաղկամանի մեջ:

    Կաուչուկաբեր ֆիկուսի հիվանդություններն ու վնասատուները

    Ֆիկուսի վրա հաճախ հայտնվող վնասատուներն են վահանակիրը ( diaspididae, щитовка), սարդոստայնային տիզը (spider mite, паутинный клещ, լատ.՝ Tetranychidae) և բշտիկոտները (ծոպաթևեր, տրիպսներ, thrips, трипсы, լատ.՝ Thysanoptera):
    Վահանարին պետք է պարզապես մաքրել խոնավ սպունգով ու ոչնչացնել, իսկ սարդոստայնային տիզերին ու բշտիկավորներին ոչնչացնում են ցողելով բույսը «Фитоверма»-յի լուծույթով:

    Աճեցման բարդություններ

    • Թափվում են ներքևի տերևները
      Աճի ընթացքում ներքևի որոշ տերևների թափվելը բնական երևույթ է, սակայն եթե տերևներն արագ ոև շատ են թափվում, նշանակում է խնամքը թերի է՝ կամ օդի խոնավության պակաս կա, կամ սխալ ջրելու հետևանք է, կամ էլ հողում սնունդ չկա:
    • Բույսի տերևները կախվել են
      Սենյակում շատ շոգ է և օդի խոնավությունը շատ ցածր է:
    • Զանգվածային տերևաթափ
      Բույսը դրված է միջանցահովի տակ կամ օդի ջերմաստիճանը շատ ցածր է: Զանգվածային տերևաթափ է լինում նաև բույսը ջրխեղդ անելու դեպքում:
    • Տերևնարի վրա շագանակագույն բծեր են հայտնվում
      Արևայրուքի հետևանք է:
    • Մանր շագանակագույն բծեր տերևների եզրերին
      Բույսի գերպարարտացման հետևանք է:
    Սենյակում կաուչուկաբեր ֆիկուս աճեցնելը հակացուցված է միայն աստմայով հիվանդներին: Արտադրվող կաուչուկի մասնիկները կարող են հիվանդի մոտ խեղդվելու նոպա առաջացնել:

    Կաուչուկաբեր ֆիկուսի տեսակները

    Կաուչուկաբեր ֆիկուսի շատ տեսակներ կան և բոլորն էլ բնական ծառից ավելի կոմպակտ են:
    Տարածված տեսակներն են՝

    Ռոբուստա (Robusta, Робуста) Լայն, կանաչ տերևներով, ոչ պահանջկոտ բույս է:
    Բելիզ (Belize, Белиз) Տերևներն երեք գույն ունեն՝ կենտրոնում կանաչ, սպիտակ և վարդագույն եզրերում: Պահանջկոտ չէ, բայց լուսավորություն Ռոբուստայից շատ կպահանջվի:
    Տինեկե (Tineke, Тинеке) Նման է Բելիզին, բայց ավելի քմայհաճ է: Տերևները մեջտեղում կանաչ են, իսկ եզրերը պիստայի և սպիտակ գույների բծեր ունեն:
    Աբիջան (Abidjan, Абиджан) մուգ կարմիր (բորդո) գույնի տերևներ ունի: Պահանջկոտ չէ:
    Սև արքայազն (Black Prince, Черный Принц) Շատ մուգ, համարյա սև տերևներ ունի: Պահանջկոտ չէ:
     
    Մելանի (Melany, Мелани) Համեմատաբար մանր, մոտ 20 սմ երկարությամբ, մուգ կանաչ տերևներ ունի, հաճախ թփի տեսկ է ընդունում: Պահանջկոտ չէ:
    Հղումներ
  • Գիշերածին

    WP_20170629_006Գիշերածին (անգլ.՝ Four-o’clocksUmbrellaworts, ռուս.՝ Мирабилис,  լատ.՝ Mirabilis) գիշերածինազգիների ընտանիքի բազմամյա, պալարավոր խոտաբույս։ Ցողունները ունեն մոտ մեկ մետր բարձրություն։ եևրևները ձվաձև են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղիկները ձագարաձև են, բուրավետ, սպիտակ, դեղին և կարմիր, կուլտուրական սորտերինը՝ երբեմն զոլավոր՝ հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում։ Ծաղիկները երեկոյան բացվում, իսկ առավոտյան փակվում են, ամպամած օրերին բացված են մնում նաև ցերեկը։ Բազմանում է հիմնականում սերմերով։ Վայրի վիճակում հանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում։ Տարածված դեկորատիվ բույս է։

    Հղումներ