Ընկուզենին (անգլ.՝ , ռուս.՝ Орех, լատ.՝ Juglans) Ընկուզազգիների ընտանիքին պատկանող, տերևաթափ խոշոր ծառ է, որի բարձրությունը հասնում է մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ:
Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն երանգով:
Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր: Տերևները խոշոր են, բարդ, կենտ փետրաձև, հոտավետ: Միատուն բույս է: Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբույլեր (կատվիկներ) են, իգականները (1 կամ 2-3-ական) գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին: Ընկուզենին երկարակյաց է. ապրում է 300-400 տարի: Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում: Լուսասեր է և ջերմասեր, սակայն դիմանում է մինչև -25°C ցրտերին: Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով: Չպատվաստված ծառերի բերքատվությունը սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի: Մեկ ծառը տարեկան կարող է տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք:
Պտուղը
Պտուղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով: Չհասունացած ընկույզից (հարուստ է C վիտամինով) պատրաստում են մուրաբա,
հասուն սերմերն օգտագործվում են հում վիճակում, հրուշակեղենի արտադրության մեջ և յուղ ստանալու համար: Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ: Ընկույզի միջուկը պարունակում է 45-72% ճարպեր, 8-21% սպիտակուցներ, վիտամիններ, մետաղական միացություններ, աղեր և այլ օգտակար նյութեր (100 գ միջուկը պարունակում է 6000 կալորիա):
Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկանյութ, եթերայուղեր: Ընկուզենու տերևներն ունեն միջատասպան հատկություն, որի պատճառը տերևներում պարունակվող յուգլոն ներկանյութն է: Յուգլոնն ազդում է նաև մարդկանց վրա. առաջացնում է գլխացավ և ընդհանուր թուլություն: Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երկար մնալ կամ քնել ընկուզենու տակ:
Կարդացեք նաև «Ընկուզենու տերևների կիրառումը կենցաղում» հոդվածը։
Տարածվածություն
Ընկուզենին աճում է Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իրանում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Հայտնի է ընկուզենու 7-9 տեսակ:
Հայաստանում, ներառյալ Արցախը, տարածված է սովորական ընկուզենին (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում). աճում է քարքարոտ տաք լանջերին, այգիներում, գեղազարդիչ տնկարկներում: Լայնորեն մշակվում են ընկուզենու տարբեր սորտեր։ Վերջին տարիներին փորձարկվում են նաև ընկուզենու գաճաճ տեսակներ։
Տնկելը և խնամքը
Ընկուզենի տնկելու համար լավագույն հողը խոնավ, կարբոնատային կավահողն է, ոչ բարձր գրունտային ջրերով։ Հողի թթվայնությունը՝ ոչ ավել pH6-6,5-ից։
Տնկում են պայծառ լուսավորված տեղում, որտեղ ընկուզենին ձևավորում է գեղեցիկ, փռված սաղարթ։ Մեկից ավելի ծառ տնկելիս, դրանց միջև հեռավորությունը պետք է առնվազն 5 մ լինի։ Սարալանջին տնկելիս, միմյանց չստվերելու պայմանը կարելի կատարել նաև 3,5 մ հեռավորության վրա տնկելով։
Տնկելու տեղում հողը պետք է պարարտ և մշակված լինի։ Եթե տնկելու վայրում հողի բերրի շերտը փոքր է, ապա պետք է հողը փոխարինել կամ կատարել լրացուցիչ պարարտացում։ Դրա համար հողին խառնում են մոխրի հետ խառնված մեծ քանակությամբ փտած գոմաղբ (մեկ դուլ գոմաղբին ավելացնում են 2 բաժակ մոխիր),ինչպես նաև մի քիչ սուպերֆոսֆատ։ Տնկելիս, պատրաստված հողախառնուրդը լցվում է 80 սմ խորությամբ փորված փոսի մեջ։
Ջրելը
Երիտասարդ ծառերը ջրում են գարնանը և ամռանը, երբ դրանք շատ ջուր են սպառում։ Ջրի քանակը՝ մոտ 30 լ ջուր 1 մ² հողի համար: Ջրում են ամիսը 2 անգամ, իսկ երաշտի դեպքում ավելի հաճախ։ Երբ ծառը հասնում է մոտ 4 մ բարձրության, կարելի է շատ ավելի քիչ ջրել կամ ընդհանրապես չջրել։
Грецкий орех не любит плотную почву, поэтому землю под ним рыхлить надо часто и тщательно. Осенью до рыхления следует удалить листву и опавшие плоды, и после этого порыхлить почву и внести удобрения.
Սնուցումը
Ընկուզենին սովորաբար պարարտացնում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Գարնանը ազոտական պարարտանյութով, իսկ աշնանը հողին ավելացնում են կալիումային և ֆոսֆորային պարարտանյութեր։ 20-50 տարեկան հասուն ծառին անհրաժեշտ է մինչև 7 կգ ամոնիումի նիտրատ, 2-3 կգ կալիումի աղ և մինչև 10 կգ սուպերֆոսֆատ։
Ազոտային պարարտանյութեր օգտագործելիս կան որոշ վերապահումներ.
- նախ, պետք է չափավոր և զգուշորեն կիրառել, քանի որ դրանք կարող են նպաստել ծառի համար վնասակար բակտերիաների զարգացմանը;
- երկրորդ՝ ծառի բերքատվության առաջին 2-3 տարիներին պետք է ձեռնպահ մնալ դրանց օգտագործումից, որպեսզի հետագայում այն ավելի շատ բերք տա։
Էտելը
Ընկույզի սաղարթը ձևավորելու անհրաժեշտություն չկա՝ ծառն ինքնուրույն է լուծում այդ խնդիրը: Եթե անհրաժեշտ է հեռացնել ավելորդ ճյուղերը, պատք չէ դա անել գարնանը, քանի որ ծառը շատ հյութ կկորցնի։ Կարելի է կտրել սկսած հունիս ամսից։ Ճյուղը կտրում են երկու փուլով։ Առաջին տարին կտրում են ճյուղի մեծ մասը՝ թողնելով փոքրիկ (7 սմ) ոստ։ Իսկ հաջորդ տարի, գարնանը կտրում են չորացած ոստը և կտրվածքը ծածկում այգու կուպրով (садовый вар):
Բերքահավաքը
Ընկույզ հավաքելու ժամանակը որոշվում է կանաչ կեղևի վիճակով։ Հենց սկսում են ճաքել, ընկույզները պատրաստ են։ Բերքահավաքից հետո ցանկալի է պտուղները մինչև մեկ շաբաթ պահել նկուղում, որից հետո ավելի հեշտ կլինի մաքրել փափկած և սևացած կեղևները։
Ընկուզենու բազմացումը
Ընկուզենին բազմացնում են սերմերով կամ պատվաստելով։
Որպեսզի սերմերը ավելի արագ ծլեն, խորհուրդ է տրվում ստրատիֆիկացիա անել։ Հաստ կճեպով սորտերը ստրատիֆիկացնում են մինչև 100 օր՝ զրոյից ցածր ջերմաստիճանում (0 … + 7°С), միջին և բարակ կճեպով ընկույզները՝ +18°С ջերմաստիճանում, մոտ 45 օր:
Սերմերը տնկում են երբ հողը տաքանում է մինչև +10°C, նախապես պատրաստված բերրի հողում: Մեծ ընկույզները տնկում են 11սմ խորությամբ, մանր ու միջինները՝ 7-9սմ խորությամբ։ Ուղիղ ընձյուղներ ստանալու համար ընկույզը փոսիկի մեջ դնում են կողի վրա։
Բաց գրունտում աճեցնելիս ընկույզենին դանդաղ է աճում: Այգում տնկելու համար հարմար տնկիներ ստացվում են միայն 5-7 տարի անց, իսկ պատվաստելու համար ՝ 2-3 տարի հետո։ Հետևաբար, ավելի լավ է դրանք աճեցնել հատուկ թաղանթային ջերմոցներում. դրանցում պատվաստի համար պատրաստ կլինեն մինչև առաջին տարեվերջ, իսկ այգում տնկելու համար հարմար տնկիներ կլինեն 2 տարի անց:
Պատվաստելով բազմացման ձևն ընտրում, երբ անհրաժեշտ է պահպանել մայր ծառի պտուղների դրական հատկությունները։ Որպես պատվաստակալ հարմար են երկամյա տնկիները։ Պատվաստակալը ձմռանը, դեկտեմբերին տեղափոխում են տաք սենյակ, որպեսզի, որպեսզի պատվաստելու պահին լավ ճյուղեր տված լինի: Պատվաստվելու լավագույն ժամկետը փետրվարն է :
Պատվաստված տնկիները պահում են +24…+26°C ջերմաստիճանում, որպեսզի տնկիների աճը շարունակվի։ Պատվաստված բույսերը բաց գրունտ են տեղափոխում մայիսի: