Բրոկոլին (անգլ․՝ Broccoli, ռուս․՝ Брокколи, լատ․՝ Brassica oleracea var. italica) կաղամբազգիների ընտանիքի միամյա բույս է, բանջարանոցային կաղամբի ենթատեսակ։ Ծաղկակաղամբի գենետիկական նախորդն է։
Հայրենիքը Միջերկրական ծովի շրջակայքն է համարվում։ Շնորհիվ իր առողջարար հատկությունների, մեծ տարածում է գտել ողջ աշխարհում։
Բաց գրունտում բրոկոլի աճեցնելը
- Հասունացման ժամկետը՝ 85-90 օր
- Ցրտադիմացկունության գոտի՝ 2-11
- Ցանելու խորությունը՝ մոտ 1 սմ
- Ծլելը՝ 3-14 օրում
- Հեռավորությունը միմյանցից՝ 45-46 սմ
- Միջշարային տարածությունը՝ 60-90 սմ
- Բարձրությունը՝ 60-76 սմ
- Աճի ուղղությունը՝ ուղղահայաց
- Հողը՝ խոնավ, պարարտ, ջրաթափանց
- Օդի նախընտրելի ջերմությունը՝ +4.5…+21°C
- Լուսավորությունը՝ մշտապես արևից՝ կիսաստվեր
- Վնասատուներ/հիվանդություններ՝ Բրոկկոլի չունի լուրջ հիվանդություններ, բայց կարող է վնասվել կաղամբ որդերի, լվիկների, թրիփսերի, լորձնէակների և ուտիճների կողմից։
Բրոկկոլին զով եղանակ եւ լիարժեք արեւ սիրող բույս է, կարելի է անմիջապես բաց գրունտում ցանել, բայց վաղ բերքահավաք անելու համար, վերջին գարնանային ցրտահարության օրվանից 6-8 շաբաթ առաջ, տաք միջավայրում պետք է սկսել սածիլներ աճեցնել։ Ցանելիս 2-3 սերմ են գցում մոտ 1 սմ խորությամբ փոսիկների մեջ։ Աշնանային առաջին ցրտահարության օրվանից մոտ 3 ամիս առաջ էլ բաց գրունտում վերջին ցանքը կարելի է անել։
Հողը պետք է բերրի լինի, փխրուն և լավ ջրաթափանցիկություն ունենա։ Թթվայնությունը՝ pH 6.0-7.0 տիրույթում։
Սերմերը ծլում են 3-14 օրվա ընթացքում, ցանքը սկսում են նոսրացնել երբ երկու իսկական տերևներ են ձևավորվում։ Բրոկկոլին սիրում է լիարժեք արևի լույսը, սակայն շոգ վայրերում, ամռան կեսօրին ստվերն ավելի բարենպաստ կլինի: Ամռան շոգից խուսափելու մեկ այլ ձև է վաղահաս սորտեր ցանելը։
Բրոկոլիի միկրոկանաչի աճեցնելը
Բրոկոլիի միկրոկանաչին շատ ավելի հարուստ է օգտակար նյութերով և վիտամիններով քան դրա սերմերն ու հասուն բույսը։
Բրոկկոլիի միկրոկանաչին ունի հասուն բրոկոլիից ավելի մեղմ համ։ Մի փոքր դառնահամը պայմանավորված է սուլֆորաֆան միակցության (sulforaphane) ներկայությամբ, որը շատ օգտակար է մարդու առողջության համար։
Բրոկկոլին բավականին արագ է ծլում եւ աճում։ Այնքան արագ, որ արդեն 7-րդ օրը կարելի է բերքահավաք անել։ Բացի այդ, բրոկկոլին մյուս միկրոկանաչիների համեմատ ավելի քիչ ջրելու կարիք ունի։ Ընդամենը պետք է հետևել, որ արմատները միշտ խոնավ միջավայրում լինեն։
Մինչև ցանելը թրջելը | Կարիք չկա։ |
Համը | Թեթև, խրթխրթան, թեթևակի դառը։ |
Գույնը | Բաց կանաչ տերևներ, Bright green leaves, թեթևակի վարդագույն ցողուններ։ |
Օգտակար նյութերը | Հարուստ է A, C, K վիտամիններով, պրոտեինով, կալցիումով։ |
Հատկությունը | Կանխում է թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղը, ամրացնում է ոսկորները, բարելավում է մարսողությունը եւ այլն։ |
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) | 28-29 գրամ |
Մթության մեջ պահելը | 4 օր |
Ծլելը | 1-2 օրից |
Լույսը | Պայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։ |
Բերքահավաքը | 7-10 օրից |
Օգտագործելը | Օգտագործվում է բանջարեղենային աղցաններում, ապուրներում, որպես միսի կամ ձկան խավարտ: |
Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։
Աճեցնելը՝ քայլ առ քայլ
- Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
- Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
- Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
- Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
- Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։
- Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
- Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
- Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
- Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
- Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։