Ճապոնական աուկուբան (անգլ.՝ Spotted laurel, Japanese laurel, Japanese aucuba, Gold dust plant, ռուս.՝ Аукуба Японская, լատ.՝ Aucuba japonica) հոնազգիների ընտանիքի, աուկուբա ցեղի, մշտադալար, մինչև 5 մ բարձրությամբ թուփ է։
Տարածված է Ճապոնիայի և Կորեայի հարավում։ Աճում է մշտադալար բույսերի թփուտներում, ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա։ Խոնավ մերձարևադարձային կլիմայի բույս է։ Ստվերադիմացկուն է, գերադասում է բերվածքային հզոր, չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ սևահողերը և կարմրահողերը։
Բազմացնում են սերմերով և կտրոններով (արմատակալեցնում են ապակու տակ՝ կլոր տարվա ընթացքում)։ Խայտաբղետ տերևներով ձևերը բազմացնում են պատվաստով։ Հայաստանում մշակվում է միայն Իջևանի դենդրարիումում,
որտեղ միանգամայն դիմացկուն է և թեթևակի ցրտահարվում է միայն ցուրտ և երկարատև ձմեռների պատճառով։
Աուկուբայի խնամքը սենյակային պայմաններում
Լույսը Պայծառ ծրված, կիսաստվեր | |
Օդի ջերմաստիճանը Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C Ձմռանը՝ +6°C․․․+12°C | |
Օդի խոնավությունը Ցողելը պարտադիր չէ, խոնավասեր չէ։ | |
Ջրելը Շոգ եղանակին՝ առատ՝ վերին շերտի չորանալուց հետո Ձմռանը՝ չափավոր | |
Սնուցումը Աճի ողջ շրջանում, շաբաթական մեկ անգամ՝ համալիր պարարտանյութով։ Ձմռանը չեն սնուցում։ | |
Հանգստի շրջանը Ձմռանը՝ զով սենյակում (+10…+15°C) | |
Հողախառնուրդը Լավ փխրուն, պարարտ: | |
Ծաղկամանը Դրենաժային մեծ ծակերով | |
Բազմացնելը Գարնանը։ Տնկաշիվով (2-3 տերևով), սերմով՝ դժվարությամբ։ | |
Վնասատուներ –Ալրատիզեր –Բշտիկոտներ (Thrips, Трипсы, Thysanoptera) –Սարդոստայնային տիզեր (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae) –Վահանակիրներ և կեղծ վահանակիրներ վահանամիջատ (Diaspididae, Истинная и ложная щитовки) –Ուտիճներ (Aphid, Тля) |
Հողախառնուրդի պատրաստման տարբերակներ
Տարբերակ 1
- Տորֆ (2)
- Տերևային բուսահող (2)
- Կավային ճմահող (6)
- Ավազ (1)
Տարբերակ 2
- Ճմահող (2)
- Տորֆ (1)
- Փտած գոմաղբ (1)
- Տերևային բուսահող (1)
- Ավազ (1)