Հիքաման (անգլ․՝ Jicama, Mexican yam bean, Mexican turnip ռուս․՝ Хикама, Пахиризус вырезной, չին․՝ 凉薯, լատ․՝ Pachyrhizus erosus) ծագումով Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայից, լոբազգի լիանա խոտաբույս է, որը մշակվում է մեծ, ուտելի արմատապալարների համար։ Ծաղիկները կապույտ կամ սպիտակ են լինում, պատիճները Լիմայի լոբու պատիճների նման են։ Հայտնի են հիկամայի մի քանի տեսակներ, բայց
շուկաներում ամենատարածվածը Pachyrhizus erosus է, որն ունի երկու մշակված ձևեր` jicama de agua և jicama de leche։
Հիքամայի մի փոքր քաղցրահամ արմատապալարը ուտում են ինչպես հում՝ առանձին կամ այնպես էլ աղցանների մեջ, այնպես էլ խաշած կամ տապակած։
Հիքաման արևադարձային բույս է, կարող է բազմացվել սերմերով և արմատապալարներով։ Սերմերն ունեն բավականին ցածր ծլողունակություն։
Նապաստակի պոչը (անգլ․՝ Bunny Tail Grass, ռուս․՝ Зайцехвост, լատ․՝ Lagurus) հացազգիների ընտանիքի բույսերի տեսակ է, որն աճում է միջերկրածովյան ավազանում եւ հարակից շրջաններում՝ Ազորյան և Կանարյան կղզիներից մինչեւ Ղրիմ ու Սաուդյան Արաբիա:
Նապաստակի պոչը նաև նատուրալիզացվել է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Ամերիկյան մայրցամաքի տարբեր վայրերում։
Նապաստակի պոչ ձվաձևը (Lagurus ovatus) միակ հայտնի տեսակն է։ Այն, իր գրավիչ, նապաստակի պոչ հիշեցնող կատարի շնորհիվ, աճեցվում է որպես դեկորատիվ բույս։
Նապաստակի պոչ աճեցնելը
Նապաստակի պոչը բազմանում են սերմերով: Սերմերը հավաքում են աշնանը, երբ հասկերը հասունանում են և չորանում: Երբ բույսը սկսում է դեղնել և չորանալ, փափուկ պոչիկները կտրում են և չորացնում են լավ օդափոխվող, չոր, ստվերում: Սերմերը, ձեռքերով տրորելուց հետո, հեշտությամբ առանձնանում են բամբակյա մասից: Այնուհետեւ սերմերը քամհարում են՝ փչելով վրաները, թափում են 30-40 սմ բարձրությունից, որպեսզի փափուկ մասերը մի կողմ թռչեն:
Սածիլներ ստանալու համար ցանելը
Ցանում են փետրվար-մարտ ամիսներին, 0,5-1 սմ խորությամբ, պարարտ, փխրուն հողախառնուրդով փոքր ծաղկամանների կամ այլ տարայի մեջ, միմյանցից 3-4 սմ հեռավորության վրա: Ցանքի համար ստեղծում են ջերմոցային պայմաններ, տեղադրում են պայծառ լուսավորված վայրում, ըստ անհրաժեշտության, պարբերաբար խոնավացնում են։
Աճած սածիլները, մինչև բաց գրունտ տեղափոխելը, ցերեկները դուրս հանելով, մի քանի օր կոփում են։ Բաց գրունտ տեղափոխում են երբ գիշերային ցրտահարությունների վտանգն անցնում է։ Տնկում են միմյանցից 10-15 սմ հեռավորության վրա։
Անմիջապես բաց գրունտում ցանելը
Սերմերը մանր են, կարելի է խառնել ավազի հետ։ Ցանում են շարքերով, կամ խառը՝ 2-3 սմ խորությամբ, միմյանցից 10-15 սմ հեռավորություն վրա։ Ծիլերը հայտնվում են 10-12 օրից։
Նկատվել է, որ տաք ձմեռներից հետո, բույսից թափված սերմերից կարող են հայտնվել նոր ծիլեր։ Ուստի, կարելի է փորձել նաև աշնանացան անել աշնան վերջին օրերին, երբ բավականաչափ ցուրտ է, որ սերմերը չծլեն մինչեւ գարուն:
Հետագա խնամքը
Նապաստակի պոչը հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ցանկացած հողում լավ կաճի: Սիրում է լույսը, թույլատրելի է մի փոքր ստվերը: Այս հացահատիկը կարելի է աճեցնել և՛ պարտեզում, և՛ պատշգամբում: Այն երաշտադիմացկուն է, բայց ամռան շոգին պետք է ամեն օր ջրել, հատկապես սենյակային պայմաններում աճեցնելիս:
Հողի փխրեցում և ցանքածածկում
Սեզոնի ընթացքում մի քանի անգամ անհրաժեշտ է քաղհան անել և փխրեցնել հողը բույսերի շուրջը: Կարելի է նաև պարբերաբար հումուսային ցանքածածկ ավելացնել՝ դրանով միաժամանակ պարարտացնելով հողը և պաշտպանելով ավելորդ գոլորշիացումից:
Սնուցումը
Սածիլների ակտիվ աճի ժամանակ, յուրաքանչյուր 10 օրը մեկ հողը պարարտացնում են գոմաղբի 1:10 լուծույթով։ Վեգետացիոն շրջանում նապաստակի պոչը կարելի է երկու անգամ պարարտացնել համալիր հանքային պարարտանյութով:
Կտրելը
Եթե բույսն աճեցվում է բնապատկերը գեղեցկացնելու համար, ապա խորհուրդ է տրվում կտրել խունացած ծաղկաբույլերը՝ նորերի աճը խթանելու համար: Եթե աճեցվում է չոր ծաղիկներ ստանալու համար, ապա հասկերը կտրում են մինչև դրանց լիովին հասունանալը, մինչև ծաղկաբույլերը փոխեն իրենց գույնը:
Հիվանդություններ և վնասատուների դեմ պայքարը
Նապաստակի պոչը լավ իմունիտետ ունի հիվանդությունների և վնասատուների նկատմամբ, ուստի հարկավոր չէ անհանգստանալ այս մշակաբույսի առողջության համար:
Նապաստակի պոչի կիրառումը բնապատկեր ձևավորելիս
Այս միջին չափսի խոտը լավ է դիտվում քարքարոտ լանդշաֆտների և եզրաքարերի ուրվագծման համար: Քարքարոտ այգին զարդարելու համար նապաստակի պոչը խումբ-խումբ են տնկում:
Նապաստակի պոչի օգնությամբ կարելի է լրացնել ծաղկող, գունագեղ միամյա բույսերի և թփերի միջև եղած բացատները։ Լավ կարելի է օգտագործել վարդերի այգին կամ մրգատու թփերի տարածքները զարդարելիս։
Որպես նապաստակի պոչի լավ հարևան ընտրում են հողի նկատմամբ ոչ պահանջկոտ բույսեր: Պայծառ ծաղիկները լավ են դիտվում աճող նապաստակի պոչի մեղմ կանաչի խորապատկերին։ Այն նաև շատ լավ զուգորդվում է ավելի մուգ կանաչ սաղարթ ունեցող բազմամյա խոտաբույսերի հետ, օրինակ, Հարատևուկ սողացողը (Bugle, Живучка ползучая, Ajuga reptans), Պատենենին (անգլ.՝ Coleus, ռուս.՝ Колеус, լատ.՝ Coleus), Հերբստի արնատերևը (Herbst’s bloodleaf, Ирезине хербста, Iresine herbstii):
Նապաստակի պոչի կիրառումը ծաղկեփնջեր կազմելիս
Նապաստակի պոչը շատ լավ է դիտվում ծաղկեփնջերի մեջ: Մատղաշ հասկերը կտրում են չսպասելով դրանց ամբողջական հասունացմանը, տերևները հեռացնում են և կատարները փոքր կապոցներով, գլխիվայր կախում են լավ օդափոխվող սենյակում՝ չորացնելու համար: Որոշ ֆլորիստներ նաև ներկում են հասկերը տարբեր գույներով։
Տառոն (անգլ․՝ Taro, չին․՝芋, ռուս․՝ Таро կամ Колоказия съедобная, լատ․՝ Colocasia esculenta) Colocasia ցեղի, Araceae ընտանիքի, բազմամյա, ուտելի խոտաբույս է։
Տարածված սննդային բույս է Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ արևադարձային շրջաններում: «Taro» անվանումը բույսի ճավայերեն անվան տահիտական ձևն է:
Տառոյի պալարասոխուկները հում վիճակում ուտելի չեն, քանի որ բերանում ուժեղ այրման զգացողություն են առաջացնում: Որպես կանոն օգտագործում են խաշած կամ տապակած նաև տարատեսակ խմորեղեն են պատրաստում տառոյից: Երիտասարդ տերևներն ու ճյուղերը խաշում և օգտագործում են սննդի մեջ, ինչպես ծնեբեկը: Ճավայում դրանք օգտագործում են տեղական հայտնի ուտեստը ՝ բունտիլը պատրաստելու համար։ Բունտիլը մեկ կամ մի քանի տերևներից փաթեթներ են, որոնք լցոնված են մանր անչոուսներով և թակած կոկոսի խառնուրդով, եփած կոկոսի կաթի հիման վրա պատրաստված կծու սոուսով:
Սոխուկապալարներն օգտագործվում են բժշկական նպատակներով, նաև ալյուր, ալկոհոլ արտադրելու համար և որպես անասնակեր:
Խնամքը
Տառոյի բոլոր 8 տեսակները կարելի է աճեցնել սենյակային պայմաններում: Հիմնական խնդիրը բույսի համար բավարար տեղ գտնելն է՝ առնվազն մեկ քառակուսի մետր: Ապահովելով տառոյի լավ խնամքը, կարելի է շքեղ բույս ստանալ, որը կուրախացնի երկար տարիներ:
Լինելով թունավոր Aroid ընտանիքի ներկայացուցիչ, տառոն որոշակի թունավորման վտանգ է ներկայացնում: Պետք է հետևել որպեսզի թունավոր տերևները չուտեն ընտանի կենդանիները կամ փոքր երեխաները:
Լուսավորությունը
Պահանջվում է պայծառ լուսավորություն ողջ օրվա ընթացքում: Տառոյին դուր չի գալիս արևի ուղիղ ճառագայթների հետ շփումը։ Ձմռանը, եթե բույսը չի անցնում հանգստի վիճակի, անհրաժեշտ է լրացուցիչ արհեստական լուսավորություն ապահովել:
Օդի ջերմությունը
Ամռանը տառոն հանգիստ աճում է և՛ շոգին, և՛ զով պայմաններում։ Օպտիմալ է օդի ջերմության +22…+26°C տիրույթը։
Ջրելը և օդի խոնավությունը
Բնության մեջ տառոն աճում է մշտապես խոնավ հողերում և օդի բարձր խոնավության պայմաններում: Տանն աճեցնելիս, պետք է փորձել բնականին մոտ պայմաններ ստեղծել բույսի համար: Ջրել պետք է հաճախ և առատորեն՝ օգտագործելով փափուկ, առանց կրաքարի ջուր:
Օդի խոնավությունն ապահովելու համար անհրաժեշտ է աճախակի ցողել բույսը կամ ծաղկամանը տեղադրել ջրով և խիճով լի, լայն տակդիրի վրա։
Սնուցումն ու ձմեռացումը
Մեծ բույսը մեծ քանակությամբ օգտակար նյութեր է սպառում: Սնուցում պետք է տրվի ողջ վեգետացիոն շրջանում: Տանն աճեցնելիս, սնուցում են հանքային համալիր պարարտանյութով՝ 12-14 օրը մեկ, բաց գրունտում՝ 25-30 օրը մեկ:
Տառոյի առանձնահատկությունը խիստ արտահայտված հանգստի շրջանն է: Ձմռան շեմին տերևները մեռնում են իսկ պալարները պետք է պահվեն չոր տեղում ՝ օդի +9…+11°C ջերմաստիճանում:
Տեղափոխումը
Ձմեռային հանգստից հետո սոխուկապալարները տնկում են ծաղկամանի մեջ, որի հատակին լցնում են քարեր՝ ոչ այնքան ջրահեռացման, որքան հակակշռելու համար: Այս դեպքում ուժեղ աճ տվող բույսը իր կշռով չի շուռ չի տա ծաղկամանը: Ծաղկամանը պետք է մեծ լինի՝ առնվազն կես մետր տրամագծով:
Հողախառնուրդը պետք է պարարտ լինի, լավագույն լուծումը կլինի հավասար քանակությամբ ճմահող, տերևային բուսահող, տորֆ և ավազ միմյանց խառնելը:
Բազմացումը
Տառոն կարելի է բազմացնել սերմերով, պալարը կիսելով և կողային ձագուգներն առանձնացնելով։
Սարդոստայնային տիզը չարագործ մակաբույծ է, որը ծծում է տառոյի բոլոր հյութերը: Հատկապես վտանգավոր են մեծ պոպուլյցիաները, որոնք ունակ են ոչնչացնել բույսը: Այդ վնասատուները շատ բարակ սարդոստայնով պատում են բույսի վերգետնյա մասը, ինչի շնորհիվ էլ կարելի է բացահայտել դրանց:
Սպիտակաթևիկները սպիտակ թևերով փոքր, կանաչ թիթեռներ են, որոնք, բույսին դիպչելիս, իսկույն թռչում են տարբեր ուղղություններով:
Ատուրին կամ Պարող բույսը (անգլ․՝ Telegraph plant, Dancing plant, Semaphore plant, ռուս․՝ Атури, լատ․՝ Codariocalyx motorius) ասիական, արևադարձային, 1-2 մ բարձրությամբ թուփ է, ինքնուրույն, արագ շարժվելուն ունակ սակավաթիվ բույսերից մեկն է, ինչպես Պատկառուկը (Mimosa pudica) և Վեներինա ճանճակալը (Venus flytrap):
Ատուրին հմայիչ բույս է, որը «պարում է»՝ պայծառ լույսի ներքո բարձրացնում և իջեցնում է տերևները: Արձագանքում է նաև ջերմությանը, բարձր հաճախականության ձայնային ալիքներին և հպմանը:
Լոբազգի այս ոչ խստապահանջ բույսը հեշտությամբ աճեցվում է սենյակային պայմաններում, իսկ բաց գրունտում գոյատևում է միայն ամենաջերմ կլիմայական պայմաններում:
Բույսի ծղխնևոր տերևները իրենց տեղափոխում են այնտեղ, որտեղ նրանք ավելի շատ ջերմություն և լույս կստանան: Որոշ բուսաբաններ կարծում են, որ շարժումը պայմանավորված է հատուկ բջիջներով, որոնք տերևներին ստիպում են շարժվել, երբ ջրի մոլեկուլները այտուցվում կամ նեղանում են: Իսկ Չարլզ Դարվինը, որը երկար տարիներ ուսումնասիրում էր բույսերը, հավատում էր, որ շարժումը բույսի միջոցն է ՝ անձրևից հետո տերևներից ջրի կաթիլները ազատելու համար:
Ինչպես աճեցնել ատուրին
Պարող բույսն աճեցնելը դժվար չէ, բայց համբերություն է անհրաժեշտ, քանի որ բույսը սերմից կարող է դանդաղ ծլել: Սերմերը տանը կարելի է ցանել տարվա ցանկացած եղանակին: Ծաղկամանի կամ այլ տարայի մեջ լցնում են պարարտ, փխրուն հողախառնուրդ և չափավոր խոնավացնում են: Սերմերը 1-2 օր թրջում են գոլ ջրի մեջ, ինչից հետո ցանում են 9-10 մմ խորությամբ ու ծածկում թափանցիկ պլաստիկով կամ ապակով: Ցանքը տեղադրում են ոչ շատ պայծառ լուսավորված, տաք տեղում, որտեղ օդի ջերմաստիճանը +23…+26°C տիրույթում է:
Ցանքի հողը միշտ չափավոր խոնավ են պահում։ Սերմերը սովորաբար ծլում են մոտ 30 օրում, բայց կարող են նաև 10 օրից ծլել: Ծլելուց հետո ցանքը բացում են և տեղափոխում պայծառ լույսի ներքո։
Սածիլների արմատավորվելուց հետո դրանք տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:
Խնամքը
Լուսավորությունը՝ պայծառ, ցրված լույս կամ մասնակի ստվեր;
Ջրելը՝ փափուկ ջրով, ամռանը շաբաթական 2-3 անգամ, հետո՝ 4-5 օրը մեկ;
Հողախառնուրդը՝ բույսերի համար նախատեսված պատրաստի, ունիվերսալ հողախառնուրդին ավելացնում են նույն քանակությամբ պեռլիտ;
Սնուցումը՝ տաք սեզոնին համալիր, հեղուկ պարարտանյութով՝ համաձայն փաթեթի վրա նշված չափաբաժինների;
Օդի ջերմությունը՝ +18°C և բարձր, +26…+30°C տիրույթում կարող է շարժել տերևները։
«Ֆունգիցիդ» բառը կազմված է լատիներեն «fungus» (թարգմանաբար ՝ սունկ) և «caedo» (սպանել) բառերից: Այսպիսով, հեշտ է կռահել, որ ֆունգիցիդը քիմիական կամ կենսաբանական ծագմամբ նյութ է, որն արգելակում է սնկերի զարգացումը:
Սնկերը բույսերի շատ հիվանդությունների հարուցիչներն են, հետեւաբար, դրանց պաշտպանելու համար, հաճախ պարտադրված ենք լինում օգտագործել ֆունգիցիդային նյութեր: Բայց ինչպե՞ս կողմնորոշվել դրանց բազմազանության մեջ և ճիշտ թունաքիմիկատ ընտրել:
Ֆունգիցիդների տեսակները
Սնկասպան նյութերը խմբավորվում են ըստ տարբեր հատկանիշների:
Կախված քիմիական հատկություններից տարանջատում են 2 խումբ՝
օրգանական ֆունգիցիդներ (քայքայվում են կենդանի օրգանիզմների կողմից և չեն պարունակում ծանր մետաղներ):
Օրգանական ֆունգիցիդների առավելությունն անօրգանականների նկատմամբ այն է, որ առաջինները մետաղներ չեն պարունակում: Բացի այդ, դրանցից լուծույթներ պատրաստելը շատ հեշտ է՝ պարզապես պետք է ջրի հետ խառնել ֆունգիցիդը: Ավելին, այդ նյութերը կարող են զուգակցվել բազմաթիվ այլ պեստիցիդների հետ, իսկ անօրգանական ֆունգիցիդները շատ նյութերի հետ համատեղելի չեն:
Միևնույն ժամանակ, օրգանական ֆունգիցիդները ցածր դիմացկուն նյութեր են։ Դրանք հողում մնում են մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, իսկ հետո ոչնչացվում են:
Կախված պաթոգենի վրա ազդեցությունից, ֆունգիցիդները բաժանվում են՝
կանխարգելիչ կամ պաշտպանական ֆունգիցիդներ (կանխում են բույսերի վարակվելը);
բուժիչ կամ արմատախիլ անող ֆունգիցիդներ (սպանում են բույսերին արդեն իսկ վարակած սնկերին):
Ըստ օգտագործման նպատակի ֆունգիցիդները բաժանվում են՝
սերմերի ախտահանիչներ;
հողի մշակման համար նյութեր;
հանգստի ժամանակաշրջանում գտնվող բույսերի մշակման համար պատրաստուկներ;
աճի ժամանակաշրջանում գտնվող բույսերի բուժման ֆունգիցիդներ;
հացահատիկի և բանջարեղենի պահեստարանների ցողման և ֆումիգացիայի համար պատրաստուկներ։
Բայց, այգեպանների հարմարության համար, այսօր արտադրվում են բազմաթիվ համընդհանուր ֆունգիցիդներ։ Նույն դեղը հարմար է և՛ սերմերը ախտահանելու, և՛ ողջ վեգետացիոն շրջանում հողն ու բույսերը բուժելու համար:
Կախված բույսերի հյուսվածքներում տարածման բնույթից, կան՝
կոնտակտային, կամ տեղական ֆունգիցիդներ։ Դրանք մնում են բույսերի մակերևույթին և դրա հետ շփվելիս առաջացնում են հարուցիչի մահ: Արդյունավետությունը կախված է բազմաթիվ գործոններից. գործողության տևողությունը, ֆունգիցիդի քանակը, քիմիական դիմադրությունը, եղանակային պայմանները և այլն;
համակարգային կամ ներբույսային ֆունգիցիդներ (դրանք տարածվում են բույսերի անոթային համակարգի միջոցով և ճնշում են հարուցիչի զարգացումը: Դրանց արդյունավետությունը որոշվում է բույսերի հյուսվածքների ներթափանցման արագությամբ և գրեթե կախված չէ եղանակային պայմաններից:
Բացի այդ, բոլոր ֆունգիցիդները կարելի է բաժանել երկու խմբի՝
Քիմիական (ակտիվ նյութը քիմիական միացություն է);
Կենսաբանական (ակտիվ բաղադրիչը օգտակար մանրէներ են, որոնք առաջացնում են պաթոգեն սնկերի մահ):
Կենսաբանական ֆունգիցիդների առավելությունն այն է, որ դրանք ցածր թունավորության աստիճան ունեն: Ուստի, դրանք ավելի սիրված են այգեգործների շրջանում:
Ֆունգիցիդների կիրառման եղանակները
Ախտահանում։ Ցանելուց/տնկելուց առաջ բույսերի սերմերը, սոխուկներն ու պալարները մշակում են ֆունգիցիդով (չոր փոշի կամ ջրի մեջ լուծված պատրաստուկ):
Ցողում և փոշոտում: Բույսերի վերգետնյա մասերը մշակում են ֆունգիցիդային լուծույթով` օգտագործելով հեղուկացիրներ: Հաճախ ցողումը կատարվում է սեզոնի ընթացքում մի քանի անգամ՝ որպես կանոն, վաղ գարնանը և ուշ աշնանը: Բացի այդ, ջերմոցներն ու պահեստարանները հաճախ այս կերպ են մշակում:
Ներարկում հողի մեջ: Փոշի ֆունգիցիդները հողի մեջ են ներմուծվում փորելու ընթացքում, իսկ ջրով բացված ֆունգիցիդներով ջրում են հողը: Այդպես ոչնչացնում են հողի մեջ բնակվող պաթոգեն սնկերը:
Արդյունավետ ֆունգիցիդների աղյուսակ
Название препарата
Действующее вещество
Назначение
Особенности применения
Абига-Пик
Хлорокись меди
Этот контактный фунгицид широкого спектра действия предназначен для борьбы с комплексом грибковых и бактериальных болезней на овощных, технических, плодовых, декоративных и цветочных культурах, виноградной лозе, лекарственных растениях и лесных насаждениях.
Препарат относится к умеренно опасным веществам, не фитотоксичен при использовании в строгом соответствии с инструкцией.
Этот биофунгицид предназначен для подавления грибковых заболеваний в почве и на растениях. Эффективно подавляет корневые гнили, септориоз, ризоктониоз, фитофтороз, альтернариоз, церкоспороз, трахомикозное увядание, мучнистую росу, пероноспороз, паршу, монилиоз, серую гниль, ржавчину. Снижает токсичность почв после пропаривания или применения химических средств защиты растений путем восстановления почвенной микрофлоры. Увеличивает содержание белка и аскорбиновой кислоты в плодах на 20-30% и снижает уровень нитратов на 25-40%.
Подходит для всех видов садовых культур и комнатных растений. Совместим с биопрепаратами, инсектицидами, фунгицидами, регуляторами роста растений. В случае последующего применения Глиокладина следует выдерживать промежуток в обработке не менее недели. Водный раствор не подлежит хранению.
Бордоская смесь
Сульфат меди и гидроксид кальция
Предназначен для защиты плодовых, овощных, ягодных, бахчевых, цитрусовых, декоративных, цветочных и других культур от комплекса болезней.
Считается опасным соединением, поэтому при использовании требует применения средств индивидуальной защиты кожных покровов, глаз и органов дыхания. Период действия препарата – 7-12 дней. Бордоская смесь совместима с большинством пестицидных препаратов, с системными фунгицидами (металаксилом, оксадиксилом, цимоксанилом, альетом и др.) за исключением препаратов, содержащих тирам.
Гамаир
Бактериальная культура Bacillus subtilis М-22 ВИЗР
Биологический бактерицид для подавления бактериальных и некоторых грибковых заболеваний в почве и на растениях (некроз сердцевины стебля, мягкие гнили, бактериальный рак томата). Подходит для всех видов садовых культур и комнатных растений.
В раствор Гамаира рекомендуется добавлять прилипатель (жидкое мыло) из расчета 1 мл на 10 л. Жидкое мыло можно заменять стимуляторами роста. Раствор не подлежит хранению, но совместим с биопрепаратами, инсектицидами, фунгицидами, регуляторами роста растений. При использовании Глиокладина необходимо выдерживать интервал в 7 дней.
Глиокладин
Грибки Trichoderma harzianum ВИЗР-18 и комплекс метаболитов (полезная почвенная микрофлора)
Биологический фунгицид для подавления возбудителей грибковых заболеваний в почве. Рекомендуется в качестве лечебного и профилактического средства для всех садовых культур и комнатных растений.
Следует выдерживать интервал в применении с биологическими препаратами Алирин-Б, Гамаир и др. не менее 7-14 дней, запрещается одновременное внесение биологического препарата с химическими.
Медный купорос
Сульфат меди
Контактный фунгицид широкого спектра действия для борьбы с болезнями ягодных, плодовых и декоративных культур, кустарников (паршой, пятнистостью листьев, антракнозом яблони, мучнистой росой).
Эффект проявляется через 2 часа. Период защитного действия – 7-12 дней. Обработка запрещена во время цветения растений и при температуре воздуха выше 30°С. Не допускается попадание препарата в водоемы, колодцы, источники водоснабжения.
Оксихом
Хлорокись меди и оксадиксил
Системно-контактный фунгицид широкого спектра действия. Хорошо подходит для защиты картофеля и томатов от фитофтороза и макроспориоза, огурцов – от ложной мучнистой росы. Широко применяется для борьбы с болезнями, вызываемыми грибами подкласса оомицетов.
Относится к опасным веществам. Не допускается смешивать Оксихом с другими препаратами, особенно с теми, которые нельзя использовать в щелочной среде.
Скор
Дифеноконазол
Системный фун
гицид, обладающий длительным профилактическим и выраженным лечебным действием. Предназначен для борьбы с паршой, серой гнилью, черной пятнистостью, мучнистой росой, курчавостью листьев, фитофторозом, альтернариозом, коккомикозом, клястероспориозом и др.
Способен быстро проникать в ткани растений, благодаря чему не смывается дождем уже через 2-3 часа после обработки. Фунгицид совместим с большинством препаратов, применяемых в садоводстве. Защитное действие сохраняется до 21 дня.
Танос
Фамоксадон – контактное вещество и цимоксанил – локально-системное вещество
Фунгицид для защиты картофеля от фитофтороза и альтернариоза, устойчивый к смыву. Препарат содержит два действующих вещества, которые взаимно усиливают и дополняют действие друг друга.
Препарат можно использовать до 4 раз за сезон, но не более 2 раз подряд. В обычных погодных условиях рекомендуется вносить Танос с интервалом 10-12 дней. Во время дождя – 7-8 дней.
Топаз
Пенконазол
Системный фунгицид для защиты семечковых, косточковых, ягодных, овощных, декоративных культур и виноградной лозы от настоящей мучнистой росы, ржавчины и других грибковых болезней.
Топаз – умеренно опасное вещество. Интервал между обработками составляет 7-14 дней.
Фитоспорин-М
Живые клетки и споры природной бактериальной культуры Bacillus subtilis 26 Д
Микробиологический препарат, предназначенный для защиты огородных, садовых, комнатных и оранжерейных растений от комплекса грибковых и бактериальных болезней, в том числе против парши, увядания, черной ножки, фитофтороза, плесневения семян, корневых гнилей, гнилей всходов, мучнистой росы, бурой ржавчины, пыльной головни, пузырчатой головни, альтернариоза, ризоктониоза, фузариоза, септориоза и др.
Совместим с химическими пестицидами, фунгицидами Витарос, Здоровая земля, Фитолавин. А также с удобрениями и регуляторами роста (Циркон, Плантафол, Рибав-Экстра, Эпин Экстра и т.д.), кроме препаратов, имеющих щелочную реакцию.
ХОМ
Хлорокись меди
Медьсодержащий фунгицид системно-локального и контактного действия для борьбы с паршой яблони и груши, фитофторозом картофеля и томатов, гнилью плодов сливы, курчавостью листьев персика, милдью винограда, пероноспорозом лука и огурцов, ржавчиной и пятнистостью декоративных и цветочных культур и возбудителями грибковых заболеваний.
Во время цветения обработка растений запрещена. Не допускается попадание в водоемы, колодцы, источники водоснабжения. Нельзя проводить обработку препаратом при температуре воздуха выше 30°С.
Хорус
Ципродинил
Фунгицид, применяемый с целью защиты плодовых семечковых культур (груши и яблони) от альтернариоза, парши и монилиоза; плодовых косточковых культур – от монилиоза, плодовой гнили, коккомикоза, курчавости листьев и др., винограда – от различных гнилей ягод. Также защищает растения от листовой формы парши и мучнистой росы.
Рабочий раствор не подлежит хранению. Хорус не смывается дождем уже через 2 часа после обработки. Проявляет высокую активность в сырую и прохладную погоду (при температуре от 3 до 15°С). Последнюю обработку проводят: на семечковых – за 28-30 дней, на косточковых – за 14-15 дней до сбора урожая.Можно применять в баковых смесях (но работать нужно в течение 2 часов) и совмещать с фунгицидами Скор, Топаз.
Բույսերը արդյունավետորեն պաշտպանելու համար ուշադիր կարդացեք յուրաքանչյուր ֆունգիցիդի կիրառման հրահանգները և պատրաստեք լուծույթը՝ խստորեն պահպանելով նշված դեղաչափերը:
Դիսխիդիան (անգլ․՝ Dischidia, ռուս․՝ Дисхидия, լատ․՝ Dischidia) եզակի, շատ նրբագեղ, էպիֆիտ բույս է, որում բացի հմայիչ փոքր հիմնական տերևներից, ձևավորվում են նաև ջրամբարող «պղպջակներ»: Կանաչի նուրբ երանգները և մանր, վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները, ճյուղերի ճկունությունն ու
էլեգանտությունը իսկական գեղեցկուհի են դարձնում դիսխիդիային:
Դիսքիդիաները կոմպակտ լիանաներ են, որոնք սենյակային պայմաններում կարող են աճեցվել երկու ձևով՝
կախովի զամբյուղում՝ որպես ամպելային բույս;
հենարանի վրա մագլցող բույսի ձևով՝ դնելով վանդակաճաղեր, դեկորատիվ, պողպատե կամ փայտե հենարաններ:
Դիսխիդիաները բավականին դանդաղ են աճում, բայց պահպանում են իրենց գրավչությունն ամբողջ տարվա ընթացքում: Բույսի առավելագույն բարձրությունը ավանդաբար սահմանափակվում է կես մետրով, չնայած, չափսերը կախված են աճեցման ձևից:
Դիսխիդիայի տեսակներ
Dischidia Pectenoides Օդային արմատներով մագլցող լիանա է: Տերևների մի մասը փոքր, կանաչ և ձվաձև է: Մյուսները գնդիկաձև սափորներ են, որոնց երկարությունը հասնում է 5 սմ-ի: Արտաքին կողմը մուգ կանաչ է, ներքին կողմը ՝ աղյուսագույն: Պատշաճ խնամքի դեպաում, ծաղկում է տարին երկու անգամ։ Փոքրիկ ծաղիկները վարդագույն են։
Dischidia Ovata Բազմաթիվ օդային արմատներով էպիֆիտ բույս է: Տերևները օվալաձեւ են, հաստ, հին տերևներն ունեն հարուստ կանաչ գույն, իսկ մատղաշներն ունեն բաց կարմիր երանգ: Մյուս տեսակներից տարբերվում է տերևների վրայի բաց լայն երակների առկայությամբ:
Dischidia Ruscifolia Սենյակային պայմաններում աճեցնում են փոքր կախովի ծաղկամանների մեջ, մի փոքր թթվայնությամբ հողախառնուրդում: Տերեւները պայծառ կանաչ և սրտաձեւ են: Ճյուղերը կարճ են, ծաղիկները ՝ փոքր, սպիտակ զանգակների նման՝ մեղրի բույրով:
Տերեւների ձևի շնորհիվ բույսը ստացել է «հազարասրտիկ» (անգլ․՝ Million Hearts Plant) անվանումը:
Dischidia Vidalia Սակավապահանջ, հատուկ խնամք չպահանջող բույս է: Ճյուղերը բարակ են, երկար, ծածկված բաց կանաչ գույնի կլոր տերևներով: Ծաղկում է փոքրիկ վարդագույն ծաղիկներով:
Խնամքը
Տեղը
Առավել հարմար են արեւմտյան կամ արեւելյան կողմին նայող պատուհանագոգերը, որտեղ կա բավարար լուսավորություն: Արևի ուղիղ ճառագայթները հակացուցված են, ինչպես նաև ստվերը:
Օդի ջերմաստիճանը
Օպտիմալը +25․․․+32°C տիրույթն է, սակայն ամռանը հանգիստ դիմակայում է ուժեղ շոգին։ Ձմռանը օդի ջերմությունը չպիտի նվազի +18°C-ից։
Օդի խոնավությունը
Օդի բարձր խոնավությունը անհրաժեշտություն է։ Դա կարելի է ապահովել հաճախակի ցողելով և/կամ ծաղկամանը ջրով և խճաքարով լի լայն տակդիրի վրա դնելով: Կարելի է նաև օդը խոնավացնող սարքեր օգտագործել։ Բոլոր դեպքերում օգտագործում են փափուկ ջուր, որը կարելի է ստանալ ծորակի ջուրը 3-4 օր հնեցնելով կամ եռացնելով։ Եթե հնարավորություն կա կուտակելու, ապա հալած ձյան ջուրն ու անձրևաջուրը լավագույնն են։
Ջրելը
Չափավոր։ Հաճախ ջրել պետք չէ: Խորհուրդ է տրվում սպասել մինչև ծաղկամանի հողի մակերեսը 2-3 սմ խորությամբ չորանա։ Ամռանը ստացվում է ամիսը մոտ 2-3 անգամ, ձմռանը՝ 22-31 օրը մեկ:
Սնուցելը
Ակտիվ աճի շրջանում, ամիսը մեկ սնուցում են հանքային պարարտանյութերով: Ավելի լավ է օգտագործել սուկուլենտների համար նախատեսվախ պարարտանյութերը՝ կիսով չափ կրճատված չափաբաժնով:
Տեղափոխումը
Էպիֆիդների մեծամասնության պես, դիսխիդիան շատ խիստ պահանջկոտ է հողի ընտրության հարցում: Ավելի լավ է այս տնային բույսը աճեցնել միայն խոլորձների կամ բրոմելիադների համար նախատեսված հատուկ սուբստրատում, հողում, որն ունի փխրունության և թելավորության բավարար աստիճան: Հողախառնուրդն ինքնուրույն պատրաստելու համար 2: 3: 1 հարաբերակցությամբ խառնում են տերևավային հումուսը կամ տորֆը, տորֆամամուռի (սֆագնում) և ավազի հետ:
Բույսը այլ ծաղկաման տեղափոխում են գարնանը, երբ ակտիվ աճի նշաններ են հայտնվում: Ամեն տարի տեղափոխում են միայն երիտասարդ բույսերը, բայց նույնիսկ այս դեպքում տեղափոխում են միայն ըստ անհրաժեշտության, երբ ծաղկամանը լի է արմատներով: Դիսխիդիայի համար ցանկացած տարայի ներքևում դրենաժի բարձր շերտ է ստեղծվում: Բույսը պետք է շատ ուշադիր տեղափոխվի, որպեսզի արմատները չվնասվեն:
Դիսխիդիան կարող է նաև աճել որպես էպիֆիտ կոճղերի և գերանների վրա:
Բազմացումը
Այս բույսը բազմանում է սերմերով կամ կտրոններով (արմատաշիվերով): Առաջին դեպքում սերմերը վերցնում են փոքր պատիճներից, որոնք հայտնվում են դիսխիդիայի ծաղկելուց հետո: Սերմերը շատ թեթև և քնքուշ են, մի փոքր հիշեցնում են խատուտիկի սերմերը: Դրանք պետք է ցանվեն ավազի և տորֆի խառնուրդի կամ այլ թեթև սուբստրատի մեջ, վերևից ծածկվեն սուբստրատի բարակ շերտով, ապա ծածկվեն պլաստիկ թաղանթով կամ ապակով: Եթե օդի ջերմաստիճանը պահպանվում է +20․․․+26°C տիրույթում, սերմերը բավականին արագ են ծլում:
Կտրոններով բազմացնելիս կտրում են ճյուղերի գագաթային մասերը՝ առնվազն 8 սմ երկարությամբ: Խորհուրդ է տրվում կտրվածքները մշակել արմատակալման խթանիչով, օրինակ, Կորնևինով: Կտրոնները տնկում են խոնավ հողախառնուրդի մեջ և վերևից ծածկում են թափանցիկ տոպրակով կամ բաժակով: Օդի ջերմաստիճանը պետք է լինի մոտ +20°C աստիճան: Կտրոնները պետք է պարբերաբար օդափոխել:
Ջրի մեջ դիսխիդիայի կտրոնները արմատավորելու դեպքում դրանց փտելը շատ հավանական է:
Խնամքի առանձնահատկությունները
Դիսխիդիա աճեցնելիս պետք է պատրաստել հենարաններ՝ կամարի կամ սանդուղքի տեսքով: Բույսը ժամանակ առ ժամանակ կարիք ունի երկարած ճյուղերի կարճացման և չոր տերևների և ճյուղերի հեռացման:
Հնարավոր բարդություններ
Ոչ տիպիկ հիվանդություններ կարող են հետապնդել դիսխիդիաներին։
Ճյուղերն ու արմատները կարող են փտել ծաղկամանի հողի չափազանց խոնավության դեպքում;
Արևի ուղիղ ճառագայթներից տերևները կարմրում են;
Եթե գնդիկաձև տերևներ՝ չեն ձևավորվում, ուրեմն բույսը օդի խոնավության պակաս ունի:
Այծոտնը կամ Չխիմ (անգլ․՝ Snow-on-the-mountain, Bishop’s weed, ռուս․՝ Сныть, լատ․՝ Aegopodium) համեմունքային բազմամյա բույս է, օգտագործում են մատղաշ տերևները, դալար ցողուններն ու նորաբաց ծաղիկները, համեմում են տարբեր կերակուրներ, աղցաններ։