Նեմատանտուս (անգլ.՝ Goldfish plant, ռւս.՝ Нематантус կամ Золотая рыбка, լատ.՝ Nematanthus)
Խնամքը
Լուսավորությունը
Լուսասեր է, անհրաժեշտ է տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո, ընդորում 12-14 ժամ տևողությամբ: Արևի ուղիղ ճառագայթներից կարող է այրվացքներ ստանալ:
Օդի ջերմաստիճանը
Վեգետացիոն ողջ շրջանում օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +19 – +24 աստիճանն է: Ձմռանըբույսը գտնվում է հանգստի վիճակում և հարմարավետ է +14 – +16 ջերմաստիճանային տիրույթը: Նեմանտանտուսը հանգիստ է տանում օդի ջերմաստիճանի կարճատև անկումները, սակայն +13-ից երկարատև ցածր ջերմաստիճանը վատ ազդեցություն կունենա բույսի արտաքին տեսքին, իսկ +7-ից ցածր ջերմաստիճանի դեպքում տերևները դառնում են շագանակագույն ու թափվում են: +27-ից բարձր ջերմաստիճանն էլ է բացասաբար անդրադառնում բույսի զարգացման վրա:
Ջրելը
Նեմատանտուսը պետք է ջրել սենյակային ջերմաստիճանի, լավ հնեցված, քլորազերծ ջրով: Ամռանը ջրում են առատ և հաճախ՝ հողի վերին շերտի չորանալուն պես: Բույսի հանգստի շրջանում ջրելու հաճախականությունը նվազեցնում են:
Օդի խոնավությունը
Նեմանտանտուսի համար ամենահարմարավետն է օդի 50% խոնավությունը, ընդորում որքան բարձր է օդի տաքությունը այնքան ավելին պետք է լինի օդի խոնավությունը: Օրինակ +27-ի դեպքում՝ 60%:
Շոգ եղանակներին անհրաժեշտ է բույսը ամեն օր ցողել: Ձմռանը ցողել չի կարելի, իսկ եթե անհրաժեշտ է բարձրացնել օդի խոնավությունը, ապա բույսի ծաղկամանը տեղադրում են լայն տակդիրի վրա, որտեղ լցնում են շլակ կամ կեռամզիտ ու ջուր՝ այնպես, որ ծաղկամանը ջրից բարձր լինի:
Էտելը
Նեմատանտուսը առանձնահատուկ է նրանով, որ ծաղիկներն առաջանում են միայն նոր ճյուղերի վրա: Ուստի ծաղկելու շրջանն ավարտվելուց հետո կատարում են խորը, թարմացնող էտ:
Տեղափոխումը
Անհրաժեշտության դեպքում բույսը այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում գարնանը: Ծաղկամանում դրենաժային շերտ անելը պարտադիր է:
Հողախառնուրդը պետք է լինի փխրուն ու թեթև, որպեսզի թափանցիկ լինի օդի ու ջրի համար: Թթվայնությունը рН 5,5–6 սահմաններում:
Հողախառնուրդի բաղադրությունը՝
- տերևային բուսահող – 2 մաս;
- ավազ – 1 մաս;
- տորֆ – 1 մաս;
- փտած գոմաղբ – 1մաս:
Խորհուրդ է տրվում պատրաստի հողախառնուրդին ավելացնել փայտածուխի մանր կտորներ և մկրատով մանրեցված սֆագնում մամուռ:
Նեմատանտուսի տարածված տեսակներն են՝
- Նեմատանտուս Վեթսթայնի (Нематантус Ветстайна)
- Նեմատանտուս բարձրասրունք (Нематантус голенастый)
- Նեմատանտուս Ֆրիթչի (Нематантус Фритча)
- Նեմատանտուս գետափնյա (Нематантус приречный)